14:50 17.12.2021
Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի թվում ծավալուն աշխատանքներ են տարվում նաև մանկապարտեզների հիմնանորոգման նպատակով: Եվս մի քանի օր, և կվերաբացվեն հիմնանորոգված երևանյան հերթական մանկապարտեզները: Նախակրթարաններում 2021թ. ծրագրով իրականացված աշխատանքներին ծանոթացել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ այցելելով հ. 107, 5 և հ. 144 մանկապարտեզներ: Այս ծրագիրն իրականացվում է ինչպես համայնքային բյուջեի միջոցներով, այնպես էլ Երևանի […]
14:45 17.12.2021
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը մեկնաբանել է Ազգերի լիգայի վիճակահանության արդյունքները. «Մեծ անհամբերությամբ կսպասեմ այս խմբի հանդիպումներին: Շատ հետաքրքիր հավաքականներ են և մեզ համար մեծ մարտահրավեր է լինելու նրանց դեմ խաղալը: Սա նաև կօգնի մեզ հասկանալ՝ ինչի ենք ընդունակ այսպիսի բարձր մակարդակի խաղերում: 3 հավաքականներում էլ կան շատ ուժեղ ֆուտբոլիստներ, բայց մենք կպայքարենք և […]
14:43 17.12.2021
Վարչապետի որոշմամբ ստեղծվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների իրականացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով: Հանձնաժողովի հիմնական նպատակներից է Եվրոպական դատարանի վճիռների կատարման առավել արդյունավետ մոտեցումների մշակումը:
14:40 17.12.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Դժվարանցանելի են Մաստարա-Գյումրի ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը (կցորդիչով բեռնատարների համար)։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Թալին, Ապարան քաղաքներում տեղում է ձյուն: […]
14:35 17.12.2021
Դեկտեմբերի 16-ի երեկոյան ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները Covid-19-ի դեմ ձեռնարկվող միջոցառումների վերահսկողությանն ուղղված ստուգայցեր են կատարել մայրաքաղաքի 19 հանրային սննդի կետերում և իրացման ցանցում: Սննդի շղթայի 2 կազմակերպությունում հայտնաբերվել են խախտումներ, կազմվել են արձանագրություններ՝ աշխատակցի կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտության արդյունքը հավաստող փաստաթղթի բացակայության հիմքով։ Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ […]
14:31 17.12.2021
ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը դեկտեմբերի 17-ի փակ նիստում բուհի ռեկտոր է ընտրել Հովհաննես Հովհաննիսյանին, որը մինչ ընտրվելը կատարում էր ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նիստից հետո այս մասին լրագրողներին հայտնեց Հովհաննես Հովհաննիսյանը: Հովհաննիսյանն ասաց, որ փակ քվեարկության արդյունքում 19 կողմ, 5 դեմ ձայներով հոգաբարձուների խորհուրդը իրեն 5 տարով ընտրել է ԵՊՀ ռեկտոր: Հոգաբարձուների խորհուրդը չի […]
14:27 17.12.2021
Թալին խոշորացված համայնում դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ձևավորված ավագանին գումարել է առաջին նիստը, որի ընթացքում Թալինի քաղաքապետ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Տավրոս Սափեյանը: Տավրոս Սափեյանը շնորհակալություն հայտնեց իր օգտին քվեարկած կամ չքվեարկած ավագանու անդամներին: «Ես կանգնելու եմ մեզ ընտրած և չընտրած քաղաքացիների կողքին և մեր համայնքը շենացնելու եմ»,- քվեարկությունից հետո ասաց […]
14:24 17.12.2021
Թուրքիայի ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է ազատ անկումը։ Դեկտեմբերի 17-ի առավոտյան արտարժույթի շուկայում գործարքները սկսել են կատարվել 1 դոլար/16․10 լիրա, 1 եվրո/18․20 լիրա, 1 ֆունտ ստերլինգ/21․07 լիրա փոխարժեքով, փոխանցում է Ermenihaber-ը։ Մինչ Թուրքիայի կենտրոնական բանկը նվազեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, Թուրքիայի դրամական միավորի նորից արժեզրկման ռեկորդներ է գրանցում։ Արտարժույթի նկատմամբ լիրայի արժեզրկման հետ մեկտեղ նաև բարձրանում […]
14:18 17.12.2021
Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 15:00-ին, 214 սրահում կկայանա ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 11:00-ին, 334 դահլիճում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովները կգումարեն համատեղ նիստ: Կքննարկվեն ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի վեց ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունները:
14:12 17.12.2021
Շարմ Էլ Շեյխ քաղաքում ընթացող ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի 9-րդ նստաշրջանում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունը միջազգային փորձի փոխանակման համատեքստում ներկայացրել է հակակոռուպցիոն բարեփոխումների շրջանակներում ՀՀ-ում ներդրվող նոր ինստիտուտները: Մասնավորապես, պատվիրակության կազմում ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Վաղինակ Ջանազյանն իր ելույթում հանգամանալից ներկայացրել […]
14:06 17.12.2021
Դեկտեմբերի 16-ին Ստամբուլում մեկնարկել է Թուրքիա-Աֆրիկա գործընկերության բարձր մակարդակի գագաթնաժողովը: Ժողովին մասնակցում են աֆրիկյան երկրների, ինչպես նաև Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` նախագահներ, փոխանցում է Ermenihaber-ը։ Գագաթնաժողովին, որը կավարտվի դեկտեմբերի 18-ին, մասնակցելու է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, կրթության նախարար Մահմութ Օզերը, ինչպես նաև այլ նախարարներ: Գագաթնաժողովի ընթացքում նախարարների և նախագահների […]
14:00 17.12.2021
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում մեկնաբանել է Ազգերի լիգայի վիճակահանության արդյունքները: «Մեզ համար չկան ուժեղ և թույլ թիմեր, ցանկացած հանդիպման պետք է վերաբերվենք որպես եզրափակչի: Աշխարհի առաջնության ընտրական փուլի մի շարք խաղերում մենք կորցրինք միավորներ, որովհետև թերագնահատել կամ գերագնահատել էինք մրցակիցներին: Այժմ պետք է դասեր քաղենք տեղի ունեցածից: Դժվար […]
13:52 17.12.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Դժվարանցանելի են Մաստարա-Գյումրի ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը (կցորդիչով բեռնատարների համար)։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Թալին, Ապարան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն: Վրաստանի ՆԳՆ […]
13:46 17.12.2021
«1124. Գրահրատարակչության և գրադարանների ծրագրի» «11002. Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» միջոցառմամբ 2022 թվականին դրամաշնորհ ստացող ֆիզիկական և իրավաբանական անձանց ցանկի ձևավորման համար Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում հրապարակվել էր համապատասխան հայտարարություն, որի հիման վրա ֆիզիկական անձինք՝ թարգմանիչները, հետազոտողները և ստեղծագործողները, ինչպես նաև արտերկրի հրատարակիչները ներկայացրել էին դրամաշնորհի հայտեր: Այս միջոցառմամբ դրամաշնորհի […]
13:40 17.12.2021
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 05:47-ին, ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում՝ ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան 14 հասցեում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով այրվում է բնակարան: Հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու նպատակով ժամը 05:48-ին դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ : Բնակչության օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր է մեկնել նաև […]
13:35 17.12.2021
Կոտայքի մարզի Աբովյան խոշորացված համայնքում այսօր կայացավ նորընտիր ավագանու առաջին նիստը, որի ընթացքում Աբովյանի համայնքապետ ընտրվեց ԲՀԿ թեկնածու Էդուարդ Բաբայանը, տեղեկացնում է Armtimes.com-ը։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Աբովյանում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ: Ըստ ստացած ձայների արդյունքների՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել էր քվեների 46,28 տոկոսը, «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ 36,65 տոկոսը, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 11,93 տոկոսը և «Հայ հեղափոխական […]
13:28 17.12.2021
Այս պահի դրությամբ որևէ պետության կողմից Եվրասիական տնտեսական միությունում դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ չկա։ Այդ մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը`անդրադառնալով Ադրբեջանի Հանրապետությանը ԵԱՏՄ դիտորդի կարգավիճակ տալու հարցի շուրջ քննարկումներին։ Հարց. Վերջին շրջանում սկսել է քննարկվել Ադրբեջանի՝ Եվրասիական տնտեսական միությունում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա։ […]
13:22 17.12.2021
Ազգերի Լիգայի խմբային մրցաշարի վիճակահանությունից հետո Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն առաջին մեկնաբանություններն է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին. «Կարծում եմ՝ ամենահեշտ խումբը չէ, բայց մեզ կարող էին և ավելի բարդ մրցակիցներ բաժին հասնել: Իռլանդիային շատ լավ ենք ճանաչում և, կարելի է ասել, «շատ լավ» հիշողություններ ունենք: Շոտլանդիայի դեմ առաջին անգամ ենք խաղալու և նույնպես […]
13:16 17.12.2021
Flyone Armenia ընկերությունը հայտնում է, որ ընկերությունից անկախ հանգամանքների ի հայտ գալու (այդ թվում, ռուսական պատկան մարմինների՝ կորոնավիրուսի համաճարակին հակազդելու մտահոգությունների հետ կապված) պատճառներով, ընկերությունը ստիպված է եղել չեղարկել բացառապես Երևանից Ռուսաստանի Դաշնություն նախատեսված դեկտեմբերի 20-ից մինչև հունվարի 31-ը նախատեսված չվերթները։ «Ավիաընկերությունը կապահովի դեկտեմբերի 17-ից դեկտեմբերի 19 նախատեսված բոլոր չվերթների բոլոր ուղևորների արագ ու անվտանգ […]
13:09 17.12.2021
Հայաստանի ազգային հավաքականը կմեկնարկի Ազգերի լիգայի երրորդ խաղարկությունում Շոտլանդիայի դեմ արտագնա խաղով։ Դեկտեմբերի 17-ին հաստատվել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի 2022/2023 խաղարկության հանդիպումների ժամանակացույցը։ Հունիսի 4 – Շոտլանդիա – Հայաստան Հունիսի 7 – Հայաստան – Իռլանդիա Հունիսի 11 – Ուկրաինա – Հայաստան Հունիսի 14 – Հայաստան – Շոտլանդիա Սեպտեմբերի 23 – Հայաստան – Ուկրաինա Սեպտեմբերի 26 […]
13:04 17.12.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Դեկտեմբերի 16-17-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
23:50 16.12.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության […]
23:41 16.12.2021
Ազգերի Լիգայի խմբային մրցաշարի վիճակահանությունից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն առաջին մեկնաբանություններն է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին. «Հայտնվել ենք բավականին ուժեղ խմբում, որտեղ կա թիմ, որն անցյալ տարի հանդես էր գալիս A լիգայում: Այն, որ մենք մրցելու ենք այդպիսի թիմերի դեմ, նշանակում է, որ մենք ևս որոշակիորեն առաջադիմել ենք և ունենք համապատասխան […]
23:30 16.12.2021
Դեկտեմբերի 15-ից 16-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Արարատի մարզի Մասիս քաղաքում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 9,5 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:
23:18 16.12.2021
Դեկտեմբերի 9-ին, համագործակցելով ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների հետ, Բազումի բաժնի քրեական հետախույզները Վանաձորի Երևանյան խճուղում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել Վանաձորի Խնձորուտի փողոցի 23-ամյա մի բնակչի: Նա 2019 թվականի հունվարի 15-ից ոստիկանության Բազումի բաժնի կողմից հետախուզվում էր խուլիգանության ու դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով: Խափանման միջոցը` կալանք: Երիտասարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ […]
23:06 16.12.2021
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Վանաձոր համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի բոլոր հանգամանքները: Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով, […]
22:40 16.12.2021
Դեկտեմբերի լույս 13-ի գիշերը պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը բացահայտեցին։ Նրանք Զաքարիա Քանաքեռցու փողոցից կասկածանքով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման ենթարկեցին Երևանի բնակիչ, 32-ամյա տղամարդու: Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվեցին մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգվածներ։ Նա մեքենայից ներկայացրեց ծխամորճեր, կաթոցիչ ու մարիխուանայի նմանվող զանգված։ Բերման ենթարկվածի հայտնածով՝ մեքենայից ներկայացրածը մարիխուանա է, իսկ իր մոտից […]
22:28 16.12.2021
Արարատյան դաշտում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ: Դեկտեմբերի 17-20-ն առանձին շրջաններում, 21-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևելյան 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում դեկտեմբերի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ: Դեկտեմբերի 17-ի երեկոյան ժամերին, 18-19-ը, 21-ին սպասվում են տեղումներ: