21:44 10.01.2022
Հունվարի 8-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 30-ամյա տղամարդն իր տանը ապօրինի պահում է զենք-զինամթերք և թմրամիջոց: Նույն օրը հարուցվել է քրեական գործ։ Հունվարի 9-ին քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, ժամը 10.00-ին խուզարկություն է կատարվել տղամարդու բնակության հասցեում և կից օժանդակ շինություններում: Խուզարկության ընթացքում տանտերը բնակարանից ներկայացրել է ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ […]
21:42 10.01.2022
Ադրբեջանի կողմից հունվարի 10-ին՝ ժամը 14:30 սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների ուղղությամբ արձակված կրակահերթերի և դրանց հետևանքների վերաբերյալ փաստերի հավաքագրման նպատակով Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և Գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը այցելել են վերոնշյալ համայնքներ։ «Հավաքագրված փաստերի համաձայն՝ խաղաղ բնակավայրերի մերձակայքում տեղակայված դիրքերից բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական կողմը վերջին […]
21:31 10.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում որոշ ավտոճանապարհներ և Երևան-Գյումրի ավտոճանապարհի (ձնաբուք) 77-85-րդ կմ-երը։ Շիրակի և Վայոց ձորի մարզերում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղում է ձյուն։ Վարդենյաց լեռնանցքում […]
21:26 10.01.2022
2022 թվականի հունվարի 10-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը այցելել է Բեռլին քաղաքի Շառլոտենբուրգ-Վիլմերսդորֆ վարչական շրջան, ուր հանդիպել է ՎՇ ղեկավար, քաղաքապետ տիկին Քիրստին Բաուխին: Տիկին Բաուխը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթել իր աշխատանքային գործունեության ընթացքում։ Միաժամանակ դեսպանը շնորհավորել է տիկին Բաուխին ընտրվելու կապակցությամբ և մաղթել ամենայն բարիք։ ՀՀ դեսպանությունը գտնվում է […]
21:20 10.01.2022
ԱՄՆ-ը Ժնևի բանակցություններում հայտարարել է, որ բաց է ՌԴ-ի հետ ռազմական վարժանքների և թափանցիկության միջոցառումների փոխադարձ սահմանափակումների համար: Այդ մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալ Ուենդի Շերմանը ՝ ամփոփելով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունների արդյունքները: «Մենք նաեւ բաց ենք զորավարժությունների նկատմամբ բաց և փոխադարձության բարելավման համար, ինչը նույնպես կդառնա ՆԱՏՕ-ի […]
21:14 10.01.2022
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանը և Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական milliyet.com.tr-ն: Քալընը և Սալիվանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են քաղաքական և տնտեսական հարաբերությունների, պաշտպանական ոլորտում համագործակցության զարգացան վերաբերյալ հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակել համաշխարհային և տարածաշրջանային հարցերի՝ ուկրաինական ճգնաժամի, […]
21:07 10.01.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայկ Մկրտչյանը նշանակվել է Կոտայքի մարզպետի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Հայկ Մկրտչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ»,-ասված է որոշման մեջ:
21:00 10.01.2022
Ամանորյա ոչ աշխատանքային օրերին Արցախի Հանրապետության առողջապահական համակարգը աշխատել է ուժեղացված ռեժիմով: ԱՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանի հիման վրա բուժհիմնարկներում կազմվել է հերթապահությունների ժամանակացույց, ուժեղացվել է հսկողությունը հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող հիվանդների նկատմամբ, ինչպես նաև կազմակերպվել է այլ քաղաքային բուժման անհրաժեշտություն ունեցող հիվանդների տեղափոխումը: Նշված օրերին ԱՀ առողջապահության նախարարության կողմից սահմանվել է վերին շնչառական ուղիների […]
20:54 10.01.2022
Ադրբեջանցիները Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհին` Շուշիի հատվածում քարերով հարվածել են հայ վարորդի ավտոմեքենային։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից։ Հունվարի 10 ին ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնում Վանաձոր քաղաքի բնակիչ Վ. Պ.-ից (ծնված 1991թ.) հաղորդում է ստացվել, որ իր վարած «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենայով Ստեփանակետ-Երևան ավտոճանապարհին` Շուշիի մոտակայքում, ադրբեջանցիների կողմից ենթարկվել է սադրանքի։ Վերջիններս քարերով հարվածել են […]
20:42 10.01.2022
ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից 2022 թվականի հունվարի 10-ի դիտարկումն իրականացվել է Երևանի Նոր Նորք և Ավան վարչական շրջաններում։ Դիտարկվել է 52 տրանսպորտային միջոց, արձանագրվել՝ 4 վարչական արձանագրություն։
20:37 10.01.2022
Այսօր՝ հունվարի 10-ին ադրբեջանական կողմը կրկին կոպտորեն խախտել է զինադադարի ռեժիմը՝ թիրախավորելով Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Թաղավարդ և Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքների քաղաքացիներին և քաղաքացիական օբյեկտները։ Նման գործողություններն Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյաց և նացիստական քաղաքականության դրսևորումներ են, որոնք ևս մեկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանի իշխանությունների «խաղաղասիրական» հայտարարությունները ոչ մի աղերս չունեն այդ […]
20:24 10.01.2022
Հունվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ։ Արարատ Միրզոյանը շնորհավորել է իր գործընկերոջը Լեհաստանի՝ ԵԱՀԿ նախագահության ստանձնման կապակցությամբ՝ վստահեցնելով, որ Հայաստանը հնարավորինս կաջակցի ԵԱՀԿ պատասխանատվության գոտում խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված ջանքերին, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Արարատ Միրզոյանը և Զբիգնև Ռաուն քննարկել են իրավիճակը Ղազախստանում: Նախարար […]
20:13 10.01.2022
Հունվարի 10-ին Վայոց ձորի մարզում կայացավ 2021 թվականի ձմեռային զորակոչի հերթական հավաքը: ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Վայոց ձորի մարզային ստորաբաժանման Եղեգնաձորի բաժանմունքից Հայոց բանակ ճանապարհվեցին հերթական հավաքին մարզից զորակոչված երիտասարդները: Ինչպես տեղեկացնում են մարզպետարանից, ճանապարհման արարողությանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Արարատ Գրիգորյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման […]
20:07 10.01.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Սիսիանի, Գավառի, Սևանի, Արմավիրի, Բաղրամյանի, Աշոցքի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Վայքի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։ Կոտայքի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության […]
15:59 10.01.2022
Երիտթուրք պարագլուխներից Ջեմալ Փաշայի թոռը՝ T24-ի լրագրող, հրապարակախոս Հասան Ջեմալը, իր սյունակում անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարքագծին և պարբերաբար հնչեցրած վիրավորանքներին, փոխանցում է Ermenihaber-ը։ Լրագրողը նշել է, որ ավելի քան կես դար հետևում է քաղաքական գործընթացներին, սակայն Էրդողանի նման հայհոյախոս քաղաքական գործչի երբևէ չի հանդիպել։ Ջեմալն իր չափածո հոդվածը «Հայհոյախոս» է վերնագրել։ […]
15:54 10.01.2022
Վերսկսվել է բասկետբոլի VBet Ա-Լիգայի կանոնավոր առաջնությունը: Տուրի կենտրոնական խաղում միմյանց հետ մրցել են երկու առաջատարները՝ «Ուրարտուն» և «Էրեբունին»: Հանդիպումը կայացել է հունվարի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում և ավարտվել «Էրեբունիի»՝ 98-93 հաշվով հաղթանակով: Մինչ այդ՝ հունվարի 7-ին, «Գյումրին» ուժերն է չափել ՖԻՄԱ-ի հետ և հաղթանակ տարել 94-63 հաշվով: Հանդիպման լավագույն բասկետբոլիստ է դարձել […]
15:50 10.01.2022
Ադրբեջանական զինուժն այսօր՝ ժամը 14:30-ի սահմաններում, հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից կրակահերթ է բացել Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Թաղավարդ համայնքների ուղղությամբ: Այս մասին տեղեկացրին ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից։ «Խաղաղ բնակչությանը թիրախավորելու հերթական սադրանքից՝ Կարմիր Շուկայի համայնքային գործող մանկապարտեզի հարևանությամբ այրվել է կայանված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր մեկնած հրշեջ փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու ընթացքում ևս հայտնվել են կրակոցների […]
15:41 10.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում որոշ ավտոճանապարհներ դժվարանցանելի են։ Շիրակի, Կոտայքի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի մարզի Ապարանի, Թալինի և Արագածի (ձնաբուք) տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Վարդենյաց լեռնանցքում և Շիրակի մարզի Գյումրի քաղաքում […]
15:36 10.01.2022
Հունվարի 9-ին` ժամը 04.13-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ Կորյունի փողոցի ակումբում պայթուցիկ կա: Դեպքի վայր մեկնած ոստիկաններն ու փրկարարները զննությամբ ոչինչ չեն հայտնաբերել: Կենտրոնականի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել են կեղծ ահազանգը կատարած անձի ինքնությունը, որը բացատրական աշխատանքի շնորհիվ նույն օրը՝ ժամը 12.10-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն։ […]
15:31 10.01.2022
Հունվարի 8-ին՝ ժամը 03.40-ին, ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները, ապօրինի զենք և զինամթերք պահելու կասկածանքով, ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 23-ամյա տղամարդու՝ իր վարած «Տոյոտա» ավտոմեքենայով հանդերձ։ Տղամարդը ավտոմեքենայի սրահից ոստիկաններին է ներկայացրել «Կոլտ» ու «Եկոլ» տիպի երկու ատրճանակ և 9 մմ տրամաչափի 7 փամփուշտ: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է քննություն։
15:26 10.01.2022
Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները, որոնց համաձայն, իբր ՊԲ-ի ստորաբաժանումները ավտոմեքենայից կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է և չի համապատասխանում իրականությանը: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ-ից։ «Իրականում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր Շուկա բնակավայրի հարակից դիրքերից ադրբեջանցի զինծառայողները անկանոն կրակ են բացել գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով հրդեհվել է մանկապարտեզի հարակից տարածքում կայանված […]
15:17 10.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում որոշ ավտոճանապարհներ դժվարանցանելի են։ Շիրակի մարզում, Կոտայքի մարզի Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Արմավիրի մարզի Արմավիր և Բաղրամյան քաղաքներում, Արագածոտնի մարզի Ապարանի, Թալինի և Արագածի (ձնաբուք) տարածաշրջաններում տեղում է […]
15:10 10.01.2022
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նամակ է հղել «Գուգլ» ընկերությանը․ «Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նամակ է հղել «Գուգլ» ընկերությանը՝ հորդորելով չտրվել ադրբեջանական սադրանքներին, անտեսել Ադրբեջանի կողմից ներկայացված հիմնազուրկ պահանջները և զերծ մնալ թվային քարտեզներից Արցախի հայկական տեղանունները հեռացնելուց։ Պաշտպանը մասնավորապես նշել է, որ Ադրբեջանի այդ ջանքերը հանդիսանում են Արցախի ժողովրդին հայրենիքից […]
15:08 10.01.2022
Հունվարի 7-ի երեկոյան և հանգստյան երկու օրերին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի, Գեղարքունիքի, Արարատի և Վայոց ձորի մարզային կենտրոնի տեսուչները Covid19-ի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր են իրականացրել 61 հանրային սննդի և իրացման օբյեկտներ, ինչպես նաև սննդամթերքի արտադրամասեր: Երևանի՝ 31, Գեղարգունիքի՝ 15, Վայոց Ձորի՝ 6 և Արարատի 9 օբյեկտներից որևէ մեկում հակահամաճարակային նորմերի խախտումներ չեն արձանագրվել: […]
15:02 10.01.2022
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին: «Ինձ մտահոգում է Ղազախստանում տիրող իրավիճակը։ Ես դատապարտում եմ բռնությունը, որը մենք տեսել ենք, և արագ դեէսկալացիայի հույս ունեմ: Քաղաքացիների իրավունքները և անվտանգությունը պետք է պաշտպանված լինեն։ Մենք բոլորս համաշխարհային կայունության, ինչպես նաև խաղաղության և անվտանգության ամրապնդման կարիք ունենք»,- Aliq.ge-ի փոխանցմամբ՝ գրել է Զուրաբիշվիլին Twitter-յան […]