21:50 17.12.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 17-ին առանձին հանդիպումներ է ունեցել ԱՀ Ազգային ժողովի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն», «Միասնական Հայրենիք» և «Ազատ Հայրենիք – ՔՄԴ» խմբակցությունների ներկայացուցիչների հետ՝ իր կողմից դեկտեմբերի 10-ին հայտարարված՝ պետության առջև ծառացած հիմնախնդիրների լուծման գործում քաղաքական համագործակցության առաջարկի շրջանակներում: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, հանդիպումների ընթացքում քննարկվել են պետության արտաքին ու […]
21:39 17.12.2021
ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 18-20-ը պատվիրակություն կգործուղի Վրաստան՝ Թբիլիսիում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի փորձագետների հանդիպմանը մասնակցելու նպատակով, նշված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ: Ըստ վարչապետի 1451 – Ա որոշման՝ Հայաստանի պատվիրակության կազմում լինելու են Լենա Նանուշյանը, Ռաֆայել Գևորգյանը, Աննա Մազմանյանը, Արթուր Մարտիրոսյանը, Ռուբեն Սարգսյանը, Արմեն Սիմոնյանը, Հակոբ Վարդանյանը, Դավիթ Սահակյանը, […]
21:27 17.12.2021
Դեկտեմբերի 15-ին ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, համագործակցելով ճանապարհային ոստիկանության ուղեկցող հատուկ վաշտի ծառայողների հետ, մայրաքաղաքում իրականացրին համալիր միջոցառում։ Նպատակը մեթադոնային փոխարինող բուժման ծրագրում ընդգրկված անձանց հայտնաբերելն էր, որոնք մեթադոն թմրամիջոց օգտագործելուց անմիջապես հետո մեքենա էին վարել։ Հիշյալ ծրագրում ընդգրկված անձինք զրկված են տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։ Միջոցառման ընթացքում հայտնաբերվեց նման 5 […]
21:17 17.12.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեսազանգի միջոցով բանակցություններ է անցկացրել SpaceX-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Իլոն Մասկի հետ, փոխանցում է Ermenihaber-ը։ Կողմերը քննարկել են ներդրումների վերաբերյալ հարցեր, ինչպես նաև թուրքական Türksat 5B արբանյակի հարցը, որը դեկտեմբերի 19-ին ուղեծիր է արձակվելու: Ավելի վաղ ուղեծիր էր արձակվել նաև TÜRKSAT 5-A արբանյակը. Էրդողանը Մասկին ծանոթացրել է Թուրքիայի կողմից […]
17:00 17.12.2021
Եվրահանձնաժողովը (ԵՀ) մինչև 2021 թվականի վերջը կճանաչի, որ ատոմը և բնական գազը էներգիայի ստացման՝ էկոլոգիապես մաքուր աղբյուրներ են: Դեկտեմբերի 17-ին այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Չեխիայի վարչապետի պաշտոնակատար Անդրեյ Բաբիշն՝ ամփոփելով իր՝ նախարարների կաբինետի աշխատանքի արդյունքները, որը մի քանի ժամ անց իշխանությունը հանձնել է վարչապետ Պետր Ֆիալայի կառավարությանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «(Դեկտեմբերի 17-ի) առավոտյան […]
16:59 17.12.2021
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի փոխչեմպիոն, իսկ Գոռ Մինասյանը` բրոնզե մեդալակիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտված աշխարհի առաջնության գերծանր քաշային կարգում հիմնական պայքարը ծավալվեց Վրաստանի ներկայացուցիչ, Օլիմպիական խաղերի կրկնակի, աշխարհի 4-ակի չեմպիոն Լաշա Տալախաձեի և Հայաստանից ՕԽ փոխչեմպիոն Գոռ Մինասյանի և Վարազդատ Լալայանի միջև: Գերծանր քաշում Գոռ Մինասյանն առաջին մոտեցմամբ բարձրացրեց […]
16:55 17.12.2021
Թուրքիայում ընդդիմադիր կուսակցությունները վերահսկում են խոշոր քաղաքները, ինչը նշանակում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) հետ միասին իշխանության ղեկին մնալու համար 2023 թվականի ընտրություններում պետք է կարողանա պահի ավանդական «ամրոցները»։ Բայց Թուրքիայի մայրաքաղաքից Էրդողանի հայրենի քաղաք՝ Ստամբուլ, կատարված ուղևորությունը ցույց տվեց, որ դա երաշխավորված չէ, փոխանցում է Ermenihaber-ը։ Այս […]
16:50 17.12.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Վանաձոր, Արարատ և Հրազդան քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը դեկտեմբերի 6-12-ը: Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Վանաձորում դեկտեմբերի 6-ին, 7-ին, 10-ին և 11-ին, Հրազդանում` դեկտեմբերի 6-ին:
16:45 17.12.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում տեղում է ձյուն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ […]
16:40 17.12.2021
Հանդիսավոր արարողությամբ Դիանա Գասպարյանը ստանձնեց Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնը՝ երդվելով ղեկավարի լիազորություններն իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել համայնքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների` պարտավորվելով պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերի անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր […]
16:34 17.12.2021
Գիտական պաշտպանություններում գրագողությունների խնդրի լուծման համար Բարձրագույն որակավորման կոմիտեն իրավական դաշտում փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը նշեց, որ պետք է սահմանվի աստիճանազրկման կարգ: «Այդ կարգը հնարավորություն կտա պաշտպանությունից հետո, նույնիսկ տարիներ անց, եթե հայտնաբերվի գրագողությունը, անձին զրկել գիտական աստիճանից: Ինչպես վարորդական իրավունքից վարորդին […]
16:29 17.12.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը դեկտեմբերի 9-15-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում` դեկտեմբերի 10-ին, 14-ին և 15-ին, Նոր Նորքում՝ դեկտեմբերի 10-ին: Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում դեկտեմբերի 13-ին և 14-ին: Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է […]
16:24 17.12.2021
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ պարեկային ծառայողների հետ համատեղ, վերահսկողական աշխատանքներ է իրականացրել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում։ Տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետների կողմից դիտարկվել են նշված վարչական շրջանով կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 37 տրանսպորտային միջոց։ Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է 4 խախտում։ Դիմակ չկրելու […]
16:19 17.12.2021
Գեղարքունիքի մարզի թիվ 20 տարածքային ընտրական հանձնաժողովի համապատասխան որոշմամբ՝ Սևան խոշորացված համայնքում ավագանու ընտրությունները համարվել են կայացած, ինչի արդյունքում մանդատները բաշխվել են հետևյալ կերպ՝ «Սարգիս Մուրադյան» կուսակցությունների դաշինք՝ 21 մանդատ, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն՝ 3 մանդատ, «Հանրապետություն» կուսակցություն՝ 3 մանդատ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 20 տարածքային ընտրական հանձնաժողովից, տեղի է ունեցել Սևան խոշորացված […]
16:14 17.12.2021
Դեկտեմբերի 9-ին ոստիկանության Նաիրիի բաժնի Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողները Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղից, ապօրինի հոգեմետ դեղեր պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Նաիրիի բաժին բերման ենթարկեցին նույն գյուղի 20-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց գործարանային փաթեթավորմամբ 3 սպիտակ դեղահաբ։ Ըստ բերման ենթարկված երիտասարդի՝ հայտնաբերվածը դիազեպամ հոգեներգործուն դեղամիջոց է։ Հանգամանքները պարզվում են։ Փաստի առթիվ նախապատրաստվում […]
16:09 17.12.2021
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է համացանցի օգտատերերից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները, այդ թվում՝ խարդախությամբ գումարներ հափշտակելու մեխանիզմը: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել […]
15:58 17.12.2021
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները «RAPISCAN ORION 920 CX» ապրանքանիշի անվտանգության ռենտգեն սարքի միջոցով զննության են ենթարկել քաղաքացի Մ․Վ․-ի կողմից դատապարտյալ Հ․ Մ․-ի համար բերված հանձնուքը։ Զննությամբ հանձնուքի միջից հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, թվով 14 կանաչավուն զանգված՝ փաթաթված խաղողի տերևներով, որոնց հետ միասին ընդհանուր քաշը […]
15:47 17.12.2021
Դեկտեմբերի 14-ի առավոտյան մի քաղաքացի ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքում հաղորդում էր տվել, որ գիշերը Բուզանդի փողոցից փախցրել են իր «Մերսեդես» մակնիշի մեքենան: Բաժնի և բաժանմունքի քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ մի շարք միջոցառումներ ձեռնարկեցին։ Հետքերը տարան Աշտարակի խճուղի, որտեղ էլ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 1-ի սահմաններում, մեքենան հայտնաբերվեց խճուղու հարակից հատվածում։ Մոտ մեկ ժամ անց Երևան-Երասխ […]
15:43 17.12.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Դժվարանցանելի են Մաստարա-Գյումրի ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը (կցորդիչով բեռնատարների համար)։ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում տեղում է ձյուն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ […]
15:38 17.12.2021
Մոտ օրերս Հայաստան կժամանի Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: Այս մասին «Ազատության» հարցին ի պատասխան՝ տեղեկացնում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից` առանց հստակեցնելու, թե կոնկրետ որ օրն է ժամանելու պաշտոնյան։ Օվերչուկը, որը նաև տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցերով զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի համանախագահն է ռուսական կողմից, Երևան է ժամանում պատվիրակությամբ՝ Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստին […]
15:28 17.12.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 33-րդ նիստին, որն անցկացվել է առցանց ձևաչափով: Ելույթներով հանդես են եկել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովը, ինչպես նաև երկու երկրների խորհրդարանների և կառավարության […]
15:22 17.12.2021
Դեկտեմբերի 17-ին Թագուհի Թովմասյանի նախագահությամբ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը գումարել է արտահերթ նիստ: Քննարկման առանցքում Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած թեկնածության հարցն էր: Առաջադրված թեկնածուն Քրիստիննե Գրիգորյանն է: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրական տվյալները՝ նշելով, որ նա ունի երկար տարիների […]
15:17 17.12.2021
Հաշվի առնելով այն, որ Հայաստանի Հանրապետությունում վերջին շրջանում դիտվում է կորոնավիրուսային հիվանդության առաջնային հիվանդացության նվազում, սահմանափակող միջոցառումները մեղմացնելու նպատակով՝ ուժը կորցրած է ճանաչվել հանրային բաց տարածքներում դիմակ կրելու պահանջը, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Միաժամանակ, հիշեցնենք, որ շարունակում է ուժի մեջ մնալ փակ տարածքներում դիմակ կրելու պարտադիր պահանջը, բացառությամբ՝ ▪️ երեխաների` 0-5 տարեկանը ներառյալ, ▪️ […]
15:16 17.12.2021
2012 թվականից Հայաստանի Հանրապետությունը դարձել է «Աշխարհի հմտություններ» միջազգային կազմակերպության անդամ, որտեղ մեր երկիրը ներկայացնում է Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը (ՄԿՈՒԶԱԿ): Այսօր տեղի է ունեցել «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի մասնակիցների պարգևատրման հանդիսավոր արարողությունը, որն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Շնորհավորելով մրցույթի բոլոր մասնակիցներին և հաղթողներին՝ ԿԳՄՍ նախարարի […]
15:05 17.12.2021
Այսօր Լոռու մարզպետ Գոռ Ասրյանի գլխավորությամբ, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանի, վարչության պատասխանատուների, Լոռու մարզի առողջապահական հիմնարկների ղեկավարների մասնակցությամբ անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն, որի հրատապ թեման կորոնավիրուսային պատվաստման գործընթացն էր, տեղեկացնում են մարզպետարանից։ Մարզպետի տեղակալը նշեց, որ հանրապետության ընդհանուր ցուցանիշների համեմատությամբ մարզի տվյալները, մեղմ ասած, չեն գոհացնում․ «Տեմպերը բավականին թուլացել են, ինչը […]
15:00 17.12.2021
Երևանի պետական կամերային երգչախմբի հիմնադրման 25-ամյակը կնշանավորվի համերգով, որը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ Երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Քրիստինա Ոսկանյանի ղեկավարությամբ կհնչեն Բախի, Պուլենկի, Չայկովսկու, Մանչինիի, Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Տիգրան Մանսուրյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Երևանի պետական կամերային երգչախմբի հիմնադիրն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանը: 1996թ. […]