14:48 18.01.2022
2021 թ. նոյեմբերի 19-ին ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ քաղաքապետարանի մոտ ծեծկռտուք է: Դեպքի վայր էին մեկնել օպերատիվ-քննչական խմբերի ծառայողներ և պարզել, որ Ջիվանու փողոցի խանութի մոտ ծագած վիճաբանության ժամանակ հրազենով և կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածք են պատճառել երկու քաղաքացու։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էին պարկուճներ, գնդակ, ռետինե մահակ և արնանման հետքեր: Տուժածները […]
14:41 18.01.2022
Արցախում նախատեսվում է 2022 թվականին ավելացնել առողջապահության բյուջեն. հունվարի 1-ից ամբողջությամբ անվճար են դարձել առողջապահական ծառայությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը: «2022 թվականին վճարովի ոչ մի բժշկական ծառայություն չի լինելու, եթե բժշկական ցուցում կա, այսինքն՝ կան այնպիսի ծառայություններ, որոնք պացիենտի ցանկությամբ են, միայն այս դեպքում է վճարովի լինելու: Մի […]
14:34 18.01.2022
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի է ունեցել հոգաբարձուների նոր ձևավորված խորհրդի անդրանիկ նիստը: Օրակարգում ընդգրկված էր 2 հարց՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրությունը: Խորհրդի անդամների միաձայն կողմ քվեարկությամբ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, իսկ քարտուղար՝ համալսարանի հայցորդ Խաչատուր Խաչատրյանը։ ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը, շնորհավորելով Արմեն Ղուլարյանին, վստահեցրել […]
14:28 18.01.2022
Եվրոպական միության օրենսդիր մարմինն այսօր Մալթայի ներկայացուցիչ Ռոբերտա Մեթսոլային ընտրել է ԵԽ նոր նախագահ: Մեթսոլան նախագահի պարտականությունները կատարում է իր նախորդի՝ Դևիդ Սասոլիի մահից հետո, որի օրոք նա փոխնախագահ էր: Նա ընտրվել է առաջադրված 616 քվեաթերթիկներից 458-ի ակնհայտ մեծամասնությամբ։ Նա 20 տարվա մեջ առաջին կինն է, որը զբաղեցրել է այդ պաշտոնը։
14:14 18.01.2022
Հունվարի 18-ին Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները քվեարկությամբ ընդունել են նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները: Այնուհետև խորհրդարանը քննարկել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի ընտրության հարցը: Նիստը նախագահող Հակոբ Արշակյանը նշել է, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն` ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը ԿԲ նախագահի տեղակալի պաշտոնի համար Ազգային […]
14:08 18.01.2022
«Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր արտադրող թուրքական «Baykar» ընկերության տեխնիկական տնօրենին՝ Ռեջեփ Էրդողանի փեսա Սելչուք Բայրաքթարին, վրդովեցրել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (Massachusetts Institute of Technology, MIT) պրոֆեսոր, ֆիզիկոս Մաքս Թեգմարքի արած արտահայտությունը։ Բանն այն է, որ հիշյալ պրոֆեսորը գերմանական «Handelsblat» կայքին տված հարցազրույցում ասել է. «Ես ամաչում եմ, որ Սելչուք Բայրաքթարն կրթություն է ստացել այստեղ»: Ինչպես […]
14:01 18.01.2022
Հունվարի 17-ին՝ ժամը 02։20-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին դիմած կինը հաղորդում էր տվել, որ 24-ամյա դուստրը հունվարի 16-ին՝ ժամը 16։00-ին, տնից դուրս է եկել և չի վերադարձել: Կենտրոնականի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ աղջկան առևանգել է Էջմիածնի բնակիչ, 25-ամյա երիտասարդը։ Հունվարի 17-ին նա հայտնաբերվել է Շիրակի փողոցում և, իր վարած «Մերսեդես» մակնիշի […]
13:54 18.01.2022
Հունվարի 19-ին՝ ժամը 12։00-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչությունը Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրում իրականացնելու է «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարահանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանք։ Գործարկվելու է բնակավայրի շչակը: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:
13:47 18.01.2022
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն ուղերձ է հղել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ. – Հունվարի 18-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նշում է իր հիմնադրման 30-րդ տարեդարձը։ Սա նշանակալի իրադարձություն է հայաստանյան ֆուտբոլային հանրության համար։ 30 տարին մի ժամանակահատված է, երբ արդեն կարելի է գիտակցված գնահատականներ տալ անցած ուղուն և, հիմնվելով այս տարիների ընթացքում ստեղծվածի վրա, փորձել […]
13:41 18.01.2022
Թուրքիայի տարածքով դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն բնական գազ հասցնող Իգդիր-Նախիջևան գազատարի շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2022-ին: Նախագծի արժեքը կազմում է 185 մլն թուրքական լիրա (13.7 մլն դոլար), որից 100 միլիոն կհատկացվի 2022-ին, մնացածը՝ հաջորդ տարի, փոխանցում է Ermenihaber-ը։ Ըստ թուրքական իշխանամերձ լրատվամիջոցի՝ հիշյալ նախագծի իրականացման արդյունքում լրջորեն փոխվելու է տարածաշրջանի էներգետիկ հավասարակշռությունը»: Նշվում է, որ նախագիծն […]
13:34 18.01.2022
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահությունը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Այդ մասին հայտնեցին ԵԱՀԿ լեհաստանյան նախագահությունից՝ Մինսկի խմբի համանախագահների գործունեության մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունների առնչությամբ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան: «ԵԱՀԿ լեհաստանյան նախագահությունը չի կարող մեկնաբանել Ադրբեջանի նախագահի հրապարակային հայտարարությունները: Մենք վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունը […]
13:25 18.01.2022
Հունվարի 13-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գրիգոր Լուսավորչի փողոցի հասցեներից մեկում ծեծի են ենթարկում մի կնոջ: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողներին տուժող կինը հաղորդում է տվել, որ ժամը 20։50-ին գրասենյակ եկած 44-ամյա տղամարդը ծեծի է ենթարկել իրեն և վնասել գրասենյակի գույքը: Ժամը 22։00-ին 44-ամյա տղամարդը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության […]
13:21 18.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը (անվաշղթաների կիրառման դեպքում) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի, Արագածոտնի, Շիրակի մարզերի, Լոռու մարզի Սպիտակի ոլորանների և Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ […]
13:13 18.01.2022
Վերջին օրերին Ադրբեջանի հատուկ ծառայությունները սոցիալական ցանցերում ակտիվացրել են Արցախում բնակվող անձանց հետ կապ հաստատելու փորձերը՝ նրանց շրջանում խուճապ տարածելու և կամ վերջիններից տեղեկություններ հավաքագրելու նպատակով: Հերթական դեպքում կեղծանվան տակ գրանցված տելեգրամյան օգտատերը, ներկայանալով որպես հայուհի, Արցախում բնակվող անձի հետ սկզբում վարել է մտերմություն ձևավորելու նպատակ հետապնդող խոսակցություն, նրան ուղարկել իր մերկ վիճակում նկարները, պահանջել […]
23:59 17.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը (անվաշղթաների կիրառման դեպքում) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման […]
23:57 17.01.2022
Տոնգա կղզիների մոտ հրաբխի ժայթքման պատճառով Պերուն փակում է նավահանգիստներն ու դադարեցնում ձկնորսությունը ոչ մեծ նավերում, հաղորդում է քաղաքացիական պաշտպանության ազգային ինստիտուտը: Ինստիտուտը հայտնում է, որ ամբողջ երկրում ափերին 80 նավահանգիստ է փակվել: «Խորհուրդ է տրվում դադարեցնել ձկնորսությունը և փոքր նավերը տեղափոխել ցամաքով», – ավելացնում է ինստիտուտը: Հունգա-Տոնգա-Հունգա-Հաապայ հրաբուխը հունվարի 14-ին սկսել է ժայթքել Տոնգայում՝ […]
23:55 17.01.2022
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հունվարի 9-16-ը մարզերում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 3898 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 47 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 66, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 6 անձ։ 49 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 61-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 3-ը՝ առանց համարանիշերի, […]
23:50 17.01.2022
Հունվարի 14-ից 17-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում, Սարդարապատ գյուղում, Լոռու մարզի Յաղդան գյուղում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ […]
23:44 17.01.2022
Մեծ Բրիտանիան Ուկրաինային թեթև հակատանկային պաշտպանական զենք կմատակարարի ինքնապաշտպանության համար, հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը՝ ելույթ ունենալով խորհրդարանում: «Մենք որոշում ենք կայացրել Ուկրաինային մատակարարել հակատանկային պաշտպանական սպառազինության թեթև համակարգեր։ Դրանք ռազմավարական զենք չեն և սպառնալիք չեն ներկայացնում Ռուսաստանի համար։ Դրանք նախատեսված են ինքնապաշտպանության նպատակով օգտագործելու համար»,- ասել է նա։ Ռուսաստանը բազմիցս հերքել […]
23:43 17.01.2022
Հունվարի 16-ից 17-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 27 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Չարենցավան, Ծաղկաձոր, Հրազդան, Տավուշի մարզի Դիլիջան, Սյունիքի մարզի Սիսիան, Կապան քաղաքներում, Վերին Խոտանան-Տանձավեր, Տաթև-Կապան ավտոճանապարհներին, Կոտայքի մարզի Հատիս, Վայոց ձորի մարզի Սարավան գյուղերում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Բյուրական, Լուսագյուղ գյուղերում և Միրաք-Մելիքգյուղ, Ամասիա-Բերդաշեն, […]
23:34 17.01.2022
Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում երկուշաբթի տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 26-ի։ Այս մասին հայտնել Է ՏԱՍՍ-ը։ Ավելի վաղ «Սինհուա» գործակալությունը տեղեկություն էր տարածել 12 զոհի մասին։ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ մինչեւ 5,6 մագնիտուդով ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում էր Հերատ քաղաքից մոտավորապես 154 կմ հյուսիս-արեւելք, որտեղ բնակվում է շուրջ 272 հազար մարդ: Երկրաշարժի օջախը գտնվում […]
23:29 17.01.2022
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Համաշխարհային տնտեսական համաժողովի ընթացքում կոչ է արել պատրաստվել հաջորդ պանդեմիային: «Մենք պետք է պատրաստվենք հաջորդ համաճարակին՝ ներդրումներ կատարելով յուրաքանչյուր երկրում մոնիտորինգի, վաղ հայտնաբերման և արագ արձագանքման ծրագրերում»,- տեսաուղերձում ասել է Գուտերեշը: Նա նաև կոչ է արել պայքարել կորոնավիրուսի ներկայիս համաճարակի դեմ արդար և հավասար պայմաններում: Գուտերեշը հիշեցրել է, որ ավելի […]
23:22 17.01.2022
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների կողմից բնակչության շրջանում իրականացված բացատրական աշխատանքի շնորհիվ մի խումբ անձինք կամավոր հանձնել են «Կալաշնիկովի» ինքնաձիգներ։ Արդյունավետ էր ոստիկանության Շիրակի մարզային վարչության Մուշի, Կումայրիի, Արթիկի, Ախուրյանի ու Աշոցքի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ հիշյալ ստորաբաժանումներում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների և զինամթերքի, մասնավորապես՝ պայթուցիչով նռնակի և փամփուշտների կամավոր հանձնման դեպքեր։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի […]
23:10 17.01.2022
Շվեդիայի Ուպսալա քաղաքի ակադեմիական Լաբորատորիայի գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի նոր մուտացիա։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»: Նշվում է, որ նոր ենթատեսակը գրանցվել է հունվարի 14-ին երեք մարդու մոտ։ Այն ստացել է BA․2 անվանումը: Լաբորատորիայի ներկայացուցիչ Մատս Մարտինելը պարզաբանել է, որ նոր մուտացիայի մասին դեռ շատ քիչ բան է հայտնի։ Նա խոստովանել է, որ […]
22:56 17.01.2022
Հունվարի 16-ին՝ ժամը 20:45-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի պահակետերից մեկի ծառայողից ահազանգ է ստացվել հնարավոր ներնետման մասին: Ահազանգից անմիջապես հետո իրականացվել է տեղազննություն, որի արդյունքում հսկիչ-հենակետային գոտու տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ, որում առկա են եղել 4 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 2 լիցքավորիչ, 2 USB լար և 1 ականջակալ: Փաստի առթիվ նախապատրաստվում […]
22:42 17.01.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Էդգար Փարվանյանին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Էդգար Փարվանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ: Վարչապետի մեկ այլ որոշմամբ Տիգրան Եղիազարյանն ազատվել է Արագածոտնի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։
22:30 17.01.2022
Կայացել է «Օտարերկրյա որակավորումների ճանաչումը` որպես բուհերի միջազգայնացման և շարժունության հիմնաքար» թեմայով աշխատաժողով Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել «Օտարերկրյա որակավորումների ճանաչումը` որպես բուհերի միջազգայնացման և շարժունության հիմնաքար» թեմայով աշխատաժողով՝ պետական համալսարանների ռեկտորների, միջազգային կապերի գծով պրոռեկտորների և աշխատակիցների մասնակցությամբ: Ողջույնի խոսքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ […]
22:16 17.01.2022
Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։ Հունվարի 9-ից 16-ն իրականացված ծառայության արդյունքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1270 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 199 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 129, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 250 անձ։ 102 տրանսպորտային միջոց […]
22:05 17.01.2022
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացնում է, որ Հանրակրթության մասին օրենքի փոփոխությունների՝ նախորդիվ ներկայացված նախագիծը լրամշակվել է. «Հստակեցրել ենք վարչական համակարգողի և տնօրենի գործառույթները, ✅հստակեցրել ենք տնօրենի նշանակման կարգը՝ նշելով, որ հայտարարվում է մրցույթ, ձևավորվում է մրցութային հանձնաժողով, որը մասնագիտական եզրակացություն է տրամադրում հավակնորդների ներկայացրած զարգացման ծրագրերին, ✅տնօրենի պաշտոնավարման ժամկետը դարձրել ենք հինգ տարի՝ ատեստավորման համանման […]