20:41 12.01.2022
Հրապարակվել է նոր ռազմավարական գերձայնային ռմբակոծիչի՝ Տու-160մ հրթիռակրի թռիչքի տեսագրությունը: Կադրերում երևում է, թե ինչպես է ինքնաթիռը թռիչքի ընթացքում մանևրներ և վայրէջք կատարում: Թռիչքն ընթացել է 600 մետր բարձրության վրա և տևել է մոտ կես ժամ։ ՄԱԿ-ի գլխավոր տնօրեն Յուրի Սլյուսարը ճշտել է, որ 80 տոկոսով ինքնաթիռը բաղկացած է արդիականացված սարքավորումներից՝ չնայած սկզբնական արտաքին տեսքի […]
20:27 12.01.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
20:20 12.01.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին՝ ժամը 20։10-ի դրությամբ, Աշտարակի, Ապարանի, Աբովյանի, Աշոցքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Անիի, Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: […]
20:13 12.01.2022
Հաստատել եմ ԱՀ Կառավարության որոշումներ, համաձայն որոնց՝ հունվարի 1-ից բարձրացվել են մի շարք սոցիալական խմբերին տրամադրվող սոցվճարների չափերը, գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։ Մասնավորապես կենսաթոշակների մասով կատարվել են հետևյալ փոփոխությունները. ա) հիմնական կենսաթոշակի չափը 18. 000 ՀՀ դրամից դարձել է 21. 500 ՀՀ դրամ, իսկ նվազագույն կենսաթոշակի չափը՝ 26. 500 ՀՀ դրամի փոխարեն՝ 34. […]
17:00 12.01.2022
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Իոաննիս Կասուլիդիսին Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար նշանակվելու կապակցությամբ «Անկեղծ շնորհավորանքներս եմ հայտնում Հայաստանի լավ բարեկամ Իոաննիս Կասուլիդիսին Կիպրոսի արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Անհամբերությամբ սպասում ենք մեր արդյունավետ համագործակցությանը` ի շահ Հայաստանի և Կիպրոսի բարեկամ ժողովուրդների»,- նշել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
16:48 12.01.2022
Թուրքիայում 1 օրում 74 հազար 266 մարդու մոտ կորոնավիրուսի թեստի դրական պատասխան է արձանագրվել: Այս ցուցանիշն ամենաբարձրն է Թուրքիայում համաճարակի սկզբից ի վեր, փոխանցում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ 1 օրվա ընթացքում կատարված թեստերի քանակը եղել է 430.253: Վերջին օրվա ընթացքում հիվանդությունից մահացել է 137 քաղաքացի: Ուշագրավ է, որ վարակման այս բարձր ցուցանիշն արձանագրվում է […]
16:42 12.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (հարկավոր է կիրառել անվաշղթաներ)։ Երևան-Սևան ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում, Աշտարակ քաղաքում առկա է մառախուղ։ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Աշոցքի և Ամասիայի, Արագածոտնի մարզի […]
16:40 12.01.2022
Հունվարի 8-ին կայացել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի հաշվետու-ընտրական 9-րդ համագումարը, որին հրավիրված 55 անդամներից ներկա են եղել 52-ը: Համագումարի ընթացքում ներկայացվել է ՀՎՖ նախագահի թեկնածու Հրաչյա Մուրադյանի նախընտրական ծրագիրը, ինչից հետո կայացել է ՀՎՖ նախագահի ընտրությունը: Հրաչյա Մուրադյանը համագումարի անդամների միաձայն քվեարկության արդյունքում վերընտրվել է Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Համագումարի ընթացքում ներկայացվել են նաև 2017-2021 […]
16:32 12.01.2022
ՀՀ ավտոճանապարհներին ձնաբքի ժամանակ մարդկանց և տրանսպորտային միջոցներն անվտանգ տարածք տեղափոխելու և առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով հանրապետության 5 մարզերում ծավալված 7 առաջնային օգնության կետերը 2021 թ.-ին արձագանքել են 47 դեպքի, արգելափակումից դուրս է բերվել 126 տրանսպորտային միջոց, աջակցություն է ցուցաբերվել 248 քաղաքացու: ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչությունը հանդես է եկել տարեկան հաշվետվությամբ: Նիստը վարել է […]
16:20 12.01.2022
Հունվարի 12-ին նիստ է գումարել ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը: Նիստի օրակարգում ընդգրկված կառավարության հեղինակած ««ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Սնդիկի մասին», ««Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթների քննարկումը հեղինակների առաջարկությամբ հետաձգվել է […]
16:15 12.01.2022
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գրիգոր Մինասյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գրիգոր Մինասյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
16:12 12.01.2022
Armtimes.com-ը կադրեր է հրապարակել երեկ սահմանում տեղի ունեցած միջադեպից։ Հիշեցնենք, որ հունվարի 11-ին՝ ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով […]
16:04 12.01.2022
Հունվարի 11-ի երեկոյան ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի և Գեղարքունիքի, մարզային կենտրոնի տեսուչները covid19-ի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր են իրականացրել 23 հանրային սննդի և իրացման օբյեկտներում: Ինչպես տեղեկացնում են ՍԱՏՄ-ից՝ հակահամաճարակային նորմերի խախտումներ չեն արձանագրվել:
15:55 12.01.2022
2021 թվականին 911 հեռախոսահամարով ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում և մարզային փրկարարական վարչությունների կենտրոններում գրանցվել է 1 մլն 443 հազ. 236 զանգ: Հանրապետությունում գրանցվել է 14. 802 արտակարգ դեպք և պատահար, որից 6.588 հրդեհի, 4.647 ճանապարհատրանսպորտային պատահարի, 7.781 կենցաղային, 1.279 կեղծ ահազանգ և այլն: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 2021 թվականի գործունեության ամփոփումը՝ ահազանգերի սպասարկման և […]
15:50 12.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար անվաշղթաների կիրառման դեպքում։ Երևան-Սևան ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում, Աշտարակ քաղաքում առկա է մառախուղ։ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում տեղում է […]
15:45 12.01.2022
ՀՀ վարչապետի որոշման համաձայն արդարադատության նախարարության կողմից 2021թ․ դեկտեմբերի 21-ին հայտարարվել էր Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամների թեկնածուների մրցույթ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, մրցույթի մասնակցելու հետաքրքրություն են ցուցաբերել Հայաստանի Հանրապետությունում գրանցված թվով 7 հասարակական կազմակերպություններ և թվով 5 արտախորհրդարանական կուսակցություններ: Ամփոփելով մրցույթի արդյունքները և հիմք ընդունելով Որոշմամբ սահմանված մրցութային ընթացակարգի պահանջները` Արդարադատության նախարարությունը տեղեկացնում […]
15:39 12.01.2022
Փաշինյանը որոշում է ստորագրել «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին։ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ 1. Հաստատել «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 10-ի ՀՕ-375-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը` համաձայն հավելվածի: […]
15:30 12.01.2022
Հունվարի 12-ին Վահե Հակոբյանի նախագահությամբ կայացել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Հանձնաժողովի անդամները երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն են տվել Կառավարության հեղինակած ««Գնումների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ դրանց կից ներկայացված օրինագծերի փաթեթներին, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության հարկային […]
15:20 12.01.2022
«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթն առաջին ընթերցումով քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հունվարի 12-ի նիստում: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը նշել է, որ «Պետական տուրքի մասին» օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակներով զբաղվող հարկ […]
15:11 12.01.2022
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանի համար 2021 թվականը լի էր հիշարժան իրադարձություններով. 29-ամյա մարզիկը կարիերայում առաջին անգամ դարձավ Օլիմպիական խաղերի մեդալակիր, մեծահասակների Եվրոպայի չեմպիոն և արդյունքում ընդգրկվեց 2021 թվականի լավագույն մարզիկների տասնյակում: ԿԳՄՍՆ-ի հետ զրույցում Արթուր Դավթյանն ամփոփել է նախորդ տարին, խոսել առաջիկա ծրագրերի և ապագայի հեռանկարների մասին: Պատմական արդյունք՝ Օլիմպիական խաղերում Արթուր Դավթյանն ընդգծում է՝ 2021-ը […]
15:06 12.01.2022
Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում Արցախի Հանրապետությանը հատկացված տեղերով 2020-2021 և 2021-2022 ուսումնական տարիների բակալավրի ընդունելության մրցույթի արդյունքներով ընդունված և Արցախի Հանրապետությունում բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատի և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող ուսանողների ուսման վարձի պետական բյուջեից փոխհատուցման։ Մանրամասները՝ այստեղ։
14:50 12.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար անվաշղթաների կիրառման դեպքում։ Երևան-Սևան ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում, Աշտարակ քաղաքում, Կոտայքի մարզի Չարենցավան, Եղվարդ և Աբովյան քաղաքներում առկա է մառախուղ։ Շիրակի մարզի Գյումրի […]
14:44 12.01.2022
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին՝ ՌԴ դատախազության կազմավորման 300-ամյակի և ՌԴ դատախազության աշխատակցի օրվա առթիվ, փոխանցում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ ՌԴ դատախազության աշխատակիցներին շնորհավորելով պատմական հոբելյանի և մասնագիտական տոնի կապակցությամբ՝ Արթուր Դավթյանն նշել է, որ նշանակալի այս իրադարձությունը խորհրդանշում է ՌԴ […]
14:31 12.01.2022
Էստոնիայի մայրաքաղաք Տալինում այսօր՝ հունվարի 12-ին, մեկնարկում է գեղասահքի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը ներկայացնելու են մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը և Թինա Կարապետյան-Սիմոն Պրոուլքս Սենեկալ պարային զույգը: Հայաստանի պատվիրակությունը ժամանել է մրցավայր և պատրաստվում է իր ելույթներին։ Սլավիկ Հայրապետյանն ասում է՝ սխալվելու կամ թերանալու իրավունք չունեն. «Պետք է ամենը կատարել մաքուր ու տեսնել՝ մրցավարներն ինչ կորոշեն: Սխալվել կամ […]
14:15 12.01.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին՝ ժամը 14։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։
14:09 12.01.2022
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ինչպես փոխանցում են կառավարության մամուլի ծառայությունից, զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացիկ իրավիճակը և 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է […]