15:10 03.01.2022
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Վեդի քաղաքի բնակչի դեմ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Դեպքի […]
00:00 02.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում, Արագածոտնի մարզի Թալին քաղաքում, Արագածի տարածաշրջանում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղում է ձյուն։ Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա և Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է […]
23:28 01.01.2022
Հունվարի 1-ին, ժամը 20:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Այվազովսկու փողոցի թիվ 117 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այվազովսկու փողոցի թիվ 22 շենքի մոտակայքում կայանած «Lada 2112» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […]
22:47 01.01.2022
Հունվարի 1-ին, ժամը 16։24-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արճիս գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտակա անասնագոմում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի 1-ին փակուղու թիվ 10 հասցեի մոտակայքում։ Հրդեհը մեկուսացվել […]
22:00 01.01.2022
Հանրապետության տարածքում hունվարի 1-ի երեկոյան ժամերին, 2-ի ցերեկը, 3-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն: Հունվարի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Լեռնային և նախալեռնային շրջաններում ճանապարհներին մերկասառույցը կպահպանվի: Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 2-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում hունվարի 1-ի երեկոյան ժամերին, 2-ի ցերեկը, 3-ի գիշերը հնարավոր է թույլ […]
21:57 01.01.2022
Եգիպտոսի Հուրգադա քաղաքում հունվարի 1-ին կարկուտ և ձյուն է տեղացել: Մի քանի սանտիմետրանոց սառույցի կտորները ծածկել են առողջարանային քաղաքի լողափերը։ Որոշ հատվածներում կարկուտը լորի ձվի չափերի է եղել։ Հյուրանոցներից մեկում կարկուտը կոտրել է ապակիներն ու տանիքը։ Օդի ջերմաստիճանը հանգստավայրում մոտ +20 աստիճան է:
21:40 01.01.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
21:29 01.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում, Արագածոտնի մարզի Թալին քաղաքում և Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա և Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
21:14 01.01.2022
Ուկրաինայի բնակիչները արտահայտվել են նախագահ Վլադիմիր Զելենսկու ամանորյա ուղերձի ռեկորդային տևողության մասին: Ուկրաինայի առաջնորդն իր ելույթում խոսել է մարզիկների, ուսուցիչների և բժիշկների հաղթանակների մասին: Իրականում, ինչպես կարծում են ցանցի օգտատերերը, թվերը խոսում են այն մասին, որ այդ մասնագիտությունների ներկայացուցիչներն ազատվում են և հեռանում երկրից ՝ կյանքի ավելի հարմարավետ պայմաններ գտնելու համար: Ուղերձը տևել է 20 […]
21:00 01.01.2022
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի արցախյան տիրույթում շարունակում են հայկական օգտահաշիվներով կեղծ լուրեր տարածել և փորձել վախի մթնոլորտ ստեղծել։ Այս մասին հայտնում է ԱՀ ԱԱԾ-ն։ «ԱՀ ԱԱԾ-ն համապատասխան քայլեր է ձեռնարկում հնարավոր զարգացումները կանխարգելելու […]
20:46 01.01.2022
Ֆրանսիայում վեց տարեկանից բարձր երեխաների համար դիմակների կրումը հունվարի 3-ից հասարակական վայրերում պարտադիր կդառնա: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ժJournal officiel-ի պաշտոնական տեղեկագրում: Այս պահին այդ պահանջը տարածվում է 11 տարեկանից բարձր ամբողջ բնակչության վրա։ Դիմակ կրելը պարտադիր է տրանսպորտում, հասարակական հաստատություններում, սպորտային համալիրներում, կրոնական հաստատություններում: Մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Փարիզում, դիմակ կրելու ռեժիմը գործում […]
20:39 01.01.2022
Ամերիկացի և ճապոնացի գիտնականների խումբը զեկույց է հրապարակել «Օմիկրոն» շտամի հետազոտելու մասին: Այս մասին հայտնում է The New York Times-ը։ Փորձարկումների ընթացքում պարզվել է, որ «Օմիկրոն» շտամը շատ ավելի քիչ է ախտահարել կենդանիների թոքերը։ Մահացության դեպքերի թիվը նույնպես ցածր է եղել։ Կենդանիների վերին շնչուղիներում հիվանդությունը տարածվել է ինչպես մյուս շտամների դեպքում։ Նմանատիպ արդյունքներ են ստացել […]
20:15 01.01.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 1-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Վանաձորի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Հրազդանի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Սպիտակի, Ստեփանավանի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում և Աշոցք-Բավրա ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և […]
23:00 31.12.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է մարտական դիրքեր, ինչպես նաև ՊՆ N զորամաս: Նիկոլ Փաշինյանը հանդիպել է մարտական դիրքերում ծառայությունն անցկացնող զինվորներին և հրամանատարներին, շրջայց կատարել մարտական հենակետերում և ծանոթացել առաջնագծում իրականացված աշխատանքներին, ծառայության անցկացման, ինչպես նաև զինվորների կենցաղային պայմաններին: Նիկոլ Փաշինյանը խրախուսել է ծառայության […]
22:00 31.12.2021
Հանրապետության տարածքում հունվարի 1-ին, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 2-ի ցերեկը, 3-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն: Լեռնային և նախալեռնային շրջաններում` ճանապարհներին, մերկասառույցը կպահպանվի: Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 2-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում հունվարի 1-ին, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը […]
21:44 31.12.2021
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, թանկագի՛ն քույրեր ու եղբայրներ Արցախում, Հայաստանում և Սփյուռքում: Ավանդույթի համաձայն՝ ամեն տարի այս օրը շնորհավորանքի ու բարեմաղթանքի ջերմ խոսքեր ենք հղում միմյանց, մեր հարազատներին ու բարեկամներին, ընկերներին ու մերձավորներին, մեր հայրենիքին ու ժողովրդին: Մաղթում ենք, որ անցնող տարին իր հետ […]
21:30 31.12.2021
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի Ամանորի ուղերձը․ «Սիրելի՛ հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, Ավարտվում է 2021 թվականը՝ մեր ժողովրդի, Հայաստանի ու Արցախի համար բարդագույն ևս մեկ տարի, պատերազմի հետևանքների և համավարակի դժվարին մի ժամանակաշրջան: Իմ խորին հարգանքը՝ իրենց կյանքը հայրենիքին զոհաբերած մեր զավակների անմար հիշատակին: Ձեզ հետ միասին կիսում եմ այդ խորը վիշտը: Ցավակցում եմ նաև […]
21:15 31.12.2021
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի Ամանորյա ուղերձը․ «Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի սիրելի հայրենակիցնե՛ր, Քիչ անց կճանապարհենք 2021 թվականը… Մենք միասին անցնում ենք շատ դժվար ճանապարհ: 2021 թվականն անցյալը վերլուծելու, անցյալից դասեր քաղելու, որոշումներ կայացնելու եւ պայքարելու եւս մեկ տարի էր, ուր մենք ունեցանք կորուստներ եւ հաղթանակներ: Այն իր ամբողջ ընթացքում կրում էր նաեւ 2020 թվականի […]
17:00 31.12.2021
Դեկտեմբերի 3-ին Սիսիանի բնակիչ, զինվորականների ընտանիքում ծնված և զինվորական դառնալ ձգտող Նարեկ Հովսեփյանը նամակ էր գրել Ձմեռ պապին, որով ինքնաձիգ, կապի միջոցներ և խաղաղություն էր խնդրում մեր բանակի ու երկրի համար: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, Ամանորին ընդառաջ Նարեկը հյուրընկալվել է պաշտպանության նախարարությունում և հանդիպել նախարար Սուրեն Պապիկյանի հետ:
16:59 31.12.2021
ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ այսօր այցելել է մարտական դիրքերում ծառայություն իրականացնող զինվորներին։ «Զրուցել եմ հրամանատարական կազմի ու զինծառայողների հետ, ծանոթացել նրանց ծառայության պայմաններին, շնորհավորել Նոր տարվա կապակցությամբ՝ մաղթելով խաղաղ ծառայություն ի փառս մեր հայրենիքի և ժողովրդի անվտանգության ու ապահովության»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխվարչապետը:
16:58 31.12.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իշխանությունների գլխավոր նպատակն է համարել ռուսաստանցիների բարեկեցության և կյանքի որակի բարձրացումը: «Գլխավոր նպատակը մարդկանց բարեկեցության և կյանքի որակի բարձրացումն է։ Հենց այդ խնդիրների լուծումն էլ ավելի ուժեղ կդարձնի Ռուսաստանը։ Միայն միասին մենք կկարողանանք ապահովել մեր հայրենիքի հետագա զարգացումն ու բարգավաճումը»,- ասել է նա ամանորյա ուղերձում ՝ խոսելով զարգացման ազգային նպատակների իրականացման […]
16:57 31.12.2021
ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, գնդապետ Մեխակ Արզումանյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ. «ԱԻ պետական ծառայության հարգելի աշխատակիցներ, սիրելի հայրենակիցներ Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս՝ Ամանորի և Սուրբ ծննդյան կապակցությամբ: Տարեմուտը լավագույն առիթն է արժևորելու և գնահատելու անցնող տարին, կատարված աշխատանքներն ու ձեռքբերումները, միաժամանակ նախանշելու անելիքների այն համալիրը, որոնք անհրաժեշտ […]
16:53 31.12.2021
Վրաստանի բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության պահպանվող տարածքների գործակալությունը ճանապարհորդների համար պահպանվող տարածքների հավելված է ստեղծում, որը կներառի Վրաստանի պահպանվող տարածքների արահետները՝ համապատասխան տեղեկություններով, փոխանցում էէ Վրաստանի Առաջին ալիքը։ Գործակալության տվյալներով՝ հավելվածի միջոցով այցելուները կկարողանան նախօրոք որոշել երթուղին, որը ճանապարհորդությունը կդարձնի հնարավորինս հեշտ, ճկուն ու անվտանգ։ Ըստ Պահպանվող տարածքների գործակալության՝ ծրագիրը կնպաստի գյուղական էկոտուրիզմի ծառայությունների զարգացմանը, […]
16:52 31.12.2021
ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանն ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ․ «Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթում առողջություն և ներդաշնակություն: 2022թ.-ին նշվելու է Հայաստանի և Գերմանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը. այս հանգրվանն իր մեջ ամփոփում է հայ-գերմանական բարեկամության […]
16:48 31.12.2021
Երեկ երեկոյան՝ դեկտեմբերի 30-ին, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները covid19-ի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր են իրականացրել Երևանի 22 հանրային սննդի կետերում և իրացման ցանցում: հակահամաճարակային նորմերը խախտվել են 1 օբյեկտում, կազմվել է արձանագրություն Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի […]
16:45 31.12.2021
ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին համակարգը աշխատելու է ուժեղացված ռեժիմով: ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի հրամանով նախարարության ենթակա բոլոր բժշկական հաստատությունների ղեկավարներին հանաձնարարվել է ուժեղացնել հսկողությունը հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող հիվանդների նկատմամբ։ «Հանրապետական բժշկական կենտրոն», «Մարտունու շրջանային բուժմիավորում», «Ասկերանի շրջանային բուժմիավորում», «Ռ.Բազիյանի անվան Մարտակերտի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ-ի […]
16:35 31.12.2021
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին համաներում է շնորհել 14 դատապարտյալի: Ամանորին նախագահի կողմից ներում շնորհված դատապարտյալներից 9-ն այսօր կլքեն ՔԿՀ-ն, իսկ մեկ դատապարտյալի պատժաչափը կրճատվել է, փոխանցում է Վրաստանի Առաջին ալիքը։ Չորս այլ դատապարտյալների ներում են շնորհվել տարբեր տեսակի պատժից՝ պայմանական պատիժ, պայմանական պատժի ժամկետի կրճատում, տնային կալանքից ազատում, տրանսպորտային միջոց վարելու իրավունքի սահմանափակումից ազատում։ Ներման […]
16:24 31.12.2021
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 29-ին Երևան քաղաքի Հալաբյան փողոցում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել Արտյոմ Չ․-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: