00:22 22.12.2021
Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանի խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսը կոչ է անում անվերապահորեն վերադարձնել Ադրբեջանում պահվող 51 հայ գերիներին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը` Վալերի Պեկրեսը այդ մասին խոսեց հայկական և ֆրանսիական լրատվամիջոցների հետ ճեպազրույցում` շեշտելով, որ այն, ինչ 2020 թվականին կատարվեց Հայաստանի հետ Ադրբեջանի և Թուրքիայի նախաձեռնությամբ, կարևոր նախազգուշացում էր Եվրոպային։ Պեկրեսը տեղեկացրեց, որ […]
23:59 21.12.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ «Զանգեր»-Սիսիան հատվածը փակ է բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար։ Կոտայքի մարզի Չարենցավան, Հրազդան քաղաքի, Շիրակի մարզի […]
23:48 21.12.2021
Դեկտեմբերի 21-ին, ժամը 19։58-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի 3-րդ կմ-ին բախվել են «Opel Astra» (վարորդ՝ […]
23:36 21.12.2021
Դեկտեմբերի 21-ի ցերեկը և 21-ի լույս 22-ի գիշերը ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված` հանրապետության ամբողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ողջ օրվա ընթացքում, իսկ հովտային գոտիներում երեկոյան ժամերին՝ ձյան տեսքով։ Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ, լեռնային գոտիներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Լեռնային և նախալեռնային գոտում ցերեկը […]
23:33 21.12.2021
մՈստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները հետևողականորեն շարունակում են բնակչության հետ բացատրական աշխատանք իրականացնել։ Վերջին օրերին հատկապես արդյունավետ էր ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ բաժնում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգի, ատրճանակի, հրացանի, պայթուցիչով նռնակի, տարբեր տրամաչափի ու հրազենների մի քանի հարյուր փամփուշտի, ինչպես և այլ ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Հրացանի և փամփուշտների կամավոր հանձնման դեպք […]
23:25 21.12.2021
Կոկորդում քոր, ցածր ջերմաստիճանով ենթաֆեբրիլային տենդը, մկանային ցավերը (միալգիա) կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի հիմնական ախտանիշներն են, մարտի 3-ին հայտնել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։ «Մենք տեսնում ենք, որ «օմիկրոնի» կլինիկական պատկերում գերակշռում են սուր շնչառական վարակների այնպիսի նշաններ, ինչպիսիք են կոկորդում քորը, ենթաֆեբրիլային տենդը, միալգիան։ Ընդհանուր ախտանշանները, թունավորումը երբեմն շատ նման են գրիպի ախտանիշներին», – […]
23:23 21.12.2021
Իտալացի 26 պատգամավորներ համատեղ հայտարարությամբ գոհունակություն են հայտնել դեկտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից կալանավորված 10 հայ գերիների ազատ արձակման կապակցությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին տեղեկացնում է Իտալիայի «Նովա» գործակալությունը։ «ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանի մամուլի հաղորդագրությունից հայտնի է դարձել, որ Ադրբեջանը վերադարձել է Հայաստանին տասը ռազմագերիների: Մենք արտահայտում ենք գոհունակություն. եվրոպական միջնորդությամբ արձանագրվել են բարելավման […]
23:15 21.12.2021
Դեկտեմբերի 21-ին` ժամը 19։44-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշավան գյուղում՝ «Տառերի պուրակ» կոչվող տարածքի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական […]
23:05 21.12.2021
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 21-ին՝ ժամը 22։00-ի դրությամբ, Արթիկի, Ապարանի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Ճամբարակի, Արարատի, Սիսիանի, Ջերմուկի, Մեղրիի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։ Սիսիանի տարածաշրջանի Գորայք-Զանգեր հատվածում, Աշոցքի և Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Սպիտակի ոլորանները, Վարդենյաց լեռնանցքը […]
22:57 21.12.2021
Դեկտեմբերի 16-ին, ժամը 5.30-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները գիշերային շրջիկ ծառայության ժամանակ Սարդարապատ գյուղում հայտնաբերել ու, գողություն կատարելու կասկածանքով, մի երիտասարդի բերման են ենթարկել բաժին։ Պարզվեց՝ նա նույն օրը, ժամը 4-ի սահմաններում, Նորապատ գյուղում գողացել էր ավտոլվացման կետի դրամարկղը: Րոպեների տարբերությամբ՝ Սարդարապատ գյուղի գազալցակայանում տեղադրված խաղային ապարատի դրամարկղից մետաղադրամներ էր հափշտակել, նույն գյուղի մի […]
22:47 21.12.2021
Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 17:32-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լիսինյան փողոցի թիվ 33 հասցեում գտնվող ժամացույցների գործարանի 1-ին հարկում՝ ենթակայանում, հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։50-ին, մարվել՝ 18։03-ին։ Ենթակայանի […]
22:44 21.12.2021
Անվտանգության կանոնների պահպանման և զինվորական ծառայության անվտանգության ապահովման արդյունավետության բարձրացման նպատակով զորամասերում մշտապես անցկացվում են գործնական պարապմունքներ: Բացազատվող ուսումնական կետերում զինծառայողներին ուսուցանվում են սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման, զենք-զինամթերքի կիրառման, առաջին բուժօգնության կազմակերպման կանոնները, ծառայողական անվտանգ միջավայրի ապահովման կարևորությունն ու առանձնահատկությունները:
22:12 21.12.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ «Զանգեր»-Սիսիան հատվածը փակ է բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար։ Կոտայքի մարզի Չարենցավան, Հրազդան քաղաքի, Շիրակի մարզի […]
21:36 21.12.2021
Նոր համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ դեկտեմբերի 22-ին` ժամը 16:30-17:30 «Վեոլիա Ջուր» ընկերության հեռախոսային կենտրոնի աշխատանքում հնարավոր են կարճատև ընդհատումներ, տեղեկացնում են ընկերությունից։ «Հայցում ենք Ձեր ներողամտությունը: Հիշեցնում ենք «Թեժ գծի» անվճար հեռախոսահամարները՝ 185, (011) 300-185, 0-800-00-185»,- ասված է ըներության տարածած հաղորդագրության մեջ:
21:25 21.12.2021
Վրաստանում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը» վաղվանից՝ դեկտեմբերի 22-ից զանգվածային հացադուլ կսկսի։ Այս որոշման մասին խորհրդարանի դիմաց հավաքված ցուցարարներին քիչ առաջ հայտնել է ՄԱՇ նախագահ Նիկա Մելիան, փոխանցում է «Ալիք մեդիա»-ն։ Մելիայի խոսքով՝ հացադուլը չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ Միխեիլ Սաակաշվիլին ազատ չի արձակվել։ Ինչպես նշել է Մելիան, հացադուլը կսկսվի «Ազգային շարժման» կենտրոնական գրասենյակի տարածքում, […]
21:12 21.12.2021
Ստամբուլի Շիշլիի շրջանի նախկին քաղաքապետ, «Թուրքիայի փոխոխության շարժում» կուսակցության ղեկավար Մուստաֆա Սարըգյուլն անդրադարձել է Թուրքիայի տնտեսական ճգնաժամին և հայ-ադրբեջանական հարաբերությունների թեմային։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա խոսել է կուսակցության հիմնադրման 1-ին տարեդարձի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը։ Թուրք հայտնի քաղաքական գործիչը նշել է, որ Թուրքիան այժմ ծանր տնտեսական իրավիճակում է և պարզ չէ, թե վաղն ինչ է […]
20:59 21.12.2021
Մահացել է ՀՀ ազգային հերոս, քաղաքական և պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի կինը՝ Ռիմա Դեմիրճյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է Էրեբունի բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Շուշան Հունանյանը: Ռիմա Դեմիրճյանը տնօրինում էր «Կարեն Դեմիրճյան» բարեգործական հիմնադրամը: Նա 88 տարեկան էր:
20:51 21.12.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ «Զանգեր»-Սիսիան հատվածը փակ է բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար։ Կոտայքի մարզի Չարենցավան, Հրազդան քաղաքի, Շիրակի մարզի […]
20:40 21.12.2021
Դեկտեմբերի 21-ին՝ ժամը19։58-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻն-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
20:15 21.12.2021
Դեկտեմբերի 20-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում անցկացվել է Հայկական ռազմարդյունաբերության զարգացման ժամանակակից մարտահրավերները և հնարավորությունները խորագրով III հանրապետական գիտաժողովը: ՊԱՀՀ ռազմավարական խաղերի և մոդելավորման խմբի կողմից կազմակերպված գիտաժողովի հիմնական նպատակն էր անկաշկանդ գիտական քննարկման հարթակ տրամադրել ոլորտի զարգացման հեռանկարով շահագրգիռ բոլոր կողմերին՝ պետական կառավարման մարմիններին, գիտնականներին և գործարար ոլորտի ներկայացուցիչներին՝ ժամանակակից պատերազմների բնույթի […]
17:00 21.12.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Շիրակի մարզի Աշոցք-Կրասար ավտոճանապարհը և Լոռու մարզի Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Արագածոտնի մարզի […]
16:58 21.12.2021
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին, 28-ին և 30-ին տեղի կունենա Պյոտր Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկ» («Շչելկունչիկ») երկու գործողությամբ բալետային ներկայացման առաջնախաղը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ բեմադրված «Մարդուկ-Ջարդուկ» բալետային ներկայացման առաջնախաղին նվիրված մամուլի ասուլիսին ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա […]
16:57 21.12.2021
Գավառի համայնքապետարանում տեղի է ունեցել Գավառ խոշորացված համայնքի համամասնական ընտրակարգով ընտրված ավագանու առաջին նիստը, որին մասնակցել են «Գուրգեն Մարտիրոսյան», «Մեր համայնքը» դաշինքներից և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից մանդատ ստացած ավագանու 27 անդամները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից՝ նիստը վարել է Գավառ համայնքի ավագանու ավագ անդամ Օնիկ Դանոյանը: Նիստը մեկնարկել է Արցախյան վերջին պատերազմում զոհված տղաների […]
16:57 21.12.2021
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է ահաբեկչության դեմ պայքարում վերջին շրջանում իրենց գրանցած աննախադեպ հաջողությունների մասին, փոխանցում է Ermenihaber-ը։ Անկարայի նահանգի ոստիկանապետերի հետ հանդիպմանը Սոյլուն մասնավորապես ասել է. «Ահաբեկչության դեմ ամենամեծ պայքարն ենք մղում: 2017-ին բոլոր ահաբեկչական կազմակերպությունների հաշվով 697 կարևոր դեպք ենք կանխել: Այդ թիվն ամեն տարի նվազել է ու 2021-ին հասել […]
16:38 21.12.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Շիրակի մարզի Աշոցք-Կրասար ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Արագածոտնի մարզի Ապարան-Արագած ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է […]