TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Պետքարտուղարությունը հայտնել է, որ ԱՄՆ-ն առաջիկա շաբաթվա ընթացքում ռազմական օգնություն կուղարկի Կիևին

23:38 18.01.2022

ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին Ուկրաինային ռազմական օգնության լրացուցիչ խմբաքանակ կուղարկի։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչը լրագրողների համար հատուկ ճեպազրույցի ժամանակ։ «Վերջին տարվա ընթացքում մենք Ուկրաինային ավելի շատ օգնություն ենք տրամադրել անվտանգության ոլորտում։ Կարող եմ հավաստիացնել ձեզ, որ այդ մատակարարումները շարունակվում են, և առաջիկա շաբաթներին նոր մատակարարումներ են նախատեսված։ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման դեպքում մենք […]

̰
Գնել Սանոսյանը կմեկնի ԱՄԷ

23:26 18.01.2022

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հունվարի 19-21-ը կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) «Դուբայ Էքսպո 2020» համաշխարհային ցուցահանդեսին մասնակցելու և դրա շրջանակներում «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի դուստր «Ռուսատոմ Օվերսիզ» բաց բաժնետիրական ընկերության միջև փոխըմբռնման հուշագիր ստորագրելու նպատակով: Համապատասխանը որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Համաձայն «Կառավարության կառուցվածքի […]

̰
Ֆրանսիայի ԱԳ նախարարն անընդունելի է համարում Ալիևի հայտարարությունը Վալերի Պեկրեսի հասցեին

23:14 18.01.2022

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանն անընդունելի է համարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար, Ֆրանսիայի նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածու Վալերի Պեկրեսի հասցեին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Nouvelle d’arménie-ն, Ֆրանսիայի ԱԳ նախարարն այդ մասին ասել է խորհրդարանում՝ պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ։ Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ […]

̰
Առաջիկա օրերին ձյուն է սպասվում

23:07 18.01.2022

Հանրապետության տարածքում հունվարի 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 19-20-ը, շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային առանձին շրջաններում՝ բուք: Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5 մ/վ, 18-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 19-ի գիշերը կբարձրանա 10-12 աստիճանով, 21-ի գիշերը նույնքանով կնվազի: Երևան քաղաքում հունվարի 20-ի ցերեկը, 21-23-ը […]

̰ ̰ ̰
Վարդենյաց լեռնանցքը  փակ է կցորդիչով բեռնատարների համար

22:32 18.01.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը (բուք) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանալի մյուս տրանսպորտային միջոցների համար։ Սյունիքի, Արագածոտնի, Շիրակի մարզերի, Լոռու մարզի Սպիտակի ոլորանների և Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Շիրակի մարզի Ախուրյանի […]

̰
Ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել

22:15 18.01.2022

Ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ շեշտելով, որ դեպքը տեղի է ունեցել Գորանբոյի շրջանի Թափկարկոյունլու գյուղում: Վուգար Մամեդովը վիրավորվել է ոչխարներին արածեցնելիս` ականի պայթյունից: Վիրավորին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ անդամահատել են նրա ձախ ոտքը: Մամեդովի վիճակը գնահատվում է միջին ծանրության:

̰
ԱՄՆ-ը մտահոգված է Ռուսաստանի և Բելառուսի ռազմական զորավարժություններով

22:11 18.01.2022

ԱՄՆ-ն մտահոգված է Ռուսաստանի և Բելառուսի ռազմական զորավարժություններով, հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը The Washington Post-ին տված հարցազրույցում: «Մենք մտահոգված ենք զորավարժություններով, բայց մենք նաև մտահոգված ենք Ուկրաինայի հետ սահմանին ռազմական աճով ։ Այս ամենն ահազանգում է մեզ, որ Ռուսաստանն ագրեսիվ է տրամադրված Ուկրաինայի նկատմամբ։ Դա ընդամենը մեկ գործողություն չէ, դա գործողությունների […]

̰
SHANTNEWS

22:00 18.01.2022

̰
ՀՖՖ նախագահը պարգևատրել է ՀՖՖ հիմնադիր անդամներին

21:55 18.01.2022

Հունվարի 18-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նշում է հիմնադրման 30-ամյակը: Այդ կապակցությամբ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հյուրընկալել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադիր անդամներին՝ Սլավա Սարգսյանին, Սլավա Ղազարյանին և Էմին Բաղյանին: Արմեն Մելիքբեկյանը ՀՖՖ մեդալներ հանձնեց հիմնադիր անդամներին և շնորհավորեց նրանց ՀՖՖ հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ: Քանի որ ՀՖՖ առաջին նախագահ Նիկոլայ Ղազարյանը վատառողջ է և չէր կարող […]

̰
Կրակել և վնասել էր ավտոմեքենան՝ այդկերպ վրեժ լուծելով մեքենայատիրոջից

21:31 18.01.2022

Հունվարի 8-ին ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ 35-ամյա տղամարդը կրակել և վնասել է Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի շենքերից մեկի բակում կայանված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան: Բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 17-ին Գորիսի բաժին է ներկայացել 35-ամյա տղամարդը և հայտնել, որ «ԲՄՎի» սեփականատիրոջ հետ ունենալով անձնական խնդիրներ և վստահ լինելով, որ նա կամ […]

̰
Դեսպան Արեգ Հովհաննիսյանն ու Ճապոնիայի արտաքին գործերի պետնախարարն ընդգծել են երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը

21:22 18.01.2022

Ս.թ. հունվարի 18-ին դեսպան Արեգ Հովհաննիսյանը հանդիպել է Ճապոնիայի արտաքին գործերի պետնախարար Տակակո Սուզուկիի հետ: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ և բազմակողմ համագործակցության մի շարք հարցեր: Հատուկ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ համատեղ միջոցառումների անցկացմանը: Կարևորվել է մշակույթի միջոցով փոխադարձ ճանաչելիության բարձրացումը, մարդկային շփումների աշխուժացումը, տնտեսական հարցերի օրակարգում առավել […]

̰
Կայացել է «ՀՀ ոռոգման համակարգի կայուն զարգացմանն ուղղված հայացակերգը և միջոցառումների ծրագիր»-ը մշակելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդրանիկ նիստը

21:16 18.01.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 10.01.2022թ-ի N 28-Ա հրամանով ստեղծվել է ջրային ոլորտի զարգացման միասնական տեսլական ձևավորելու, ջրային ռեֆորմներ և Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգի կայուն զարգացմանն ուղղված հայեցակարգը ու միջոցառումների ծրագիրը մշակելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ` ՀՀ ոռոգման համակարգի կայուն զարգացմանն ուղղված հայեցակարգը և միջոցառումների ծրագիրը մշակելու նպատակով: Նիստին մասնակցում էին հանձնաժողովում ընդգրկված […]

̰
Լավրովն ու Բլինկենը մոտ ժամանակներս կհանդիպեն Եվրոպայում

21:06 18.01.2022

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպումը ակտիվ մշակման փուլում է, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Կարող եմ իսկապես հաստատել, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջև նման հանդիպումն այժմ ակտիվ մշակման փուլում է»,- ասել է նա։ Ավելի վաղ ՌԴ-ի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հեռախոսազրույց […]

̰
ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանին շնորհվել է գեներալ- լեյտենանտի զինվորական կոչում

20:53 18.01.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր՝ ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար Կամո Բահատուրի Վարդանյանին գեներալ- լեյտենանտի զինվորական կոչում շնորհելու մասին: Այս մասին տեղեկացրին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

̰
Լիանա Սիմոնյանը նշանակվել է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարի տեղակալ

20:47 18.01.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լիանա Սիմոնյանը նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարի տեղակալ: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ ու 151-րդ կետերն ու Լիանա Սիմոնյանի դիմումը` 1. Լիանա […]

̰
Հայտարարվել է էլեկտրոնային ուսուցում իրականացնող մենթոր դպրոցների բաց մրցույթ

20:42 18.01.2022

Հայտարարել ենք էլեկտրոնային ուսուցում իրականացնող մենթոր դպրոցների բաց մրցույթ։ Մրցույթի նպատակը մարզային դպրոցներում սովորող աշակերտների համար կրթության շարունակականության ապահովումն է, անգամ այն դեպքերում, երբ դպրոցում տվյալ առարկայի դասավանդող ուսուցիչ չկա։ Այս մասին գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել համապատասխան տեխնիկական և մարդկային ռեսուրսներ ունեցող հանրակրթական դպրոցները՝ անկախ գտնվելու վայրից։ […]

̰
Forbes-ը կազմել է 50-ից բարձր տարիքի ամենահաջողակ կանանց ցուցակը

20:29 18.01.2022

Forbes-ը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, ԱՄՀ-ի գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևային, բժիշկ և BioNTech-ի համահիմնադիր Օզլեմ Տուրեջիին, AstraZeneca-ի պատվաստանյութի ստեղծման մեջ ներգրավված պատվաստանյութերի մասնագետ Սառա Գիլբերտին ներառել է Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի ​​50-ից բարձր տարիքի ամենահաջողակ կանանց ցուցակում: Բացի այդ, Forbes-ի ամենահաջողակ կանանց ցուցակում է հայտնվել Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր և բելառուսական ընդդիմության […]

̰
Հաստատվել են միջկառավարական հանձնաժողովների հայկական կողմի կազմերը

20:20 18.01.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հունվարի 18-ին հաստատվել են մի շարք երկրների հետ միջկառավարական հանձնաժողովների հայկական կողմի կազմերը: Այդ մասին նշված է e-gov.am կայքում: Մասնավորապես, ըստ վարչապետի 63-Ա որոշման՝ հաստատվել է Տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը: Հայկական կողմից հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

20:10 18.01.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը (բուք) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանալի մյուս տրանսպորտային միջոցների համար։ Սյունիքի, Արագածոտնի, Շիրակի մարզերի, Լոռու մարզի Սպիտակի ոլորանների և Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ […]

̰
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Ավստրիա՝ ԵԱՀԿ ֆորումին մասնակցելու

16:00 18.01.2022

Երեքշաբթի՝ հունվարի 18-ին, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Ավստրիա: Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Բայրամովը Ավստրիայում կմասնակցի անվտանգության ոլորտում համագործակցության ԵԱՀԿ ֆորումի հանդիպմանը։ Այն նախագահելու է Ադրբեջանը։ Նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ ԵԱՀԿ և Ավստրիայի ներկայացուցիչների հետ։

̰
Բաբկեն Թունյանն ապագա տնտեսագետներին ներկայացրել է երկրի տնտեսությունը զարգացնելու մեխանիզմները

15:58 18.01.2022

Ազգային ժողովի «Բաց դաս» ծրագրի շրջանակում հերթական ճանաչողական այցն էր: Հունվարի 18-ին խորհրդարանի հյուրերն էին Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանի ուսանողները և դասախոսները: Այցելուներն ԱԺ նիստերի դահլիճի օթյակից հետևել են խորհրդարանի աշխատանքներին, թանգարանում ծանոթացել ԱԺ հուշանվերների պատմությանը և այցելել գրադարան: Ապագա տնտեսագետների հետ հանդիպել և իրենց փորձով կիսվել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ, մասնագիտությամբ […]

̰
Ավարտվել է Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի 12-րդ մրցաշարը. հայտնի են հաղթողները

15:46 18.01.2022

Հայաստանի շախմատի ակադեմիան հունվարի 8-16-ն անցկացրել է Անդրանիկ Մարգարյանի 12-րդ հուշամրցաշարը, որին մասնակցել են շուրջ 430 երեխաներ, պատանիներ և աղջիկներ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերից, ինչպես նաև Արցախի Հանրապետությունից: Մասնակիցները մրցել են հետևյալ տարիքային խմբերով. Ա-5 մրցաշար – մինչև 8 տարեկան տղաներ, Ա-4 մրցաշար – մինչև 10 տարեկան տղաներ, Ա-3 մրցաշար – մինչև 12 տարեկան տղաներ, […]

̰
Երևանում կբացվի ֆրանսիական ինստիտուտ

15:36 18.01.2022

Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժոնաթան Լաքոտը հայտնել է, որ Հինգերորդ Հանրապետության կառավարությունը պաշտոնապես հավանություն է տվել Երևանում ֆրանսիական ինստիտուտի ստեղծմանը։ «Այս ինստիտուտը կմիավորի բոլոր նրանց նախագծերը, ովքեր նպաստում են երկու երկրների մշակութային հարաբերություններին: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից 30 տարի անց այս ինստիտուտի ստեղծումը… կարդարացնի հայ հասարակության անկեղծ ակնկալիքները»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Լաքոտը։ Ֆրանսիական ինստիտուտը […]

̰
ՄԻԵԴ-ը հրապարակել է «Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը

15:31 18.01.2022

«Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Հակոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է իր վճիռը Նիկոլ Փաշինյանի գործով (դիմումներ թիվ 22665/10 և 2305/11), որով դատարանը ճանաչել է Նիկոլ Փաշինյանի ազատ հավաքների և անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքների (11-րդ և 5-րդ հոդվածներ) խախտումներ` 2008թ. Մարտի 1-ի և դրան հաջորդած իրադարձությունների համատեքստում: […]

̰
Առավել շատ խախտումներ արձանագրվել են մանրամեծածախ առևտրի կետերում․ ԱԱՏՄ

15:19 18.01.2022

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով վերահսկողությունը։ Այս տարեսկզբից մինչև օրս ԱԱՏՄ մասնագետներն իրականացրել են ընդհանուր 2507 ստուգայց, արձանագրել՝ 61 խախտում, տվել 1 նախազգուշացում և կայացրել տուգանքի 57 որոշում։ Առավել շատ խախտումներ արձանագրվել են մանրամեծածախ առևտրի կետերում՝ 1512, ապա ուղևորատար տրանսպորտում՝ 287, դեղատներում՝ 192, գրասենյակներում՝ 186, և […]

̰
Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 21.9 մլն մ³-ով

15:01 18.01.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ջրամբարների լցվածությունը հունվարի 18-ի դրությամբ։ Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 21.9 մլն մ³-ով, Արփի լիճ ջրամբարում` 10.8 մլն մ³-ով: Ազատի ջրամբարում ջրի ծավալը նախորդ տարվա նույն օրվա համեմատ 0.10 մլն մ³-ով ավելի է: Ապարանի և Մարմարիկի ջրամբարներում ջրի ծավալները նախորդ տարվա նույն օրվա […]

̰
SHANTNEWS

14:55 18.01.2022

̰
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող լրացումը

14:51 18.01.2022

Հունվարի 18-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պատգամավորներ Տաթևիկ Գասպարյանի, Լենա Նազարյանի, Նարեկ Բաբայանի հեղինակած «ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվող փոփոխությամբ քաղաքացու ինքնությունը մահվան պահից առնվազն մեկ ամսվա ընթացքում չհաստատվելու դեպքում ժառանգության բացման օրը կհամարվի ոչ թե մահվան […]

̰
BACK_TO_TOP