16:00 11.01.2022
ՀՀ Ազգային ժողովում հունվարի 25-ին կանցկացվեն խորհրդարանական լսումներ կառավարության ներկայացրած «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի առնչությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նիստում նախագծի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկմանը ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն ասաց. «Հաշվի առնելով նախորդ շրջանում օրենքի շուրջ եղած քննարկումները և բանավոր պայմանավորվածությունն առ այն, […]
15:58 11.01.2022
ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի նախաձեռնած օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում ոչ միայն պետական, այլ նաև ոչ պետական դպրոցների 1-4-րդ դասարանների աշակերտների դասագրքերն ապահովել անվճար, այսինքն՝ պետբյուջեի հաշվին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն […]
15:56 11.01.2022
Հունվարի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի առաջնորդությամբ, ընդունեց 2021 թվականի նոյեմբերի 21-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում քահանայական կոչմանն արժանացած և Մայր Աթոռում քառասնօրյա պատրաստության շրջան անցած նորաօծ տասնմեկ քահանաներին: Նորին Սրբությունը, իր հայրական օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցելով նորաօծ […]
15:55 11.01.2022
Հունվարի 11-ին Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որի օրակարգում է եղել նաև մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հանդես է եկել հայտարարությամբ` նշելով. «Տևական ժամանակ է՝ մենք ականատեսն ենք մի գործընթացի, որի ընթացքում ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կողմից Պաշտպանության […]
15:53 11.01.2022
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեի խոսքերով՝ փետրվարի սկզբին Վրաստանում «Օմիկրոնի» օրական թիվը կարող է հասնել 60 հազարի։ Այս մասին Գամկրելիձեն ասել է, այսօր հունվարի 11-ին կառավարությունում տեղի է ունեցած միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստում, տեղեկացնում է Aliq.ge-ն։ Խոսելով երկրում տիրող համաճարակաբանական իրավիճակի մասին Գամկրելիձեն ասել է, որ վերջերս ավելացել են թեժ գծերի և […]
15:50 11.01.2022
Անցյալ տարի հոկտեմբերին վերանորոգվեց Ծիծեռնակաբերդի հուշայգում տեղադրված Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված խաչքարը, որը ժողովրդական լայն զանգվածների ուղեկցությամբ բարձրացվել էր Ծիծեռնակաբերդի բարձունք և տեղադրվել այնտեղ 1988 թ. ապրիլի 24-ին՝ փաստացի շեշտելով, որ Սումգայիթյան ողբերգությունը Հայոց ցեղասպանության շարունակությունն է: 1988 թ. փետրվարի 27-29-ին Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի հայ ազգաբնակչության նկատմամբ ադրբեջանական իշխանությունների կողմից կազմակերպված էթնիկ […]
15:48 11.01.2022
Հունվարի 9-ին ոստիկանություն է դիմել Պետրոպավլովսկի շրջանի Ալեքսեևկա գյուղի բնակիչը։ Անհայտ անձինք ավելի քան 50 ձի են գնդակահարել։ «Մենք ստուգել ենք դրանք շաբաթական 2-3 անգամ։ Պատրաստվում էի գնալ օրերս ընկերոջս հետ, բայց մառախուղ էր, ուստի հետաձգեցինք մեկնումը. իսկ երեկոյան արդեն հայտնեցին, որ ձիերին գնդակահարել են։ Գնդակահարողը մարդ չէ, գազան է, այդպես նույնիսկ ֆաշիստները չեն վարվել»,- […]
15:45 11.01.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
15:42 11.01.2022
Հունվարի 11-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամների, Արցախից տեղահանվածների համար բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից արտոնությունների սահմանման հնարավորությունների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ներկայացուցիչներ ՀՀ կառավարությունից, ՀՀ Կենտրոնական բանկից, Հայաստանի բանկերի միության խորհրդի նախագահն ու […]
15:37 11.01.2022
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում ենք, որ ս.թ. հունվարի 21-ին՝ 15:30-ից 18:00-ը, Քյոլն քաղաքում իրականացվելու է արտագնա հյուպատոսական ընդունելություն Քյոլնի հայ համայնքի նստավայրում (հասցե՝ Allensteinerstr. 5, 50735 Köln-Niehl), որի ընթացքում մատուցվելու են ստորև նշված հյուպատոսական ծառայությունները. ՀՀ քաղաքացիության դադարեցում, ՀՀ քաղաքացիության շնորհում, ամուսնություն, ամուսնալուծություն, նոտարական ծառայություններ, ՀՀ կացության հատուկ կարգավիճակ, ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք, ՀՀ-ում դատվածության […]
15:34 11.01.2022
Եվրամիության և Ռուսաստանի Դաշնության հետ կնքված ռեադմիսիոն համաձայնագրերի շրջանակներում 2021թ․-ին ստացվել են 785 ռեադմիսիոն հայցեր՝ 1354 անձանց մասին: Ստացված հայցերի թվով առաջատար երկիրը Գերմանիան է՝ 503 հայց 916 անձանց մասին, որից հաստատվել է 674 անձի քաղաքացիությունը (83,42%), այնուհետև՝ Ֆրանսիան, որտեղից ստացվել է 134 հայց 174 անձանց մասին, որից հաստատվել է 167 անձի քաղաքացիությունը (96,53%): Վերաինտեգրման […]
15:29 11.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար: Սպիտակի ոլորաններում, Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Շիրակի մարզերում, Լանջիկ-Մաստարա, Վանաձոր-Դիլիջան, Սպիտակ-Գյումրի և Սյունիքի մարզի Հարժիս-«Զանգեր» ավտոճանապարհներին առկա է մերկասառույց։ Երևան-Սևան ավտոճանապարհին, Կոտայքի մարզի Չարենցավան […]
15:28 11.01.2022
Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից տեղեկանում ենք, որ ներկա պահին միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն ազատ է, տեղեկացնում է Aliq.ge-ն։ Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի` միայն ձնահոսքի պաշտպանության թունելներով։ Ըստ տեղեկությունների՝ թունելներում կցորդների, կիսակցորդների և ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսների երթևեկությունը կիրականացվի միակողմանի։ Երթևեկությունն իրականացվելու է […]
15:25 11.01.2022
Հունվարի 11-ին ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը Կենտրոն վարչական շրջանում և դրան հարակից տարածքներում մշտադիտարկել է 48 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 4 դեպք, որոնց վերաբերյալ կազմվել են վարչական արձանագրություններ, տեղեկացնում է տեսչական մարմինը։
15:19 11.01.2022
«Ծովային և գլոբալ ռազմավարությունների ուսումնասիրության թուրքական կենտրոնի» նախագահ, ռազմածովային ուժերի շտաբի նախկին պետ ծովակալ Ջիհաթ Յայջըն հայտարարել է, որ անհապաղ անհրաժեշտ է կազմավորել «Թուրանական բանակ»։ Նման կարծիք նա հայտնել է Ղազախստանում ստեղծված իրավիճակի համատեքստում: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ անդրադառնալով Ղազախստանի ռազմավարական օբյեկտներում ՀԱՊԿ-ի ուժերի տեղակայմանը՝ Յայջըն նշել է, որ այդ իրավիճակը Ղազախստանի ապագայի և թյուրքական աշխարհի ինտեգրացիայի […]
15:13 11.01.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 11-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված 2022 թվականի պետական բյուջեի եկամուտների ձևավորման և ծախսերի կատարման հարցերին։ Խոսելով հարկաբյուջետային քաղաքականության մասին` երկրի ղեկավարը նշել է, որ, պայմանավորված հետպատերազմյան շրջանում առկա սոցիալ-տնտեսական և հումանիտար խնդիրներով, փոքր և միջին ձեռնարկատիրության համար սահմանվել են մեղմ հարկային ռեժիմ և մի շարք արտոնություններ, և […]
15:07 11.01.2022
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 10-ին՝ ժամը 12։10-ին, կամավոր բաժին է ներկայացել 1978 թ. ծնված Վարդան Հ.-ն, որը 2021 թ. հուլիսի 5-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային […]
15:05 11.01.2022
Հայաստանում ցուցանակների վրա շարունակում են գերիշխող լինել օտարալեզու բառերը: Լեզվի կոմիտեն, տարվա ընթացքում ուշադրության կենտրոնում պահելով «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարումն ապահովող հարցերը, արձանագրում է, որ խնդրահարույց է ծառայությունների ու սպասարկման ոլորտը, երբ արտաքին գրառումները, ցուցանակներն աչքի են ընկնում օտարալեզու բառերով: «Մենք ակնկալում ենք, որ ցուցանակների արտաքին տեսքը պետք է նախ հայրենով լինի, հետո […]
15:00 11.01.2022
«Վանի գործարարների առևտրաարդյունաբերական միության» գործադիր տնօրեն Զահիր Քանդաշօղլուն անվերապահ աջակցություն է հայտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նա հիշեցրել է, որ Կարսի Աքյաքա և Իգդիրի Ալիջան անցակետերով Թուրքիան կապվում է Գյումրիի և Երևանի հետ, սակայն այս պահին 2 անցակետերն էլ փակ են: «Չնայած անցակետերի փակ լինելուն՝ Հայաստանի ու Թուրքիայի միջև Վրաստանի ու Իրանի միջոցով […]
14:51 11.01.2022
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը: Նախագծի ընդունմամբ կսահմանվի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից վարչական վարույթը կասեցնելու կամ երկարաձգելու իրավունքը եւ կհստակեցվի կասեցված կամ երկարաձգված վարչական վարույթներով վարչական տույժ նշանակելու […]
14:47 11.01.2022
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ջրամբարների լցվածությունը հունվարի 11-ի դրությամբ։ Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 18.8 մլն մ³-ով, Արփի լիճ ջրամբարում` 10.7 մլն մ³-ով, Մարմարիկի ջրամբարում` 0.01 մլն մ³-ով: Ապարանի ջրամբարում ջրի ծավալը նախորդ տարվա նույն օրվա համեմատ 0.10 մլն մ³-ով և Ազատի ջրամբարում՝ 0.20 մլն մ³-ով […]
14:42 11.01.2022
Հունվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Վանաձորի Դեմիրճյան փողոցի շենքերից մեկի բնակարանում զենքով հարձակվել են իրենց վրա: Ահազանգը տարածքային կարգով փոխանցվել է ոստիկանության Տարոնի բաժին։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից՝ ժամը 13։15-ին տուժողից հաղորդում է ընդունվել։ Ըստ կնոջ՝ նույն օրը՝ ժամը 11։00-ի […]
14:38 11.01.2022
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գևորգ Պապոյանի նախագահությամբ հունվարի 11-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է կառավարության հեղինակած «Անկանխիկ գործառնությունների մասին» և կից նախագծերի փաթեթը: Առաջարկվում է կարգավորել երկրի տարածքում անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից 2022 թվականի հուլիսի 1-ից` 300.000 ՀՀ դրամը գերազանցող ապրանքների (գույքի) օտարման, դրանց օգտագործման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման գործարքների […]
14:34 11.01.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
14:29 11.01.2022
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հունվարի 11-ին առաջին ընթերցմամբ քննարկվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է զինծառայողի զոհվելու կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում հատուցում ստացող շահառուների կազմում ներառել նաև զինծառայողի […]
14:24 11.01.2022
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախումբը կգլխավորի գեներալ-մայոր Ալեքսանդր Վոլկովը: Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են Ստեփանակերտի իր աղբյուրները։ Հրամանատարի փոխարինումը կատարվում է պլանային ռոտացիայի շրջանակում, գործերի ընդունման-փոխանցման ընթացակարգն արդեն սկսվել է: Նշենք, որ գեներալ-մայոր Վոլկովը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալն էր 2020 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականի մայիսը, երբ խաղաղապահներին ղեկավարում էր գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը: […]
14:20 11.01.2022
Ստամբուլում ապրող և ստեղծագործող երգչուհի Սիբիլը թուրքական հեռուստաալիքի եթերում թուրք երգչուհու հետ կատարել է հայկական «Բինգյոլ» ստեղծագործությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիբիլը կատարման տեսանյութը հրապարակել է համացանցում ու գրել. «Ամանորյա հաղորդման շրջանակում հյուր էի Arti հեռուստաընկերությունում և թուրք երգչուհի Յասեմին Գյոկսուի հետ կատարել ենք հայկական «Բինգյոլ» ստեղծագործությունը: Հուսամ՝ ձեզ դուր կգա»: Հաղորդման տաղավարում Սիբիլը կատարել է նաև […]
14:10 11.01.2022
Հունվարի 10-ին՝ ժամը 14։00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, ջրային կենդանիներ ապօրինի արդյունահանելու կասկածանքով, Անդրանիկի փողոցից բաժին բերման են ենթարկել 32-ամյա տղամարդու, որը փողոցում վաճառելիս է եղել վաճառքն արգելված սիգ տեսակի 23 ձուկ: Հայտնաբերվածն առգրավվել է: Կատարվում է քննություն։
14:05 11.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար: Սպիտակի ոլորաններում, Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Շիրակի մարզերում, Լանջիկ-Մաստարա, Վանաձոր-Դիլիջան, Սպիտակ-Գյումրի և Սյունիքի մարզի Հարժիս-«Զանգեր» ավտոճանապարհներին առկա է մերկասառույց։ Երևան-Սևան ավտոճանապարհին, Կոտայքի մարզի Չարենցավան […]