TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Ստուգայցեր են անցկացվել Երևանի 35 հանրային սննդի օբյեկտներում, սննդի արտադրություններում և իրացման ցանցում

16:45 26.01.2022

Հունվարի 24-ին և 25-ին, ՍԱՏՄ տեսուչները կորոնավարակի հաղթահարմանն ուղղված ստուգայցեր են անցկացրել Երևանի 35 հանրային սննդի օբյեկտներում, սննդի արտադրություններում և իրացման ցանցում: Խախտում հայտնաբերվել է մայրաքաղաքի միայն 1 կազմակերպությունում՝ հանրային սննդի օբյեկտում, կազմվել է արձանագրություն: Հիշեցնենք, որ հունվարի 22-ից հանրային սննդի մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության […]

̰
Քննարկվել են ՄԿՈՒ ոլորտի օրենսդրական բարեփոխումները

16:40 26.01.2022

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը ԿԳՄՍ նախարարության համագործակցությամբ և ԳՄՀԸ-ի (GIZ) օժանդակությամբ այսօր նախաձեռնել էր կլոր սեղան-քննարկում՝ «Մասնագիտական կրթության ոլորտում օրենսդրական բարեփոխումները աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելներն արդյունավետ գործարկելու և որակյալ մասնագետներ ապահովելու համատեքստում» թեմայով: Հանդիպմանը մասնակցել են ԱԺ համապատասխան հանձնաժողովի պատգամավորներ, ԿԳՄՍ նախարարության և շահագրգիռ այլ գերատեսչությունների, […]

̰
Առանձին դաժանությամբ սպանություն Վանաձորում. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

16:35 26.01.2022

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում 69-ամյա կնոջ՝ առանձին դաժանությամբ սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով 2022թ. հունվարի 26-ին՝ ժամը 10:02-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Վանաձոր քաղաքի Տիգրանյան փողոցի տներից մեկում սպանություն է տեղի ունեցել: Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը բնակարանում կատարված զննությամբ հայտնաբերել է նույն տան՝ […]

̰
«Արմեդ» համակարգում անձնական տվյալների գաղտնիությունն ապահովված է․ ԱՆ

16:27 26.01.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ COVID-19-ով վարակման պարագայում քաղաքացու հիվանդության փաստը «Արմեդ» հավելվածում արտածվում է կարմիր «QR» կոդով, և նրա վարակված լինելու ամբողջ ժամանակահատվածում բոլոր կանաչ «QR» կոդերը կդառնան մոխրագույն, իսկ առողջանալուց հետո դրանք նորից կկանաչեն: Նշենք նաև, որ հանրային վայրեր այցելելիս, ըստ կարգի, «Արմեդ» հավելվածից «QR» կոդի կանաչ հատվածը ցուցադրելը բավարար է անձի […]

̰
Արմեն Գրիգորյանն ու ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման հարցերի վերաբերյալ

16:22 26.01.2022

Հունվարի 26-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-գերմանական փոխգործակցությանը, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման կարևորությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման հարցերի վերաբերյալ: […]

̰
Իրանի նախագահն ընդունել է Ադրբեջանի ՊՆ նախարարի գլխավորած պատվիրակությանը

16:13 26.01.2022

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին հունվարի 26-ին ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Կողմերը հանդիպմանը գոհունակություն են արտահայտել տարբեր ուղղություններով, այդ թվում՝ ռազմական համագործակցության ոլորտում իրենց երկրների միջև երկկողմ բարեկամական հարաբերությունների զարգացման կապակցությամբ, տեղի է ունեցել մտքերի փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող […]

̰
Անօրինական զենքով ապօրինի որս էր արել ու բռնվել. ոստիկանների բացահայտումը

16:10 26.01.2022

Հունվարի 24-ին Գավառի համայնքային ոստիկանները Ծաղկաշեն գյուղի դաշտից, ապօրինի որս կատարելու և զենք պահելու կասկածանքով, «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին բերման ենթարկեցին Կոտայքի մարզի 65-ամյա մի բնակչի։ Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց առանց համապատասխան թույլտվության 12 մմ տրամաչափի «ՏՕԶ» տիպի երկփողանի որսորդական հրացան, 12 մմ տրամաչափի 46 փամփուշտ և ապօրինի որսած մի քանի տասնյակ թռչուն: Ըստ բերման […]

̰
Թուրքիան պիտի փոխհատուցում վճարի գերմանացի լրագրողին կալանքի տակ պահելու համար. Եվրադատարան

15:56 26.01.2022

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշել է, որ Թուրքիան խախտել է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի ազատության և անվտանգության մասին 5-րդ և խոսքի ազատություն մասին 10-րդ կետերը՝ կալանքի մեջ պահելով գերմանացի լրագրող Դենիզ Յուջելին։ Ըստ այդմ՝ Թուրքիան պետք է Դենիզ Յուջելին որպես բարոյական փոխհատուցում վճարի 12.300 եվրո և ևս 1000 եվրո դատական ծախսերի համար, փոխանցում է […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

15:50 26.01.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը […]

̰
ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել

15:44 26.01.2022

Հունվարի 26-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նիստ։ Օրակարգում «Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության մասին» նախագծի քննարկումն էր։ Փոփոխությամբ առաջարկվում է Սահմանադրությամբ նախատեսված վարչատարածքային բաժանման վերանայման գործընթացի ժամկետները երկարաձգել՝ 5 տարին դարձնելով 10 տարի։ Հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել նախագծին և առաջին ընթերցմամբ այն ներկայացվելու է առաջիկա հերթական նիստի քննարկմանը։ Նիստին ներկա էին ԱԺ […]

̰
Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի հումանիտար արձագանքման կենտրոնի գործունեությունը մեծ նշանակություն է ունեցել. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի ելույթը

15:37 26.01.2022

Հունվարի 25-ին տեղի է ունեցել ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկում՝ «Զինված հակամարտություններում քաղաքացիական անձանց պաշտպանությունը» օրակարգի կետի ներքո, որը նախագահում էր Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Սթորեն։ Զեկույցներով հանդես են եկել ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերը։ Հանդիպմանն իր ելույթում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հիշատակել է Նորվեգիայի […]

̰
Երաժշտական և արվեստի դպրոցներում կիրականացվեն ներառականության ապահովմանն ուղղված դասընթացներ

15:30 26.01.2022

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է երաժշտական և արվեստի դպրոցներում ներառականության ապահովմանն ուղղված դասընթացների կազմակերպման ծրագիրը, որն իրականացվում է առաջին անգամ: Երաժշտական և արվեստի դպրոցների ոչ բոլոր ուսուցիչներն են պատրաստ լիարժեք աշխատելու կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ, քանի որ չունեն համապատասխան գիտելիքներ և հմտություններ: Ծրագիրը կոչված է՝ լրացնելու այդ բացը: Ծրագրի նպատակն […]

̰
Խիստ եղանակային պայմաններից առաջացած վնասների ապահովագրական ծախսերը 2021 թվականին կազմել են 2.1 միլիարդ դոլար

15:23 26.01.2022

Կանադայում դիտվող խիստ եղանակային պայմանները ֆինանսական ծախսերի անընդհատ աճի պատճառ են հանդիսանում։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխանցմամբ՝ ըստ Տորոնտոյի Աղետների ցուցանիշների և քանակական գնահատման (CatIQ) տվյալների բազայի՝ եղանակային ծայրահեղ երևույթների պատճառով առաջացած վնասների ապահովագրական ծախսերն անցյալ տարի կազմել են 2.1 միլիարդ դոլար։ Անցյալ տարվա ուշագրավ եղանակային ծայրահեղ երևույթներից էին բրիտանական Կոլումբիայի նոյեմբեր ամսին դիտված ջրհեղեղները […]

̰
«Այնպիսի սպորտ եմ ընտրել, որ դժվարությունն ու հիասթափությունը միշտ կան». Արսեն Հարությունյան

15:12 26.01.2022

Ընկերասեր, հավատարիմ, նվիրվող. ահա այսպես է իրեն բնութագրում ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը, որի համար 2021 թվականը, ինչպես ինքն է փաստում, հետաքրքիր տարի էր՝ լի դժվարություններով, պարտություններով և հաղթանակներով: 22-ամյա ըմբիշն ասում է՝ շատ մեծ փորձ է ձեռք բերել ու դասեր քաղել թույլ տված սխալներից, բայց ամենակարևորն այն է, որ իրականացրել է երազանքներից մեկն ու […]

̰
Գավառում վրաերթի ենթարկված կինը տեղում մահացել է

15:06 26.01.2022

Հունվարի 26-ին` ժամը 09։00-ի սահմաններում, Գավառ քաղաքի Ազատության և Շահումյան փողոցների խաչմերուկում «Զիլ ՄՄԶ» բեռնատարի վարորդը վրաերթի է ենթարկել 43-ամյա Արմինե Դադոյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն:

̰
Գործարկվելու է Գնդևազ բնակավայրի շչակը

14:59 26.01.2022

Հունվարի 27-ին՝ ժամը 10։00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունը Ջերմուկ համայնքի Գնդևազ բնակավայրում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու է բնակավայրի շչակը: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:

̰
SHANTNEWS

14:55 26.01.2022

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին

14:23 26.01.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ երկրի ազգային տոնի առթիվ: «Ձերդ Գերազանցություն Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին Հնդկաստանի Հանրապետության ազգային տոնի` Հանրապետության օրվա կապակցությամբ։ Այս տարի մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանը, և ես գոհունակությամբ պետք է արձանագրեմ, […]

̰
Սպանել էր կնոջը, ապա մասնատել մարմինը

14:17 26.01.2022

Հունվարի 26-ին՝ ժամը 10-ի սահմաններում, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Վանաձոր քաղաքի Տիգրանյան փողոցի 5/1-1 հասցեում սպանություն է եղել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը տան լոգարանում հայտնաբերել է տանտիրուհու՝ 1952 թ. ծնված Ալվարդ Ք.-ի անդամահատված դիակը, իսկ տան բակում՝ ոտքերը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ հունվարի լույս 26-ի գիշերը 76-ամյա ամուսինը […]

̰
Ռուբիկ Հակոբյանը ՀՌՀ անդամի թափուր տեղի համար հանել է իր թեկնածությունը

13:51 26.01.2022

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 26-ի արտահերթ նիստում շարունակել է քննարկել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար «Հայաստան» խմբակցության առաջադրած Ռուբիկ Հակոբյանի թեկնածության հարցը: Հանձնաժողովի անդամների կարծիքով՝ հարցի քննարկման ժամանակ թեկնածուն անհարգալից վերաբերմունք է դրսևորել իրենց նկատմամբ, որից հետո փոխադարձ վիրավորանքներ են հնչել: Այնուհետև Ռուբիկ […]

̰
Փոխվարչապետ Մաթևոսյանն ու Հայաստանում Շվեդիայի դեսպանը շեշտել են Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ հայրենադարձումը

13:46 26.01.2022

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին։ Փոխվարչապետը ողջունել է հայ-շվեդական երկկողմ հարաբերություններում առկա դրական դինամիկան և բարձր գնահատել Շվեդիայի կառավարության՝ Հայաստանի բարեփոխումների օրակարգին նպաստելու շահագրգռվածությունն ու 44-օրյա պատերազմի ընթացքում ցուցաբերած աջակցությունը։ Դեսպան Սվենսոնը կարևորել է Հայաստանի հետ գործընկերությունն ու Շվեդիայի կառավարության պատրաստակամությունն է հայտնել՝ նպաստելու Հայաստանում […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

13:43 26.01.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Փաշինյանը հույս է հայտնել, որ հայ-ուկրաինական հարաբերությունները կշարունակեն զարգանալ

13:32 26.01.2022

Հայաստանի և Ուկրաինայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն (Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան) ու Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին (Володимир Зеленський) միմյանց հղել են շնորհավորական նամակներ: Այս մասին տեղեկացնում են Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից։ Վարչապետ Փաշինյանի նամակում մասնավորապես նշվում է. «Անցած երեք տասնյակ տարիների ընթացքում Երևանի և Կիևի համատեղ ջանքերով ձևավորվել է […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

13:30 26.01.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։  

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար․ ռուսական կողմում կա մոտ 50 կուտակված բեռնատար

00:00 26.01.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Ռուսական կողմում կա մոտ 50 կուտակված բեռնատար ավտոմեքենա։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Մանրամասներ Էրդողանի և Հայկական հիմնադրամների միության նախագահի հանդիպումից. ի՞նչ են քննարկել

23:59 25.01.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանդիպել է Հայկական հիմնադրամների միության նախագահ Պետրոս Շիրինօղլուի հետ: Հանդիպումը կայացել է Անկարայի Չանքայա նստավայրում։ Հանդիպման ընթացքում Շիրինօղլուին ուղեկցել է փոխնախագահ Հերման Բալիյանը։ Պետրոս Շիրինօղլուն հանդիպումից հետո «Ակօս»-ին ասել է, որ օրակարգում է փոքրամասնությունների հիմնադրամների ընտրության կանոնակարգը, և նախագահ Էրդողանը տեղեկացրել է, որ շուտով ընտրություններ են լինելու։ Շիրինօղլուն ասել է. «Ես […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

23:55 25.01.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների և կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Դժվարանցանելի է Շիրակի մարզի Ամասիա-Բավրա ավտոճանապարհը։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 ավտոմեքենա

23:51 25.01.2022

Հունվարի 24-ից 25-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Գեղարքունիքի մարզի Սևան, Կոտայքի մարզի Աբովյան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Ազատեկ, Վայոց ձորի մարզի Աղնջաձոր, Կոտայքի մարզի Մրգաշեն, Արագածոտնի մարզի Կանիաշիր, Շիրակի մարզի Վարդաղբյուր գյուղերում, Ամասիա-Բանդիվան, Ամասիա-Գյումրի, Արագածոտնի մարզի Ալագյազ-Ջամշլու, Ծաղկահովիտ-Ապարան, Սյունիքի մարզի […]

̰
Բայդենն ասել է՝ աշխարհին հսկայական հետևանքներ են սպասվում, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա

23:43 25.01.2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ամբողջ աշխարհին հսկայական հետևանքներ են սպասվում Ուկրաինա ՌԴ ներխուժման դեպքում: «Կլինեն հսկայական հետևանքներ, եթե նա [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը] ներխուժի մի ամբողջ երկիր։  Ռուսաստանի համար կլինի ոչ միայն տնտեսական և քաղաքական հետևանքներ, այլև հսկայական հետևանքներ կլինեն ամբողջ աշխարհում»,- ասել է ԱՄՆ-ի ղեկավարը՝ Վաշինգտոնում պատասխանելով լրագրողների հարցերին: Նրա վարկածով […]

̰
Բայդենը չի բացառել Պուտինի դեմ պատժամիջոցների սահմանումը Ուկրաինայում լարվածության դեպքում

23:36 25.01.2022

​​​​ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի բացառել անձամբ Ռուսաստանի նախագահ Պուտինի դեմ պատժամիջոցների սահմանումը Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման դեպքում: Այդ մասին նա լրագրողներին հայտնել է երեքշաբթի օրը: «Այո», – ասել է Բայդենը՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է համարում անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ պատժամիջոցների սահմանումը, եթե ռուսական ուժերը ներխուժեն Ուկրաինա:  

̰
BACK_TO_TOP