22:01 03.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։ Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում, Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա, Արթիկ-Ալագյազ, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սյունիքի մարզի Գորիս […]
21:51 03.01.2022
Հանրապետության տարածքում hունվարի 4-ի գիշերը, 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 4-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն և մառախուղ: Գիշերը և առավոտյան ճանապարհներին սպասվում է մերկասառույց: Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում հունվարի 4-ի գիշերը, 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 4-ի երեկոյան ժամերին հնարավոր […]
21:42 03.01.2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Դելավեր նահանգում ամանորյա տոների կապակցությամբ անցկացնելուց հետո մի քանի օր անց վերադարձել է Սպիտակ տուն՝ ԱՄՆ-ի մայրաքաղաքն ընդգրկած ձնաբքի թեժ պահին: Էնդրյուսի (Մերիլենդի նահանգ) ավիաբազա ժամանելուց հետո պետության ղեկավարի բորտում սաստիկ բուք է բռնկվել: Լրագրողների դիտարկումների համաձայն ՝ Բայդենը վայրէջք կատարելուց հետո ստիպված է եղել ևս մոտ կես ժամ գտնվել ինքնաթիռի […]
21:35 03.01.2022
Դեկտեմբերի 30-ին, ժամը 16.37-ին, ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 6-րդ դպրոցի մոտ քաղաքացու են կողոպտել: Դեպքի վայր մեկնած ծառայողները տուժողից հաղորդում են ընդունել։ Ըստ կնոջ հայտնածի՝ դեկտեմբերի 30-ին, ժամը 16.35-ի սահմաններում, Չարենցավան քաղաքի 8-րդ թաղամասի քոլեջի հարակից ճանապարհով քայլելիս, անհայտ անձը հափշտակել էր ձեռքի պայուսակը և դիմել փախուստի՝ պատճառելով մոտ 40.000 […]
21:27 03.01.2022
Հունվարի 6-ին Հայ առաքելական սուրբ եկեղեցին տոնում է Սուրբ Ծնունդը։ Ինչպեսս տեղեկացնում են Ստեփանակերտի քաղքապետարանից, «Երազանք» զարգացման հիմնադրամը՝ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի մասնակցությամբ և Ստեփանակերտի քաղաքապետարանի աջակցությամբ, Արցախցիների համար կազմակերպում է Սուրբ Ծննդյան միջոցառում՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի բակում: Ինչպես եւ անցյալ տարի, այս տարի նույնպես կլինի Սուրբ Ծննդյան տաղավար եւ կհնչի […]
21:18 03.01.2022
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն անդրադարձել է Օհանավան գյուղում գորշ արջի թակարդում հայտնվելու դեպքին: ՇՄ նախարարությունը տեղեկացնում է, որ փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ «Այսօր Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի տներից մեկի տնամերձ հողամասերից մեկում քաղաքացու կողմից պատրաստված ու տեղադրված մետաղական լարով ինքնաշեն թակարդում հայտնաբերել է արջի քոթոթ, որը փորձել էր ազատվել […]
21:09 03.01.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ հունվարի 3-ին ունեցած հեռախոսազրույցում անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Իրանի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, Էբրահիմ Ռայիսին կոչ է արել շարունակել երկխոսությունը երկու երկրների միջև ամենատարբեր մակարդակներում: «Կովկասյան տարածաշրջանում իրավիճակի զգայունությունը պահանջում է, որ տարածաշրջանի երկրները պարբերաբար քննարկեն […]
20:59 03.01.2022
Ֆրանսիան, որ վերջերս ստանձնել է Եվրոպական Միության խորհրդի նախագահությունը, կշարունակի գործել ի նպաստ տարածաշրջանում խաղաղության, կայունության հաստատման, ինչպես նաև Հայաստանի և՛ Եվրամիության միջև համագործակցության ամրապնդման: Այս մասին հայտնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը: «Ֆրանսիայի դեսպանը և դեսպանության ամբողջ անձնակազմը հայ ժողովրդին են հղում խաղաղության, երջանկության, բարգավաճման իրենց բարեմաղթանքները 2022 թվականի համար։ Ֆրանսիան, որ վերջերս է ստանձնել […]
20:51 03.01.2022
Համացանցում հրապարակվել է Իրանի ՌՕՈՒ ինքնաթիռների վարժանքների նոր տեսագրությունը: Այս մասին հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»։ Զորավարժությունների ընթացքում, որոնք անցկացվել են 2021 թվականի հոկտեմբերին, F-5 Tiger II ինքնաթիռը գործարկել է օդային թիրախը: ՄիԳ-29 կործանիչները խոցել են թիրախը մերձավոր մարտերի հրթիռներով: Մանրամասները՝ տեսանյութում։
20:44 03.01.2022
2022թ. հունվարի 1-ից 3-ը Շիրակի մարզում լույս աշխարհ է եկել 20 երեխա՝ 13 տղա, 7 աղջիկ։ Ինչպես տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից,տոնական օրերի ծնունդներից մեկը զույգ է։ Նախորդ՝ 2021 թվականին, Շիրակի մարզում ծնունդների թիվը 2828 է եղել, ծնվել է 1497 տղա և 1357 աղջիկ, որից 23-ը զույգ։
20:37 03.01.2022
Դեկտեմբերի 30-ին, ժամը 11.35-ին, ոստիկանության Տարոնի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի «Լաչինի» միջանցք կոչվող տարածքում սիգ են վաճառում։ Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները Շիրվանզադեի փողոցում հայտնաբերել են 65-ամյա մի տղամարդու, որը վաճառելիս է եղել շուրջ 10 կգ ընդհանուր քաշով 27 թարմ սիգ։ Տղամարդը հայտարարել է, որ ձուկը գնել է Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի ճանապարհից: […]
20:34 03.01.2022
Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին երկուշաբթի պահանջել է դատի տալ նրանց, ովքեր պատասխանատու են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Քուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար գեներալ Քասեմ Սուլեյմանիի նկատմամբ հաշվեհարդարի համար: Այս մասին նա հայտարարել է Թեհրանում Սուլեյմանիի սպանության երկրորդ տարելիցին նվիրված հանրահավաքում։ «ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը և Պետդեպարտամենտի նախկին ղեկավար Մայքլ Պոմպեոն պետք է կանգնեն […]
20:27 03.01.2022
Հունվարի 3-ին, ժամը 16։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լվովյան փողոցի թիվ 23 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։28-ին, մարվել՝ 16։40-ին։ Այրվել է հյուրասենյակը (մոտ 20 քմ) գույքով […]
20:22 03.01.2022
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարային հոսպիտալացրել են հնարավոր աղիքային անանցանելիության բուժման համար, հաղորդում է NDTV-ն: 66-ամյա Բոլսոնարային տեղափոխել են Սան Պաուլուի Vila Nova Star հիվանդանոց։ 2021 թվականի հուլիսին Բոլսոնարային հոսպիտալացրել են քրոնիկ զկռտոցի պատճառով, որը տևել է ավելի քան 10 օր: Այն բանից հետո, երբ 2018-ին Բրազիլիայի նախագահը դանակահարվել է որովայնի շրջանում, նրա առողջական վիճակը մտահոգիչ […]
20:15 03.01.2022
Դեկտեմբերի 31-ին, ժամը 20.50-ին, ԱԻՆ Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունից ոստիկանության Աշտարակի բաժնում ահազանգ է ստացվել, որ Օհանավան գյուղի 11-րդ փողոցում արջ է ընկել թակարդը: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզվել են, որ դեկտեմբերի 27-ին Օհանավան գյուղի 35-ամյա բնակիչը, արջ որսալու նպատակով, իր տնամերձ հողամասում տեղադրել է ինքնաշեն թակարդ։ Դեկտեմբերի 31-ին, ժամը 19.00-ի սահմաններում, թակարդն […]
20:12 03.01.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 3-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին թույլ գետնաբուք է։ Ապարանի, Վարդենիսի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
20:06 03.01.2022
Ամանորի տոնական օրերին ծառայության կազմակերպումը, մարտական հերթապահությունում ընդգրկված անձնակազմի զգոնությունն ու պատրաստվածությունն ստուգելու նպատակով N զորամիավորման հրամանատարությունն այցելել է մարտական հենակետեր։ Ստուգվել են նաև զինծառայողների կենցաղային պայմանները, ֆիզիկական և բարոյահոգեբանական վիճակը։ Վերադաս հրամանատարությունը շնորհավորել է զինծառայողներին Ամանորի կապակցությամբ, մաղթել խաղաղ ծառայություն։
16:00 03.01.2022
Հիդրոօդերևութաբաանության և մոնիթորինգի կենտրոնը ներկյացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը հունվարի 2-3-ը Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում։ Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
15:59 03.01.2022
Դեկտեմբերի 30-ի գիշերը օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ մի քաղաքացի ահազանգել է 1-02 և հայտնել, որ Գայի պողոտայի ինտերնետ ակումբում գողություն է կատարվել։ Սակայն ահազանգով դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբն այլ բան պարզեց։ Ժամը 4.30-ի սահմաններում ինչ-որ մեկը, ատրճանակը ձեռքին, մտել էր ինտերնետ ակումբ, սպառնացել ու դրամարկղից փող էր […]
15:57 03.01.2022
Ռուսաստանի բնակիչների համար 2022 թվականի նշելու ամենապահանջված ուղղություններն են Սոչին, Հայաստանը, Մալդիվները և Սեյշելյան կղզիները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: Նշվում է, որ երկրի ներսում հանգիստը կազմակերպելու համար Ռուսաստանի բնակիչները ամենաշատն ընտրել են Սոչին, Կրասնոդարի երկրամասի այլ ծովափնյա քաղաքները, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգը, Կալինինգրադը: Միևնույն ժամանակ, ռուսաստանցիների՝ իրենց երկրի ներսում ճանապարհորդելու նկատմամբ […]
15:54 03.01.2022
2022 թվականի մայիսի 19-21-ը Հորդանանում տեղի կունենա անգլերենի միջազգային օլիմպիադա: Ճանապարհի և կեցության հետ կապված ծախսերը հոգում է գործուղող կողմը: Օլիմպիադայի մասին հավելյալ տեղեկատվություն կարելի է ստանալ http://elo.international կայքից կամ կից փաստաթղթից:
15:49 03.01.2022
Ամանորի նախաշեմին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը այցելել են Երևանի «Մանկան տուն»: Բարձրաստիճան հյուրերն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորել են փոքրիկներին և ամանորյա նվերներ հանձնել։ Վահրամ Դումանյանը, Նարեկ Մկրտչյանն ու Ժաննա Անդրեասյանը շփվել, զրուցել են երեխաների հետ, […]
15:45 03.01.2022
Ուրբաթ օրը և հանգստյան օրերին ՀՀ ՍԱՏՄ տեսուչները covid19-ի դեմ ձեռնարկվող հակահամաճարակային միջոցառումների նկատմամբ վերահսկողություն են հանրապետության իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում: Երևանում ստուգայց է կատարվել 39 տնտեսավարողի մոտ, խախտումներ հայտնաբերվել և արձանագրություններ են կազմվել 3-ում: Շիրակի մարզի Գյումրի քաղաքում 5 տնտեսավարողների մոտ ստւգումներից հետո միայն մեկի մոտ է կազմվել արձանագություն: Արտաշատում (3 ստուգայց), […]
15:39 03.01.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը կայացրել է «Իջևանի գինու, կոնյակի գործարան» փակ բաժնետիրական ընկերության 14 աշխատակիցների ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու որոշում, տեղեկացնում է ՍԱՏՄ-ը։ Այսպիսի պատժամիջոցի հիմք է ծառայել այն փաստը, որ, խախտելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված նորմերը, վերջիներս չեն ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների և չեն ունեցել սանիտարական (բժշկական) գրքույկներ: Նրանց աշխատանքի իրավունքը […]
15:32 03.01.2022
Հունվարի 2-ին` ժամը 02.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ գոտկատեղի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 22-ամյա մի տղամարդ: Հիվանդանոց էր մեկնել օպերատիվ խումբ։ Ըստ տուժածի՝ վնասվածքը ստացել էր ընկնելու հետևանքով: Հարուցված քրեական գործի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ հունվարի 2-ին, ժամը 02.00-ի սահմաններում, […]
15:27 03.01.2022
Պոլսահայ մտավորական Սևան Նշանյանին, ով մի քանի տարի առաջ փախել էր թուրքական բանից և ապաստանել Հունաստանում, կարող են արտաքսել Թուրքիա: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է նրա կինը՝ Հերա Ցուրան Facebook-ում: Ցուրան գրել է, որ 2021-ի դեկտեմբերի 29-ին Հունաստանի կառավարությունը, չվերականգնելով Սևան Նշանյանի՝ Հունաստանի քաղաքացու հետ ամուսնացած լինելու ուժով ձեռք բերված կացության իրավունքը, դեկտեմբերի 30-ին […]
15:21 03.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։ Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում, Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա, Արթիկ-Ալագյազ, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սյունիքի մարզի Գորիս […]
15:15 03.01.2022
Հունվարի 2-ին, ժամը 03.05-ին, ոստիկանության Մասիսի բաժնում դանակահարության վերաբերյալ ահազանգ է ստացվել։ Ժամը 04.30-ին հիվանդանոցից հայտնել են, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած թափանցող վերք, աջակողմյան հեմաթորաքս, աջ թոքի սալջարդ, կրծքավանդակի ձախ կեսի, պարանոցի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 34-ամյա մի տղամարդ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Մասիսի ոստիկանները պարզվել են, որ ժամը 03.00-ի սահմաններում, կենցաղային […]