16:06 14.01.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունվարի 7-12-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում: Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում հունվարի 7-ին և 9-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:
16:02 14.01.2022
Այս տարվա համար սահմանին գազի գնի հարցը կարգավորված է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ և «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ միջև դեռևս 2013թ. կնքված պայմանագրին կից լրացուցիչ համաձայնագրով, ըստ որի՝ սահմանին գազի գինը 2022թ. համար պահպանվում է: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է. «Լրատվամիջոցներում տեղ են գտել մի շարք […]
15:56 14.01.2022
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը համոզված է, որ Հարավային Կովկասում թշնամական գործողությունների դադարեցումը և տրանսպորտային բոլոր ուղիների ապաշրջափակումը՝ Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, բացելու է հնարավորություններ, որոնցում հետաքրքրված են տարածաշրջանի բոլոր երկրները՝ Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Ռուսաստանի արտգործնախարարն այդ մասին ասել […]
15:52 14.01.2022
Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպմանն ընդառաջ Մոսկվայում տեղի է ունեցել ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հանդիպումը ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ: Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
15:40 14.01.2022
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ Արագածոտնի մարզի Կոշ համայնքի բնակչի մահվան դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Տվյալ դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. հունվարի 12-ին և տեղեկացվել, որ հիշյալ համայնքի տներից մեկում հայտնաբերվել է նույն տան բնակչի […]
15:33 14.01.2022
Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի հավաքականի հետ: Հանդիպումը կկայանա մարտի 25-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, տեղեկացնում են ՀՖՖ-ից։ Մինչ այս 2 երկրների հավաքականները հանդիպել են 2 անգամ: Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլում Երևանում կայացած հանդիպումն ավարտվել է Հայաստանի ազգային հավաքականի հաղթանակով՝ 3:2 հաշվով: Պոդգորիցայում կայացած խաղում 4:1 հաշվով հաղթանակ է […]
15:25 14.01.2022
Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Սոս Ավետիսյանը հունվարի 13-ին իր հավատարմագրերն է հանձնել Իսպանիայի թագավոր Ֆելիպե 6-րդին։ Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, հանդիսավոր արարողությանը հետևած առանձնազրույցի ընթացքում դեսպան Ավետիսյանն ու Իսպանիայի թագավորն անդրադարձել են հայ-իսպանական երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակին, կարևորել դրանց հետագա զարգացումը, ինչպես նաև բարձր գնահատել Իսպանիայում բնակվող հայ համայնքի դերը երկու ժողովուրդների միջև […]
15:20 14.01.2022
Հունվարի 4-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում էր ստացվել, որ Առինջ գյուղի մի տնից գողություն են արել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ դեկտեմբերի 30-ից հունվարի 4-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին տան 2-րդ հարկի պատուհանը, ննջարանի պահարանից գողացել չհրկիզվող պահարան, որի մեջ փող և թանկարժեք իրեր էին: Դեպքի առթիվ […]
15:13 14.01.2022
2022 թ. հուշարձանների ուսումնասիրման, նորոգման, ամրակայման և վերականգնման համար պետական բյուջեից հատկացվել է շուրջ 236 միլիոն դրամ: Այս տարի հուշարձանների վերականգնմանն առնչվող աշխատանքները բազմաթիվ են՝ ուսումնասիրություններ, պեղումներ, նախագծեր, բուն վերականգնման աշխատանքներ: «2022 թվականի պետական բյուջեից հուշարձանների վերականգնման համար հատկացվել էր 108 մլն դրամ, որից հետո ՀՀ կառավարության որոշմամբ հավելյալ հատկացվել է ևս 128 մլն դրամ՝ […]
14:41 14.01.2022
Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունում է Մոսկվայում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը: «Հարաբերությունների կարգավորումը և հաղորդակցությունների բացումը կարևոր նպատակ է, որին Եվրամիությունը լիովին աջակցում է»,- «Թվիթեր»-ի իր էջում գրել է Տոյվո Կլաարը: Welcome news about meeting in Moscow between ??and??representatives. Normalisation of relations and opening of communications […]
14:35 14.01.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 2431 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ 2022թ. հունվարի 13-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում տեղի ունեցած ավտոպատահարի և դրա հետևանքով առաջացած հրդեհի դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ինչպես տեղեկացրին […]
14:24 14.01.2022
Մոսկվան օգնում է Անկարային և Երևանին ուղիղ երկխոսություն հաստատել, հուսով է, որ այն հաջող կլինի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ 2021 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։ «Թուրքիան և Հայաստանն իսկապես նշանակել են իրենց հատուկ ներկայացուցիչներին։ Ռուսաստանը օգնել է, որպեսզի նման պայմանավորվածություն ձեռք բերվի, և մենք շատ ուրախ […]
14:16 14.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածը բքի պատճառով փակ է բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուսների համար՝ դժվարանցանելի։ Դժվարանցանելի են Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի, […]
14:12 14.01.2022
Մոսկվան Անկարայից պարզաբանումներ է խնդրել Ղազախստանում ՀԱՊԿ-ի ուժերի օգտագործման վերաբերյալ Թուրքիայի նախագահի օգնականի հայտարարության կապակցությամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ 2021 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։ «Անկարայում, մեղմ ասած, անհասկանալի էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդականներից մեկի հայտարարությունը, որը պարզապես դատապարտեց Ղազախստանի գործողությունները ՀԱՊԿ-ի հրավերով։ Մենք […]
14:05 14.01.2022
Twitter սոցկայքի թուրքական տիրույթում խիստ բացասական արձագանքի է արժանացել թուրք երգչուհի Լեման Սամի կատարած գրառումը։ 71-ամյա երգչուհու գրառման թեման օրերս Ստամբուլում կատարցի մի վարորդի կողմից շներին դիտավորյալ կերպով վրաերթի ենթարկելու միջադեպն էր։ Արաբ վարորդի արարքը դատապարտելով՝ Լեման Սամն օգտագործել է «այլանդակ արաբներ» (soysuz Araplar) արտահայտությունը։ «Տարիներ առաջ այս այլանդակ արաբներին (Soysuz Araplar) արձագանքելու համար երկարատև ինքնադատաստանի եմ ենթարկվել, բայց […]
14:00 14.01.2022
Հունվարի 11-ին ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը հանդիպել է GITEC-IGIP GmbH խորհրդատվական ծառայություններ իրականացնող ընկերության ներկայացուցիչ Ժան Լուի Մերլեին: Ողջունելով հյուրերին՝ Կոմիտեի նախագահը բարձր է գնահատել Կոմիտե և GITEC-IGIP GmbH համագործակցությունը: Վահագն Գևորգյանն արտահայտել է իր պատրաստակամությունը՝ սերտորեն աշխատելու ընթացիկ ծրագրի հաջող իրականացման և նոր գաղափարների կյանքի կոչման ուղղությամբ: Իր հերթին GITEC-IGIP GmbH […]
13:54 14.01.2022
ՀՀ ԱՆ քրեակատարողական բաց ուղղիչ հիմնարկներում պահվող անձանց իրավունքների իրացման վիճակի ուսումնասիրության շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունում ստուգվել է Բաց ուղղիչ հիմնարկներում պատիժ կրող և ուղղիչ հիմնարկի սահմաններից դուրս գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող դատապարտյալների կողմից աշխատանքի անցնելու, հաճախելու, աշխատանքից ազատվելու հանգամանքները։ Այդ կապակցությամբ Վարչության կողմից այցելություն է կատարվել բոլոր գործատուների աշխատանքային գործունեության վայրեր, հարցումներ […]
13:46 14.01.2022
Սույն թվականի հունվարի 13-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հրապարակվել է Արսեն Արծրունին ընդդեմ Հայաստանի գործով որոշումը: Եվրոպական դատարանն Արսեն Արծրունու գանգատը համարել է անընդունելի՝ ընդունելիության ratione materiae չափանիշին չհամապատասխանելու պատճառով: Գանգատը վերաբերում էր նախկինում ցմահ դատապարտված Արսեն Արծրունու՝ Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածով և 7-րդ Արձանագրության 4-րդ հոդվածով պաշտպանվող իրավունքների ենթադրյալ խախտումներին՝ կապված վերջինիս վերաբերյալ […]
13:39 14.01.2022
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ խստիվ դատապարտելով Ադրբեջանի պահվածքը։ «Մի շարք լրատվամիջոցներին վերջերս տված հարցազրույցում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին, կրկին օգտագործել է հայատյաց, ապակառուցողական, ծավալապաշտական բառապաշար և գաղափարներ՝ հնչեցնելով դրանց համապատասխանող ծրագրեր ու նպատակներ։ Նման քաղաքականությունը միջազգային իրավունքի, միջազգային մարդասիրական իրավունքի և ձեռք բերված […]
13:31 14.01.2022
Հունվարի 14-ին՝ ժամը 08:57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունու փողոցի թիվ 21 հասցեում գտնվող տնտեսական խանութի պահեստային հատվածից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ խանութի պահեստային հատվածում հրդեհ է բռնկվել: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։32-ին, […]
13:21 14.01.2022
Ձվադրման և արդյունահանումն արգելված ժամանակահատվածում սիգ ձկնատեսակի ապօրինի վաճառքով զբաղվելուն հակազդելու ոստիկանության միջոցառումները շարունակվում են։ Հունվարի 13-ին ոստիկանության Երևան քաղաքի տարածքային ստորաբաժանումների և քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և գովազդի ծառայությունների աշխատակիցների համատեղ միջոցառումներով մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում հայտնաբերվել են սիգ ձկնատեսակի վաճառքով զբաղվող անձինք։ Միջոցառման ընթացքում առգրավվել է ապօրինի վաճառվող 234 սիգ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից՝ […]
00:00 14.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը (բուք) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Դժվարանցանելի են Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի միջհամայնքային, Գյումրի-Ամասիա և Գյումրի-Բավրա (բուք է) ավտոճանապարհները։ Սյունիքի մարզում (բացառությամբ Կապան քաղաքի), […]
23:59 13.01.2022
Հունվարի 13-ին, ժամը 19։37-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոշ գյուղում այրվում է վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գոշ գյուղի Մխիթար Գոշի փողոցում գտնվող վագոն-տնակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։38-ին, մարվել՝ 23։14-ին։ Հրշեջ-փրկարարները տնակում հայտնաբերել […]
23:57 13.01.2022
Հունվարի 13-ին, ժամը 17։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան […]
23:54 13.01.2022
Հունվարի 11-ից 13-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 19 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Հարթավան և Երնջատափ գյուղերում, Սյունիքի մարզի Կապան, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքներում, Սոլակ գյուղում, Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն, Շիրակի մարզի Աշոցք գյուղերում, Սալուտ-Վարդաղբյուր, Վարդաղբյուր-Մուսայելյան, Երևան-Մեղրի, Ամասիա-Բերդաշեն և Գետափ-Մարտունի ավտոճանապարհներին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն […]
23:42 13.01.2022
Հունվարի 10-ին ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Գյումրիի Խրիմյան Հայրիկի խճուղում հայտնաբերեցին և, թմրանյութ օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին 59-ամյա մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց յուրահատուկ հոտով դեղնականաչավուն զանգված։ Ըստ տղամարդու՝ հայտնաբերվածը «խիմկա» թմրամիջոց է, որը պատրաստել էր իր օգտագործման համար։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։
23:39 13.01.2022
Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի հունվար ամսվա վճարման գործընթացը կիրականացվի հունվարի 14-ից: Այս մասին տեղեկացնում են Միասնական սոցիալական ծառայությունից։ Երեխայի ծննդյան կապակցությամբ պետության կողմից տրվող նպաստներն ու դրանց չափը` այստեղ։
23:33 13.01.2022
Հունվարի 6-ին ոստիկանության Արարատի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Երասխ գյուղի արհեստանոցի մոտից «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենա են գողացել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ ժամը 14.50-ի սահմաններում անհայտ անձն ավտոմեքենան փախցրել էր` օգտվելով դռները՝ բաց, իսկ բանալին փականի մեջ լինելու հանգամանքից։ Ոստիկանության Գորիսի և Արարատի բաժինների ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումներով նույն օրը […]
23:28 13.01.2022
Գերմանիայի դաշնային կառավարությունը որոշում է կայացրել ևս 9 ամսով երկարաձգել Իրաքում և Իրաքյան Քուրդիստանում տեղակայված զորախմբի ծառայություն ժամկետը: «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում Իրաքի զինուժին ու քրդական ինքնավարության զորքերին (Փեշմերգա) օգնելու նպատակով այդ երկրում գտնվող գերմանական զորախմբի թվաքանակը կսահմանափակվի 500-ով: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ թեմայի վերաբերյալ Twitter-ում գրառում է արել Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Նեչիրվան Բարզանին՝ գոհունակություն […]