14:36 23.02.2023
Կառավարության որոշումներով մի շարք ընկերություններ ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվեն ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: «Ագրոինվեստ» ընկերությունը ներմուծվող սարքավորումները կօգտագործի Արագածոտնի մարզում ինտենսիվ այգու հիմնման համար։ Ընկերության նպատակներից են ընդլայնել ինտենսիվ այգեգործությունը, կառուցել նոր ոռոգման համակարգեր, այգին համալրել գերժամանակակից գյուղատնտեսական սարքավորումներով, կառուցել գերժամանակակից սարքավորումներով հագեցված լաբորատորիա, ինչպես նաև մուտք գործել ռուսական, արաբական, ԱՊՀ երկրների շուկաներ՝ դառնալով միջազգային […]
14:30 23.02.2023
Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է Արցախի կառավարության տեղեկագիրը 22.02.2023թ. դրությամբ։ • 6 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: • 6 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ • Արդեն 283 երեխա ծնվել է շրջափակման մեջ: • Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 710 քաղաքացի զրկվել […]
14:25 23.02.2023
Փետրվարի 22-ին, ժամը 21.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ մեջքի կտրած-ծակած արնահոսող վերքով բուժօգնության է դիմել 55-ամյա տղամարդ: Հիվանդանոց օպերատիվ խումբ է մեկնել: Էրեբունու ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Մուրացանի փողոցի տներից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխված տղամարդուն ձեռքերով հարվածներ էր հասցրել 35-ամյա փեսան, իսկ 28-ամյա դուստրը […]
14:10 23.02.2023
Գալիսիա իրականացրած աշխատանքային այցի շրջանակներում դեսպան Սոս Ավետիսյանը հանդիպել է նաև գործարար շրջանակների հետ։ Մասնավորապես, Ա Կորունյայում դեսպանը հանդիպել է Estrella Galicia ընկերության կորպորատիվ տնօրեն Անտոնիո Վիեխոյի հետ, ողջունել է ընկերության մուտքը հայաստանյան շուկա, քննարկվել են հետագա համագործակցության հնարավորությունները։ Դեսպանը նաև շրջել է գործարանում, ծանոթացել արտադրական գործընթացին։ Սանտիագո դե Կոմպոստելայում դեսպան Ավետիսյանը հանդիպել է Գալիսիայի […]
14:02 23.02.2023
Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ է կատարվել անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին և նպաստառուներին հետվճար տրամադրելու միջոցառմանը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտնել է, որ համակարգի ներդրումից մինչև հունվար ամիսը ներառյալ 12 միլիարդ 347 միլիոն 447 հազար անկանխիկ շրջանառության ծավալ է արձանագրվել: «Դրանից հետվճար տրամադրել ենք 1 միլիարդ 29 միլիոն դրամ: Բնականաբար, յուրաքանչյուր ամիս ունի […]
13:55 23.02.2023
Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժների և դրան հաջորդած ավելի քան 3 հազար հետցնցումների հետևանքով թուրքական ներքաղաքական դաշտը հայտնվել է անկայուն վիճակում։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հեղինակավոր «Bloomberg» ամսագիրը ներկայացնում է վերլուծություն, որտեղ գրում է ընտրությունների հետ կապված հավանական սցենարների մասին՝ մասնավորապես նշելով․ «Նախագահ Էրդողանը, երկու մահաբեր երկրաշարժից հետո վերակառուցման աշխատանքներն արագացնելով և ապագայում հավանական հեղաշրջումից առաջ […]
13:54 23.02.2023
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ նիստի օրակարգի քննարկումը, վարչապետը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոցներ կիրառելու Հայաստանի պահանջի բավարարմանը: Կառավարությունը հաստատել է Զբաղվածության խթանման միջոցառումը, որի նպատակն է մեծացնել ընտանեկան կամ սոցիալական նպաստ […]
13:15 23.02.2023
Բելգորոդի մարզի Վալույսկի քաղաքային օկրուգում ընկել է Պաշտպանության նախարարության ինքնաթիռը։ Այս մասին իր Telegram-ում հայտնել է Ռուսաստանի շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ «Վալույսկի քաղաքային շրջանում ՊՆ ինքնաթիռ է ընկել։ Այժմ դեպքի վայրում աշխատում են քննչական խումբը և ԱԻՆ աշխատակիցները։ Կատարվածի պատճառը պարզվում է»,- գրել է նա։ Տարածաշրջանի ղեկավարի խոսքով՝ իրավիճակը վերահսկելի է։ Ինչպես ճշտել են ուժային […]
00:01 23.02.2023
Փետրվարի 22-ին՝ ժամը 17:26-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվանի-Վերին Խոտանան ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան ճանապարհի երթևեկելի հատվածում խափանվել է, ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի․ անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աղվանի-Վերին Խոտանան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին […]
23:59 22.02.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյանց լեռնանցքը (բուք է) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Ալագյազ-Արթիկ (բուք է) ավտոճանապարհն Արագածոտնի մարզի տարածքում դժվարանցանելի է։ Դժվարանցանելի է Ծիլքար-Լեռնապար ավտոճանապարհը։ […]
23:53 22.02.2023
Շուրջ երկու տարի է, ինչ Ադրբեջանը ջանք չի խնայում 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության կառուցակարգերի վերացման համար, սակայն, հակառակ Ադրբեջանի ջանքերի, այսօր ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը բավարարեց Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու մասին Հայաստանի դիմումը և այդ որոշմամբ, ըստ էության, նաև ավելի ամրացրեց և միջազգային իրավական մակարդակում լեգիտիմ ճանաչեց 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի պարտավորություններն […]
23:46 22.02.2023
Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ Հայաստանում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման շուրջ տարվող աշխատանքները տալիս են ցանկանալի արդյունք․ բնությունը վերականգնվում է։ Հիշեցնենք, որ ՀՀ օրենսդրությամբ պատասխանատվություն է սահմանված որսի կանոնների կոպիտ խախտման (որսն առանց դրա համար պատշաճ թույլտվության կամ արգելված վայրերում, կամ արգելված ժամանակ, արգելված գործիքներով կամ եղանակներով) դեպքում։
23:30 22.02.2023
ԱԳ նախարարը ևս հանդիպել է Ժան Ասելբորնի հետ: Առանձնազրույցին, այնուհետ ընդլայնված ձևաչափով հանդիպմանը հետևել է համատեղ մամուլի ասուլիսը: Միրզոյանը հայտնել է, որ քննարկումների առանցքում են եղել մեր տարածաշրջանի անվտանգության ու կայունության հետ կապված զարգացումները։ Ադրբեջանը պետք է հրաժարվի իր առավելապաշտական մոտեցումներից, ռազմատենչ հռետորաբանությունից և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումներից և գա կառուցողական քննարկումների ու […]
23:17 22.02.2023
Փետրվարի 22-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 25-30 մ/վ, 23-ին` 20-25 մ/վ։ Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի գիշերը, 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 23-ի և 24-ի ցերեկը առանձին շրջաններում, 24-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, Արարատյան դաշտում՝ ձնախառն անձրևի տեսքով։ Քամին՝ արևմտյան` 5-7 մ/վ, փետրվարի 22-ին սպասվում է քամու ուժգնացում` 25-30 […]
23:02 22.02.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Դավթաշեն թաղ. 1, 2 փողոցներ, Շերամի փ. 23, 25, 27, 29 շենքեր և հարակից բնակիչ-բաժանորդներ, Սունդուկյան փ. 15Ա, 15/1, 15/2, 64Ա շենքեր, Հր.Քոչարի փ. 14/3 շենքեր, Սևաստոպոլյան փ. 8-26 առանձնատներ, Սևաստոպոլյան […]
22:47 22.02.2023
Փետրվարի 18-ի ուշ երեկոյան ոստիկանության Ապարանի բաժնում ստացվեց հաղորդում, որ «կրծքավանդակի թափանցող վերք, ներքին արնահոսություն» նախնական ախտորոշմամբ «Ապարան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Ափնա գյուղի 41-ամյա մի բնակիչ: Հիվանդանոց են մեկնել օպերատիվ քննչական խմբեր: Դեպքի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ապարանի քրեական հետախույզների ստացած օպերատիվ տվյալներն իրացվել են Արագածոտնի մարզային վարչության գործընկերների […]
22:30 22.02.2023
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վարշավայի օդանավակայանում ինքնաթիռ նստելիս սայթաքել է և ընկել, գրում է The New York Post-ը: Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է ԱՄՆ առաջնորդը սայթաքում և ընկնում դեպի առաջ, որից հետո արագ բարձրանում է և շարունակում շարժվել դեպի դուռը։ Ինքնաթիռ մտնելուց առաջ Բայդենը ձեռքով է արել ճանապարհողներին։
22:28 22.02.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել գեղարվեստական և վավերագրական կինոյի կարկառուն ներկայացուցիչ, ռեժիսոր, սցենարիստ, դերասան, համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական Արտավազդ Փելեշյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան 85-ամյա հոբելյանի առիթով: Վարչապետը վարպետին մաղթել է առողջություն, ստեղծագործական էներգիա և շնորհակալություն հայտնել նրան բեղմնավոր գործունեության համար: Նիկոլ Փաշինյանը և Արտավազդ Փելեշյանը քննարկել են նաև արվեստի ու կինոյի զարգացմանը վերաբերող […]
22:11 22.02.2023
Արդարադատության միջազգային դատարանը որոշում է կայացրել Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ և մերժել է Ադրբեջանի հակընդդեմ հայցը: ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Ողջունում ենք Արդարադատության միջազգային դատարանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի կողմից ներկայացված հրատապ միջոցների կիրառման մասին միջնորդությունների վերաբերյալ փետրվարի 22-ին կայացված որոշումները։ […]
22:04 22.02.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյանց լեռնանցքը (բուք է) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Ալագյազ-Արթիկ (բուք է) ավտոճանապարհն Արագածոտնի մարզի տարածքում դժվարանցանելի է։ Դժվարանցանելի է Ծիլքար-Լեռնապար ավտոճանապարհը […]
21:57 22.02.2023
Ռուս խաղաղապահները Մարտակերտի և Շուշիի շրջաններում արձանագրել են հրադադարի ռեժիմի երեք խախտում, ասվում է ՌԴ ՊՆ-ի տեղեկագրում։ Ռուս խաղաղապահների հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում։ ստ հաղորդագրության՝ ռուս խաղաղապահների կողմից շարունակվում է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհահատվածում ավտոմոբիլային տրանսպորտի անարգել երթևեկության վերսկսման բանակցային գործընթացը:
21:51 22.02.2023
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը քիչ առաջ բավարարեց Հայաստանի պահանջը և պարտավորեցրեց Ադրբեջանին չխոչընդոտել «Լաչինի միջանցքով» բեռների, մարդկանց և տրանսպորտի ազատ տեղաշարժը երկու ուղղություններով: Մեկ այլ որոշմամբ մերժեց Ադրբեջանի անհիմն պահանջը ականների վերաբերյալ: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մեկնաբանել է Լաչինի միջանցքի հարցով Հաագայի դատարանի որոշումը։ «Արցախի իշխանությունների և ժողովրդի անունից կուզեի հատուկ շնորհակալություն հայտնել Միջազգային իրավական […]
21:50 22.02.2023
Փետրվարի 14-ի կեսգիշերին մոտ Արագածոտնի պարեկները Կոշ գյուղի տարածքում, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, կանգնեցրել են Էջմիածնի 45-ամյա բնակչի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան: Նրան ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Աշտարակի բաժին: Խուզարկությամբ տղամարդու մոտ իրավապահները հայտնաբերեցին կանեփանման զանգվածով երկու կաթուցիչ: Նրա հայտնածով՝ հայտնաբերվածը թմրանյութ է: Հանգամանքները պարզվում են:
21:32 22.02.2023
«Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերության տնօրեն Ի.Մ.-ի նկատմամբ հսկող դատախազի կողմից հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, Ի.Մ.-ն, հանդիասանալով «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերության տնօրեն, դիտավորությամբ կեղծել է պարտականությունից և պատասխանատվությունից ազատող փաստաթուղթ և օգտագործել այն: Մասնավորապես՝ 2019 թվականի հոկտեմբերի 19-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում Ի.Մ.-ն կազմել […]
21:16 22.02.2023
ԱՀ ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ փետրվարի 23-ից Արցախի Հանրապետությունում գործող բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատություններում (մանկապարտեզներում) կվերսկսվի ուսումնադաստիարակչական գործընթացը: Հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի համապատասխան ռեժիմի վերականգնման և երկարօրյա ծրագրերի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
21:02 22.02.2023
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Լաչինի միջանցքի հարցով ՄԱԿ-ի արդարադատության դատարանի որոշմանը։ «Ողջունում ենք Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։ Ուրախ ենք, որ ճշմարտությունը հաղթեց, քանզի դատարանն ամբողջությամբ մերժեց Ադրբեջանի հակընդդեմ հայցը»,- գրում է նա։ Հիշեցնենք՝ Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու Հայաստանի պահանջի մասին որոշումը: Այսպիսով` դատարանը […]
20:42 22.02.2023
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը տեղեկացնում է, որ 2023թ. փետրվարի 22-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի կողմից ներկայացված ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ իր որոշումները: «Հայաստանի կողմից ներկայացված հրատապ միջոցների առնչությամբ Դատարանը գտավ, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապը […]
20:30 22.02.2023
ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է Լաչինի միջանցքի վերաբերյալ Հաագայի դատարանի որոշմանը՝ նշելով, որ ողջունելի է, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը քիչ առաջ բավարարեց Հայաստանի պահանջը և պարտավորեցրեց Ադրբեջանին չխոչընդոտել «Լաչինի միջանցքով» բեռների, մարդկանց և տրանսպորտի ազատ տեղաշարժը երկու ուղղություններով: «Հպարտ եմ, որ նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության արդյունքները և զեկույցները հիմք են […]
20:21 22.02.2023
Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու Հայաստանի պահանջի մասին որոշումը: Այսպիսով` դատարանը եզրակացնում է, որ Ադրբեջանը պարտավոր է իր՝ կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների համաձայն՝ ձեռնարկել իրենից կախված բոլոր միջոցները, որպեսզի ապահովի անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումը հրապարակվեց փետրվարի 22-ին: Դատարանը նախ հիշեցրեց, […]