TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+24.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Դալարիկ գյուղում հրդեհ է բռնկվել

20:14 15.01.2022

Հունվարի 15-ին՝ ժամը 12:04-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դալարիկ գյուղի Գայի փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դալարիկ գյուղի Սարյան փողոցի տներից մեկին կից հացատանը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]

̰
Որոնումները Մարտունու շրջանում արդյունք չեն տվել․ ԱԻՊԾ

20:03 15.01.2022

Որոնումները Մարտունու շրջանում արդյունք չեն տվել։ Այս մասին տեղեկացրին ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։ Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել են Մարտունու շրջանի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած` հատվածներում։ Որոնումներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել։ Նշենք, որ զինադադարից հետո […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

23:57 14.01.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Մուսայելյան-Կրասար և Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհները փակ են բքի պատճառով։ Վարդենյաց լեռնանցքը (անվաշղթաների կիրառման դեպքում), Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։ Դժվարանցանելի են նաև Շիրակի մարզի […]

̰
Խանութից գողություն կատարած անձը հայտնաբերվել է. ոստիկանների բացահայտումը

23:55 14.01.2022

Հունվարի լույս 11-ի գիշերը 1-02 զանգած քաղաքացին հայտնեց, որ Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոցի առևտրի սրահի ապակիները կոտրել և ներս են մտել: Տեղեկությունն անմիջապես փոխանցվեց ոստիկանության Եղեգնաձորի բաժին: Առևտրի սրահի պահպանությունը վստահված էր ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Եղեգնաձորի պահպանության բաժնի ծառայողներին, որոնց հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվեց, որ նույն փողոցի բնակիչ, 39-ամյա տղամարդը, գողություն […]

̰
Ձյուն է սպասվում․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

23:45 14.01.2022

Հանրապետության տարածքում հունվարի 15-ի երեկոյան ժամերին, 16-ի գիշերը առանձին շրջաններում, 19-ի շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Հունվարի 15-ի գիշերը, 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը 14-17-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով: Երևան քաղաքում հունվարի 16-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ի երեկոյան ժամերին հնարավոր է թույլ ձյուն, 19-ին […]

̰
Մի շարք հետախուզվողներ են հայտնաբերվել

23:30 14.01.2022

Ոստիկանության ՔՈԳՎ և Կոտայքի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 13-ին Աբովյան քաղաքում հայտնաբերվել և Կոտայքի բաժին բերման է ենթարկվել 33-ամյա Դավիթ Օ.-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 6-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: […]

̰
Հացավան գյուղում այրվել է մոտ 600 հակ անասնակեր

23:21 14.01.2022

Հունվարի 14-ին` ժամը 13:04-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հացավան գյուղի սկզբնամասում՝ ֆերմայի տարածքում, այրվում է պահեստավորած անասնակեր: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:36-ին, մարվել՝ 20:00-ին: Այրվել է մոտ […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

22:58 14.01.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Մուսայելյան-Կրասար և Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհները փակ են բքի պատճառով։ Վարդենյաց լեռնանցքը (անվաշղթաների կիրառման դեպքում), Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։ Դժվարանցանելի են նաև Շիրակի մարզի […]

̰ ̰
Ջերմուկ քաղաքի խաչմերուկի մոտ մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին. կան տուժածներ

22:35 14.01.2022

Հունվարի 14-ին` ժամը 16:11-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհին՝ Ջերմուկ քաղաքի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի 154-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Հ.) մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […]

̰ ̰
Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեղադրանքով հետախուզվող կինը հայտնաբերվել ու կալանավորվել է

22:11 14.01.2022

Հունվարի 12-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեղադրանքով հետախուզվող 44-ամյա կինը, որը հաշվառված է Էջմիածին քաղաքում, Իջևանում է։ Նույն ՔՈ գլխավոր վարչության և Իջևանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հետախուզվող կինը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Իջևանի բաժին։ Նա կալանավորվել է։

̰
Կարճևան գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

22:08 14.01.2022

Հունվարի 14-ին՝ ժամը 16:33-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարճևան գյուղի 1-ին նրբանցքի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Ագարակի հրշեջ-փրկարարական հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան ննջասենյակում (մոտ 40 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:16-ին, […]

̰
ՀՀ-ի և Թուրքիայի բանագնացների հանդիպումը կարևոր քայլ էր դեպի առաջ․ ԵՄ-ն կոչ է անում ջանքեր գործադրել այդ ուղղությամբ

21:59 14.01.2022

ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի պատրաստակամությունը աշխատելու երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման եւ այդ նպատակով հատուկ ներկայացուցիչներ նշանակելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարություն է տարածել Եվրամիության Արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակ Պետեր Ստանոն: «Այս ուրբաթ հատուկ բանագնացների առաջին հանդիպումը կարևոր քայլ էր դեպի առաջ, և Եվրոպական միությունը կոչ է անում Թուրքիային և Հայաստանին հետագա […]

̰
SHANTNEWS

21:55 14.01.2022

̰
Հանձնաժողովի պարզաբանումը բնական գազի սակագների շուրջ մամուլում շրջանառվող հրապարակումների վերաբերյալ

21:46 14.01.2022

Սույն թվականի հունվարի 13-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտ, որը սահմանված կարգով կընդունվի ուսումնասիրության, կիրականացվի համապատասխան հաշվարկներ և դրանք մինչև հանձնաժողովի նիստի քննարկմանը ներկայացնելը կքննարկվի շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ սպառողների շահերը պաշտպանող ՀԿ-ների հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀԾԿՀ-ն։ «Հաշվի առնելով մամուլում […]

̰
Վիգեն Մեսրոպյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

21:40 14.01.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ արդարադատության առաջին դասի խորհրդական Վիգեն Մանուկի Մեսրոպյանը 2022 թվականի հունվարի 14-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում: Մինչ նոր նշանակումը Վ.Մեսրոպյանը զբաղեցնում էր ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի պաշտոնը: Կենսագրություն Վիգեն Մանուկի Մեսրոպյանը ծնվել է 1974 թվականի մարտի 2-ին, Վեդի քաղաքում […]

̰
Ընտրվել են ՀՀ դատավորների միության նախագահ և փոխնախագահ

21:23 14.01.2022

2022 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցավ ՀՀ դատավորների միության ընդհանուր ժողովը: Օրակարգում ՀՀ դատավորների միության նախագահի և փոխնախագահների ընտրության հարցն էր: Քվեարկության արդյունքներով ՀՀ դատավորների միության նախագահ ընտրվեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը, իսկ փոխնախագահ` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանը: ՀՀ դատավորների միությունը շնորհավորում է նորընտիր նախագահին […]

̰
Հայ խաղաղապահները վերադարձել են Հայաստան

21:16 14.01.2022

Ղազախստանի Հանրապետությունում ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կազմում առաքելությունն ավարտած հայկական ստորաբաժանումը հունվարի 14-ին վերադարձել է Հայաստան։ Այս մասին տեղեկացրին  ՀՀ ՊՆ-ից։   ՀՀ ԶՈւ 100 զինծառայող ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան էր գործուղվել հունվարի 7-ին` ռազմավարական նշանակության շենք-շինությունների և ենթակառուցվածքների պահպանության գործառույթներ իրականացնելու համար:      

̰
Դարբնության անցյալն ու ներկան, մշակութային արժեքն ու նշանակությունը ներկայացրել է ազգագրագետ Աղասի Թադևոսյանը

16:57 14.01.2022

«Հետազոտության ընթացքում ուրախությամբ արձանագրեցի, որ Գյումրիում մարդիկ իրենց տներում շարունակում են պահպանել ավանդական դարբնության նմուշները՝ դռների, պատուհանների հին ճաղավանդակները, պատշգամբների նեցուկները, բազրիքները: Դա նշանակում է՝ բնակչությունը հասկանում է դրանց արժեքը և իր մեջ կրում է գնահատելու ավանդույթը»,- ասում է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Աղասի Թադևոսյանը: Մեր զրուցակիցը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացրել […]

̰
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Քըլըչ-Ռուբինյան հանդիպման մասին

16:54 14.01.2022

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել հունվարի 14-ին Մոսկվայում անցկացված Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպման վերաբերյալ: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Թուրքիայի ու Հայաստանի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ արտակարգ և լիազոր դեսպան Սերդար Քըլըչը և ՀՀ խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը 2022-ի հունվարի 14-ին Մոսկվայում հանդիպել են: Դրական և կառուցողական մթնոլորտում անցած […]

̰
Վանաձոր և Հրազդան քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

16:49 14.01.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Վանաձոր և Հրազդան քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունվարի 4-9-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Վանաձորում հունվարի 7-ին և 9-ին, Հրազդանում չի գերազանցել:

̰
ՔՏՀԱՏՄ-ն հորդորում է գազի սպառման անվտանգության կանոնները խստագույնս պահպանել

16:45 14.01.2022

Հաշվի առնելով ՀՀ-ում վերջին օրերին շմոլ գազից թունավորման, ինքնաշեն գազասարքերից օգտվելու հետևանքով արձանագրված մահվան դեպքերը և ելնելով հանրության իրազեկվածությունը, զգոնությունը բարձրացնելու անհրաժեշտությունից՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն անհրաժեշտ է համարում կրկին հանրությանը հիշեցնել գազի սպառման անվտանգության կանոնները խստագույնս պահպանելու մասին։ Անվտանգության կանոններին կարող եք ծանոթանալ հետևյալ տեսանյութից․

̰
Ստուգայցեր են իրականացվել հանրային սննդի և իրացման օբյեկտներում, նաև սննդի արտադրություններում

16:41 14.01.2022

Հունվարի 12-ին և 13-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի և Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները Covid-19-ի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր են իրականացրել 44, համապատասխանաբար՝ 34 և 10, հանրային սննդի և իրացման օբյեկտներում, նաև սննդի արտադրություններում: Հակահամաճարակային նորմերի խախտումներ են հայտնաբերվել Երևանում գործող սննդի շղթայի 3 կազմակերպություններում, կազմվել են արձանագրություններ:

̰
Աշոցք-Բավրա ավտոճանապարհը, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար

16:38 14.01.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին՝ ժամը 16։30-ի դրությամբ, Աշոցք-Բավրա ավտոճանապարհը, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ապարան-Միրաք ավտոճանապարհին, Աշոցքի տարածաշրջանում բուք է։ Ախուրյանի, Ապարանի, Թումանյանի, Սիսիանի տարածաշրջաններում, Վանաձոր-Դիլիջան, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին, Սպիտակի, Ստեփանավանի և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական […]

̰
«Onyxum» ընկերությունը պատասխանել է Քննչական կոմիտեին

16:34 14.01.2022

«Onyxum» ընկերությունը, ի պատասխան օրերս ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության, հերքում է տարածել։ Ընկերությունը նշում է, որ «Onyxum»-ը չի հավաքագրում անդամներ և ներդրումներ` ընդգծելով, որ ընկերության եկամուտը բաղկացած է բացառապես հյուրանոցային փաթեթների վաճառքներից, և այդ միջոցներն ուղղվում են հյուրանոցային փաթեթների համար վճարումներին և կազմակերպության գործունեության համար անհրաժեշտ այլ ծախսերին:

̰
ԱՀ քաղաքացին մոլորվել և հայտնվել է Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող տարածքում․ ԱԱԾ

16:32 14.01.2022

Այսօր՝ ժամը 15։30-ին, Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Բերձոր քաղաքի 1953թ. ծնված բնակիչ Անդրանիկ Հրանտի Ալեքսանյանի անհայտ կորելու մասին: Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին ժամը 15։00-ի սահմաններում Բերձոր քաղաքի մոտակայքում մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

16:25 14.01.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

16:21 14.01.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածը բքի պատճառով փակ է բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուսների համար՝ դժվարանցանելի։ Դժվարանցանելի են Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի, […]

̰
Տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը

16:13 14.01.2022

Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը։ Կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։ Երկրորդ […]

̰
BACK_TO_TOP