14:15 07.01.2022
Դպրոցում աշխատող ուսուցչի օգնականներին և հատուկ մանկավարժներին հիշեցնեմ, որ 2022 թվականի հունվարի մեկից նրանք նույնպես կարող են օգտվել տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման կարգից և ստանալ ծախսերի փոխհատուցում, գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ Կարգի հղումը ՝ այստեղ։ «Տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման կարգում որոշ բարելավող փոփոխություններ են իրականացվել այս հոկտեմբերին՝ հանրային տրանսպորտի բացակայության դեպքում փոխհատուցման չափի ընտրության մասով, […]
14:07 07.01.2022
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն իր ուղերձում շնորհակալություն է հայտնել ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահներին` ՀԱՊԿ միացյալ խաղաղապահ զորակազմը Ղազախստան ուղարկելու որոշման համար: «Ինչպես ձեզ հայտնի է, ելնելով ՀԱՊԿ կանոնադրական փաստաթղթերի հիմնական դրույթներից, Ղազախստանը դիմել է անդամ պետությունների ղեկավարներին՝ խնդրելով Միացյալ խաղաղապահ զորակազմ մտցնել սահմանադրական կարգի հաստատմանն աջակցելու […]
14:00 07.01.2022
Սիգի ապօրինի որսի և դրա վաճառքի կանխարգելմանն ուղղված միջոցառումները շարունակվում են Հունվարի 5-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կնունյանց փողոցի սուպերմարկետի մոտ սիգ տեսակի ձուկ են վաճառում: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, մեկնած ոստիկանները հայտնաբերել են սիգ վաճառող 44-ամյա տղամարդուն և ներկայացրել բաժին։ Տղամարդը բացատրություն է տվել, որ ձկները գնել է Երևան […]
13:51 07.01.2022
Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտնել է հունվարի 7-ից սկսած այդ երկրի չափանիշներով համաճարակային վտանգավոր՝ «կարմիր» գոտում գտնվող բոլոր երկրներին դուրս հանելու մասին, հաղորդում է Ermenihaber-ը։ Այդ ցանկի մեջ էր ներառված նաև Թուրքիան։ Նշվում է, որ իսրայելցիներն այսուհետև կարող են առանց հատուկ թույլտվության մեկնել նախկինում կարմիր գոտում հայտնված երկրներ։
13:37 07.01.2022
Հունվարի 5-ին ոստիկանության Արարատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արալեզ գյուղի բնակիչ, 60-ամյա տղամարդն իր մոտ և ավտոմեքենայի սրահում զենք-զինամթերք է պահում: Նույն օրը, ժամը 14.30-ին, տղամարդը հայտնաբերվել է Տափերական գյուղի Այվազովսկու փողոցում և, ապօրինի զենք պահելու կասկածանքով, իր «Ֆորդ» ավտոմեքենայով հանդերձ, բերման է ենթարկվել բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա ջինսե տաբատի նստելատեղի աջ գրպանից հայտնաբերվել […]
13:31 07.01.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրուցակիցները շնորհավորանքներ են փոխանակել Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին կառավարության մամուլի ծառայությունից։ Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են Ղազախստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ՀԱՊԿ շրջանակում համատեղ քայլերի իրականացման ընթացքը:
13:23 07.01.2022
Հիմք ընդունելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկելու վերաբերյալ որոշումը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ գործունեության մասին պայմանագրի դրույթներին համաձայն, ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստանի Հանրապետություն են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում (թվով` 100 զինծառայող)։ Առաքելության ընթացքում ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումը […]
13:07 07.01.2022
Հունվարի 6-ին, ժամը 17.35-ին, ոստիկանության Արարատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղի արհեստանոցի դիմացից «Օպել Զաֆիրա» ավտոմեքենա են գողացել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 14.50-ի սահմաններում, անհայտ անձն ավտոմեքենան փախցրել է` օգտվելով դռները բաց լինելու և բանալին փականի մեջ գտնվելու հանգամանքից։ Ոստիկանության Գորիսի և Արարատի բաժինների ծառայողների ձեռնարկած համատեղ […]
13:03 07.01.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Հանրապետության գետերում ջրի ելքերը հունվարի 6-7-ը։ Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում։ Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
00:06 07.01.2022
Ղազախստանում ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերը կպահպանեն պետական ռազմավարական օբյեկտները, կօգնեն պահպանել կարգուկանոնը, «ՌԻԱ Նովոստի»- ին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: «Եթե խոսենք այն խնդիրների մասին, որոնք դրված են նրանց առջև, ապա պայմանականորեն դրանք կարելի է բաժանել երկու հիմնական խնդիրների։ Առաջինը պետական, ռազմավարական կարևորագույն օբյեկտների պահպանությունն է։ Եվ երկրորդ խնդիրը իրավակարգի պահպանմանն օգնելն է, […]
23:59 06.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։ Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Շիրակի մարզի Վարդաղբյուր-Բավրա և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված […]
23:54 06.01.2022
Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները իրական սպառնալիք են ներկայացնում հանրապետության անվտանգությանը, նրա կայունությանը և նույնիսկ տարածքային ամբողջականությանը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտարարել ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: «Ուստի ստացվել է նման դիմում, անցկացվել են պետությունների ղեկավարների արտակարգ խորհրդակցություններ և համապատասխան որոշում է կայացվել այդ սպառնալիքները տեղայնացնելու համար ՀԱՊԿ խաղաղապահ ներուժի գործարկման մասին»,- հայտարարել է նա։ Գլխավոր քարտուղարը […]
23:48 06.01.2022
Հունվարի 6-ին՝ ժամը 21։43-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ Ամերիկյան դեսպանատան մոտակայքում, ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր Է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։58-ին, մարվել՝ 22։16-ին։ Այրվել է «Volkswagen Golf-3» (վարորդ՝ Տ․ Պ․, ծնված 1989 թ․) մակնիշի ավտոմեքենան։
23:43 06.01.2022
Ղազախստանում ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերն իրավունք ունեն զենք կիրառել զինված ավազակախմբերի հարձակման դեպքում, «ՌԻԱ Նովոստի»- ին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: «Այո, այդ դեպքում զենք կկիրառվի։ Նման իրավունքներ ունեն հավաքական խաղաղապահ ուժերի զինծառայողները», – պատասխանել է Զասն այն հարցին, թե ինչ տեղի կունենա, եթե զինված ավազակախմբերը հարձակվեն այն օբյեկտի վրա, որը պաշտպանում են […]
23:36 06.01.2022
Հունվարի 5-ից 6-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Ծաղկահովիտ, Կանիաշիր, Բերքառատ գյուղերում, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր, Վայոց ձորի մարզի Վայք, Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում, Շիրակի մարզի Աշոցք, Արմավիրի մարզի Արագած գյուղերում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են […]
22:26 06.01.2022
Այսօր՝ հունվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում, տեղեկացնում է Shamshyan.com-ը։ Ժամը 04:15-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ, 27-ամյա Գարիկ Հայրապետյանը՝ իր վարած Daewoo մակնիշի ավտոմեքենայով, Արշակունյաց պողոտա – Շիրակի փողոցի շրջանաձև երթևեկության խաչմերուկում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, և գլխիվայր հայտնվել ձորակում: Ինչպես հայտնում է աղբյուրը, վթարի հետևանքով ուղևորներ, Կոտայքի մարզի […]
22:21 06.01.2022
Կառավարությունը ՀՀ տարածքից դուրս Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանման կողմից խաղաղապահ գործողությունների մասնակցության մասին որոշում է ընդունել: «Ղեկավարվելով «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով և 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, ինչպես նաև հաշվի առնելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ի N 1/ՀԱՊԿ որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում […]
22:01 06.01.2022
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ղազախստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Մուխտար Տլեուբերդիի հետ հեռախոսազրույցում քննարկել է հանրապետությունում տիրող իրավիճակը: Ինչպես զրույցի ավարտին նշել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը, ամերիկյան դիվանագիտության ղեկավարը հայտարարել է Ղազախստանում ԱՄՆ-ի սահմանադրական ինստիտուտների և ԶԼՄ-ների ազատության աջակցության մասին, կոչ է արել իրավիճակի խաղաղ կարգավորմանը: Բացի այդ, Բլինկենը բարձրացրել է Եվրոպայում կայունության աջակցության գերակա կարևորության […]
21:40 06.01.2022
Նիկարագուայի ափերի մոտ 6,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքը։ Աղբյուրի տվյալներով ՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Նիկարագուայի մայրաքաղաք Մանագուա քաղաքից մոտավորապես 126 կմ հարավ-արևմուտք (բնակչությունը ՝ շուրջ 973 հազար մարդ): Օջախը գտնվել է 60 կմ խորության վրա: Ցունամիի վտանգի, զոհերի և ավերածությունների մասին ոչինչ չի հաղորդվում ։
21:13 06.01.2022
Ղազախստանի ուժայիններն ազատել են ցուցարարներից Ալմաթիում նախագահի նախկին նստավայրը, հայտնում է Sputnik Ղազախստանը։ «Ալմաթիում ուժայիններն ազատել են ցուցարարներից նախագահի նախկին նստավայրը, հանրապետության հրապարակը»,- ասված է հաղորդագրության մեջ: Ալմաթիում պետական մարմինների բոլոր շենքերը հսկողության տակ են։ Ղազախստանի ամբողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել։ Ամեն ինչ սկսվել է երկրի արևմուտքում հեղուկ գազի գնի կրկնակի բարձրացումից հետո՝ մինչև […]
20:57 06.01.2022
Հունվարի 6-ին մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պատարագ մատուցեց Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում: Հայրապետական խաչվառազարդ թափորը «Խորհուրդ խորին» շարականի հանդիսավոր երգեցողության ներքո Ամենայն Հայոց Կաթողիկոսին Սուրբ Տրդատի մատուռից առաջնորդեց դեպի խորան։ Սուրբ Պատարագին որպես առընթերականեր սպասավորում էին Մայր […]
20:30 06.01.2022
Այսօր՝ հունվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում, Նալբանդյան փողոցում՝ ժողովրդին հայտնի ժողինստիտուտի խաչմերուկում բախվել են Վիկտորյա Եղիազարյանի վարած Nissan Altima և Արթուր Մկրտչյանի վարած Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել է շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հրաժարվել են […]
20:15 06.01.2022
Ղազախստանի ՆԳՆ-ը նախազգուշացրել է ոչնչացնել նրանց, ովքեր հրաժարվում են զենքերը վայր դնել, փոխանցում է Sputnik Ղազախստանը։ Ղազախստանի ամբողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել։ Ամեն ինչ սկսվել է երկրի արևմուտքում հեղուկ գազի գնի կրկնակի բարձրացումից հետո՝ մինչև 120 տենգե մեկ լիտրի համար։ Սկզբում Մանգիստաուի մարզում, ապա այլ շրջաններում: Բազմաթիվ հանրահավաքներ են տեղի ունեցել Ակտաու, Ժանաոզեն և […]
16:00 06.01.2022
Ղազախստանում տեղի ունեցող զանգվածային բողոքի ակցիաներն իրենց ազդեցությունն են թողել ավիաընկերությունների աշխատանքների վրա։ Մի շարք ավիաընկերություններ դադարեցրել են տոմսերի վաճառքները, որոշներն էլ չեղարկել են թռիչքները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՏԱՍՍ գործակալությունը հայտնում է, որ «S7 Airlines»-ը տեղեկացրել է Ղազախստանում ավիատոմսերի վաճառքը մինչև հունվարի 23-ը դադարեցնելու մասին։ «Երկրում առկա իրավիճակով պայմանավորված՝ «S7 Airlines»-ը, դեպի Ղազախստան և Ղազախստանից դուրս […]
15:58 06.01.2022
Եվրամիությունը (ԵՄ) ի գիտություն է ընդունել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ ռազմական օգնության համար ՀԱՊԿ-ին դիմելու որոշումը և խաղաղարար ուժերին կոչ է արել «պահպանել Ղազախստանի ինքնիշխանությունն ու անկախությունը»: Այս մասին Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչը ։ «Մենք ի գիտություն ենք ընդունել նախագահ Տոկաեւի որոշումը՝ օգնության համար դիմել ՀԱՊԿ-ին։ Անկասկած, մենք ՀԱՊԿ […]
15:42 06.01.2022
Ղազախստանի կառավարությունը 180 օրով սահմանել է բենզինի եւ դիզելային վառելիքի գների պետական կարգավորումը ։ Այս մասին հայտնել է Հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը։ Սահմանվել են հեղուկացված նավթային գազի մանրածախ իրացման սահմանային գները՝ բենզալցակայաններում ավտոմեքենաների լիցքավորման համար։ Մանգիստաուի մարզում, որտեղ բողոքի ակցիաներ են սկսվել, վառելիքի լիտրը բաց կթողնեն 50 տենգեով (0,11 դոլար), Ալմաթիում ՝ 65 տենգեով (0,15 […]
15:37 06.01.2022
Հունվարի 11-ից մեկնարկում են Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունները, տեղեկացնում են ֆեդերացիայից։ Հունվարի 11-ին ժամը՝ 15։00-ին, տեղի կունենա մրցաշարերի բացման արարողությունները և վիճակահանությունները։ Բոլոր մասնակիցները պարտավոր են ներկայացնել ՊՇՌ բացասական թեստ։ 82-րդ անգամ անցկացվող տղամարդկանց պայքարին մասնակցելու են Սամվել Տեր-Սահակյանը, Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը, Արման Փաշիկյանը, Հովհաննես Գաբուզյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Պետրոսյանը, Տիգրան […]