TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+27.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ

16:54 24.02.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Բացի ԱԽ անդամներից՝ նիստին մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Նիստում քննարկվել են օրակարգային տարբեր հարցեր:

̰
Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը ողջունում է Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումը

16:49 24.02.2023

Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն փետրվարի 23-ին ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեսպանն ահազանգել է տարածաշրջանում տիրող մտահոգիչ իրավիճակի մասին։ Վերջինս, մասնավորապես, հայտնել է, որ 2022թ․ սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի և դրա արդյունքում ՀՀ ինքնիշխան որոշ տարածքների օկուպացիայից հետո Ադրբեջանը երկու ամսից ավելի արգելափակել է […]

̰
Լարսը բաց է

16:46 24.02.2023

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Արցախի Գլխավոր դատախազը հրաժարականի դիմում է ներկայացրել

16:37 24.02.2023

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը փետրվարի 24-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 129-րդ հոդվածի 1-ին մասով` հայտարարում եմ, որ Արցախի Հանրապետության Գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը փետրվարի 24-ին ներկայացրել է հրաժարականի դիմում: Դատախազության մասին օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ հրաժարականի դեպքում գլխավոր դատախազի լիազորությունները դադարում են, […]

̰
Վերանայվել են միկրոձեռնարկատիրության սուբյեկտների նկատմամբ կիրառելի կանոնները

16:36 24.02.2023

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքով, 2023 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած կարգավորումների համաձայն, վերանայվել են միկրոձեռնարկատիրության սուբյեկտների նկատմամբ կիրառելի կանոնները։ Մասնավորապես, 2023 թ. հունվարի 1-ից միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չեն կարող հանդիսանալ այն կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնք ստանում են վարձակալական վճար, տոկոս կամ ռոյալթի, […]

̰

16:22 24.02.2023

Փետրվարի 24-ին՝ ժամը 13։48-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:16-ին, մարվել՝ 14:30-ին: Այրվել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի դիմային հատվածը և սրահը։

̰
Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 9 հիվանդ. 9 բուժառու վերադարձել է Արցախ

16:19 24.02.2023

ԱՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են,որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային հիվանդություններով և շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 9 անձ այսօր՝ փետրվարի 24-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ 9 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են […]

̰
Ուղևորը նկարահանել է Boeing-ում տեղի ունեցած միջադեպը

16:07 24.02.2023

Սոցիալական ցանցերում հայտնվել են կադրեր, որոնք արվել են Սոչիից Կրասնոյարսկ չվերթ իրականացնող Boeing 737-800 ինքնաթիռի ապահերմետիկացումից հետո։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են ուղևորներն օգտագործում շնչառական դիմակներ։ Միջադեպից հետո անձնակազմը վթարային վայրէջք է կատարել Կրասնոյարսկում, վայրէջքը բարեհաջող է անցել։  

̰
ՆԱՏՕ-ն Էրդողանի հետ պայմանավորվել է Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության շուրջ

15:51 24.02.2023

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ մարտի կեսերին ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի հանդիպման վերաբերյալ համաձայնության մասին: Մինչ օրս Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերը ՆԱՏՕ-ին չեն վավերացրել 30 երկրներից միայն երկուսը` Հունգարիան և Թուրքիան: Ակնկալվում է, որ Թուրքիայի հետ բանակցությունները սկանդինավյան դիմումը վավերացնելու համար կվերսկսվեն առաջիկա շաբաթներին։ «Նախագահ […]

̰
Արտարժույթների փոխարժեքները փետրվարի 24-ի դրությամբ

15:37 24.02.2023

Rate.am-ը ներկայացրել է փետրվարի 24-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 385.92 դրամ է, վաճառքը՝ 393.44 դրամ: Եվրոյի առքը միջինը 406.03 դրամ է, վաճառքը՝ 420.42 դրամ։ Ռուբլու առքը միջինը 4.91 դրամ է, վաճառքը՝ 5.32 դրամ:

̰
Լիահույս եմ, որ կկարողանանք ավելի ընդլայնել փոխշահավետ գործակցությունը. Խաչատուրյանը՝ Էստոնիայի նախագահին

15:17 24.02.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսին Էստոնիայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը կարևորում է Էստոնիայի հետ պատմական և կրթամշակութային առնչությունների վրա խարսխված բարեկամական կապերի շարունակական զարգացումը և խորացումը։ Առանձնահատուկ ջերմությամբ եմ հիշում իմ այցն Էստոնիա, որը երկկողմ համագործակցության ամրապնդման հեռանկարները քննարկելու հիանալի […]

̰
Գերեզմանատանը թմրամիջոցներ տեղադրած երիտասարդը ձերբակալվել է

15:03 24.02.2023

Փետրվարի 21-ին ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ մի երիտասարդ մայրաքաղաքի Կենտրոնական գերեզմանատան տարածքում թմրամիջոցով փաթեթներ է տեղադրում։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, իրավապահներն օպերատիվորեն իրացրին ստացված տվյալները։ Նրանք Կենտրոնական գերեզմանատան մուտքի մոտ հայտնաբերեցին «Հոնդա» մակնիշի մի մեքենա։ Վարորդը, նկատելով իրավապահներին, փորձեց փախչել՝ այդ ընթացքում մեքենայից նետելով թմրամիջոցով փաթեթներ։ Քրեական հետախույզները ձերբակալեցին […]

̰
SHANTNEWS

14:55 24.02.2023

̰
ԱՄՆ դեսպանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

14:50 24.02.2023

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: «Դեսպան Քվինը ծաղիկներ դրեց Ծիծեռնակաբերդի ցեղասպանության հուշահամալիրում՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերին»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:

̰
2022-ին մարդու դեմ ուղղված հանցագործությունների աճ է գրանցվել

14:29 24.02.2023

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ, փետրվարի 22-ին և 23-ին ամփոփվել են Երևանի մի շարք վարչական շրջանների դատախազությունների 2022 թվականի գործունեության արդյունքները: Գլխավոր դատախազին են ներկայացվել վարչական շրջաններում արձանագրված հանցավորության դեպքերը, դրանց բացահայտման ցուցանիշները և կանխարգելման ուղղությամբ ձեռնարկված աշխատանքները: Մասնավորապես՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազ Վիգեն Միլիտոնյանի խոսքով՝ 2022 թվականին գրանցվել է […]

̰
Օդի ջերմաստիճանը որոշ շրջաններում կբարձրանա 12-15 աստիճանով

13:56 24.02.2023

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն-ը տեղեկացնում է, Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-28-ին աստիճանաբար կբարձրանա 7-9, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 12-15 աստիճանով:

̰
Վրաստանից ամենաշատն այցելել են Թուրքիա և Ռուսաստան

13:46 24.02.2023

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 2022 թվականին Վրաստանից արտերկիր է մեկնել 2,2 միլիոն վրաց ռեզիդենտ ճանապարհորդ, ինչը 3,7 անգամ գերազանցում է նախորդ տարվա համանման ցուցանիշը, փոխանցում է aliq.ge-ն։ Geostat-ի տվյալների համաձայն, Վրաստանից ճանապարհորդությունների մեծ մասը կատարվել է Թուրքիա՝ 941,4 հազար և Ռուսաստանի Դաշնություն՝ 247,4 հազար: 2022 թվականին Վրաստանի ռեզիդենտ ճանապարհորդների, ըստ այցելած երկրների թվի, […]

̰
Երիտասարդը հրել գցել է 49-ամյա տղամարդուն. վերջինիս կյանքը փրկել չի հաջողվել

13:31 24.02.2023

Փետրվարի 22-ին, ժամը 03.00-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Գորիսի բաժին հաղորդում էր ստացվել, որ կանչով մեկնել են Խնձորեսկ գյուղի տներից մեկը՝ բուժօգնություն ցույց տալու 49-ամյա տղամարդուն, սակայն նա եղել է մահացած: Բաժնից նշված հասցե օպերատիվ խումբ է մեկնել: Տան անդամները հայտնել են, որ նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և նա հանկարծամահ է եղել: Փաստով Գորիսի քննչական […]

̰
Պուտինի նվիրած հավաքածուն դարձել է Բայդենի ամենաթանկ նվերը 2021-ին

00:01 24.02.2023

ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է պաշտոնատար անձանց նվերների մասին հաշվետվությունը։ Փաստաթղթի համաձայն ՝ 2021 թվականին Ջո Բայդենի համար ամենաթանկ նվերը եղել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Խոխլոմայի նախշազարդերով գրենական պիտույքների հավաքածուն։ Խոսքը Խոխլոմայի նկարով «Մոսկվա» հավաքածուի մասին է։ Այն գնահատվում է 12 հազար դոլար։ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները նվերներ են փոխանակել 2021 թվականի հունիսի 16-ին Ժնևի […]

̰
Կրակել էր թափառող շներին վախեցնելու նպատակով

23:45 23.02.2023

Ոստիկանության Շիրակի մարզի պարեկային ծառայության 1-ին վաշտի 3-րդ դասակի պարեկները փետրվարի 22-ի ժամը 08.00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Ղարսի խճուղում ծառայություն իրականացնելիս լսել են կրակոցի ձայն: Նրանք նշված վայրից ոստիկանության Մուշի բաժին են ներկայացրել 62-ամյա տղամարդու: Նրա մոտ եղել է «Վեպռ» տիպի հրազեն, որի փամփշտատուփում կար 7,62 մմ տրամաչափի 4 փամփուշտ: Տղամարդը հայտնել է, որ հրազենի […]

̰
Արփի բնակավայրում շչակներ են գործարկվելու

23:30 23.02.2023

Փետրվարի 24-ին՝ ժամը 11:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Արփի բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են բնակավայրի էլեկտրական շչակները: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

̰
Երևանում և մի շարք մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

23:24 23.02.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Տիգրան Մեծի պող. 1-15 շենքեր, Հանրապետության փ. 32, 49 շենքեր, Խանջյան նրբ. 5-10 առանձնատներ, Ֆիրդուսի փ. 1-32 առանձնատներ, Ամիրյան փ. 4/2, 4/4 շենքերի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սունդուկյան փ. 15Ա, […]

̰
Դանակահարություն գազալցակայանում. ոստիկանների բացահայտումը

23:09 23.02.2023

Փետրվարի 20-ի գիշերը «Մասիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ էր ստացվել, որ բուժօգնության է դիմել Ռանչպար գյուղի 28-ամյա մի բնակիչ։ Նրան դանակահարել էին։ Մասիսի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվեց եղելությունը։ Ժամը 21.30-ի սահմաններում Մասիսից Ռանչպար գյուղ տանող ճանապարհի գազալցակայանի տարածքում իրար, այսպես ասած՝ երկար նայելու պատճառով վեճ էր սկսվել տուժածի և Սիս համայնքում […]

̰
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Անտոնիո Գուտերեշի հետ

22:59 23.02.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և դրա հաղթահարմանը վերաբերող թեմաների: Մասնավորապես, քննարկվել են Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելուն առնչվող հարցեր: Երկուստեք ընդգծվել է Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից ապաշրջափակելու անհրաժեշտությունն […]

̰
Օդի ջերմաստիճանը կնվազի․ սպասվում է քամու ուժգնացում

22:45 23.02.2023

Հանրապետության տարածքում փետրվարի 24-ի ցերեկը առանձին շրջաններում, 24-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, Արարատյան դաշտում՝ ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևմտյան` 3-5 մ/վ, փետրվարի 23-24-ը սպասվում է քամու ուժգնացում` 16-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 24-ին կնվազի 4-6 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 8-10 աստիճանով, 25-28-ն աստիճանաբար նույնքան […]

̰
Բորիս Ջոնսոնը ցանկանում է դառնալ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

22:38 23.02.2023

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը կարծում է, որ լիովին կարող էր հավակնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին ։ Նա կիսվել է իր կարծիքով՝ պատասխանելով ուկրաինացի լրագրողների համապատասխան հարցին: Բորիս Ջոնսոնի խոսքով՝ ինքը հիանալի գաղափար է համարում գլխավորել Հյուսիսատլանտյան դաշինքը։ Նախկին վարչապետն այս պաշտոնը լավ և կարևոր է համարում։ «Այժմ ՆԱՏՕ-ն ավելի ուժեղ է, քան երբևէ»,- […]

̰
Բուք և ձյուն․ իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

22:26 23.02.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյանց լեռնանցքը (ձյուն է ու բուք) փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։ Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար: Դժվարանցանելի են Արթիկ-Գեղանիստ ավտոճանապարհը և Սպիտակի ոլորանները […]

̰
SHANTNEWS

21:59 23.02.2023

̰
Ոչ միայն չեմ հեռանալու, այլև չեմ պատկերացնում ինձ առանց Արցախի. Ռուբեն Վարդանյան

21:48 23.02.2023

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը տեսանյութ է հրապարակել՝ նշելով, խոսքն ուղղել է առաջին հերթին արցախցիներին և ողջ հայությանը։ «Ուղենշել եմ իմ հետագա անելիքներն ու պլանները, որոնք բոլորս, միասին Արցախում մնալով և ապրելով, պետք է կյանքի կոչենք»,- գրել է Վարդանյանը:

̰
Արարատ Միրզոյանը Հալեպում այցելել է երկրաշարժից տուժած Շաար շրջան

21:33 23.02.2023

Փետրվարի 23-ին Սիրիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ժամանել է Հալեպ: Օդանավակայանում նախարար Միրզոյանին դիմավորել է Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիյաբը: Արարատ Միրզոյանն այցելել է երկրաշարժից տուժած Շաար շրջան, որտեղ երկրաշարժին հաջորդած օրերին որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացրել ՀՀ փրկարարները, և ծանոթացել իրավիճակին: Նախարար Միրզոյանը Հալեպում հանդիպում է ունեցել նաև «Հայաստանի հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» […]

̰
BACK_TO_TOP