15:30 28.01.2022
Հունաստանում ձկնաբուծարանում սատկել են հարյուր հազարավոր ձկներ, երբ երկրում սկսվել են ձյան տեղումներն ու ցուրտ եղանակը: Այս մասին հայտնում է Reuters-ը։ «Հունաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող ծովածոցում հարյուր հազարավոր աճեցված ձկներ են սատկել այն բանից հետո, երբ այս շաբաթ երկրում ուժեղ բուք է մոլեգնել»,- ասված է հաղորդագրության մեջ: Ֆերմայի աշխատողը հայտնել է, որ մոտ 50 տոննա ձուկ […]
15:25 28.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ): Սպիտակի ոլորաններում, Աշտարակ-Ապարան, Երևան-Սևան և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարդենյաց […]
15:20 28.01.2022
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում պլանային հանդիպում կանցկացնեն փետրվարի 16-17-ը։ Այս մասին հայտնել է դաշինքի մամուլի ծառայությունը։ «Հյուսիսատլանտյան խորհրդի հանդիպումը պաշտպանության նախարարների մակարդակով տեղի կունենա փետրվարի 16-17-ը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում։ Հանդիպումը կրել է անձնական բնույթ և անցկացվելու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Յենս Ստոլտենբերգի նախագահությամբ»,- ասված է հայտարարության մեջ: Դաշինքը դեռ չի բացահայտում հանդիպման գլխավոր թեմաները։ Ավանդաբար […]
15:10 28.01.2022
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ․ «Այսօր Հայոց բանակի օրն է, այլ խոսքով՝ մեր ժողովրդի ու հայրենիքի պաշտպանության, անվտանգության, արժանապատվության ու հզորության օրը։ Եկե՛ք աղոթենք մեր բանակի համար. եկե՛ք զորավիգ կանգնենք մեր բանակին։ Հայոց բանակի հզորացումը հայրենիքի ու մեր ազգի հզորացումն է»,- նշել է Արամ Ա կաթողիկոսը:
15:00 28.01.2022
Հունվարի 28-ին` ժամը 11:22-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 49-րդ կմ-ին «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […]
14:49 28.01.2022
Բանակը, թշնամու ոտնձգություններին արժանի հակահարված տալով, տվել է հաղթանակների ոգի, երկիրը շենացնելու հնարավորություն: Այս մասին շնորհավորական ուղերձում նշել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: «Հայրենիքի պաշտպան լինելը սուրբ պարտականություն է, որը վերաբերելի է բոլորին՝ զինվորականից մինչև շինարար, ուսուցչից մինչև բժիշկ։ Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ հատկապես Արցախի պարագայում Հայրենիքը պաշտպանելու կոչին զինվորագրվել […]
14:46 28.01.2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ձև և ժամանակ կգտնի անվտանգության երաշխիքների մասին գաղափարներին ԱՄՆ-ի պատասխանի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնելու համար, հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ես չեմ կասկածում, որ դա տեղի կունենա։ Ես չեմ կասկածում, որ նախագահը ձև և ժամանակ կգտնի արտահայտելու իր դիրքորոշումը։ Դեռ որոշում չի կայացվել։ Երբ ընդունվի, կտեղեկացնենք»,- ասել է […]
14:22 28.01.2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր խորհրդակցություն կանցկացնի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, ինչպես նաև հեռախոսազրույց կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այդ մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Այսօր նախագահի մոտ նախատեսված է խորհրդակցություն Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ։ Այսօր ծրագրված է նաև հեռախոսազրույց Մակրոնի հետ»,- ասել է նա։ Պեսկովը նշել […]
14:18 28.01.2022
Բաղդադի միջազգային օդանավակայանը հրթիռակոծվել է։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով անվտանգության ոլորտում իրաքյան աղբյուրները։ Հեռուստաալիքի տեղեկություններով՝ օդային նավահանգստի ուղղությամբ արձակվել է վեց հրթիռ։ Բոլոր ռումբերը, ինչպես պնդում են, ընկել են թռիչքուղուց և օդանավակայանի շենքից ոչ հեռու: Նշվում է, որ միջադեպի հետեւանքով վնասվել է կայանված քաղաքացիական ինքնաթիռը։ Al Arabiya հեռուստաալիքն իր […]
14:12 28.01.2022
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայոց բանակի և Հայրենյաց պաշտպանի օրվա կապակցությամբ: Կամո Վարդանյանն ընդգծել է, որ ստեղծվել են արժեքներ, որոնք տասնամյակներ շարունակ երաշխավորել են հայերի տեղն ու դերակատարումը տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումներում: «Այսօր ազգովի նշում ենք մեր պետականության հենասյուն ու ապավեն հանդիսացող կարևորագույն կառույցի՝ Հայոց բանակի կազմավորման […]
14:00 28.01.2022
«Դվին Մյուզիք հոլում» տեղի ունեցավ իտալացի ակորդեոնահար և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը. հնչեց իտալական և արգենտինական երաժշտություն։ Երաժիշտները կատարեցին Նինո Ռոտայի, Ջուզեպպե Սանգենիտիի, Աստոր Պիացոլլայի ստեղծագործություններից։ Համերգի ընթացքում ելույթ ունեցավ նաև մեցցո-սոպրանո Սոֆիա Թումանյանը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ Մարիո Ստեֆանո […]
13:46 28.01.2022
ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանի ուղերձը Հայկական բանակի օրվա հոբելյանի կապակցությամբ․ «Շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի առթիվ։ Հայոց բանակը մեր անկախ պետականության կարևորագույն ձեռքբերումն է, որի կայացման ճանապարհին հայ զինվորն ու արժանավոր սպան իրենց ուժեղ կամքով, հայրենասիրությամբ, խիզախությամբ ու անձնազոհությամբ մշտապես հաստատել են հայ ժողովրդի ներկայի և ապագայի հանդեպ ունեցած պատասխանատվության բարձր […]
13:41 28.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը և Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար (խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ): Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Սպիտակի […]
13:35 28.01.2022
Ղազախստանի «Նուր Օթան» (Հայրենիքի լույս) իշխող կուսակցությունը ուրբաթ օրը կայացած արտահերթ համագումարում իր նախագահ է ընտրել երկրի գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: Ընդ որում, Տոկաևի թեկնածությունն առաջարկել է Ղազախստանի իշխանության «Նուր Օթան» կուսակցությունը գլխավորող երկրի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Գրեթե 30 տարի Ղազախստանը գլխավորող Նազարբաևը նախագահի լիազորությունները վայր դրեց 2019 […]
13:20 28.01.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
23:59 27.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ): Սյունիքի մարզի ավտոճանապարհներին և Երևան-Սևան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարդենյաց լեռնանցքում, […]
23:56 27.01.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2022 թվականի ձմեռային նստաշրջանում: Հունվարի 24-ին մեկնարկած նստաշրջանի աշխատանքներն անցկացվել են անմիջական մասնակցության եւ առցանց ձեւաչափով՝ ներառելով ելույթներ, քննարկումներ եւ բանավեճեր: Նստաշրջանի բացմանը Վեհաժողովի նախագահ է ընտրվել Փինի Կոքսը: ՀՀ ԱԺ նախագահը, սկսելով «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը Հայաստանում» առցանց ելույթը, շնորհավորել է Վեհաժողովի նորընտիր […]
23:54 27.01.2022
Հունվարի 27-ին՝ ժամը 19:45-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատաշեն բնակավայրում այրվում է առանձնատան տանիք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բագրատաշեն բնակավայրի 4-րդ փողոցի թիվ 20 շենքի բնակարաններից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:06-ին, մարվել՝ […]
23:48 27.01.2022
Հունվարի 26-ից 27-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 20 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Լոռու մարզի Վանաձոր, Սյունիքի մարզի Կապան, Գեղարքունիքի մարզի Սևան, Կոտայքի մարզի Եղվարդ և Աբովյան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Սյունիքի մարզի Տաթև և Սառնակունք, Շիրակի մարզի Ամասիա, Ախուրյան և Լեռնուտ, Վայոց ձորի մարզի Աղնջաձոր և […]
23:32 27.01.2022
Հանրապետության տարածքում փետրվարի 1-ի գիշերը և առավոտյան ժամերին շրջանների զգալի մասում, հունվարի 28-ին, 29-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ: Հունվարի 29-ի ցերեկը, 30-31-ը, փետրվարի 1-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ, հունվարի 31-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում […]
23:16 27.01.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
23:01 27.01.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Ռուսաստանից ձեռք բերած C-400 զենիթարհթիռային ՀՕՊ համակարգերին, որոնք լուրջ ճգնաժամ են առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում, փոխանցում է Ermenihaber-ը։ Էրդողանը նշելով, որ Թուրքիան երբեք չի հրաժարվի այդ համակարգերից, ասել է. «C-400-ների հետ կապված գործընթացը շարունակվում է: Հետ քայլ անելու մասին որևէ խոսք չկա:Բացի մեզնից ոչ ոք չի որոշելու, թե մենք […]
22:54 27.01.2022
Հունվարի 27-ին՝ ժամը 15:16-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Խոր Վիրապ» պետական արգելավայրի լճերի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:42-ին։ Այրվել է մոտ 15 հա եղեգնուտ: Ժամը 17։46-ից արգելավայրի աշխատակիցների կողմից իրականացվում է […]
22:29 27.01.2022
Հունվարի 12-ին ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզները Երևանի Գևորգ Չաուշի փողոցում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել Վանաձոր քաղաքի 21-ամյա մի բնակչի: Նա 2021 թվականի նոյեմբերի 19-ից ոստիկանության Բազումի բաժնի կողմից հետախուզվում էր զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու մեղադրանքով։ Խափանման միջոցը` կալանք: 21-ամյա երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմնին։
22:27 27.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ): Սյունիքի մարզի ավտոճանապարհներին և Երևան-Սևան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարդենյաց լեռնանցքում, […]
22:12 27.01.2022
Քիչ առաջ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևը։ Այս մասին տեղեկացնում է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ «Բանաձևի տեքստում հայկական պատվիրակության առաջարկած բոլոր փոփոխություններն ընդունվեցին, ադրբեջանականական պատվիրակության բոլոր առաջարկածները՝ մերժվեցին: Քննարկման ընթացքում համազեկուցողները և մյուս ելույթ ունեցողները շատ բարձր գնահատեցին Հայաստանի ընտրած ժողովրդավարական ճանապարհն ու բարեփոխումները: Բանաձևը հիմնականում անդրադարձել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացի […]
22:05 27.01.2022
Հունվարի 27-ին՝ ժամը 10:14-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են ավտոմեքենաներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 39-րդ կմ-ին, «Opel Astra» (վարորդ՝ Ա․ Մ․) և «BMW» (վարորդ՝ Ն․ Մ․) մակնիշի ավտոմեքենաները […]