21:55 17.01.2022
Հունական մամուլում կրկին լուրեր են շրջանառվում այն մասին, որ Աթենքը չի պատրաստվում հրաժարվել ՄԱԿ-ի Ծովային իրավունքի մասին կոնվենցիայով նախատեսված տարածքային ջրերի սահմանները մինչև 12 մղոնի (22կմ) վրա տարածելու մտադրությունից: Ինչպես տեղեկացնում է Ermenihaber-ը, այս լուրերը բացասական անդրադարձ են գտել թուրքական մամուլում՝ հաշվի առնելով, որ Էգեյան ծովում ջրային տարածքի սահմանազատումը տարիներ շարունակ վեճի առարկա է Թուրքիայի […]
21:48 17.01.2022
Ռուսաստանը մտահոգված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն կարողանում այցելել Ղարաբաղ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, առցանց ճեպազրույցում այս մասին նշել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: «Մենք մտահոգված ենք, որ համանախագահների եռյակը դեռ չի կարողացել այցելել տարածաշրջան, ծանոթանալ իրավիճակին և նախանշել կոնկրետ միջոցներ՝ օգնելու կողմերին քաղաքացիների միջև կապեր հաստատելու հարցում, հումանիտար խնդիրները լուծելու համար»,-ասել է […]
21:45 17.01.2022
Հանրապետության տարածքում հունվարի 18-ին, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 19-ին, 20-ի գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում, 20-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային առանձին շրջաններում՝ բուք: Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը 19-ի գիշերը կբարձրանա 10-12 աստիճանով, 21-ի գիշերը նույնքանով կնվազի: Երևան քաղաքում հունվարի 18-ին, 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում […]
21:32 17.01.2022
Գյումրի քաղաքի Նորավան թաղամասի մի տնից գողություն էր կատարվել: Ինչ-որ մեկը տեսել էր, որ տանը մարդ չկա, պատուհաններն էլ առանց ճաղավանդակի են, մտել էր տուն ու ննջասենյակից գողացել հեռուստացույց և կենցաղային իրեր: Գողության մասին հաղորդումը ոստիկանության Կումայրիի բաժնում ստացվեց հունվարի 13-ին: Տանտիրուհին, որ դեկտեմբերի 8-ից տանը չէր եղել, վերադառնալով և տեսնելով հեռուստացույցն ու կենցաղային իրերը […]
21:24 17.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը (անվաշղթաների կիրառման դեպքում) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման […]
21:16 17.01.2022
Ուրբաթ օրը և հանգստյան օրերին` հունվարի 14-16-ը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի (27) և Գեղարքունիքի (18) մարզային կենտրոնի տեսուչները covid19-ի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր են իրականացրել սննդի շղթայի 45 ընկերություններում։ Հակահամաճարակային նորմերի խախտումներ չեն արձանագրվել:
21:07 17.01.2022
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին ասված է ՌԴ դիվանագիտական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ ։ «Նախարարները քննարկել են Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը՝ 2021 թվականի դեկտեմբերի 27-ին Վիեննայում վերսկսված միջուկային գործարքի […]
20:56 17.01.2022
Հյուսիսատլանտյան դաշինքը երկուշաբթի հրապարակել է տիեզերքում ՆԱՏՕ-ի համապարփակ քաղաքականությունը, որում ամրագրված են կազմակերպության հավաքական պաշտպանության սկզբունքները, ներառյալ հինգերորդ հոդվածը տիեզերական տարածության վրա տարածելու մտադրությունը: ՆԱՏՕ-ն իր տիեզերական ռազմավարությունը համաձայնեցրել է դեռ 2019 թվականին։ Տիեզերքում սպառնալիքներին համատեղ արձագանքելու մասին որոշումը, ներառյալ հինգերորդ հոդվածի կիրառման հնարավորությունը, ընդունվել է 2021 թվականի հունիսին Բրյուսելում կայացած Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովում: Հյուսիսատլանտյան […]
20:47 17.01.2022
Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում երկուշաբթի տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, ևս մի քանի տասնյակ մարդ տուժել է: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին ։ Աղբյուրի տեղեկություններով՝ մի քանի տներ վնասվել են։ Իշխանությունները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է ավելանալ։ Ավելի վաղ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը […]
20:34 17.01.2022
Հունվարի 15-ին մեկնարկեց կանանց ֆուտզալի բաց առաջնությունը, որին մասնակցում է 62 թիմ՝ Մ12, Մ16 և 16-ից բարձր տարիքային խմբերում։ Առաջնությունն անցկացվում է Արմավիրի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերում և Երևանում։ Խմբային փուլը կանցկացվի շրջանային մրցակարգով, որից հետո մարզերի և Երևանի հաղթողները կմրցեն միմյանց դեմ օլիմպիական մրցակարգով։ Առաջնությունը կավարտվի փետրվարի 28-ին։ Առաջին մրցափուլի առաջին խաղային […]
20:25 17.01.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին՝ ժամը 20։10-ի դրությամբ, Աշոցքի, Ախուրյանի, Վարդենիսի, Վայքի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին և Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման […]
20:14 17.01.2022
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն «Հաթայ էքսպո 2021»-ի շրջանակներում ելույթ է ունեցել և անդրադարձել Թուրքիայում ապաստանած սիրիացիների վերադարձի խնդրին, փոխանցում է Ermenihaber-ը։ Քըլըչդարօղլուն նշել է, որ Հաթայը (նախկին սիրիական Ալեքսանդրետի սանջակը) ոչ միայն Թուրքայի, այլև համաշխարհային պատմության համար կարևոր բնակավայր է։ Խոսելով այն մասին, որ Հաթայում ապաստանել է շուրջ […]
15:54 17.01.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 18-ին՝ ժամը 09:00-20:00 կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
15:48 17.01.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հաստատել է Արցախի կառավարության որոշումները Արցախի Հանրապետությունում հաշվառված առանձին խմբերի անձանց համար միանվագ դրամական օգնություն սահմանելու մասին: Համաձայն որոշման՝ 50 000 ՀՀ դրամի չափով միանվագ դրամական օգնություն կստանան 2021 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Արցախի Հանրապետությունում հաշվառված հետևյալ խմբերի քաղաքացիները. ա) 2021 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ Արցախի Հանրապետությունում կենսաթոշակ ստացող անձինք. […]
15:38 17.01.2022
«Սքայբոլ» ընկերության օդաչու Նաիրի Բարսեղյանը ռուս գործընկեր Սերգեյ Բաժենովի հետ հունվարի 17-ին Հայաստանում օդապարիկով իրականացրել է բացառիկ թռիչք՝ անցնելով Գյումրիից-Երևան հատվածը Արագած լեռան գագաթների վրայով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Սքայբոլ» ընկերության օդաչու Նաիրի Բարսեղյանը նշեց, որ թռիչքը փորձնական էր, և իրենք իրականացրել են օդապարիկով համաշխարհային ռեկորդ սահմանելուն ընդառաջ: «Մենք այժմ պատրաստվում ենք համաշխարհային ռեկորդի փորձին, որը անցած […]
15:34 17.01.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետի հրամանով՝ 2022 թվականի հունվարի 17-ից արգելվել է Չեխիայի Հանրապետության Ուստեցկի երկրամասից և Լեհաստանի Հանրապետության Ներքինսիլեզյան վոևոդությունից կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը: […]
15:25 17.01.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետի հրամանով, նկատի ունենալով Ղազախստանի Հանրապետության հյուսիսային մարզերում և խոշոր եղջերավոր կենդանիների անհայտ հիվանդության տարածման դեպքերը (կլինիկական նշանները բնորոշ են դաբաղ հիվանդությանը), ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգի մարզում խոշոր եղջերավոր կենդանիների դաբաղ հիվանդության տարածման դեպքերը՝ 2022 թվականի հունվարի 17-ից Ղազախստանի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգի մարզից ժամանակավորապես արգելվել է խոշոր […]
15:17 17.01.2022
Հունվարի 17-ի ՀՀ ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է պատգամավորներ Տաթևիկ Գասպարյանի, Լենա Նազարյանի և Նարեկ Բաբայանի հեղինակած «ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Լենա Նազարյանի ներկայացմամբ՝ օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունն առաջացել է գործընկեր Տաթևիկ Գասպարյանի հետ հարյուրից ավելի զոհված զինծառայողների ընտանիքներ այցելությունների ժամանակ: Հանդիպումների ընթացքում պարզվել է, որ ժառանգության ընդունման […]
15:15 17.01.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունվարի 10-16-ը։ Սևանա լճի մակարդակը հունվարի 10-16-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել 1900.40 մ (16.01.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 12 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով հունվարի 10-16-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.715 մլն մ³, իսկ […]
14:55 17.01.2022
ՀՀ գլխավոր դատախազությունն ամփոփել է 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում և հետընտրական շրջանում արձանագրված առերևույթ ընտրական, ինչպես նաև ընտրություններով պայմանավորված այլ բնույթի առերևույթ հանցագործությունների դեպքերի քննության, հանցագործություն կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելուն ուղղված աշխատանքների արդյունքները՝ 2022թ. հունվարի 1-ի դրությամբ, տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության […]
14:43 17.01.2022
Թուրքիայում «Հասարակական ազդեցության ուսումնասիրության կենտրոնը» հրապարակել է վերջին սոցիոլոգիական հարցման արդյունքները: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ հետազոտության համաձայն՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) և նրա դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) կազմած «Ժողովուրդ» դաշինքն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծես թե որոշակիորեն ավելացրել են իրենց ձայները։ Հարցումներն իրականացվել են 1594 քաղաքացու շրջանում՝ Ադանայում, Անկարայում, Բալըկեսիրում, Բուրսայում, Դիարբեքիրում, Էրզրումում, […]
14:22 17.01.2022
ԱՄՆ CDC-ի Հիվանդացության և մահացության շաբաթական հաշվետվությունում ներկայացված ուսումնասիրության համաձայն, պատվաստվածների շրջանում COVID-19-ի ծանր ձևերը և վերջինիս հետևանքով մահվան դեպքերը հազվադեպ են։ Պատվաստված և COVID-19-ի ծանր ընթացքով անձինք ունեցել են առնվազն մեկ ռիսկի գործոն (65 և բարձր տարիք, ընկճված իմունիտետ և այլն), իսկ պատվաստված և մահացած անձանց մոտ առկա է եղել ռիսկի գործոններից ավելի քան […]
14:10 17.01.2022
ՄԿՈՒ ոլորտում, ըստ մարզերի, կվերանայվեն մասնագիտությունների տեղաբաշխման մոտեցումները: Այդ նպատակով ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել են ՄԿՈՒԶԱԿ-ի, ՀՀ մարզպետարանների կրթության վարչությունների, շահագրգիռ այլ գերատեսչությունների, Գործատուների հանրապետական միության, ոլորտային կառույցների ներկայացուցիչներ։ Ողջունելով քննարկման մասնակիցներին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ յուրաքանչյուր տարի հաստատվում են ՄԿՈՒ հաստատությունների […]
13:57 17.01.2022
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ 4420 դրական թեստավորվածների 84,1%-ը պատվաստված չէ, 654 հոսպիտալացվածների 93,1%-ը պատվաստված չէ, 26 ինտենսիվ թերապիայի կարիք ունեցողների 92,3%-ը պատվաստված չէ։
13:50 17.01.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հրավերով հունվարի 17 մեկնում է Ալբանիա, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքիայի նախագահականի հաղորդմամբ՝ մայրաքաղաք Տիրանայում տեղի ունենալիք մի քանի հանդիպումների ընթացքում թուրքական ու ալբանական կողմերը պիտի քննարկեն երկկողմ համագործակցության տարբեր ոլորտներին առնչվող բազմաթիվ հարցեր: Հունվարի 17-ին Էրդողանը ներկա կգտնվի 2019-ին Ալբանիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերված Լաչ […]
13:44 17.01.2022
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում տեղի է ունեցել հոգաբարձուների նոր ձևավորված խորհրդի անդրանիկ նիստը: Նիստին ներկա են եղել խորհրդի 17 անդամներ: Օրակարգում ընդգրկված էր 2 հարց՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրություն: Խորհրդի անդամ, Երևանի պետական համալսարանի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դասախոս, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարգարիտ Պետրոսյանը Վանաձորի պետական համալսարանի խորհրդի նախագահի […]