TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+32.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Վարչապետը կմեկնի Գերմանիա

21:29 23.02.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 2-3-ը կմեկնի Գերմանիա։ Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Փաշինյանը կհանդիպի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի հետ։ Նախատեսվում են նաև այլ հանդիպումներ։

̰
Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

21:20 23.02.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար, բնապահպանական և էներգետիկ ճգնաժամին: Վարչապետը կարևորել է դրա հաղթահարման ուղղությամբ ՌԴ-ի կողմից անհրաժեշտ քայլերի իրականացումը: Միաժամանակ, վարչապետն ընդգծել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից ապաշրջափակելու վերաբերյալ […]

̰
Թուրքիայի քաղաքացիները 3-րդ տեղում են ԵՄ-ից ապաստան հայցողների մեջ

21:15 23.02.2023

Եվրամիության ապաստանի հարցերով գործակալությունը հրապարակել է 2022-ին ԵՄ+ (ԵՄ 27 երկրներ գումարած Նորվեգիան ու Շվեյցարիան) երկրներ ապաստան ստանալու համար դիմումների վերաբերյալ տվյալները: Դրանցից պարզ է դարձել, որ ապաստան ստանալու դիմումներով առաջին տեղում են սիրիացիները՝ 132 հազար դիմումներով, երկրորդ տեղում են աֆղանները՝ 129 հազարով: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Թուրքիան 55 հազար հայտով զբաղեցրել է 3-րդ տեղը։ Գործակալությունը հայտարարել […]

̰
Ավիավթար Ղազախստանում․ 4 մարդ կյանքից զրկվել է

18:33 23.02.2023

Չորս մարդ է զոհվել, երկուսը ՝ վիրավորվել Ղազախստանում նավթամուղի վրայով թռչող ուղղաթիռի կոշտ վայրէջքի ժամանակ։ Այս մասին հայտնել է Sputnik Ղազախստանը: Ավելի վաղ Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել էր, որ Մի-8 ուղղաթիռը հինգշաբթի կոշտ վայրէջք է կատարել մայրուղային նավթատարի վրայով թռիչքից հետո։ «Վերջին տվյալներով՝ ԱԻՆ որոնողական խումբը հասել է ուղղաթիռին։ Զոհվել է չորս մարդ, երկուսը […]

̰
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Հալեպ

18:27 23.02.2023

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Հալեպ քաղաք: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ով ԱԳ նախարարի պատվիրակության հետ մեկնել է Սիրիա: Հալեպի օդանավակայանում Հայաստանի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությանը դիմավորել է Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիաբը: ՀՀ ԱԳ նախարարը շրջայց կկատարի աղետի գոտում: Մինչ Հալեպ ժամանելը, Արարատ Միրզոյանը եղել է Դամասկոսում, որտեղ […]

̰
Քոբուլեթիում ծովում անհետացած աղջկա են փնտրում

18:25 23.02.2023

Վրաստանի Աջարիայի մարզի Քոբուլեթի քաղաքում ծովում անհետացած աղջկա են փնտրում, գրում է տեղական TV25.GE լրատվականը: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ ըստ տեղեկության՝ դեպքը տեղի է ունեցել երեկ՝ Կինտրիշ գետի և ծովի միախառնման հատվածում։ Տեղեկության համաձայն, երկու աղջիկ մտել են ջուրը շանը փրկելու համար, որոնցից մեկը ողջ է մնացել, իսկ մյուսը չի կարողացել դուրս գալ ծովից։ TV25.GE-ի փոխանցմամբ՝ որոնողական […]

̰
Թուրքիան դատապարտում է Իսրայելի գործողությունները

18:23 23.02.2023

Թուրքիան խստորեն դատապարտել է իսրայելական բանակի բանակի գործողությունները Նաբլուս քաղաքում և դրանք որակել իբրև հարձակում: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է Թուրքիայի արտգործնախարարությունը: Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ Իսրայելի բանակն այնտեղ իրականացրել է ստուգարշավ, որի նպատակն է եղել 3 կասկածյալի ձերբակալությունը։ Նրանք ծրագրել էին ահաբեկչական հարձակումներ իրականացնել մոտ ապագայում: Ի պատասխան դրան՝ Գազայից Իսրայելի ուղղությամբ հարձակում է […]

̰
Կոստոմարովին վախենում են դուրս բերել կոմայից․ բժիշկները գնահատել են նրա հնարավորությունները

18:20 23.02.2023

Գեղասահքի օլիմպիական չեմպիոն Ռոման Կոստոմարովը շարունակում է մնալ դեղորայքային քնի մեջ։ Բժշկական անձնակազմն առայժմ զգուշանում է գեղասահորդին կոմայից դուրս բերելուց։ Ինչպես հայտնում է «Իզվեստիան», բժիշկները Կոստոմարովի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր: «Այտուցն անցել է գլխին, դեղորայքային քնից առայժմ վախենում են դուրս բերել։ Ինչ-որ բանի մասին խոսելը վաղ է», – ասվում է թերթի հաղորդագրության մեջ: Բացի […]

̰
Ուղղաթիռ է կործանվել․ Իրանի սպորտի նախարարի խորհրդականը կյանքից զրկվել է

18:08 23.02.2023

Իրանի հարավում ուղղաթիռի կործանման հետեւանքով Իսմայիլ Ահմադին զոհվել է իր ստացած վնասվածքների հետեւանքով, հայտարարել է Քերման նահանգի նահանգապետի քաղաքական հարցերով տեղակալ Ռահման Ջալալին: «Ցավոք, վերջնական հետաքննությունից հետո վթարի հետեւանքով զոհվել է այդ ուղղաթիռում գտնվող պաշտոնյաներից մեկը», – Ջալալիի խոսքը մեջբերում է Tasnim գործակալությունը: Ջալալիի խոսքով ՝ զոհվածը Իրանի սպորտի նախարարի խորհրդական Էսմայիլ Ահմադին է։ Քերմանի […]

̰
SHANTNEWS

17:55 23.02.2023

̰
Արդարադատության նախարարությունում քննարկվել են ապաստան հայցողների, փախստականների իրավունքների ապահովման վերաբերյալ մի շարք հարցեր

17:50 23.02.2023

Արդարադատության նախարարության միջազգային իրավական վարչության պետ Անահիտ Աբրահամյանը և «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցն ընդունել են ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի անդամներին։ Նրանց կազմում են եղել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ծրագրերի բաժնի ղեկավար Էլեն Հովհաննիսյանը, փախստականների պաշտպանության հարցերով ավագ պատասխանատու Մարինե Անտոնյանը, արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Արամազդ Ղալամքարյանը։ […]

̰
ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ քննարկվել են ոլորտային մի շարք հարցեր

17:47 23.02.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Նախարարը ողջունել է ներկաներին և նշել, որ բարձրագույն կրթության ոլորտում առկա խնդիրներն ու նախատեսվող փոփոխությունները պահանջում են միասնական մոտեցում և համակարգային լուծում: Այս […]

̰

17:42 23.02.2023

Տաջիկստանի արևելքում հինգշաբթի տեղի է ունեցել ութ երկրաշարժ, զոհեր և ավերածություններ չեն գրանցվել, ասվում է երկրի արտակարգ իրավիճակների կոմիտեի պաշտոնական հայտարարության մեջ: «Առաջին ցնցումները տեղի են ունեցել տեղական ժամանակով 05.37-ին (Երևանի ժամանակով 4.37-ին): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մուրգաբի շրջանի կենտրոնից 67 կմ դեպի արևմուտք, որը գտնվում է Տաջիկստանի արևելքում, Դուշանբե քաղաքից 400 կմ հարավ-արևելք և […]

̰
Վայք-Ազատեկ ճանապարհին փրկարարներն իրականացրել են արհեստական քարաթափում

17:31 23.02.2023

Փետրվարի 23-ին, ժամը 15:10-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք-Ազատեկ ավտոճանապարհին առկա է քարաթափման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Վայք-Ազատեկ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին կա քարաթափման վտանգ․ երթևեկությունը երկկողմանի փակ է։ Փրկարարներն իրականացրել են արհեստական քարաթափում (մոտ […]

̰
Արցախում պահեստազորայինները, ըստ անհրաժեշտության, վարժական հավաքների կկանչվեն

17:28 23.02.2023

Արցախի Հանրապետության նախագահի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը փետրվարի 23-ին կայացած ԱԺ հերթական նիստում ընդունվել է որպես օրենք: Նախագծով առաջարկվում է պահեստազորայիններին վարժական հավաքների կանչել ըստ անհրաժեշտության: Ընդ որում՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պահեստազորայինները վարժական հավաքների կարող են կանչվել ոչ ավելի, քան […]

̰
Իրանի սպորտի նախարարին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել

17:23 23.02.2023

Իրանի սպորտի նախարար Համիդ Սաջադիին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել Իրանի Հարավային Քերման նահանգի Բաթ քաղաքում, հաղորդում է IRNA գործակալությունը: «Սպորտի նախարարին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել հինգշաբթի՝ Բաֆտ քաղաքի մարզահամալիրի մոտ վայրէջք կատարելիս», – ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ իրանցի նախարարը ողջ է, նա մյուս ուղևորների և ուղղաթիռի օդաչուների հետ անմիջապես հոսպիտալացվել […]

̰
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 17:00-ի դրությամբ

17:14 23.02.2023

Փետրվարի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Աշոցքի, Ստեփանավանի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

̰
Արցախի նախագահն ուղերձ է հղել

17:08 23.02.2023

Կառավարության նիստի ժամանակ նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել ուղերձով, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգելի՛ գործընկերներ, 2020 թվականի աղետալի պատերազմից հետո Արցախը թևակոխել է ծանր մարտահրավերների շրջան, որոնց կարողացել ենք քիչ թե շատ դիմակայել ու պահել որոշակի ներքին ու արտաքին կայունություն: Իսկ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի (Քաշաթաղի) միջազգայնորեն […]

̰
Էրդողանը նոր դեսպաններ է նշանակել

17:04 23.02.2023

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել աշխարհի մի շարք երկրներում նոր դեսպաններ նշանակելու վերաբերյալ։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, «Resmi Gazete»-ում հրապարակվել է այն երկրների ցանկը, որտեղ նոր դեսպաններ են նշանակվել։ Այդ երկրների ցուցակում են նաև Իրանը, Մեծ Բրիտանիան, Ղազախստանը, Պորտուգալիան։

̰
Վարչապետը Պետր Պիրունչիկի հետ քննարկել է հայ-չեխական համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

17:00 23.02.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին: Վարչապետը շնորհավորել է նրան պատասխանատու պաշտոնում նշանակվելու առթիվ և հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում հայ-չեխական հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու ամրապնդվել: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է Չեխիայի հետ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտում փոխգործակցությունը: Դեսպանը վարչապետին է […]

̰
Սուրեն Պապիկյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին

16:47 23.02.2023

Փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քրիստինա Քվինին։ Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին Հայաստանի Հանրապետությունում առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, մաղթել արդյունավետ համագործակցություն և հաջողություններ: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության զարգացմանը, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող […]

̰
Արցախի նախագահը գլխավոր դատախազին առաջարկել է ստանձնել պետական նախարարի պարտականությունները

16:43 23.02.2023

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին առաջարկել է ստանձնել պետական նախարարի պարտականությունները։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասել է Արայիկ Հարությունյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն ազատվել է պաշտոնից։

̰
Ալեն Սիմոնյանը և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանի անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր

16:35 23.02.2023

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 23-ին հյուրընկալել է Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից, զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի միջեւ առկա ակտիվ քաղաքական երկխոսությանը: «Ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին մեծապես կարեւորում ենք ԵՄ շրջանակներում համագործակցությունը Ձեր երկրի հետ: Ուրախ ենք Հայաստանում ոչ ռեզիդենտ նոր դեսպան նշանակելու կապակցությամբ: Հուսամ, […]

̰
Ռուբեն Վարդանյանն ազատվել է պաշտոնից

16:26 23.02.2023

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ փետրվարի 23-ին տեղի է ունեցել կառավարության նիստ: Երկրի ղեկավարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը, իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցառումները` ծագող խնդիրները լուծելու ուղղությամբ: Կառավարության նիստում նախագահ Հարությունյանը հրապարակել է նաև Ռուբեն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։ Նա բարձր է գնահատել […]

̰
Տաջիկստանում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել

16:15 23.02.2023

Տաջիկստանի Սարեզ լճի շրջանում փետրվարի 23-ին 5 բալ ուժգնությամբ նոր ստորգետնյա ցնցումներ են գրանցվել: Այդ մասին հաղորդել է Տաջիկստանի արտակարգ իրավիճակների կոմիտեի մամուլի ծառայությունը: «Տեղական ժամանակով ժամը 13:01-ին (Երևանի ժամանակով ժամը 11: 01-ին) Տաջիկստանի Հանրապետության տարածքում կրկին երկրաշարժ է գրանցվել: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դուշանբե քաղաքից 380 կմ հարավ-արեւելք, Մուրգաբի շրջանից 86 կմ արևմուտք և […]

̰
Մեթադոնի լուծույթներ վաճառած տղամարդը կալանավորվել է

16:06 23.02.2023

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մրգաշատ գյուղի մի բնակիչ մեթադոն է վաճառում։ Տվյալները ստուգվեցին ու հաստատվեցին Մեծամորի բաժնի գործընկերների հետ։ Իրավապահները նախ հայտնաբերեցին ու ձերբակալեցին երեք անձի։ Նրանց մոտ «մեթադոնային լուծույթ» գրառմամբ թափանցիկ հեղուկով տարաներ կային։ Պարզվեց, որ երեքն էլ թմրամիջոցը ձեռք էին բերել 62-ամյա մրգաշատցուց։ Նրանցից մեկի տան […]

̰
Արտարժույթների փոխարժեքները փետրվարի 23-ի դրությամբ

15:46 23.02.2023

Rate.am-ը ներկայացրել է փետրվարի 23-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 386.19 դրամ է, վաճառքը՝ 393.69 դրամ: Եվրոյի առքը միջինը 406.17 դրամ է, վաճառքը՝ 420.86 դրամ։ Ռուբլու առքը միջինը 4.94 դրամ է, վաճառքը՝ 5.35 դրամ:

̰
Լյուքսեմբուրգի արտգործնախարարը պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով

15:39 23.02.2023

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին և եվրոպական գործերի նախարար Ժան Ասելբորնի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով նախարարին և պատվիրակության անդամներին՝ Վահագն Խաչատուրյանը նշել է. «Մեր երկրների հարաբերությունները գտնվում են բավականին բարձր մակարդակի վրա և դինամիկ զարգացում են ապրում, ինչի արդյունքում Եվրոպական միությունում ունենք բարեկամական երկիր, որն այս դժվարին պայմաններում մեզ հետ […]

̰
Երևանում կհիմնվի ժամանակակից չափանիշներին և պահանջներին համապատասխանող մարզահամալիր

15:17 23.02.2023

Կառավարության որոշմամբ ՀՀ սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտա 37 հասցեում գտնվող անշարժ գույքը նախատեսվում է հետ վերցնել Րաֆֆու անվան հ. 36 հիմնական դպրոցից և և 25 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Ամոյան եղբայրների անվան մարզահամալիր» ՀԿ-ին: Վերջինս պարտավորվում է կատարել 373 000 000 ՀՀ դրամի ներդրում: Ծրագրի շրջանակում նախատեսվում են […]

̰
ԼՂ-ի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար կստեղծվեն հիփոթեքային վարկով անշարժ գույք ձեռք բերելու կամ կառուցելու ավելի բարենպաստ պայմաններ

15:11 23.02.2023

Կառավարությունը փոփոխություններ է կատարել Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրում: Ըստ հիմնավորման՝ աջակցություն է տրամադրվում ՀՀ-ում կամ Լեռնային Ղարաբաղում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերող, անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացող՝ ծրագրի պայմաններին բավարարող շահառուներին և ուղղվում է բացառապես հիփոթեքային վարկի ամենամսյա վճարների (մայր գումարի […]

̰
BACK_TO_TOP