TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+28.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Վարչապետն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

15:40 23.12.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին: Վարչապետը ողջունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին Երևանում և նշել, որ նրա այցը լավ առիթ է քննարկելու ՀԱՊԿ տարածաշրջանում ներկա իրավիճակը, ինչպես նաև ամփոփելու ՀԱՊԿ 2021 թվականի գործունեությունը: «Կխոսենք նաև այն մասին, թե ինչպիսի ծրագրեր և մարտահրավերներ ունենք 2022 թվականին, կանդրադառնանք կազմակերպության հետագա […]

̰
Խորհուրդներ նախատոնական գնումներ կատարելիս

15:34 23.12.2021

Տոնական գնումներն արդեն սկսվել են: Ի՞նչ մթերք գնել, որտեղի՞ց և ինչպե՞ս խուսափել թունավորումներից: Առողջապահության նախարարությունը մի շարք խորհուրդներ է տալիս այս հարցերի շուրջ: Անհրաժեշտ է. գնումներ կատարել խանութներից, ոչ թե անկազմակերպ վաճառքի կետերից՝ փողոցից և շուկաների հարակից տարածքից, գնել թարմ, չփչացած մթերք, աղցանները, մսային կերակրատեսակները, դոնդողը պատրաստել տանը, քիչ քանակով՝ պահպանելով հիգիենայի կանոնները, գնումներ կատարելիս […]

̰
Հաստատվել են Մխիթար Հերացու անվան պետական բժշկական և Երևանի պետական համալսարանների ռեկտորների ընտրությունների արդյունքները

15:28 23.12.2021

Կառավարության որոշումներով հաստատվել են Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնում Արմեն Մուրադյանի և Երևանի պետական համալսարան ռեկտորի պաշտոնում Հովհաննես Վահագնի Հովհաննիսյանի ընտրությունների արդյունքները: Արմեն Մուրադյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ ԵՊԲՀ-ին աջակցություն ցույց տալու համար: Նորընտիր ռեկտորը հավելել է, որ բժշկական համալսարանը նախատեսում է մի շարք հավակնոտ ծրագրեր իրականացնել: Հովհաննես Հովհաննիսյանն էլ […]

̰
Կհատկացվի 1,2 մլրդ դրամ՝ Pfizer ընկերությունների պատվաստանյութերի 200 000 դեղաչափ ձեռքբերելու համար

15:26 23.12.2021

Հանրապետության տարածքում կորոնավիրուսային վարակի հետ կապված ներկայում առկա իրավիճակով, կորոնավիրուսի վարակի կանխարգելման նպատակով պատվաստանյութերի անխափան մատակարարման ապահովմամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է գումար հատկացնել առողջապահության նախարարությանը: Մասնավորապես, դեռևս 2021 թվականի հուլիսին առողջապահության նախարարությունը նախաձեռնել էր Գերմանական Pfizer ընկերության պատվաստանյութի ձեռքբերման գործընթացը: Ներկայումս բանակցությունները ավարտված են, պայմանագիրը կնքման ընթացքում է, նախատեսվում է մինչև […]

̰
Կառավարությունն ավելի քան 128 մլն դրամ կուղղի ՀՀ-ում մի շարք հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման համար

15:22 23.12.2021

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թ. հաստատված բյուջեով նախատեսված ծրագրերից վերաբաշխման միջոցով 128,439.6 հազար դրամ ուղղել ՀՀ-ում մի շարք հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման համար անհրաժեշտ պեղումների իրականացման և գիտանախագծային փաստաթղթերի կազմման, Արենի-1 քարանձավից գտած մ.թ.ա. 3600-3500 թթ. հնագիտական գտածո կաշվե ոտնամանի պահպանման համար հատուկ ցուցապահարանի […]

̰
Լոռու մարզի դատախազը բարձրացրել է ապօրինի անտառահատումների հետ կապված հանցագործությունների համար դատապարտված անձանց պաշտոնավարման հարցը

15:16 23.12.2021

Ապօրինի անտառահատումների դեմ քրեաիրավական պայքարի արդյունավետությունն ավելի բարձրացնելու նպատակով Լոռու մարզի դատախազության կողմից իր լիազորությունների շրջանակում ուսումնասիրվել են «Հայանտառ» ՊՈԱԿ Լոռու մարզի համապատասխան ստորաբաժանումների աշխատողների տվյալները: Պարզվել է, որ առանձին անձինք, ովքեր նախկինում կամ ներկայում մեղադրվել են կամ դատվածություն ունեն զանազան անտառախախտումների և իրենց ծառայողական պարտականություններն անբարեխիղճ կատարելու, դրանով պետությանը վնասներ պատճառելու համար, շարունակում են […]

̰
Աջակցություն կտրամադրվի ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ

15:05 23.12.2021

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունը հաստատել է Ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցություն նշանակելու և վճարելու կարգը: ՀՀ գործող իրավակարգավորումների համաձայն՝ երեխայի կարգաթվով պայմանավորված պետական նպաստ տրվում է միայն երեխայի ծննդյան դեպքում, որը միանվագ բնույթի է։ Ժողովրդագրական իրավիճակը […]

̰
«Հողի գաղտնիքը» խորագրով ցուցադրությունների շարքը 2022-ին լինելու է շարունակական

14:25 23.12.2021

Դեկտեմբերի 22-ին կայացած մամուլի ասուլիսում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նշել է, որ հատուկ ուշադրություն է դարձվելու հնագույն և միջնադարյան ամրոցների պահպանությանն ու վերականգնմանը՝ որպես հայկական պետականության սիմվոլների: Ոչ նյութական և նյութական ժառանգություն Փոխնախարարը ընդգծել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության` անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է ևս 8 […]

̰
Վրաստանի վարչապետը խոսել է «Խաղաղ հարևանություն» նախաձեռնության մասին

14:21 23.12.2021

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դիվանագիտական ​​կորպուսի աշխատակիցների համաժողովում խոսել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի մասին, տեղեկացնում է Ermenihaber-ը։ «Մեզ համար չափազանց կարևոր է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը։ Մենք ուշադիր հետևում ենք Ղարաբաղյան պատերազմից հետո տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին։ Գործընթացները, իհարկե, շատ հետաքրքիր են մեզ համար»,- նշել է Վրաստանի կառավարության ղեկավարը։ Խոսելով տարածաշրջանի երկրների հետ սերտ […]

̰
«Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը քննարկվել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում

14:15 23.12.2021

Դեկտեմբերի 22-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը։ Նիստի օրակարգում ներառված էր մեկ հարց՝ «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացումը։ Ողջունելով խորհրդի անդամներին՝ ԿԳՄՍ նախարար, խորհրդի նախագահ Վահրամ Դումանյանը նշել է, որ հանրակրթությունն այն կենտրոնն է և հիմքը, որի վրա […]

̰
Ունեք կառավարության և իմ լիարժեք աջակցությունը. վարչապետն ընդունել է Երևանի նորընտիր քաղաքապետին

14:11 23.12.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանին և քարտուղար Լևոն Հովհաննիսյանին: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Հարգելի պարոնայք, ողջունում եմ ձեզ: Թույլ տվեք, նախ, պարոն Սարգսյան, շնորհավորել Ձեզ Երևանի քաղաքապետ ընտրվելու առիթով և շնորհակալություն հայտնել Երևանի ավագանուն, մասնավորապես՝ «Իմ քայլը» խմբակցությանը, ի դեմս՝ […]

̰
Չկա պահանջ, որ խթանիչ պատվաստանյութը լինի նույնը, ինչ առաջին երկու դեղաչափերն են եղել. Ավանեսյան

13:57 23.12.2021

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ չկա պահանջ, որ կորոնավիրուսի դեմ խթանիչ երրորդ դեղաչափի պատվաստանյութը լինի նույնը, ինչ առաջին երկու դեղաչափերն են եղել: «Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պատվաստանյութերի փոփոխությունը ևս որոշակի առումով արդյունավետության բարձրացման վրա ազդում է, ուստի որևէ տարբերություն չկա, թե երրորդ դեղաչափը որ պատվաստանյութով կլինի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Ավանեսյանը: […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

13:53 23.12.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածը (մերկասառույց), Շիրակի […]

̰
Լեռնագոգ գյուղում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել է մոտ 2500 հակ անասնակեր

13:47 23.12.2021

Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 18:12-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնագոգ գյուղի վերջնամասում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:21-ին, մարվել՝ դեկտեմբերի 23-ին, ժամը 12։10-ին։ Այրվել է մոտ 2500 հակ անասնակեր։

̰
Գողացել էր գործընկերուհու բանկային քարտը. ոստիկանության բացահայտումը

13:34 23.12.2021

Դեկտեմբերի 6-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում մի կին հաղորդում էր տվել, որ աշխատավայրի՝ Գարեգին Նժդեհի փողոցի սննդի կետերից մեկի հանդերձարանից գողացել են իր բանկային քարտը, իսկ նոյեմբերի 28-ին այդ քարտից կանխիկացվել է 304 000 դրամ։ Հարուցվեց քրեական գործ։ Քանի որ քարտից գումարը կանխիկացվել էր Ապարանի մի բանկոմատից, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները համագործակցեցին ոստիկանության Ապարանի բաժնի աշխատակիցների […]

̰
Սկսվում է ՌԴ նախագահի ամենամյա մեծ ասուլիսը

13:22 23.12.2021

Այս րոպեներին սկսվում է ՌԴ նախագահի ամենամյա մեծ ասուլիսը: Դրան մասնակցող լրագրողներին մոսկովյան Մանեժի մուտքի մոտ արծաթի մասնիկներ պարունակող նյութով կմշակեն, ինչը համավարակային միջոցառումներից մեկն է։ Պուտինի ասուլիսի գլխավոր թեմաների շարքում կլինեն, երկրի սոցիալ-տնտեսական, ինչպես նաև աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային նշանակության թեմաներ: ՌԴ նախագահի մեծ ասուլիսը լուսաբանում է նաև «Շանթի» նկարահանող խումբը:

̰
Հովսեփավանի տարածքում շարունակվում են պատերազմի հետևանքով տեղահանված բնակիչների համար նախատեսված առաջին թաղամասի կառուցապատման աշխատանքները

13:15 23.12.2021

ԱՀ Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքի տարածքում շարունակվում են պատերազմի հետևանքով տեղահանված բնակիչների համար նախատեսված առաջին թաղամասի կառուցապատման աշխատանքները։ Թաղամասում, որը ըստ նախագծի կունենա 92 բնակելի տուն, ներկայումս շարունակվում են ակտիվ շինաշխատանքներ ընթանալ։ Որոշ առանձնատներ արդեն տանիքապատվում են, իսկ մյուսներում դեռ ընթացքի մեջ են հիմքերի կառուցման և պատերի շարման աշխատանքները։ Առանձնատները կլինեն 2, 3, 4 և […]

̰
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում կպատասխանի լրատվամիջոցների և ՀԿ-ների հարցերին

12:52 23.12.2021

Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 24-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջի ուղիղ եթերում կպատասխանի լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին: «Սիրելի հայրենակիցներ, վաղը՝ դեկտեմբերի 24-ին, ժամը 20.00-ին, ֆեյսբուքյան իմ այս էջի ուղիղ եթերում կպատասխանեմ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին: ԶԼՄ-ները և հ/կ-ներն այսօր մինչեւ ժամը 20.00-ն կարող են իրենց հարցերն ուղարկել [email protected] էլ. փոստին: ԶԼՄ-ներին եւ հ/կ-ներին […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

00:00 23.12.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածը (մերկասառույց), Շիրակի մարզի միջհամայնքային […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 288 ավտոմեքենա

23:55 22.12.2021

Դեկտեմբերի 21-ից 22-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 27 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Արտաշավան գյուղում, Քուչակ-Ափնագյուղ և Քուչակ-Արտաշավան ավտոճանապարհներին, Արարատի մազի Մասիս, Կոտայքի մարզի Հրազդան և Ծաղկաձոր, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Շիրակի մարզի Աշոցք գյուղում, Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում, Մարտունի-Գետափ և Երևան-Մեղրի […]

̰
Շոյգուն ՌԴ զինուժը ԼՂ-ում խաղաղության պահպանման երաշխավոր է անվանել

23:49 22.12.2021

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի անձնակզմը խաղաղության պահպանման երաշխավորն է Լեռնային Ղարաբաղում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին ՌԴ ռազմական գերատեսչությանը կից Հանրային խորհրդի լիագումար նիստում հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: «Մեկ տարուց ավել է՝ ռուս խաղաղապահներն ապահովում են պայմաններ Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում խաղաղ կյանքի հաստատման համար,  նպաստում են Ադրբեջանի և Հայաստանի միջև […]

̰
Լեռնագոգ գյուղում անասնագոմ է այրվում

23:37 22.12.2021

Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 18:12-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնագոգ գյուղի վերջնամասում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների այրվում է մոտ 2500 հակ անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:21-ին։

̰
ՀՀ ՄԻՊ-ը դիմել է Սահմանադրական դատարան

23:24 22.12.2021

Այսօր դիմել եմ Սահմանադրական դատարան՝ կապված դատական գործերի «ձեռքով» մակագրման հետ, որով խաթարված է դատավորների միջև գործերի բաշխման օբեյտիվությունը և առաջին հերթին վտանգված է անկախ ու անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի քննության յուրաքանչյուր մարդու սահմանադրական իրավունքը: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Վիճարկում եմ, մասնավորապես, Դատական օրենսգրքի և Բարձրագույն դատական խորհրդի ԲԴԽ-16-Ն-6 […]

̰
Սիրում ու կարոտում ենք… Լևոն Արոնյանի գրառումը՝ հանգուցյալ կնոջ մասին

23:10 22.12.2021

Հայտնի հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել հանգուցյալ կնոջ` Արիանա Կաոիլիի ծննդյան օրվա կապակցությամբ: Շախմատիստը հրապարակել է տեսանյութ, որտեղ հավաքված են Արիանայի ծննդյան բոլոր օրերը, որոնք նրանք միասին են անցկացրել: «Սիրելի Արի, 7 տարի առաջ ես այդ տեսանյութը քեզ նվիրեցի։ Սրանք հիշողություններ են քո ծննդյան օրերի մասին, որոնք մենք անցկացրել ենք […]

̰
̰ ̰
Օդի ջերմատիճանը կնվազի 14-16 աստիճանով

22:25 22.12.2021

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ճանապարհներին մերկասառույցը կպահպանվի: Դեկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին` հյուսիս-արևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 22-26-ի գիշերն աստիճանաբար կնվազի 14-16, իսկ ցերեկը՝ 5-7 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 22-ի ցերեկը, 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 23-ի կեսօրից […]

̰
Ադրբեջանի պաշտոնյաները քայլ չեն ձեռնարկում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը դադարեցնելու համար. Հունաստանում ՀՀ դեսպանություն

22:10 22.12.2021

Ի հեճուկս Արդարադատության միջազգային դատարանի որոշումների, Ադրբեջանի պաշտոնյաները շարունակում են թիրախավորված ռասայական ատելության տարածումը և որևէ քայլ չեն ձեռնարկում դադարեցնելու հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը։ Այս մասին ասվում է Հունաստանում ՀՀ դեսպանության հայտարարության մեջ: Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ. «Արցախը մշտապես հպարտացել է իր տարածքում գտնվող կրոնական և մշակութային հուշարձաններով` համարելով դրանք իր պատմամշակութային ժառանգության մասը: Արցախցիները […]

̰
SHANTNEWS

21:55 22.12.2021

̰
Գնել Սանոսյանը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների համակարգող տրանսպորտային խորհրդակցության նիստին

21:49 22.12.2021

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր առցանց ձևաչափով մասնակցել է Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների համակարգող տրանսպորտային խորհրդակցության 41-րդ նիստին։ ԱՊՀ ՀՏԽ-ն գումարվում է տարին մեկ անգամ՝ Մոսկվայում նոյեմբերին անցկացվող «Տրանսպորտային շաբաթ» միջոցառման շրջանակներում։ Բացման խոսքով հանդես է եկել ԱՊՀ ՀՏԽ-ի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևը։ Նախարար Սանոսյանը ողջունել է խորհրդակցության […]

̰
BACK_TO_TOP