10:32 26.02.2023
Թուրքիայի հարավային հատվածում ՝ Սիրիայի հետ սահմանին, 4,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը ։ Էպիկենտրոնը գտնվել է Անտակիա քաղաքից 25 կմ հարավ-արևմուտք, որտեղ բնակվում է շուրջ 210 հազար մարդ: Երկրաշարժի օջախը գտնվել է 2 կմ խորության վրա։ Տուժածների և ավերածությունների մասին չի հաղորդվում:
10:15 26.02.2023
Լևոն Արոնյանը հաղթող ճանաչվեց «WR Chess Masters» մրցաշարում: Արոնյանը, Նեպոմնյաշչին և Գուկեշը 9 հնարավորից վաստակել են 5.5 միավոր։ Միավորների հավասարության պատճառով անցկացվեց փլեյ-օֆֆ, որտեղ հայ շախմատիստը հաղթեց բոլոր խաղերում և դարձավ մրցաշարի հաղթող: Փլեյ-օֆֆում Լևոնը 2:0 հաղթեց Գուկեշին և 1:0 նեպոմնյաշչիին: Լևոնը նաև բարելավեց իր վարկանիշը 9.4 կետով և այժմ իր վարկանիշը 2745 է:
23:50 25.02.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող, Բերդ-Ճամբարակ (բուք է) ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է միայն կցորդիչով բեռնատարների համար։ Ապարանի և Արագածի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ […]
23:33 25.02.2023
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն ՝ Լաչինի միջանցքը պետք է ազատ լինի բեռների, քաղաքացիների և տրանսպորտային միջոցների երկու ուղղություններով երթևեկելու համար, ասված է ԵԱՏՄ երկրների Հանրային պալատի հայտարարության մեջ։ «Մենք՝ ԵԱՏՄ երկրների Հանրային պալատի մասնակիցներս և կողմնակիցներս Ռուսաստանից, Բելառուսից, Մոլդովայից, Հայաստանից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, անկեղծորեն մտահոգված ենք […]
23:15 25.02.2023
Մոսկվայի մարզի մայրուղու վրա ճանապարհային կոնֆլիկտն ավարտվել է կրակոցներով և տրավմատիկ ատրճանակից 46-ամյա կնոջ վիրավորմամբ: Տուժածին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց։ Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 25-ի երեկոյան M5 մայրուղու 150-րդ կիլոմետրում՝ Գազպովոլսկ գյուղի շրջադարձի մոտ։ REN TV-ի աղբյուրը հայտնում է, որ ճանապարհային կոնֆլիկտը սկսվել է այն պատճառով, որ մի մեքենան հայտնվել է մյուսի դիմաց։ […]
23:01 25.02.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Օհանովի փ. 72, 73 շենքեր, Հովնաթանի փողոց և հարակից բնակիչ-բաժանորդներ, Բաբայան փ. 2/4–2/22 շենքեր, Չոլակյան փ. 14, 14/1, 16 շենքեր, Ուլնեցի փ. 2/10, 6/2, 10/2 շենքեր, Ավան՝ 5, 6, 8, 10 […]
22:42 25.02.2023
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամներ Արթուր Բազեյանը և Գուրգեն Մադոյանը դարձան Ստրանջայի մրցաշարի բրոնզե մեդալակիրներ: Եվս երկու բռնցքամարտիկներ եզրափակիչում են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Ստրանջայի 74-րդ միջազգային մրցաշարի 57 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Բազեյանը մրցեց Ղազախստանից Օրազբեկ Ասիլկուլովի հետ։ Բազեյանը զիջեց 3:2 հաշվով և դարձավ մրցաշարի բրոնզե մեդալակիր: 67 կգ քաշային […]
22:33 25.02.2023
Առավել հարմարավետ, որակյալ և ազգային տարրերով ընդգծված։ Զինված ուժերում մեկնարկած բարեփոխումների շրջանակում հիմնովին կփոփոխվեն զինվորական հանդերձանքի բոլոր տեսակները։ ✅️ «Պաշտպան հայրենյաց»։ Զինված ուժերում ակտիվորեն ընթանում են ծրագրի առաջին խմբի շահառուների տեսական և գործնական պարապմունքները։ ✅️Պատերազմի կամավորները։ Զինուժի օբյեկտիվում Բոյախչյան եղբայրների հայրենասիրության բանաձևն է, նրանց հավատարմությունը իրենց գործին ու հայրենի հողին։ ✅️Եվ՝ հայրենիքի պաշտպանի մասնագիտության հետքերով։ […]
21:39 25.02.2023
Հանրապետության տարածքում փետրվարի 26-28-ը, մարտի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան՝ 2-4 մ/վ: Օդի ջերմաստիճանը 26-28-ը աստիճանաբար կբարձրանա 7-9, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 12-15 աստիճանով: Երևան քաղաքում փետրվարի 26-28-ը, մարտի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
20:43 25.02.2023
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը երրորդն է աշխարհի գավաթի խաղարկությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայի Կոդբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի օղակների վարժության եզրափակիչում Արթուր Ավետիսյանը, հավաքելով 14.533 միավոր, դարձավ մրցաշարի բրոնզե մեդալակիր: Հայաստանի ներկացուցիչ Վահագն Դավթյանը 4-րդն է՝ 14.500 միավորով: Ավելի վաղ Հայաստանի հավաքականի անդամ Գագիկ Խաչիկյանը նժույգ-թափերի վարժության եզրափակիչում դարձել է գավաթի […]
20:31 25.02.2023
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Գագիկ Խաչիկյանը երկրորդն է աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի նժույգ-թափերի վարժությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայի Կոդբուս քաղաքում ընթացող գավաթի խաղարկության առաջին փուլում առանձին գործիքների նժույգ-թափերի վարժության եզրափակիչում Գագիկ Խաչիկյանը հավաքեց 14.833 միավոր և զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը: Առաջին տեղում 14.866 միավորով Ուզբեկստանի ներկայացուցիչ Աբդուլա Ազիմովն է: Քիչ ավելի ուշ առաձին գործիքների օղակների եզրափակիչում […]
20:15 25.02.2023
Թուրք փրկարարները Թուրքիայի հարավ-արևելքում հետցնցումներ են գրանցում յուրաքանչյուր երեք րոպեն մեկ։ Փետրվարի 6-ից գրանցվել է ավելի քան 9,5 հազար հետցնցում։ Ինչպես շաբաթ օրը պատմել է տարերային աղետների հետևանքների վերացման վարչության ռիսկերի նվազեցման բաժնի ղեկավար Օրհան Թաթարը, նման դրությունը կտևի ևս առնվազն երկու տարի: Թաթարը հիշեցրել է, որ վնասված շենքերին նախկինի պես չի կարելի մոտենալ փլուզման […]
00:25 25.02.2023
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության անմիջական մասնակցությամբ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում է կայացել։ Այս մասին «Արցախպրես»-ին հայտնել են Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունից։ Հանդիպման ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստանից Արցախը սնուցող բարձրավոլտ միակ էլեկտրագծի և գազամատակարարումը լիարժեք վերականգնելու վերաբերյալ: Աղբյուրի հաղորդմամբ՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը շարունակում է բանակցությունները Լաչինի միջանցքով ավտոմոբիլային տրանսպորտի անարգել երթևեկությունը […]
00:09 25.02.2023
Փետրվարի 24-ին, ժամը 17։37-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արենի գյուղում այրվում է խոտի դեզ․ կա տանը մոտենալու վտանգ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցի տներից մեկին կից շինության տանիքում կուտակված ցախի խրձերից […]
00:04 25.02.2023
Փետրվարի 24-ին՝ ժամը 19։31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մանթաշյան փողոցի շենքերից մեկի մոտակա ավտոտնակի մուտքի բետոնե հատվածը մասամբ փլուզվել է, ավտոմեքենան արգելափակվել է փլուզված հատվածում․ առկա է Գետառը ընկնելու վտանգ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ […]
23:58 24.02.2023
Դոնի Ռոստովում մայրն ու դուստրը մահացել են բնակարանում էլեկտրական սկուտերի պայթյունից հետո, իսկ ընտանիքի հայրը ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ծնողները երկանիվ սկուտեր են նվիրել դստերը նախօրեին։ Սարքը լիցքավորման է դրված եղել, և ինչ-որ պահի, ըստ նախնական տվյալների, պայթյուն է հնչել, և հրդեհ է բռնկվել։ Вести-ի փոխանցմամբ՝ ընտանիքը վարձակալությամբ էր բնակվում այրված բնակարանում։ Մայրը աշխատում […]
23:44 24.02.2023
Փետրվարի 23-ին, ժամը 18.30-ին, Երևանի Գրիգոր Հասրաթյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կանգ» նշանի մոտ կանգնած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենային, որն էլ առաջ ընթանալով՝ բախվել է մեկ այլ «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենայի: «Օպելի» 49-ամյա վարորդ Սիրակ Զալինյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Կատարվում է նախաքննություն։
23:27 24.02.2023
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է, թե որ դեպքում Կիևը կհաղթի։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Նրա խոսքով՝ նման արդյունքն անխուսափելի է, եթե Ուկրաինայի գործընկերները հրաժարվեն դատարկ հայտարարություններից և պահեն իրենց բոլոր խոստումներն ու ժամկետները, իսկ Կիևը «կատարի իր» տնային աշխատանքը»: Միևնույն ժամանակ, Զելենսկին կարևորել է գործընկերների աջակցությունը:
23:00 24.02.2023
Հանրապետության տարածքում փետրվարի 25-28-ը, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի քամին` փետրվարի 25-28-ը, մարտի 1-ին` հարավարևմտյան` 2-4 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 12-15 աստիճանով: Երևան քաղաքում փետրվարի 25-28-ը, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
22:53 24.02.2023
Փետրվարի 24-ին՝ ժամը 15։16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դուրյան թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «BMW» և «Infinity» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս կողաշրջվել է․ առկա […]
22:47 24.02.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Աննա Մարտիկյանը նշանակվել է Շիրակի փոխմարզպետ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Աննա Մարտիկյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
22:33 24.02.2023
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ ամփոփվել են բժշկական հաստատությունների 2022 թվականի գործունեությունը և նախանշվել են 2023 թվականի անելիքները։ ✅ 2022 թվականին սկսվեցին կառուցվածքային փոփոխություններ, որի արդյունքում հնարավոր եղավ բարելավել առողջապահական ինսիտուտների ֆինանսական վիճակը և որոշ չափով բարձրացնել բուժաշխատողների աշխատավարձերը, ✅Պոլիկլինիկաներում սկսվել են կապիտալ վերանորոգման աշխատանքներ, ✅ Շուրջ 600 մլն դրամ է հատկացվել նոր տեխնիկայի և սարքավորումների […]
22:14 24.02.2023
Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված և հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատելու նպատակով փետրվարի 17-19-ը Հայաստան կատարած այցից հետո Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի մոնիտորինգի համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիանա Օբերգը (Շվեդիա) հանդես են եկել հայտարարությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԵԽԽՎ-ի կայքէջը, համազեկոցողները ընդգծել են, որ իրավիճակը Լաչինի միջանցքում պահանջում է անհապաղ գործողություններ։ «Այսօրվա դրությամբ […]
21:46 24.02.2023
Թուրքիայի արևելքում ուրբաթ օրը 4,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել Է Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը ։ Օջախը գտնվել է 5 կմ խորության վրա: Էպիկենտրոնը գտնվել է Սիվաս քաղաքի շրջանում: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
21:37 24.02.2023
Փետրվարի 23-ին ոստիկանության Մեծամորի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ դաստակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 25-ամյա մի երիտասարդ: Հիվանդանոց օպերատիվ խումբ է մեկնել: Պարզվել է, որ ժամը 13.00-ի սահմաններում Մեծամոր քաղաքի շենքերից մեկի բակում գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակահարել էր 52-ամյա համաքաղաքացին: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նա հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է […]
21:15 24.02.2023
Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը Politico պարբերականին տված հարցազրույցում խոստովանել է, որ քնած է եղել, երբ սկսվել է ռուսական հատուկ գործողությունը։ Նրա խոսքով՝ Բրյուսելի ժամանակով առավոտյան ժամը երեքին իրեն արթնացրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հեռախոսազանգը։ Դրանից հետո Միշելն անմիջապես սկսել է կապ հաստատել ԵՄ երկրների ղեկավարների հետ։ Միևնույն ժամանակ, եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Twitter-ում […]
17:01 24.02.2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
16:58 24.02.2023
Փետրվարի 24-ին, ժամը 15։53-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարալիկ քաղաքի Գագարինի փողոցում գտնվող «Արթիկի ՓՀԿ» ՍՊԸ-ի մանվածքեղենի արտադրամասի տարածքում այրվում է բամբակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։