TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+25.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Բուք, մերկասառույց․ ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

21:36 22.12.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածը (մերկասառույց), Շիրակի մարզի միջհամայնքային […]

̰
Ստեփանակերտ-Մարտունի-Ննգի ճանապարհի «Բովուրխան» հատվածը դժվարանցանելի է

21:22 22.12.2021

ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այս պահի դրությամբ Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ավտոճանապարհի «Լիսագոր», Սյունիքի մարզի Սիսիան-Գորայք-«Զանգեր» հատվածներում և Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի տարածքում՝ առկա է մերկասառույց: Արցախի Հանրապետության ներպետական ճանապարհները բաց են, դժվարանցանելի է Ստեփանակերտ-Մարտունի-Ննգի ճանապարհի «Բովուրխան» հատվածը: Ներքին գործերի նախարարությունը բոլոր վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Ծաղրանկարը հրապարակելու համար թուրք լրագրողը դատապարտվել է բանտարկության

21:10 22.12.2021

2020-ի մարտին սոցցանցում հրապարակած ծաղրանկարի պատճառով թուրք լրագրող Էնվեր Այսևերի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել։ Բացված դատական գործով որոշումն արդեն կայացվել է։ Լրագրողը նախ դատապարտվել է 9 ամիս ազատազրկման, ապա դատարանը նվազեցրել է պատժաչափը 7 ամիս 15 օրվա, վերջում էլ այն փոխարինել 4500 լիրա (360 դոլար) տուգանքի, փոխանցում է Ermenihaber-ը։ Իրեն մեղավոր չճանաչող լրագրողը հայտարարել, […]

̰
Թուրքիայում անձնագիրը սիրիացու վաճառելու մեղադրանքով ամերիկացի դիվանագետ է ձերբակալվել

20:55 22.12.2021

Թուրքիայում ձերբակալվել է ամերիկացի դիվանագետ, ով մեղադրվում է իր անձնագիրը սիրիացու վաճառելու մեջ, ինչի միջոցով վերջինս պետք է մեկներ Գերմանիա: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը: Թուրքիայի ոստիկանությունից հայտնել են, որ ձերբակալությունը տեղի է ունեցել նախորդ ամիս: Դիվանագետը աշխատելիս է եղել Բեյրութում ԱՄՆ դեսպանատանը: Իրավապահները հայտնել են, որ ունեն տեսանյութ, որտեղ երևում […]

̰
26-ամյա երիտասարդը ծեծել է Ստեփանակերտի 32-ամյա բնակչուհուն. գործը վարույթ է ընդունվել

20:42 22.12.2021

ԱՀ ՔԿ Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի 1995թ. ծնված բնակչի կողմից 2021թ. դեկտեմբերի 03-ին ԱՀ Ստեփան]ակերտ քաղաքի 1989թ. ծնված բնակչուհուն ծեծելու, դանակով սպանության, իսկ երեխաների նկատմամբ բռնության սպառնալիքներ հնչեցնելու, ինչպես նաև ս.թ. մայիս ամսին Ստեփանակերտ քաղաքի հարակից տարածքում բազմաթիվ հարվածներ հասցնելու և վերջինիս ֆիզիկական ցավ պատճառելու դեպքի առթիվ […]

̰
Էրդողան․ «Ավելի կարևոր է այն, թե ով է ղեկավարում ինտերնետը, քան այն, թե ով ունի ատոմային ռումբ»

20:31 22.12.2021

Թուրքիայի նախագահ, «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մշակույթի և արվեստի բնագավառում նախագահական մրցանակների հանձման արարողության ժամանակ խոսել է փափուկ ուժի նշանակության մասին, փոխանցում է Ermenihaber-ը։ Ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ մեր օրերում համաշխարհային համակարգը ղեկավարողների ամենաուժեղ զենքերը երաժշտությունը, կինոն, գրականությունը, նորաձևությունը և մշակութային գործիքներն են՝ Էրդողանը մասնավորապես ընդգծել է․ «Այս […]

̰
ՀՀ մի շարք ճանապարհներին մերկասառույց է

20:23 22.12.2021

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Գորայք-Սիսիան ճանապարհահատվածը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Աբովյանի, Գավառի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքն անցանելի է թեթև տրանսպորտային միջոցների համար, իսկ ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու […]

̰
Մարտական հենակետերում ստուգումներ են կատարվել

20:15 22.12.2021

Դեկտեմբերի 22-ին N զորամասի հրամանատարությունն ստուգել է մարտական հենակետերում իրականացված ինժեներական աշխատանքները, զինծառայողների կեցության պայմանները, ֆիզիկական և բարոյահոգեբանական վիճակը, ցուցումներ տվել ծառայության հետագա կազմակերպման վերաբերյալ:

̰
Թուրքիայի նախագահը կտրականապես հերքել է արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ լուրերը

17:00 22.12.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կտրականապես հերքել է երկրում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորությունը՝ թուրքական լիրայի փոխարժեքի ռեկորդային անկման ֆոնին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: «Թուրքիայում ընտրությունները կանցկացվեն այնպես, ինչպես նախատեսված է, այսինքն՝ 2023 թվականի հունիսին: Թուրքիան իրավական պետություն է, և բոլոր գործընթացներն ընթանում են օրենքի […]

̰
Լավագույն ձեռագիր նամակ գրող աշակերտները խրախուսվել են

16:58 22.12.2021

ՀՀ ԲՏԱ և ԿԳՄՍ նախարարությունները, «ՀայՓոստը» ամփոփել են համատեղ կազմակերպած ձեռագիր նամակ գրելու մրցույթը: Մրցույթի նպատակն էր դպրոցականների շրջանում խթանել, արդիականացնել հայագիր նամակ գրելու մշակույթը և ստեղծագործելու հմտությունը: Մրցույթի արդյունքների ամփոփմանը ներկա են գտնվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռոբերտ Խաչատրյանը և «ՀայՓոստ» ՓԲԸ՝ […]

̰
Գիտական ապացույց հայ ժողովրդի ծագման վերաբերյալ

16:55 22.12.2021

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում իրականացվել է Հայկական լեռնաշխարհի և Բալկանների հնագույն և ժամանակակից ԴՆԹ նմուշների ամբողջական գենոմների համեմատական վերլուծություն: Այն ցույց է տվել, որ հայերը տարբերվում են Բալկանների հնագույն և ժամանակակից բնակիչներից՝ հերքելով հայ ժողովրդի ծագման վերաբերյալ պատմագիտության մեջ գերակշռող տեսություններից մեկը համարվող «բալկանյան վարկածը»։ Հետազոտություններն ուղղված են Հայկական լեռնաշխարհի բնակչության գենետիկական […]

̰
Ամասիայի տարածաշրջանում բուք է

16:52 22.12.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Լոռու մարզի Սպիտակի ոլորանները փակ են, իսկ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի՝ կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Վայոց ձորի մարզի […]

̰
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

16:49 22.12.2021

Դեկտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։ Այդ մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Հանդիպման ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շնորհավորել է Սուրեն Պապիկյանին պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության ընթացքում կազմակերպության գործունեության գերակա ուղղությունները: Սուրեն Պապիկյանը […]

̰
Երևանը նոր քաղաքապետ ունի

16:45 22.12.2021

Երևանի ավագանին նոր քաղաքապետ է ընտրել Հրաչյա Սարգսյանին։ Հրաչյա Սարգսյանի թեկնածության օգտին կողմ է քվեարկել ավագանու 44, դեմ՝ 10 անդամ: 3 քվեաթերթիկ անվավեր է համարվել։ Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնություն էր սկսել և քաղաքապետի պաշտոնում առաջադրել քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը:

̰
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

16:43 22.12.2021

Դեկտեմբերի 22-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ գլխադասային մշտական հանձնաժողովների նախագահների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ: Քննարկվել են խորհրդարանի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր: Որոշվել է ԱԺ դեկտեմբերի 23-ի նիստի օրակարգում ընդգրկել պարտադիր քննարկման ենթակա, ինչպես նաև նախորդ նիստում անավարտ մնացած հետևյալ հարցերը՝ «ԱՀ 2022 թ. պետական բյուջեի […]

̰
Հայհոյել է ոստիկաններին, քրեական հետախուզության բաժնի դռան ապակին կոտրել

16:39 22.12.2021

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է ոստիկանության Սպիտակի բաժանում քաղաքացու կողմից ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, ուրիշի գույքը ոչնչացնելով զուգորդված խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները: Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ Սպիտակ քաղաքի 30-ամյա բնակիչը համաքաղաքացու հետ […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

16:37 22.12.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Լոռու մարզի Սպիտակի ոլորանները փակ են, իսկ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի՝ կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Վայոց ձորի մարզի […]

̰
«Թուրքական լիրայի համբավը պաշտպանելը նույնն է, ինչ պաշտպանել Կարսը». Քըլըչդարօղլուն՝ Էրդողանին

16:34 22.12.2021

Թուրքական ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հերթական սուր քննադատությունն է ուղղել Թուրքիայի նախագահ, «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Պատճառը երկրում տիրող տնտեսական իրավիճակն է։ Նա նշել է, որ թուրքական լիրայի համբավը պաշտպանելը նույնն է, ինչ պաշտպանել Կարսը և Էդիրնեն, փոխանցում է ermenihaber-ը։ Քըլըչդարօղլուն քննադատել է Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությունը […]

̰
Արցախում առաջարկվում է հարկային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիք սահմանել 65 տարին

16:30 22.12.2021

Դեկտեմբերի 22-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ: Քննարկվել են ««Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, ինչպես նաև ««Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին » օրենքների նախագծերի փաթեթը: «Բնապահպանական վճարների […]

̰
Առողջապահության նախարարության կողմից առաջին անգամ ձեռք է բերվել «Գլյուկագոն 1 մգ» դեղը

16:25 22.12.2021

Ինսուլինակախյալ երեխաների կյանքի որակը բարձրացնելու և նրանց առողջական վիճակը բարելավելու նպատակով առողջապահության նախարարության կողմից առաջին անգամ ձեռք է բերվել «Գլյուկագոն 1 մգ» դեղը, որն անվճար տրամադրվել է Հայաստանում և Արցախում հաշվառված շուրջ 763 ինսուլինակախյալ մինչև 18 տարեկան երեխաներին, տեղեկացնում են նախարարությունից։ Շաքարային դիաբետ ունեցող պացիենտների ծանր բարդությունը հիպոգլիկեմիան է, որի դեպքում առաջին բուժօգնությունը գլյուկագոնի անհետաձգելի […]

̰
Թուրք-ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ նախազգուշացում էր Եվրոպային. Վալերի Պեկրես

16:23 22.12.2021

Ֆրանսիական Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսը կարծում է, որ իր երկիրը՝ Ֆրանսիան, կարող է մի քանի հարթակներով դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հարցում: Դրանցից մեկը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է, մյուսը Եվրոպայի մակարդակով հարցը բարձրացնելն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանի խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսը այդ մասին […]

̰
Վրաստանում «Օմիկրոն»-ով վարակման 24 դեպք է գրանցվել

16:17 22.12.2021

Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքերով՝ այսօրվա դրությամբ երկրում գրանցվել է շտամով վարակման 24 դեպք, փոխանցում է «Ալիք մեդիա»-ն։ Համակարգող նիստից հետո Գաբունիան հայտնել է, որ վարակվածների վիճակը հիմնականում միջին կամ բավարար է։ «Թիրախային խմբում գտնվում են 20-45 տարեկան անձինք, վարակը կարող է տարածվել նաև երեխաների շրջանում։ «Օմիկրոն» շտամով վարակվածների մեծ մասը պատվաստված են։ Վարակի […]

̰
Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Իջևանում 3 մարդու կյանք խլած վթարից

16:11 22.12.2021

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ պարզելու Իջևան քաղաքի Արցախյան փողոցում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի հանգամանքները: Ըստ նախնական տվյալների, 2021թ. դեկտեմբերի 21-ին` ժամը 19:40-ի սահմաններում, հիշյալ վայրում միմյանց են բախվել «BMW X5», «Renge Rover» և «Opel […]

̰
«Mitsubishi»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հարվածել ճամփեզրյա ծառին

16:05 22.12.2021

Դեկտեմբերի 22-ին` ժամը 13։53-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա լիճը ընկնելու վտանգ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 110-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Բ․, […]

̰
Գառնիկ Իսագուլյանը կալանավորվել է

15:59 22.12.2021

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ կուսակցության նախագահ Գ. Ի.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Վարույթն իրականացնող մարմինը […]

̰
Թուրքիայում կեղծ ալկոհոլից թունավորման հետևանքով 61 մարդ է մահացել

15:52 22.12.2021

Թուրքիայի Հանրապետությունում կեղծ ալկոհոլից թունավորումից 61 մարդ է մահացել։ Այդ մասին հայտնում է Habertürk հեռուստաալիքը։ Վերջին տվյալներով ՝ կեղծ ալկոհոլից թունավորման դեպքեր են գրանցվել Թուրքիայի ամբողջ տարածքում։ Ամենամեծ թվով տուժածներ գրանցվել են Ստամբուլում, որտեղ զոհերի թիվը հասել է 30-ի։ Թուրքիայի ոստիկանությունը հայտնել է, որ երկրի հյուսիսում ձերբակալվել են անորակ ալկոհոլի արտադրության և իրացման մեջ կասկածվող […]

̰
Մեկնարկում է կանանց ֆուտզալի բաց առաջնությունը

15:45 22.12.2021

Մեկնարկում է կանանց ֆուտզալի 2022թ. բաց առաջնությունը։ Առաջնությունը կանցկացվի երեք տարիքային խմբով՝ Մ-12, Մ-16 և 16-ից բարձր։ ՀՖՖ-ից տեղեկացնում են, որ հայտերը կարող եք ներկայացնել մինչև 2022թ. հունվարի 5-ը՝ անցնելով հետևյալ հղումով:

̰
̰
Երևանի քաղաքապետարանում մեկնարկեց Հրաչյա Սարգսյանին քաղաքապետ ընտրելու փակ քվեարկությունը

15:27 22.12.2021

Երևանի քաղաքապետարանում մեկնարկեց քաղաքապետի թեկնածու Հրաչյա Սարգսյանի ընտրության քվեարկությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաշվիչ հանձնաժողովի անդամ Անի Խաչատրյանը ներկայացրեց փակ, գաղտնի քվեարկության ընթացակարգը։ Երևանի ավագանու անդամները պետք է կողմ կամ դեմ քվեարկեն Հրաչյա Սարգսյանի թեկնածությանը։ Քվեարկության համար սահմանվել է 30 րոպե ժամանակ։ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնություն է սկսել […]

̰
Երևանում կայացել է Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստը

15:20 22.12.2021

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ Երևանում կայացել է Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստը։ Նիստի շրջանակներում քննարկվել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, տրանսպորտի, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, կրթության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր։ Փոխվարչապետները հանդես են եկել նիստը ամփոփող ելույթներով և նիստի արդյունքում ստորագրել […]

̰
BACK_TO_TOP