TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+29.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

«Օմիկրոն» շտամով հարուցված COVID-19-ի երկու դեպք՝ Հայաստանում

20:11 08.01.2022

Հայաստանում հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամով հարուցված կորոնավիրուսային հիվանդության երկու դեպք, որոնք բերովի են։ Որպես COVID-19-ով պացիենտներ՝ նրանք ենթարկվել են համաճարակաբանական հետազոտության, Հայաստան ժամանելուն պես նրանց քթըմպանի նմուշները հետազոտվել են նաև սեքվենավորման մեթոդով, որի արդյունքում էլ հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամը, տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից։ Պացիենտների վիճակը բավարար է, չեն հոսպիտալացվել, երկուսն էլ բուժում են ստանում տանը։ […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

23:59 07.01.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։ Արագածոտնի մարզի Ապարան-Արագած և Շիրակի մարզի Վարդաղբյուր-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ […]

̰
Երևանյան բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել

23:47 07.01.2022

Հունվարի 7-ին, ժամը 23։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացու փողոցի թիվ 47 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Պարզվել է, որ բնակարանում հրդեհ […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:03 07.01.2022

Հանրապետության տարածքում հունվարի 8-9-ը, 10-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 10-ին և 12-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաններում ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը 11-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով: Երևան քաղաքում հունվարի 8-9-ը, 10-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 10-ին և 12-ին […]

̰
Կյանքում առաջին անգամ զգացի, որ իմ թիկունքում կանգնած է պետությունը. Նշանյանը` ազատ արձակման մասին

22:49 07.01.2022

Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը շնորհակալություն է հայտնել Հունաստանում ՀՀ դեսպանությանը և դեսպան Տիգրան Մկրտչյանին իրեն ազատ արձակելու հարցում անհավանական ջանքեր գործադրելու համար: «Դեսպանը օր ու գիշեր աշխատեց, նա ոչ մի րոպե ինձ մենակ չթողեց: Իմ կյանքում առաջին անգամ զգացի, որ իմ թիկունքում կանգնած է պետությունը ՝ առանց որեւէ պայմանների եւ առանց որեւէ տատանման: Բոլորովին […]

̰
SHANTNEWS

21:59 07.01.2022

̰
Ինչ ջերմաստիճան է կանխատեսվում 2022-ին

21:50 07.01.2022

Ըստ Միացյալ Թագավորության Օդերևութաբանական բյուրոյի գլոբալ ջերմաստիճանի կանխատեսման՝ 2022 թվականին կանխատեսվում է նախաարդյունաբերական շրջանի (1850-1900թթ.) միջին ջերմաստիճանից 0,97°C- 1,21°C -ով (կենտրոնական գնահատականով՝ 1,09°C) բարձր միջին գլոբալ ջերմաստիճան, փոխանցում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Արդեն ութ տարի անընդմեջ ջերմաստիճանը 1°C-ով գերազանցում է նախաարդյունաբերական ջերմաստիճանի մակարդակին։ Եվ սա՝ չնայած շարունակվող Լա Նինյա բնական երևույթի (առաջանում է Խաղաղ […]

̰
Աշոցք-Սեպասար ճանապարհին «ВАЗ-2115» մակնիշի ավտոմեքենա է այրվել

21:40 07.01.2022

Հունվարի 7-ին, ժամը 19։22-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշոցք-Սեպասար ավտոճանապարհի 5-րդ կմ-ին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:50-ին, մարվել՝ 19:56-ին: Այրվել է «ВАЗ-2115» մակնիշի ավտոմեքենան:

̰ ̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

21:23 07.01.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 7-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

̰
Ղազախստանում 3706 մարդ է ձերբակալվել

17:00 07.01.2022

Ղազախստանում իրավապահ մարմինները 3 հազար 706 մարդ են ձերբակալել: Հունվարի 7-ին այդ մասին հաղորդել Է «Խաբար-24» հեռուստաալիքը: Ղազախստանի ամբողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել։ Ամեն ինչ սկսվել է երկրի արևմուտքում հեղուկ գազի գնի կրկնակի բարձրացումից հետո՝ մինչև 120 տենգե մեկ լիտրի համար։ Սկզբում Մանգիստաուի մարզում, ապա այլ շրջաններում: Բազմաթիվ հանրահավաքներ են տեղի ունեցել Ակտաու, Ժանաոզեն […]

̰
Մի շարք հետախուզվողներ են հայտնաբերվել

16:59 07.01.2022

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները հունվարի 6-ին, ժամը 12.10-ին, Առինջ համայնքից հայտնաբերել և բերման են ենթարկել 1977 թ. ծնված Համլետ Ա.-ին, որը հունվարի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցը հարբած կամ տասնվեց տարին չլրացած անձին հանձնելը) 1-ին մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Համլետ Ա.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին: Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների […]

̰
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գործընկերների հետ

16:56 07.01.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի և ուրբաթ մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մյուս երկրների գործընկերների հետ, այդ թվում՝ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Երեկ և այսօր նախագահ Պուտինը մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ։ «Այսօր տեղի […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

16:55 07.01.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։ Արագածոտնի մարզի Ապարան-Արագած և Շիրակի մարզի Վարդաղբյուր-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ […]

̰
ԵՄ-ն 2022 թվականին կմշակի եվրոպական անվտանգության սեփական առաջարկությունները

16:47 07.01.2022

Եվրամիությունը պետք Է մշակի եվրոպական անվտանգության սեփական առաջարկությունները եւ դրանով կզբաղվի 2022 թվականին, քանի որ ոչ մեկը չպետք Է Եվրամիությանը որոշումներ պարտադրի այդ ոլորտում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 7-ին այդ մասին հայտարարել Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ կայացած մամուլի ասուլիսում՝ Եվրամիության Խորհրդում Ֆրանսիայի նախագահության սկսվելու առանչությամբ, որը […]

̰
̰
Ամփոփվել են Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնի արդյունքները

16:37 07.01.2022

Ավարտվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ 2021 թ.-ի «Հայոց պետականություն. ինքնաճանաչում» խորագրով համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը. հաղթել է 8 երեխա: Միջոցառումն իրականացրել է ԿԳՄՍՆ Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնը. այն նվիրված էր ՀՀ պետականության անցյալին ու ներկային, դրանց իմաստավորմանն ու գնահատմանը, ապագայի մեր տեսլականին: Ընտրությունը կայացել է երկու փուլով: Հայաստանի, Արցախի և սփյուռքի 9 երկրի […]

̰ ̰
Վճարային տերմինալից գողություն կատարած տղամարդուն Աշտարակի ոստիկանները տեղում բռնել են

16:16 07.01.2022

Հունվարի 7–ին Աշտարակի բաժնի համայնքային և ՊՊԾ դասակի ոստիկանները գիշերային շրջիկ ծառայության ժամանակ Աշտարակի Երևանյան փողոցում նկատել էին, թե մի տղամարդ ինչպես է պտուտակահանը ձեռքին փորձում վճարային տերմինալից գողություն անել։ Արագ մոտեցել էին։ Տղամարդը գործն ավարտին հասցնել չէր կարողացել, գցել էր պտուտակահանն ու վճարային տերմինալի գումար ընդունող սարքն ու փորձել փախչել, բայց ոստիկանները բռնել էին։ […]

̰
Ստուգայցեր են իրականացվել Երևանի հանրային սննդի և իրացման օբյեկտներում, ինչպես նաև սննդամթերքի արտադրամասերում

16:10 07.01.2022

Հունվարի 5-ի երեկոյան ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները covid19-ի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր են իրականացրել Երևանի հանրային սննդի և իրացման օբյեկտներ, ինչպես նաև սննդամթերքի արտադրամասեր: Երևանի 11, Վայոց Ձորի 6 և Գեղարգունիքի 4 օբյեկտներից որևէ մեկում հակահամաճարակային նորմերի խախտումներ չեն արձանագրվել: Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է […]

̰
Ծննդյան միջոցառման ընթացքում օդ էր կրակել

15:55 07.01.2022

Հունվարի 6-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Կապան համայնքի Կաղնուտ բնակավայրում կրակոցի ձայն է լսվել: Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 19.30-ի սահմաններում 52-ամյա տղամարդը, իր ծննդյան տարեդարձի արարողության ընթացքում, իրեն պատկանող «ՎԵՊՐ-ԿՄ» տիպի որսորդական հրազենից 3-4 անգամ օդ է կրակել: Տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Կապանի բաժին և […]

̰
2022 թվականի փետրվարի 1-ից անցում էլեկտրաէներգետիկական շուկայի նոր մոդելին

15:50 07.01.2022

2022 թվականի հունվարի 5-ի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում քննարկվել և ընդունվել են հանձնաժոողովի 25.12.2019թ. №516Ն-№523Ն որոշումներով հաստատված՝ ՀՀ էլեկտրաէներգետիկական մեծածախ և մանրածախ շուկայի առևտրային և ցանցային կանոններում, ինչպես նաև էլեկտրաէներգետիկական շուկայի պայմանագրերի օրինակելի ձևերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշումների նախագծերը, որոնցով ամրագրված կարգավորումների համաձայն 2022 թվականի փետրվարի 1-ից նախատեսվում է աստիճանական անցում […]

̰
Դատախազությունը դիմել է Լոռու մարզպետին՝ քննարկելու Վանաձորի բժշկական կենտրոնի բժշկին աշխատանքից ազատելու հարցը

15:43 07.01.2022

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի ավագ մանկաբարձ-գինեկոլոգ Դ. Շ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով։ Քննությամբ հիմնավորվել է, որ բաժանմունքում հաշվառման վերցված հղի կնոջ բժշկական օգնությունը և սպասարկումը ծննդաբերությանը հաջորդող ժամանակահատվածում կազմակերպելու ժամանակ վերջինիս և բաժանմունքի նախկին մանկաբարձ-գինեկոլոգ, ներկայումս […]

̰
Արարատի բաժնի ոստիկանները ապօրինի պահվող «Մակարով» ատրճանակ և մի քանի հարյուր փամփուշտ են հայտնաբերել

15:39 07.01.2022

Հունվարի 5-ին ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ ապօրինի պահվող զենք-զինամթերք առգրավվեց։ Բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Արալեզ գյուղի 62-ամյա մի բնակիչ իր մոտ, նաև` մեքենայում, ապօրինի զենք-զինամթերք է պահում։ Նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, կասկածվողը Տափերական գյուղից, «Ֆորդ» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Արարատի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց «Մակարով» […]

̰
32-ամյա երիտասարդը գույքը դիտավորությամբ վնասել է

15:12 07.01.2022

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հունվարի 5-ին հայտնաբերել են 2021 թ. դեկտեմբերի 30-ից ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող 1990 թ. ծնված Արմեն Գ.-ին: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

̰
SHANTNEWS

14:55 07.01.2022

̰
Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները հետախուզվողի են հայտնաբերել

14:47 07.01.2022

Հունվարի 5-ին, ժամը 22.10-ին, ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևանի Մ. Ադամյան փողոցից բերման են ենթարկել 1962 թ. ծնված Մկրտիչ Մ.-ին, որը 2021 թ. նոյեմբերի 11-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի (Գողության փորձը) 2-րդ մասի 3-րդ կետի, 177-րդ հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի 3-րդ կետի և […]

̰
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը  ծանոթացել է Վեդիի ջրամբարի կառուցման ընթացքին

14:39 07.01.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի, Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի նախագահ Արթուր Սողոմոնյանի ուղեկցությամբ հունվարի 5-ին ծանոթացել է Վեդիի ջրամբարի կառուցման ընթացքին։ Նախարարին է ներկայացվել մինչ այս իրականացված և առաջիկայում պլանավորվող աշխատանքները։ Անկախ եղանակային պայմաններից՝ այս ցուրտ եղանակին ջրամբարի տարածքում ակտիվ շինարարական […]

̰
Տղամարդուն դանակահարած երիտասարդը բերման է ենթարկվել

14:33 07.01.2022

Հունվարի 6-ին, ժամը 02.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «մարմնի տարբեր շրջանների կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 42-ամյա մի տղամարդ։ Տուժածը հայտնել է, որ վնասվածքները ստացել է Գայի պողոտայի հարակից այգու մոտ, անհայտ անձի կողմից դանակով հարվածներ ստանալու հետևանքով: Հիվանդանոց են մեկնել ոստիկանության ծառայողներ։ Ըստ բժշկի՝ տղամարդն ի վիճակի չի […]

̰
ՀՊՏՀ-ին շնորհվել է «Գիտահետազոտական ոլորտի կառավարման գերազանցության աստիճան»

14:27 07.01.2022

Եվրոպական հանձնաժողովը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին շնորհել է «Գիտահետազոտական ոլորտի կառավարման գերազանցության աստիճան» (HR Excellence in Research award)։ ՀՊՏՀ-ն հայաստանյան բուհերից առաջինն է, որն արժանացել է այս տիտղոսին և հաջողություն գրանցել EURAXESS համաեվրոպական հետազոտողների հարթակին անդամակցելու գործընթացում։ Այս աստիճանին դիմելու գործընթացը մեկնարկել է 2019 թվականին, որի շրջանակում իրականացվել են մի շարք գործողություններ։ Դրանցից է եղել […]

̰
BACK_TO_TOP