13:38 13.01.2022
Ձվադրման և արդյունահանումն արգելված ժամանակահատվածում սիգ ձկնատեսակի ապօրինի վաճառքով զբաղվելուն հակազդելու ոստիկանության միջոցառումները շարունակվում են։ Հունվարի 12-ին ոստիկանության Երևան քաղաքի տարածքային ստորաբաժանումների և քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և գովազդի ծառայությունների աշխատակիցների համատեղ միջոցառումներով մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում հայտնաբերվել են սիգ ձկնատեսակի վաճառքով զբաղվող անձինք։ Միջոցառման ընթացքում առգրավվել է ապօրինի վաճառվող 213 սիգ։ Արձանագրված բոլոր դեպքերով կատարվում […]
13:33 13.01.2022
2021 թվականի դեկտեմբերի 27-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել Վենետիկի ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային բիենալեին հայաստանյան տաղավարի համադրողի և արվեստագետների մրցույթը: Մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել «Ղարիբ» նախագիծը (համադրողներ՝ Անի Դավիդյան, Ելենա Սորոկինա, արվեստագետ՝ Անդրիուս Հարությունյան): Վենետիկի ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային բիենալեն տեղի կունենա 2022 թվականի ապրիլի 23-ից նոյեմբերի 27-ը […]
13:20 13.01.2022
Հունվարի 4-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Առինջ գյուղի Ձագավանք փողոցի 1-ին նրբանցքի մի տնից գողացել են չհրկիզվող պահարան: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբի ծառայողներին ահազանգողը հաղորդում էր տվել, որ 2021 թ. դեկտեմբերի 30-ի ժամը 19։00-ից 2022 թ. հունվարի 4-ի ժամը 11։00-ն ընկած ժամանակահատվածում 2-րդ հարկի պատուհանը բացել ու մտել են առանձնատուն և […]
13:13 13.01.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
13:06 13.01.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]
12:43 13.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ կցորդիչով բեռնատարների համար անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ։ Դժվարանցանելի են Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները։ Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում և Աշտարակ քաղաքում […]
12:33 13.01.2022
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նորացված կազմով գումարված առաջին նիստում ՀՖԿՍՊԻ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Հոգաբարձուների խորհրդի քարտուղար է ընտրվել ՀՖԿՍՊԻ հասարակական և հումանիտար գիտությունների ամբիոնի դասախոս Վարինկա Ավագիմյանը։ Նիստի ընթացքում ՀՖԿՍՊԻ շրջանավարտ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և Համահայկական խաղերի […]
00:00 13.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը (բուք) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում առկա է մառախուղ։ Սարավան-Գորհայք ճանապարհահատվածին, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում, Աշոցքի […]
23:55 12.01.2022
Բրազիլիայի հարավ-արևելքում ուժեղ տեղատարափ անձրևները սողանքներ և հեղեղումներ են հրահրել: Վատ եղանակը բացատրում են կլիմայի փոփոխություններով։ Բրազիլիայի հարավ-արևելքում գտնվող Մինաս Ժերայս նահանգում տեղատարափ անձրևները սողանքներ և հեղեղումներ են հրահրել: Այս մասին հայտնում է BBC News-ը՝ հունվարի 12-ին։ Եղանակային ծանր պայմանների զոհ է դարձել առնվազն 15 մարդ, որոնց թվում երեխաներ են։ Ընդ որում, ավելի քան 28 […]
23:48 12.01.2022
Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ի երկրները Բրյուսելում քննարկել են այն ոլորտները, որտեղ կարող են առաջընթացի հասնել՝ ամրապնդելով հավաքական անվտանգությունը։ Այս մասին չորեքշաբթի օրը լրագրողների համար ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը ։ «Այսօր կայացած Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի ընթացքում ՆԱՏՕ-ի դաշնակիցներն իրենց կարծիքներն են հայտնել այն ոլորտների վերաբերյալ, որոնցում ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը կարող են […]
23:47 12.01.2022
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը խոչընդոտելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է 1news.az-ը: Ադրբեջանական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում Ալիևը հեգնանքով է խոսել Մինսկի խմբի համանախագահների գործունեության մասին՝ ասելով. «Ես տեղյակ չեմ, թե ինչով է զբաղվում ԵԱՀԿ Մինսկի խումբը: Կարծում […]
23:38 12.01.2022
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտ տեղեկություններ են ստացվել, որ Ձորաղբյուր-Ողջաբերդ-Գառնի ավտոճանապարհի՝ Գառնի գյուղի սկզբնամասում գլխիվայր շրջված ավտոմեքենա կա։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ Mitsubishi մակնիշի ավտոմեքենան դեպի Ձորաղբյուր ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հողաթմբին, այնուհետև կոտրել ցուցանակն ու գլխիվայր շրջվել։ Այս պահին ոստիկանության Գառնիի բաժանմունքի […]
23:26 12.01.2022
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ Սենատի 25 անդամներից բաղկացած խումբը ՝ միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Ռոբ Մենենդեսի գլխավորությամբ, օրինագիծ է ներկայացրել Ռուսաստանի և Վլադիմիր Պուտինի դեմ նոր պատժամիջոցների մասին, որոնք Վաշինգտոնը կարող է ընդունել Ուկրաինայում իրավիճակի սրման դեպքում: Ինչպես նշված է կոմիտեի կայքում, փաստաթուղթը ստացել է «Ուկրաինայի ինքնիշխանության պաշտպանության ակտ» անվանումը։ «Անհրաժեշտ են պատժամիջոցներ պաշտոնատար անձանց, այդ […]
22:55 12.01.2022
Անցած տարվա դեկտեմբերի 30-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ գիշերը Բ-2 թաղամասից «ԳԱԶ-3110» մակնիշի մեքենա են փախցրել։ Օպերատիվ խումբը մեկնել էր նշված հասցե, արձանագրել՝ երբ, որտեղից է կատարվել գողությունը։ Քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ որոնողական աշխատանքներ էին իրականացնում, երբ հունվարի 6-ին բաժնում նոր ահազանգ ստացվեց. առևանգել էին Միքայելյան փողոցի բակերից մեկում […]
22:50 12.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը (բուք) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում առկա է մառախուղ։ Սարավան-Գորհայք ճանապարհահատվածին, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում, Աշոցքի […]
22:44 12.01.2022
Հանրապետության տարածքում հունվարի 13-14-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, 12-13-ը լեռնային և նախալեռնային, 14-ին բոլոր շրջաններում` ձյան տեսքով: Հունվարի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը 14-15-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով: Երևան քաղաքում հունվարի 13-ին, 14-ին սպասվում են տեղումներ և մառախուղ, 13-14-ը թաց ձյան տեսքով: Հունվարի 15-17-ը […]
22:19 12.01.2022
21:49 12.01.2022
Ղազախստանի երեք շրջանում արտակարգ դրության ռեժիմը չեղյալ է հայտարարվել։ Համապատասխան որոշումը ստորագրել Է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, այս մասին հաղորդվում է պետության ղեկավարի կայքում: Այսպես, հունվարի 13-ի առավոտյան ժամը 7-ից արտակարգ դրության ռեժիմը չեղյալ է հայտարարվում Արևմտա-Ղազախական, Հյուսիս-Ղազախական և Պավլոդարի շրջաններում:
21:38 12.01.2022
Հունվարի 12-ին Ժնևում կայացած Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) 2022թ.-ի առաջին հանդիպման ընթացքում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը մեկ տարի ժամկետով ընտրվեց ՄԻԽ փոխնախագահ և Բյուրոյի անդամ։ Այս կարգավիճակում Հայաստանի դեսպանը՝ ՄԻԽ Բյուրոյի գործընկերների հետ համատեղ, մասնակցելու է ՄԻԽ կազմակերպչական ու գործառնական աշխատանքների իրականացմանը, այդ թվում նաև՝ վարելու է ՄԻԽ նիստերը: Միավորված […]
21:30 12.01.2022
Թուրքական «Metropoll Araştırma» սոցիոլոգիական կազմակերպության իրականացրած վերջին հարցումները ցույց են տվել, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարկանիշը 2015-ից հետո ամենացածր ցուցանիշն ունի, փոխանցում է Ermenihaber-ը։ Եթե 2018-ին Էրդողանն արժանացել էր հարցվածների 52 տոկոսի աջակցությանը, ապա այժմ ընդամենը 38 տոկոսն է պատրաստ եղել իր ձայնը տալ նրան: Այս ցուցանիշով Էրդողանը զիջել է առաջիկա ընտրություններում իր հավանական […]
21:21 12.01.2022
Արդեն մեկ ամիս է, ինչ Հաագայի Միջազգային դատարանը փոքր-ինչ հեռվից հետևում է Ադրբեջանի ռեժիմին, և դա լավ նորություն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրել է նիդերլանդական Nederlands Dagblad օրաթերթը՝ «Հաագան հետևում է Բաքվին» վերտառությամբ հոդվածում։ Ներկայացնում ենք հրապարակման ոչ պաշտոնական թարգմանությունը։ «30 տարի առաջ Խորհրդային Միությունը բառացիորեն վերացավ աշխարհի քարտեզից։ Չլուծված հակամարտություններից մեկը, որն այդ […]
21:14 12.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (հարկավոր է կիրառել անվաշղթաներ)։ Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում առկա է մառախուղ։ Սարավան-Գորհայք ճանապարհահատվածին, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Աշոցքի և […]
21:04 12.01.2022
Այսօր՝ հունվարի 12-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում Աճառյան-Ծարավ Աղբյուր փողոցների խաչմերուկում բախվել են Toyota Camry, Nissan Tiida, Renault և Nissan Skyline մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում: Պարզվում է վարորդների ինքնությունը։
20:55 12.01.2022
Երևանի ավագանու նիստի ժամանակ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից արված հայտարարությունների մասով կատարված ուսումնասիրությունների արդյունքում կոնկրետ հանցագործության հատկանիշներ մատնանԳշող որևէ տեղեկատվություն, դրանք հիմնավորող որևէ հանգամանք կամ փաստական տվյալներ չեն հայտնաբերվել: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին ասել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Գոռ Աբրահամյանը նշեց, որ դեկտեմբերի 22-ին Երևանի ավագանու հայտնի նիստում ավագանու […]
20:46 12.01.2022
Հայկական կողմը տեղեկացրել է ՀԱՊԿ քարտուղարությանը, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը դիմել է կազմակերպությունում նախագահող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով համապատասխան հանձնարարական տալ Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության գործունեությունը հունվարի 13-ից դադարեցնելու վերաբերյալ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԱՊԿ-ից: «ՀԱՊԿ քարտուղարությունում նախապատրաստվել է կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի համապատասխան որոշման նախագիծն ու հաստատման համար ուղարկվել ՀԱՊԿ անդամ երկրների […]