TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+27.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Արագածի տարածաշրջանում ձնաբուք է

14:47 10.01.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում որոշ ավտոճանապարհներ դժվարանցանելի են։ Շիրակի մարզում, Կոտայքի մարզի Չարենցավան և Հրազդան քաղաքներում, Արագածոտնի մարզի Ապարանի, Թալինի և Արագածի (ձնաբուք) տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Վարդենյաց լեռնանցքում և Շիրակի […]

̰
Ղազախական «Սկատ» ավիաընկերությունը վերականգնում է Երևան-Ակտաու և Ակտաու-Երևան թռիչքները

14:40 10.01.2022

Ղազախստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ ղազախական «Սկատ» ավիաընկերությունը վերականգնում է Երևան-Ակտաու և Ակտաու-Երևան թռիչքները։ Հունվարի 10-ին՝ ժ․18։00-18։20 կիրականացվի Ակտաու-Երևան DV845 թռիչքը։

̰
Պատերազմում նյութական վնաս կրածների դիմումները կընդունվեն փետրվարի 1-ից

14:33 10.01.2022

Ի գիտություն Արցախի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 19-ի N 336-Ա որոշման շահառուների. Սույն թվականի հունվարի 10-ից ժամանակավորապես դադարեցվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառման ծրագիրն իրականացնող պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի դիմումների ընդունման գործընթացը՝ հավաքագրված դիմումների ուսումնասիրման և թվայնացման […]

̰
Սևանա լճի մակարդակը հունվարի 3-9-ն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 10 սմ-ով

14:27 10.01.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունվարի 3-9-ը։ Սևանա լճի մակարդակը հունվարի 3-9-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել` 1900.42 մ (09.01.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 10 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով հունվարի 3-9-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 2.240 մլն մ³, իսկ 2022 […]

̰
Ավարտվել է Ներքին Սասնաշեն-Մեծաձոր մոտ 9.2 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերականգնումը

14:21 10.01.2022

Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման (#LRNIP) 2-րդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրով ավարտվել է Ներքին Սասնաշեն-Մեծաձոր մոտ 9.2կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերականգնումը։ Այն Արագածոտնի մարզում (Թալին) միմյանց է կապում Ներքին Սասնաշեն, Վերին Սասնաշեն, Վերին Բազմաբերդ, Մեծաձոր բնակավայրերը և միջպետական Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման ավտոճանապարհը։ Ճանապարհը կահավորվել է անվտանգության նշաններով, կատարվել են ենթակառուցվածքների […]

̰
Առողջապահության նախարարությունը՝ նոր սահմանափակումների մասին

14:15 10.01.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ս.թ. հունվարի 22-ից հանրային սննդի օբյեկտների, հյուրանոցային տնտեսության օբյեկտների և մարզասրահի հաճախորդները, գրադարանների և թանգարանների այցելուները, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հանդիսատեսները մուտք են գործում միայն, եթե ներկայացնում են. • կամ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, • կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության […]

̰
Մշակույթի ոլորտին տրվող դրամաշնորհներ

14:00 10.01.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է ոչ նյութական մշակութային ժառանգության, թանգարանների, գրականության, արվեստի տարբեր ճյուղերի մշակութային դրամաշնորհների մրցույթներ. «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն», «Թանգարանային ծրագրեր և միջոցառումներ», «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր», «Ներառական նախագծեր՝ ժամանակակից արվեստի ոլորտում», «Ստեղծագործական կրթամշակութային նախագծեր», «Պարարվեստի նախագծեր», «Երաժշտարվեստի նախագծեր», «Կերպարվեստի նախագծեր», «Թատերարվեստի նախագծեր», «Մշակութային հեռուստանախագծեր», «Կինոարվեստի […]

̰
Ներկայացվել են առաջիկա Ձմեռային օլիմպիական խաղերի պարգևատրության արարողությանն առնչվող մանրամասները

13:54 10.01.2022

«Պեկին-2022» կազմկոմիտեն ներկայացրել է առաջիկա ձմեռային խաղերի պարգևատրության արարողությանն առնչվող մանրամասները: Օլիմպիական խաղերի հաղթողներին և մրցանակակիրներին, բացի մեդալներից, կհանձնվեն ձեռագործ ծաղկեփնջեր, բացառիկ անհատական նվեր-թալիսմաններ՝ Բինգ Դունդուն անվանումով պանդաներ, փոխանցում է ՀԱՕԿ-ը։ Ցուցադրվել են նաև պատվո պատվանդանը, մեդալների սկուտեղը, պարգևատրող անձնակազմի հագուստը և այլն: Պարգևատրության արարողությունը կրում է «Սառույց և ձյուն, փառք և պատիվ» կարգախոսը: Պեկինի […]

̰
ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առանցքային առաջնահերթություններից է ճգնաժամային արձագանքման մեխանիզմների ամրապնդումը. Փաշինյան

13:47 10.01.2022

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված է եղել «Ղազախստանի Հանրապետությունում իրավիճակի և դրա կարգավորմանն ուղղված միջոցառումների մասին» հարցը: Տեսակոնֆերանսի միջոցով անցկացված նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, […]

̰
Հյուրանոցների, հանրային սննդի օբյեկտների, մարզասրահների հաճախորդները պետք է ներկայացնեն կա՛մ թեստավորման, կա՛մ պատվաստման սերտիֆիկատ

13:41 10.01.2022

Հրապարակվել է ՀՀ առողջապահության նախարարի թիվ 02-Ն հրամանը՝ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ըստ որի՝ հյուրանոցների, հանրային սննդի օբյեկտների, մարզասրահների հաճախորդները, գրադարանների, թանգարանների այցելուները, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հանդիսատեսները տվյալ վայր մուտք գործելիս պետք է ներկայացնեն կա՛մ թեստավորման, կա՛մ պատվաստման սերտիֆիկատ՝ […]

̰
Հայաստանը գեղասահքի Եվրոպայի առաջնությունում երեք մասնակից ունի

13:35 10.01.2022

Հունվարի 12-ին Էստոնիայի մայրաքաղաք Տալիննում կմեկնարկի գեղասահքի Եվրոպայի առաջնությունը: Ստուգատեսին կմասնակցեն 123 մարզիկ-մարզուհիներ՝ 71 մենասահորդ, 30 պարային և 22 սպորտային զույգեր: Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ը՝ Հայաստանը կներկայացնեն մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը և Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը։ Հիշեցնենք, որ մեր երկյակը դեռևս 2021թ. սեպտեմբերին Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում կայացած վարկանիշային մրցաշարում նվաճել է օլիմպիական ուղեգիր և նախապատրաստվում […]

̰
Netflix-ի սերիալն աղմուկ է բարձրացրել Թուրքիայում․ ցուցադրված քարտեզում Հայաստանը եղել է պատմական սահմաններով

13:26 10.01.2022

Ամերիկյան Netflix ընկերության կողմից ցուցադրվող բազմասերիանոց ֆիլմերից մեկում օգտագործված քարտեզն աղմուկ է բարձրացրել Թուրքիայում։ Դրանում Հայաստանը ներկայացված է եղել իր պատմական սահմաններով՝ ներառելով Թուրքիայի ներկայիս տարածքը, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքական ծովային և գլոբալ ռազմավարությունների կենտրոնը (Türk DEGS) այդ մասին առաջինն է գրառում արել Twitter-ի էջում։ Գրառման մեջ նշվել է, որ 2-րդ աշխարհամարտի մասին պատմող սերիալում […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

13:20 10.01.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում

13:14 10.01.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Հանրապետության գետերում ջրի ելքերը հունվարի 9-10-ը Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում։ Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
Առաքել Մարտիկյանը նշանակվել է ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ

13:10 10.01.2022

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Առաքել Մարտիկյանին զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ նշանակելու մասին։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Առաքել ՄԱՐՏԻԿՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր […]

̰
ՀՀ որոշ համայնքներում ձյուն է տեղում

13:05 10.01.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Արագածոտնի մարզի Ապարան և Թալին քաղաքներում տեղում է ձյուն։ Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է։

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

23:59 08.01.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։ Շիրակի մարզի Վարդաղբյուր-Բավրա ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները

23:52 08.01.2022

Հունվարի 4-ից 8-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 1 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա

23:51 08.01.2022

Հունվարի 7-ից 8-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարան, Կոտայքի մարզի Հրազդան, Սյունիքի մարզի Կապան քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա և 4 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 18․2 հա տարածքում բռնկված հրդեհները

23:32 08.01.2022

Հունվարի 6-ից 8-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 2․2 հա, Տաշիր քաղաքում՝ 6000 քմ, Օձուն գյուղում՝ 7000 քմ, Ամրակից գյուղում՝ 5000 քմ, Լեռնահովիտ գյուղում՝ 1 հա, Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում՝ 2500 […]

̰
Նորածին մանկան ճիչ, որը նոր հույս է սփռել պատերազմում անմահացած հերոս Գարիկ Հովակիմյանի ընտանիքում

23:11 08.01.2022

Լրակահավորվում են խրամատային նոր բնագծերը։ Զգոն ծառայությանը զուգահեռ առաջնագծում ընթանում են հենակետերի ամրացման լայնածավալ աշխատանքներ։ Զինակոչիկների ու զորացրված զինվորների հանդիպում հանրապետական հավաքակայանում։ Բանակային կյանքի հերթափոխը նորեկներին հանձնող տղաների գլխավոր խորհուրդն ու բարեմաղթանքը մեկն է՝ պատավաբեր ծառայություն և բարի վերադարձ։ Զինվորական երդմանն ընդառաջ. Զորամասերում ակտիվ փուլում է երիտասարդ մարտիկի դասընթացը: Անդրադարձ նորակոչիկների առաջին քայլերին: Հայրենիքի նվիրյալների […]

̰
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

22:42 08.01.2022

Հանրապետության տարածքում հունվարի 9-ին, 10-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 10-ին կեսօրից հետո, 13-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 12-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 11-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով: Երևան քաղաքում հունվարի 9-ին, 10-ի գիշերը, 11-12-ը […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

22:00 08.01.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։ Շիրակի մարզի Վարդաղբյուր-Բավրա ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

̰
SHANTNEWS

21:55 08.01.2022

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

21:44 08.01.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
«Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում հրդեհ է բռնկվել

21:39 08.01.2022

Հունվարի 8-ին՝ ժամը 18:50-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։15-ին, մարվել՝ 20։50-ին։ Այրվել է 12 հա խոտածածկույթ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դիլիջանի անտառտնտեսություն» […]

̰ ̰
Այսօր Երկրի պտույտի օրն է

21:00 08.01.2022

Այսօր Երկրի պտույտի օրն է: 1851 թվականի հունվարի 8-ին ֆրանսիացի ֆիզիկոս Լեոն Ֆուկոն առաջին անգամ ապացուցեց և հստակ ցույց տվեց, թե ինչպես է Երկիրը պտտվում: Փորձի համար նա օգտագործել է 28 կգ-անոց կապարապատ արույրե գունդ՝ 67 մետր երկարության լարով կախելով Փարիզի Պանթեոնի գմբեթից։ Ներքևում ավազից պատրաստված էր 6 մետր տրամագծով շրջանաձև արահետ այնպես, որ գունդը […]

̰
Ալմաթիի Հանրապետության հրապարակում հրաձգության ձայներ են լսվում․ԶԼՄ

20:49 08.01.2022

Ալմաթիում անկարգությունները չեն դադարում։ Շաբաթ երեկոյան կրակոցների ձայներ են լսվել։ Այս մասին հայտնում է ղազախական Orda պարբերականը։ Աղբյուրի տվյալներով՝ կրակոց է հնչել Ալմաթիում՝ Հանրապետության հրապարակից դեպի արևմուտք, որտեղ վերջին մի քանի օրերին բախումներ են տեղի ունեցել զանգվածային անկարգությունների մասնակիցների և իրավապահ մարմինների աշխատակիցների միջև: Բացի այդ, Orda-ի փոխանցմամբ, Ալմաթիում երեկոյան ազդանշանների ձայներ են լսվել։ Նման […]

̰
Չինացի գիտնականները Lուսնի հողի նմուշներում ջուր են հայտնաբերել

20:25 08.01.2022

ՉԺՀ-ի գիտնականները Լուսնի հողի նմուշներում ջուր են հայտնաբերել, որը երկիր է հասցվել 2020 թվականի դեկտեմբերին «Չանյե-5» ապարատով: Այս մասին շաբաթ հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով Science Advances ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները։ Նշվում է նաև, որ ջուրը հայտնվել է լուսնային հողում մեծ մասամբ արևային քամու շնորհիվ։ 2020 թվականի նոյեմբերի 24-ին Հայնան կղզու Վենչան տիեզերակայանից գործարկվել է […]

̰
BACK_TO_TOP