TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+20.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Լրացումներ «Գնումների մասին» օրենքում

14:05 12.01.2022

Հունվարի 11-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է կառավարության հեղինակած ««Գնումների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը տեղեկացրել է, որ նախագծով առաջարկվում է ապահովել արտակարգ իրավիճակների հետևանքով առաջացած և հրատապ համարվող խնդիրներին հնարավորինս օպերատիվ արձագանքման հնարավորություն: Գործող օրենքը նախատեսում է, որ շինարարական աշխատանքների […]

̰
Առաջարկվող փոփոխություններն ու լրացումները կնպաստեն էլեկտրոնային ծանուցումների համակարգի զարգացմանը

13:55 12.01.2022

Հունվարի 12-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվող իրավական ակտի անհրաժեշտությունը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի ներկայացմամբ հարկային մարմին-հարկ վճարող շփումը նվազագույնի հասցնելն է, ինչն էականորեն կկրճատի նաև հարկային ստուգումների և ուսումնասիրությունների վարչարարության ժամկետը: Նախագծի […]

̰
Կաթնային յուղի փոխարինիչ կամ այլ հավելանյութեր պարունակող կաթնամթերքը նախատեսվում է ցուցադրել առանձին դարակաշարերում

13:45 12.01.2022

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 12-ին գումարել է հերթական նիստը: Մինչ օրենսդրական աշխատանքին անցնելը պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են երեկ՝ հունվարի 11-ին ադրբեջանական զինուժի ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների հիշատակը: Առաջին ընթերցմամբ քննարկվել է կառավարության հեղինակած ««Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու […]

̰
Վրաստանում Հայաստանի  ու Շվեյցարիայի դեսպանները քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները

13:40 12.01.2022

Ս.թ. հունվարի 12-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Վրաստանում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ դեսպան Հեիդի Գրաուի հետ։ Այս մասին տեղեկացրին Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպմանը կողմերը մտքեր փոխանակեցին տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։ Դեսպան Սադոյանը իր զրուցակցի ուշադրությունը հրավիրեց հունվարի 11-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ հրադադարի ռեժիմի կոպիտ խախտման վրա, որի արդյունքում […]

̰
Դիլիջանի փայտե տնակներից մեկում հրդեհ է բռնկվել

13:15 12.01.2022

Հունվարի 12-ին՝ ժամը 11:12-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցում այրվում է փայտե տնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գետափնյա փողոցի համայնքային զբոսայգու տարածքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:30-ին, մարվել՝ 12:07-ին: Այրվել են […]

̰
Կքննարկվեն կալանքի կիրառմանը, դատական գործընթացներին վերաբերող հարցեր

13:07 12.01.2022

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ հունվարի 13-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ 334 դահլիճում տեղի կունենա քննարկում «Կալանքի՝ որպես խափանման միջոցի կիրառման ինստիտուտի արժեզրկման, դատական գործերի «ձեռքով» մակագրման կարգի խախտումների եւ դրանց վերացման վերաբերյալ» թեմայով: Քննարկմանը հրավիրված են դատավորներ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական եւ քրեական դատարաններից, […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:59 11.01.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար: Սարավան-«Զանգեր» հատվածում, Արագածոտնի մարզում (բացի Աշտարակ քաղաքից) և Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Երևան-Սևան ավտոճանապարհին և Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում առկա […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները

23:47 11.01.2022

Հունվարի 9-ից 10-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 7 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Տավուշի մարզի Իջևան, Գեղաքունիքի մարզի Վարդենիս, Արարատի մարզի Արտաշատ, Վեդի, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում և Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են […]

̰
Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը․ կա տուժած

23:35 11.01.2022

Հունվարի 11-ին՝ ժամը 21։37-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 125-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Բ., ծնված 1970 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […]

̰
ԱՀԿ-ում կոչ են արել կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութեր մշակել

23:20 11.01.2022

Կորոնավիրուսային վարակի դեմ գոյություն ունեցող պատվաստանյութերը պետք է թարմացվեն եւ կատարելագործվեն նոր շտամների, այդ թվում` «Օմիկրոնի» դեմ պայքարելու համար: Այս մասին ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Պատվաստանյութերի կազմի տեխնիկական խորհրդատվական խմբի՝ հունվարի 11-ին տարածած նոր հանձնարարականներում։ «Քանի դեռ նման պատվաստանյութերը հասանելի չեն դառնում, իսկ վիրուսը մուտացիայի է ենթարկվում, COVID-19- ի դեմ գոյություն ունեցող դեղամիջոցների կազմը […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

23:10 11.01.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար: Սարավան-«Զանգեր» հատվածում, Արագածոտնի մարզում (բացի Աշտարակ քաղաքից) և Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Երևան-Սևան ավտոճանապարհին և Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում առկա […]

̰
Ադրբեջանական իշխանություններին կոչ ենք անում զերծ մնալ սադրիչ գործողություններից․ ՀՀ ԱԳՆ

22:53 11.01.2022

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը հունվարի 11-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ․ «Խստորեն դատապարտում ենք այսօր՝ հունվարի 11-ին, ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրետանային միջոցների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ուղեկցված հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը, ինչի հետևանքով զոհվել են ՀՀ ԶՈՒ զինծառայողներ Արթուր Արտյոմի Մխիթարյանը և Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը, ևս երկու […]

̰
Սպիտակ տանը դատապարտել են ԿԺԴՀ-ի բալիստիկ հրթիռի արձակումը

22:40 11.01.2022

ԱՄՆ-ն դատապարտում է ԿԺԴՀ-ի հրթիռի արձակումը, քանի որ դա խախտում է ՄԱԿ-ի ԱԽ-ի բազմաթիվ բանաձեւեր և սպառնալիք է ներկայացնում Փենյանի հարևաններին և համաշխարհային հանրակցությանը, լրագրողներին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին: «Մենք քննարկում ենք ԿԺԴՀ-ի բալիստիկ հրթիռի արձակումը։ Արձակումը ՄԱԿ-ի ԱԽ-ի բազմաթիվ բանաձևերի խախտում է»,- ասել է Փսակին։ «Այն սպառնալիք է ներկայացնում Հյուսիսային […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

22:28 11.01.2022

Հանրապետության տարածքում հունվարի 12-ի գիշերը, 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 12-ին երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 13-14-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, 13-ին լեռնային և նախալեռնային, 14-ին բոլոր շրջաններում` ձյան տեսքով: Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը 14-15-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով: Երևան քաղաքում հունվարի 12-ին, 15-16-ը սպասվում է առանց տեղումների […]

̰
Գուտերեշը խորապես մտահոգված է ԿԺԴՀ-ի նոր հրթիռային փորձարկումներով

22:13 11.01.2022

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտահոգված է ԿԺԴՀ-ի հրթիռային փորձարկումների մասին հաղորդագրություններով և Փհենյանին կոչ է անում կատարել իր միջազգային պարտավորությունները և բանակցություններ սկսել Կորեական թերակղզու իրադրության շուրջ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գուտերեշի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: «Մենք համոզված ենք, որ դիվանագիտական փոխգործակցությունը կայուն խաղաղության հասնելու և Կորեական թերակղզու լիակատար ապամիջուկայնացման միակ ճանապարհն […]

̰
SHANTNEWS

22:00 11.01.2022

̰
Ունենք 2 զոհ․ ՊՆ-ն հրապարակել է նրանց անունները

21:47 11.01.2022

Հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

21:35 11.01.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

21:27 11.01.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար: Սարավան-«Զանգեր» հատվածում, Արագածոտնի մարզում (բացի Աշտարակ քաղաքից) և Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Երևան-Սևան ավտոճանապարհին և Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում առկա […]

̰
Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է ՀԱՊԿ խաղաղապահների դուրսբերման մասին Տոկաևի հայտարարությանը

21:18 11.01.2022

Ֆրանսիան ի գիտություն է ընդունել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հայտարարությունը մոտ օրերս ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի դուրսբերման մասին, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը՝ երկխոսության կոչ անելով իրավիճակի սրման համար: Ավելի վաղ նախագահ Տոկաևը հայտարարել էր, որ ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի դուրսբերումը կսկսվի երկու օրից եւ կտեւի ոչ ավելի, քան 10 օր: «Ի գիտություն են ընդունել Ղազախստանի նախագահի […]

̰
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի տնօրենի պաշտոնում Բագրատ Բավեյանին կփոխարինի Հռիփսիմե Ապրեսյանը

21:10 11.01.2022

ԵՊԲՀ ղեկավարությունը՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ, այսօր շնորհակալություն հայտնեց «Մուրացան» հիվանդանոցի տնօրեն Բագրատ Բավեյանին և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի անձնակազմին ներկայացրեց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ Բոքսային բաժանմունքի ղեկավար, գլխավար բժշկի տեղակալ Հռիփսիմե Ապրեսյանին: Ինչպես նշեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, իր աշխատանքային գործունեության շուրջ 10 տարին Բագրատ Բավեյանը ղեկավարելով համալսարանական հիվանդանոցը՝ կարողացել է համախմբել և ամենածանր պահերին […]

̰
Անահիտ Անտոնյանը նշանակվել է Կոտայքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

21:03 11.01.2022

Նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 11-ին հրամանագիր է ստորագրել Անահիտ Անտոնյանին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու մասին։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հունվարի 7-ի ԲԴԽ-2-Ո-3 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Անահիտ ԱՆՏՈՆՅԱՆԻՆ նշանակել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»: […]

̰
Թուրք ազգայնամոլները հարձակվել են քուրդ երիտասարդների վրա

20:57 11.01.2022

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ազգայնամոլ ծայրահեղականների մի խումբ հարձակում է գործել 3 քուրդ երիտասարդի վրա։ Նրանցից մեկը դանակահարվել է, փոխանցում է Ermenihaber-ը։ Քուրդ երիտասարդներից մեկի տեղեկացմամբ՝ 20-25 հոգանոց ազգայնամոլների խումբը իրենց հետ կռվի է բռնվել Անկարայի համալսարանի իրավաբանության ֆակուլտետի առջև։ Հայտնի է, որ այդ խմբում է եղել նաև մասնագիտությամբ իրավաբան Իսա Քյոքը, որը նախկինում հարձակում է […]

̰
Փակ է Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը

20:50 11.01.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար: Սարավան-«Զանգեր» հատվածում, Արագածոտնի մարզում (բացի Աշտարակ քաղաքից) և Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում և Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում […]

̰
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության համագործակցությամբ Միացյալ Նահանգներին է հանձնվել փախուստի մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի

20:44 11.01.2022

ԱՄՆ և ՀՀ իրավապահների, դատախազների շարունակական համագործակցության և ամուր գործընկերության արդյունքում 2022թ․ հունվարի 10-ին Հայաստանի կողմից Միացյալ Նահանգներին փոխանցվեց հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ մի քաղաքացի։ Ինտերպոլի կողմից «կարմիր» միջազգային հետախուզում հայտարարելուց հետո հիշյալ ԱՄՆ քաղաքացին 2021թ․ օգոստոսին ձերբակալվել էր Երևանում՝ ՀՀ ոստիկանության կողմից։ Սա հնարավոր էր դարձել Պետքարտուղարության դիվանագիտական անվտանգության ծառայության քննչական գործողությունների շնորհիվ։ Հիշյալ […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

20:37 11.01.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Մասիսի բնակարաններից մեկում հայտնաբերվել են մոր և դստեր դիերը

20:30 11.01.2022

Այսօր՝ հունվարի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիս կայարանի 12 շենքի բնակիչները տևական ժամանակ է, չեն պատասխանում դռան և հեռախոսազանգերին։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը,ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են մոր և դստեր դիերը։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակների վրա […]

̰
Անիի, Արթիկի տարածաշրջաններում և Տիգրանաշենի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-80 մետր

20:22 11.01.2022

Հունվարի 11-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Անիի, Արթիկի տարածաշրջաններում և Տիգրանաշենի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-80 մետր։ Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից […]

̰
Ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

20:15 11.01.2022

Հունվարի լույս 8-ի գիշերը Եղեգնաձորի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկանները Եղեգնաձոր համայնքում հայտնաբերել ու կասկածանքով բաժին բերման են ենթարկել Գլաձոր գյուղի 31-ամյա մի բնակչի։ Բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխված նրա «Մերսեդեսի» զննությամբ հայտնաբերվեցին լուցկու տուփեր, որոնք լցված էին մարիխուանայի նմանվող զանգվածով՝ ընդհանուր 17 գրամից ավելի քաշով։ Բերման ենթարկվածի հայտնածով՝ դրանք թմրամիջոց են։ Նյութերի նախապատրաստման ընթացքում նույն […]

̰
Լոռու մարզում 2022-ի առաջին տասնօրյակում ծնվել է 65 երեխա

20:08 11.01.2022

Լոռու մարզում 2022 թվականի առաջին տասնօրյակում ծնվել է 65 երեխա՝ 30 աղջիկ, 35 տղա։ Նոր տարում առաջին երեխան լույս աշխարհ է եկել #Վանաձորի ԲԿ-ում հունվարի 1-ին՝ 01։50-ին։ Այս մասին տեղեկացրին մարզպետարանից” Ամփոփելով նախորդ տարին՝ նշենք, որ 2021 թվականին Լոռու մարզում ծննդօգնության ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում ծնվել է 2078 երեխա՝ 1098 տղա և 980 աղջիկ: Մասնավորապես, […]

̰
BACK_TO_TOP