15:14 22.12.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Լոռու մարզի Սպիտակի ոլորանները փակ են, իսկ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի՝ կցորդիչով բեռնատարների համար (անվաշղթաների կիրառմամբ)։ Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածը […]
15:08 22.12.2021
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է բանկի մասնաճյուղի կառավարչի կողմից կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով յուրացում, կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները, այդ թվում՝ յուրացման մեխանիզմը: Նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Հայաստանի […]
15:03 22.12.2021
Դեկտեմբերի 22-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ժամանակաշրջանում իրականացվելիք ծրագրերը: Այս համատեքստում առաջնային է համարվել ՀԱՊԿ անդամ պետությունների համատեղ գործունեությունը ահաբեկչության, ծայրահեղականության, միգրացիոն անվտանգության, կենսաբանական անվտանգության, թմրանյութերի տարածման դեմ ուղղված քաղաքականության մշակման հարցերում: Զրուցակիցները մտքեր […]
14:44 22.12.2021
Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի շինարարությունն ընթացքի մեջ է։ Կամրջի շինարարության ծրագրի ղեկավար Իզաբելլա Մուրադյանը նշում է, որ շինաշխատանքների մեկնարկից՝ 2021թ. մայիսից ի վեր կատարվել են կամրջի հիմքերի հորատման, հողային, ամրանների հյուսման և այլ աշխատանքներ։ Այս պահին էլ ակտիվ փուլում է նախալարված ամրաններով հեծանների արտադրությունը։ Դրանք կամրջի բաղկացուցիչներն են և պետք է հորիզոնական դիրքով […]
14:37 22.12.2021
Դեկտեմբերի 18-ի երեկոյան Ոսկետափ գյուղի մի բնակիչ 1-02 էր զանգել ու հայտնել, որ ինչ-որ մեկը պատուհանով իրենց տուն է մտել և այժմ գտնվում է տանը: Գողության մասին հաղորդումը ոստիկանության Արարատի բաժնում ստացվեց օպերատիվ կառավարման կենտրոնից։ Տունը գյուղի Վասպուրականի փողոցում էր։ Հարկավոր էր րոպե առաջ դեպքի վայր հասնել. զարգացումներն անկանխատեսելի էին, ամեն վայրկյանը կարող էր ճակատագրական […]
14:30 22.12.2021
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի 28-ամյա բնակչի կողմից առանց վարորդական իրավունքի ավտոմեքենա վարելու, ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու, վերջիններիս ավտոմեքենան դիտավորությամբ վնասելու, ինչպես նաև ապօրինի կերպով սառը զենք ձեռք բերելու, կրելու դեպքերի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 28-ամյա երիտասարդը, […]
14:23 22.12.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Կարեն Թռչունյանը աշխատանքային հանդիպում են ունեցել ՌԴ 3D տեխնոլոգիական ոլորտի առաջատար «ՌՈՍՏԵԽ» և «ՌՈՍԱՏՈՄ» պետական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Ռուսական պատվիրակության կազմը ներկայացրել են «ՌՈՍՏԵԽ» տեխնոլոգիաների կենտրոնի գլխավոր տնօրեն Վլադիսլավ Կոչկուրովը, «ՌՈՍԱՏՈՄ»-ի կազմում ընդգրկված «RusAT» […]
14:18 22.12.2021
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել կառավարության ընթացիկ ծրագրերին և առաջնահերթություններին, ինչպես նաև երկրի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերներին և դրանց հաղթահարմանը:
14:14 22.12.2021
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ ԻԻՀ քաղաքացու նկատմամբ կատարված ավազակության դեպքի բացահայտման ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ ԻՀՀ քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևանի Փարպեցի փողոցում գտնվող ռեստորանի մոտ ինքը ծեծի է ենթարկվել, հափշտակել են հեռախոսը և պայուսակը: […]
14:07 22.12.2021
Դեկտեմբերի լույս 15-ի գիշերը «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ Նորագավիթի 2-րդ փողոցից բուժօգնության է տեղափոխել 37-ամյա տղամարդու։ Տուժողը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չէր բացատրություն տալու։ Ոստիկանության Շենգավիթի բաժնի և Չարբախի բաժանմունքի ծառայողները համատեղ իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզեցին, որ Օդանավակայանի փողոցի տներից […]
14:00 22.12.2021
Երկօրյա պայքարից հետո հայտնի են Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության չեմպիոնները: Հայաստանի առաջնության չեմպիոններ, ըստ քաշային կարգերի, դարձան Մանվել Խնձրցյանը (57 կգ), Նորայր Հարությունյանը (61 կգ), Գևորգ Թադրոսյան (65 կգ), Արման Անդրիասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Մհեր Մարկոսյանը (86 կգ) և Հովհաննես Մխիթարյանը (92 կգ): Դեկտեմբերի 27-29-ը կանցկացվի Հայաստանի […]
13:47 22.12.2021
Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 20.00-ի սահմաններում, Իջևան քաղաքի Արցախյան փողոցում իրար են բախվել «ԲՄՎ X5», «Օպել» և «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենաներ. «Օպելի» վարորդը՝ 65-ամյա Հրանտ Մարտիրոսյանը, ուղևորներ 62-ամյա Գեղեցիկ Գրիգորյանը և 61-ամյա Աշոտ Անտոնյանը մահացել են, իսկ «ԲՄՎ X5»-ի վարորդը, 2 ուղևորները և «Օպելի» մի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
13:40 22.12.2021
Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատություններում առկա են մանկավարժական թափուր հաստիքներ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Վերջիններիս կարելի է ծանոթանալ՝ մուտք գործելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքի «Տեղեկատվություն» բաժնի «Թափուր աշխատատեղեր» ենթաբաժին։ Հարթակում ներկայացված են մանրամասներ հայտարարված մրցույթների պարտադիր պայմանների, պահանջվող փաստաթղթերի, ընթացակարգերի և այլնի մասին։ «Շահագրգիռ […]
13:34 22.12.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Լոռու մարզի Սպիտակի ոլորանները փակ են, իսկ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի՝ կցորդիչով բեռնատարների համար (անվաշղթաների կիրառմամբ)։ Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածը […]
13:28 22.12.2021
Կանադական հայտնի Ֆրեյզերի ինստիտուտի պատրաստած «Գլոբալ ազատությունների զեկույց-2021»-ի տնտեսության ու քաղաքացիների ազատության վարկանիշային աղյուսակում Թուրքիան 165 երկրների շարքում հայտնվել է 139-րդ հորիզոնականում, փոխանցում է Ermenihaber-ը։ Այսպիսով, Թուրքիան նախորդ տարվա 133-րդ տեղից նահանջել է միանգամից 6 հորիզոնականով: 2008թ.-ից սկսած Թուրքիան դարձել է աղյուսակի 2-րդ ամենամեծ հետընթաց գրանցած երկիրը՝ զիջելով միայն Վենեսուելային: Նշվում է, որ Թուրքիայից ավելի […]
13:01 22.12.2021
Դեկտեմբերի 14-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ ճանապարհով ձեռք բերած տվյալներն իրացրին բաժնի համայնքային ոստիկանների հետ՝ Չայկովսկու փողոցից բերման ենթարկելով մի քանի երիտասարդի։ Նրանցից երկուսի խուզարկությամբ տարբեր քաշով մարիխուանայի նմանվող զանգվածներ հայտնաբերվեցին։ Զննվեց նաև վայրը, որտեղից նրանք բերման էին ենթարկվել։ Հայտնաբերվեցին մարիխուանայի և մեթամֆետամինի նմանվող զանգվածներ և կաթուցիչներ։ Դեկտեմբերի 15-ին ոստիկանության […]
12:50 22.12.2021
Դեկտեմբերի 22-ին, ժամը 00.40-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած տղամարդը հայտնել էր, որ Աբովյան-Ջրվեժ ճանապարհին առանց համարանիշերի «ՎԱԶ-2107» ավտոմեքենայի վարորդը կանգնեցրել է իր «Ֆորդ» ավտոմեքենան, դանակով խփել ոտքին և հափշտակել 2 750 000 դրամ: Ահազանգը տարածքային կարգով փոխանցվեց ոստիկանության Կոտայքի բաժին։ Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ «Ֆորդի» 31-ամյա վարորդը սեպտեմբերից դեկտեմբերի 21-ն ընկած […]
12:45 22.12.2021
Դեկտեմբերի 21-ին Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի և Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ միասին, այցելել ենք ԱՆ «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ և հանդիպել բուժանձնակազմի հետ: Հանդիպման առիթը աշխատակիցների մտահոգություններն էին՝ պայմանավորված կորոնավիրուսի պատվաստման և, ընդհանրապես, կարանտինի գործող պայմանների ու դրանց պահպանման հետ, գրել է ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը։ «Պետական […]
12:39 22.12.2021
Դեկտեմբերի 21-ին կատարվել է 285 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 26 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 85 վարակակիր: Բժիշկները 16 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 43-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Արձանագրվել է 1 մահ՝ 88-ամյա տղամարդը մահացել […]
12:30 22.12.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 21-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 44 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու` 10, անձնական ունեցվածքի գողության՝ 9, ընտանեկան բռնության՝ 5, խարդախության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման և հեղինակային ու հարակից իրավունքները խախտելու՝ 2-ական, գույքը դիտավորությամբ վնասելու, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, զենք-զինամթերքի առգրավման, իշխանության […]
12:23 22.12.2021
Դեկտեմբերի 10-ին հաղորդվել էր «Շկոդա» մակնիշի մեքենայի վարորդի կողմից 64-ամյա քաղաքացուհուն վրաերթի ենթարկելու մասին: Դեկտեմբերի 21-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վրաերթի ենթարկված 64-ամյա Ռիտա Գրիգորյանը դեկտեմբերի 20-ին վերակենդանացման բաժանմունքում մահացել է: Կատարվում է քննություն։
12:14 22.12.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթրինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Դեկտեմբերի 21-22-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
12:07 22.12.2021
Դիտարժան ու գերլարված պայքարում Նորայր Հարությունյանը 3:1 հաշվով հաղթեց Վրեժ Գևորգյանին և դարձավ 61 կգ քաշային կարգի Հայաստանի չեմպիոն: Այս մասին տեղեկացրին ըմբշամարտի ֆեդերացիայից։
12:00 22.12.2021
Արցախի Հանրապետությունում հաշվառված առանձին խմբերի անձանց` Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին 50 000 ՀՀ դրամի չափով միանվագ դրամական օգնությունը կտրամադրվի 2022թ հունվար ամսին: Ծրագրի շահառու են հանդիսանում՝ 2021 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ Արցախի Հանրապետությունում կենսաթոշակ կամ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձինք 2021 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ 18 տարին չլրացած երեխաները: Ծրագրից չեն օգտվելու տեղահանված […]
11:56 22.12.2021
Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան) դեկտեմբերի 22-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես կգա ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ, հասարակական գործիչ Դանիել Երաժիշտի ծննդյան 75-ամյակին նվիրված համերգով։ Մենակատարներ՝ Ֆելիքս Հարությունյան (ջութակ), Գրիգոր Հարությունյան (կլառնետ), Գալինա Ցոլակյան (սոպրանո), Լուսինե Մարկոսյան (մեցցո սոպրանո), Արսեն Ստեփանյան (տենոր), Լուսինե Դավոյան […]
11:50 22.12.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Վարդենյաց լեռնանցքը և Լոռու մարզի Սպիտակի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Վայոց ձորի մարզի […]
11:37 22.12.2021
«Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթում հաղթած Հայաստանի պատվիրակ Մալենան, որի շնորհիվ մրցույթը 2022-ին կանցկացվի Հայաստանում, դեկտեմբերի 22-ին Հայաստանի պատվիրակության հետ ժամանել է հայրենիք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հաղթանակած երգչուհուն, և մեր պատվիրակությանը «Զվարթնոց» օդանավակայանում «Քամի-քամի» երգի հնչյունների ներքո ծաղիկներով ու նվերներով դիմավորել են Մալենայի հարազատները, երկրպագուներն ու նրա հաղթանակը կիսել ցանկացող բազմաթիվ մարդիկ՝ վանկարկելով «Հայաստան-Հայաստան»: Լրագրողների […]