23:16 13.01.2022
Ջերմաստիճանի անկմամբ պայմանավորված հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը ճանապարհներին սպասվում է մերկասառույց. ԱԻՆ-ից վարորդներին հորդորում են ցուցաբերել զգոնություն։ Հանրապետության տարածքում հունվարի 14-ի գիշերը շրջանների զգալի մասում, 14-ի ցերեկը, 15-ի երեկոյան ժամերին, 16-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Հունվարի 15-ի գիշերը, 16-ի ցերեկը, 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը […]
23:10 13.01.2022
Հունվարի 10-ին ոստիկանության Գավառի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքում ստացված տեղեկություններն իրացնելով՝ Նորատուս գյուղի մոտակայքում հայտնաբերվեց և, թմրանյութ պահելու ու օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկվեց նորատուսցի 40-ամյա մի տղամարդ։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգված։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։
23:07 13.01.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին՝ ժամը 22։30-ի դրությամբ, Չարենցավանի, Հրազդանի, Սևանի, Մարտունիի, Վարդենիսի, Ճամբարակի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Քաջարանի, Մեղրիի տարածաշրջաններում, Սարավանի լեռնանցքում և Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում։ Անիպեմզա-«Անի» կայարան ճանապարհահատվածում, Աշոցքի տարածաշրջանում, Ջաջուռի և Քեթիի լեռնանցքներում բուք է։ Ձյան և բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, […]
23:02 13.01.2022
Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Միտերանի անվան ինստիտուտը սահմանել է «Քաղաքկան համարձակության» մրցանակ, որը սկսել է հանձնել այս տարվանից: Դրա առաջին հավակնորդը եղել է Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) հիմնադիր և նախկին համանախագահ, ներկայում թուրքական բանտում գտնվող Սելահաթթին Դեմիրթաշը: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Փարիզում կազմակերպված հանձնման արարողությանը Դեմիրթաշի անունից մրցանակը ստացել է ԺԴԿ-ի Արտաքին հարաբերությունների […]
22:40 13.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը (բուք) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Դժվարանցանելի են Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի միջհամայնքային, Գյումրի-Ամասիա և Գյումրի-Բավրա (բուք է) ավտոճանապարհները։ Սյունիքի մարզի «Մեղրու սար» և […]
22:31 13.01.2022
Իրաքի մայրաքաղաքում Միացյալ Նահանգների դեսպանատունը հրթիռակոծության է ենթարկվել։ Այս մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տեղեկությունների համաձայն ՝ ամերիկյան դիվանագիտական առաքելության շենքի ուղղությամբ արձակվել է երեք արկ, որոնցից երկուսը չեզոքացվել է ՀՕՊ համակարգերի կողմից: Երրորդ հրթիռն ընկել է մոտակայքում գտնվող շրջանում, ինչի հետևանքով, ինչպես պնդում են, տուժել է երկու մարդ՝ կին և երեխա: ԱՄՆ […]
22:19 13.01.2022
Եղիսաբեթ 2-րդը բռնաբարության մեջ մեղադրվող արքայազն Էնդրյուին զրկել է տիտղոսից, զինվորական կոչումներից և թագավորական հովանավորությունից: Այս մասին թագավորական ընտանիքը հայտարարել է Instagram-ում։ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու որդուն՝ Յորքի դուքս Էնդրյուին, կասկածում են Վիրջինիա Ռոբերթս Ջուֆրեի նկատմամբ սեռական բռնության մեջ: Նա պնդում է, որ 2001-ին, երբ 17 տարեկան էր, Էպշտեյնը երեք անգամ ստիպել է իրեն […]
22:09 13.01.2022
ՀՖՖ մրցավարները շաբաթական 3 անգամ ֆիզպատրաստության մարզումներ են անցկացնում ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Մարզումներն անցկացնում է Արման Ալաբերքյանը: Մարզումների ավարտից հետո ՀՖՖ մրցավարները փետրվարի 1-ից 12-ը, Սլավիկ Ղազարյանի գլխավորությամբ, ուսումնամարզական հավաք կանցկացնեն ռուսական Կրիմսկ քաղաքում, որին կմասնակցեն 35 մրցավար և 5 հրահանգիչ: Հավաքի ընթացքում կդասախոսեն հատուկ հրավիրված մասնագետներ՝ ՖԻՖԱ-ի հրահանգիչ Ալան Սնոդին (Հյուսիսային Իռլանդիա) և […]
22:07 13.01.2022
Անկարայի պետական համալսարանի Պատմության և աշխարհագրության ֆակուլտետի պրոֆեսոր Բյուլենթ Իփլիքչիօղլուն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Բեռլինում տպված պատմական մի քարտեզ, որտեղ առանձնանշված են Մեծ Հայքը (Armenia) և Փոքր Հայքը (Armenia Minor), որոնք զբաղեցնում են ներկայիս Թուրքիայի Հանրապետության տարածքների զգալի մասը, փոխանցում է Ermenihaber-ը։ Եվ սա այն դեպքում, երբ նրա ֆեյսբուքյան ետնանկարում Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և […]
16:00 13.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ կցորդիչով բեռնատարների համար անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ։ Դժվարանցանելի են Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի միջհամայնքային և Գյումրի-Բավրա (բուք է) ավտոճանապարհները։ Հանրապետության ամբողջ տարածքում […]
15:59 13.01.2022
Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, այսօր տեղի է ունեցել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անահիտ Անտոնյանի, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Սեփխանյանի և Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Ոսկանյանի երդման արարողությունը։ Նախագահ Սարգսյանը շնորհավորել ու հաջողություններ է մաղթել նորանշանակ դատավորներին՝ վստահություն հայտնելով, […]
15:56 13.01.2022
Հայաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ԱՄՆ սենատոր Էդվարդ Մարքիին, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Դեյվիդ Փրայսին և Վերն Բյուքենանին: ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությունը հրապարակվել է ԱԺ կայքում: «Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետը և Ազգային ժողովի խորհրդի 2017 […]
15:53 13.01.2022
Մենասահորդ Սլավիկ Հայրապետյանն Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում անցկացվող գեղասահքի Եվրոպայի առաջնության կարճ ծրագրում 34 մասնակիցների պայքարում զբաղեցրել է 19-րդ հորիզոնականը՝ հաղթահարելով որակավորման փուլն ու իրավունք ստանալով մասնակցելու ազատ ծրագրին, որը կկայանա հունվարի 14-ին: Կարճ ծրագրում Հայաստանի ներկայացուցիչը 67,75 միավոր է վաստակել: Ազատ ծրագրին մասնակցելու իրավունք են ստանում 1-24-րդ հորիզոնականները զբաղեցրած գեղասահորդները: Առաջատար եռյակում ընդգրկվել են Ռուսաստանի […]
15:52 13.01.2022
Հանրապետությունում տեղացող առատ ձյան պատճառով որոշակի դժվարություններ են առաջացել վարորդների համար։ Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է հատկապես բարձրադիր մարզեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և մեքենաների արագությունն ընտրել՝ հաշվի առնելով եղանակային պայմաններն ու ճանապարհածածկույթի վիճակը։
15:38 13.01.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտվել է գարեջրատանը զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության դեպքը: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ նախնական տվյալներով 2022թ. հունվարի 11-ին` ժամը 23:40-ի սահմաններում, ենթադրյալ […]
15:31 13.01.2022
Այս պահին Վրաստանում լաբորատոր հաստատված է «Օմիկրոնի» 1009 դեպք։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։ Երեկվա տվյալներով՝ երկրում հաստատվել է «Օմիկրոնի» 951 դեպք։ «Օմիկրոնը», որն առաջին անգամ հայտնաբերվել է 2021 թվականի նոյեմբերի կեսերին Հարավային Աֆրիկայում, տարածվում է ավելի արագ, քան մինչ օրս հայտնաբերված բոլոր տեսակները, թեև, ըստ նախնական տվյալների, այն ունի […]
15:25 13.01.2022
Պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի հեղինակած ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հունվարի 13-ի նիստում: Առողջապահության բնագավառի մարդկային ներուժի պլանավորումը, Նարեկ Զեյնալյանի գնահատմամբ, համակարգի կարևորագույն գործառույթներից է: Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է վիճակագրական տվյալներ` նշելով, որ ՀՀ-ում բժիշկների թիվը […]
15:20 13.01.2022
Այսօր՝ հունվարի 13-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան ի գյուղի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս բախվել են Infiniti, 4 Mercedes, Toyota Corolla, Toyota Camry, Toyota Vitz, 3 Opel և Daf մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է […]
15:11 13.01.2022
Հունվարի 13-ին Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Հանձնաժողովի անդամներն առաջին ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն են տվել պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի, Հրաչյա Հակոբյանի, Էմմա Պալյանի, Հռիփսիմե Հունանյանի հեղինակած ««Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին: Հիմնական զեկուցող Նարեկ Զեյնալյանի ներկայացմամբ` գործող օրենքի […]
15:03 13.01.2022
Կառավարության հավանությանն է արժանացել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրենքում փոփոխություն կատարելը պայմանավորված է փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեության իրականացման ընթացքում ապրանքների արտահանման գործընթացը պարզեցնելու անհրաժեշտությամբ: Նախագծով նախատեսվում է հնարավորություն ընձեռել տնտեսվարող սուբյեկտներին` չվճարել մեկ փոխադրողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով ՀՀ -ից արտահանվող, ընդհանուր մաքսային արժեքը 1 մլն ՀՀ […]
14:56 13.01.2022
Կառավարությունը որոշել է ՀՀ սեփականությունը հանդիսացող Երևանի Կենտրոն համայնքի Արշակունյաց պողոտայի 4 հասցեում գտնվող տարածքը 5 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Ազգային կամուրջ» ենթակառուցվածքների հզորացման և մարդկային ներուժի զարգացում» ՀԿ-ին: Կազմակերպության նպատակն է զարգացնել ու փորձարկել գիտակրթական ծրագրեր և ուսուցման նորարարական մոդելներ, ստեղծել «Նորարարական գաղափարների գեներացման կենտրոն» շնորհալի երեխաների և երիտասարդների համար: Բացի դրանից՝ […]
14:52 13.01.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին՝ ժամը 14։30-ի դրությամբ, առատ ձյան պատճառով Քեթիի և Ջաջուռի լեռնանցքները դժվարանցանելի են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վերոնշյալ ճանապարհներով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Հիմնադրամի ճանապարհների պահպանման և շահագործման տարածքային hամակարգող ինժեները տեղում վերահսկում է ճանապարհների վիճակն ու սպասարկող կազմակերպության […]
14:46 13.01.2022
Կառավարությունն ընդունել է «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է 2022թ. հունվարի 15-ից մինչև ապրիլի 15-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ և ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններից ներգրավել տրանսպորտային միջոցներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման հետ կապված հարաբերությունները: Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի […]
14:44 13.01.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Ղազախստանի նախագահը տեղեկատվություն է փոխանցել երկրում ստեղծված իրավիճակի կարգավորման վերաբերյալ: Այդ համատեքստում, անդրադարձ է կատարվել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության գործունեության ավարտին և զորամիավորումների դուրս բերման գործընթացին:
14:35 13.01.2022
Գործադիրը հաստատել է ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցման միջոցառումը: Նախատեսվում է տրամադրվող վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բուժօգնությունն առավել շահավետ և նպաստավոր դարձնել։ Արդյունքում ակնկալվում է հնարավոր միջոցներով ապահովել շահառուների` անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության […]
14:30 13.01.2022
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետբյուջեից սուբվենցիայի տրամադրման գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով։ Որոշմամբ առաջարկվում է սուբվենցիոն նախնական հայտերի ու տեխնիկական բնութագրերի ներկայացման հետ ներկայացնել նաև գոյություն ունեցող […]
14:13 13.01.2022
Ոստիկանության ՔՈԳՎ և Իջևանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 12-ին Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցում հայտնաբերվել և Իջևանի բաժին բերման է ենթարկվել 43-ամյա Նելլի Մ.-ն, որը 2021 թ. նոյեմբերի 29-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի (Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին տեղյակ է […]
13:50 13.01.2022
Ներկայիս Թուրքիայի արևմտյան Իզմիր նահանգի Ուրլա շրջանից մի քանի կմ հեռավորության վրա՝ Էգեյան ծովում, գրանցվել է 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, տեղեկացնում է Ermenihaber-ը։ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժն արձանագրվել է հունվարի 13-ին՝ ժամը 01։54-ի սահմաններում։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 7.30 կմ խորության վրա։ Թուրքիայի Բողազիչի համալսարանի Քանդիլի դիտակայանի երկրաշարժերի […]
13:43 13.01.2022
Վանում 5 տարի անընդմեջ երկարաձգվող բոլոր տեսակի հանրահավաքների, երթերի ու մամուլի ասուլիսների իրականացման արգելքը հերթական անգամ 15 օրով երկարացվել է, փոխանցում է Ermenihaber-ը։ Հայտարարության մեջ նշվում է, որ արգելքը սահմանվել է անվտանգության նկատառումներից ելնելով, ինչպես նաև «հնարավոր ահաբեկչական hարձակումները և սադրիչ գործողությունները կանխելու, բնակիչների կյանքի ու գույքի անվտանգությունն ապահովելու և բռնարարքների տարածումը թույլ չտալու» նպատակով: […]