22:15 16.12.2021
Տիչինայի փողոցի մի տնից գողություն էին արել։ Բնակարանային գողության մասին ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները տեղեկացան դեկտեմբերի 7-ի ժամը 1.30-ի սահմաններում՝ օպերատիվ կառավարման կենտրոնից։ Տանտերը տուն մտնելուն պես 1-02 էր զանգել։ Տիչինայի փողոց մեկնած քրեական հետախույզները զրուցեցին տուժողի հետ։ Դեկտեմբերի 6-ից 7-ը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին պատուհանը, մտել ներս ու գողացել ոսկյա զարդեր։ Դեպքի առթիվ […]
16:00 16.12.2021
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է «ԴԵՖԱՆՍ ՀԱՈՒԶԻՆԳ ԻՆՎԵՍՏ» ընկերության ներկայացուցիչների հետ: Հանդիպման շրջանակում քաղաքապետին է ներկայացվել Աջափնյակ վարչական շրջանի Տիչինայի հ. 320 և 322 հասցեներում 128 հա տարածքի վրա նախատեսվող բնակելի միկրոշրջանի կառուցման ծրագրի ընթացքը: Նշվել է, որ մշակվել է միջազգային կարգի բիզնես ծրագիր, որը ենթադրում է շուրջ 2 մլրդ դոլարի ներդրում: Նախագիծն ամբողջությամբ […]
15:53 16.12.2021
Կառավարության որոշմամբ ՀՀ-ից մի շարք ապրանքների (անմշակ կաշի) վրա վեց ամիս ժամկետով արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվել։ ▪️ խոշոր եղջերավոր անասունների կամ ձիազգի կենդանիների չմշակված մորթեր՝ մազածածկույթով կամ առանց մազածածկույթի, կրկնորդված կամ չկրկնորդված ▪️ ոչխարների չմշակված մորթեր կամ գառների մորթիկներ բրդյա ծածկույթով կամ առանց բրդյա ծածկույթի, կրկնորդված կամ չկրկնորդված ▪️ այլ չմշակված մազածածկույթով կամ առանց […]
15:51 16.12.2021
Հայ-վրացական սահմանին, Դեբեդ գետի վրա Բագրատաշենի նոր կամրջի շինարարությունն ընթանում է ակտիվ ռեժիմով: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի ավտոճանապարհների վարչությունը: Ըստ տեղեկության, այս փուլում շարվում են կամրջի հենասյուները, ճաղերը, հենապատերը, ինչպես նաև երկաթբետոնե հանգույցները։ Շինարարությունը ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից՝ Վրաստանի և Հայաստանի կառավարությունների աջակցությամբ։
15:49 16.12.2021
Թուրքիայի տնտեսության մեջ վերջին շրջանում առաջացած խնդիրներին անդրադարձել է նաև ամերիկյան New York Times-ը պարբերականը: «Թուրքիայի տնտեսության վիճակն ինչու՞ այսքան վատացավ» վերնագրով հոդվածում հեղինակը նշել է, որ կորոնավիրուսի համաճարակից առաջ էլ Թուրքիան ձգտում էր հետաձգել ֆինանսապես մաշվելու գործընթացը, ինչն ավելի արագացավ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականության հետևանքով, փոխանցում է Ermenihaber-ը։ «Թուրքիայում տնտեսության վատ վիճակի մասին […]
15:47 16.12.2021
Նախնական տվյալներով Թուրքիայից Հայաստան ապրանքների ներմուծումը կրճատվել է մոտ 10 անգամ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կառավարության նիստից հետո այս մասին ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նախարարը նշեց՝ ՊԵԿ-ի մաքսային ծառայությունը հետևում է, որ թուրքական ապրանքները չներմուծվեն այլ երկրների պիտակներով: Ըստ նրա` այնուամենայնիվ, վերահսկողությունը բարդանում է նրանով, որ Եվրասիական տնտեսական միության երկրներից ապրանքները ենթակա չեն մաքսային զննման, և դա […]
15:45 16.12.2021
Դեկտեմբերի 16-ի ԱԺ արտահերթ նիստում խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով: ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտնել է, որ փոփոխությունները միտված են ինչպես օրենքի վերնագիրը, այնպես էլ դրա կարգավորման առարկան համապատասխանեցնել Ներկայացուցչի կողմից այսօր փաստացի իրականացվող գործունեությանը: […]
15:43 16.12.2021
Կառավարությունն ընդունել է որոշում՝ կանանց ձեռնարկատիրության և զբաղունակության զարգացման աքսելերատորի` «Աքսելերատոր#5. կանանց տնտեսական ներուժի հզորացման ազգային պլատֆորմ»-ի ստեղծման նպատակով ֆինանսական միջոցների ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված։ Աքսելերատորի ստեղծման համար կհատկացվի 80 մլն ՀՀ դրամ: Հիմնավորման համաձայն՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 430 հազար ԱՄՆ դոլարին համարժեք շուրջ 205 մլն ՀՀ դրամ, որից ՄԱԶԾ-ի ֆինանսավորումը կկազմի՝ 105,000 […]
15:41 16.12.2021
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության առաջարկով, այսօր կառավարության որոշմամբ, պաշտպանության նախարարությանն ամրացված «Կամազ-4308» 25 (քսանհինգ) միավոր տրանսպորտային միջոց հետ վերցվեց և ամրացվեց արտակարգ իրավիճակների նախարարությանը: Ըստ որոշման հիմնավորման, ԱԻՆ փրկարար ծառայությունն արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ իրականացնում է մարդկանց կյանքի փրկումն ու առողջության պահպանումը, կազմակերպում և իրականացնում է փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի, որոնողափրկարարական, վթարավերականգնողական և […]
15:39 16.12.2021
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ դեկտեմբերի 16-ին դիտարկել է Շենգավիթ վարչական շրջանի հանրային տրանսպորտը։ ՔՏՀԱ տեսչական մարմնի Երևանի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները դիտարկել են Շենգավիթ վարչական շրջանով կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 48 տրանսպորտային միջոց։
15:37 16.12.2021
Կառավարությունն ընդունել է որոշում ՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների և սովորող ամուսինների 1 ուսումնական տարվա 1 կիսամյակի ուսման վարձը փոխհատուցելու նպատակով: Շահառուներին փոխհատուցում տրամադրվել է կառավարության համապատասխան 3 որոշումներով: Ընդհանուր առմամբ ուսման […]
15:35 16.12.2021
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի հանձնարարականով Տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժինը ստուգումներ է իրականացրել Վանաձոր քաղաքի Թումանյան 10ա հասցեում գտնվող անհատ ձեռնարկատեր Նարեկ Բրուտյանի կողմից շահագործվող բենզալցակայանում՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության բնագավառում իրավական ակտերի պահանջների կատարման և պահպանման նկատմամբ։ Ըստ այդմ՝ իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է հետևյալը․ բենզալցակայանը՝ որպես […]
15:33 16.12.2021
Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թ. հաստատված բյուջեով նախատեսված ծրագրերից վերաբաշխման միջոցով 168 476,7 հազար դրամ ուղղել հատկացնել Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի բեմի համար անհրաժեշտ մեխանիզմների (շտանգետների, սաֆիտների, կառավարման վահանակների) ձեռքբերման համար: Սարքավորումները խիստ անհրաժեշտ են թատրոնի բնականոն գործընթացն ապահովելու համար։ Կառավարության որոշմամբ պետբյուջեից […]
15:31 16.12.2021
Դեկտեմբերի 16-ին Գևորգ Պապոյանի ու Վահե Ղալումյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի ու տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը: Քննարկվել է Հաշվեքննիչ պալատի ներկայացրած` տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում ՀՀ 2021 թ. պետական բյուջեի վեց ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը: Հիմնական […]
15:29 16.12.2021
Եգիպտոսի Շարմ Էլ Շեյխ քաղաքում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր հանդիպում է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության վարչական վերահսկողության ծառայության նախագահ Հասան Աբդել Շաֆի Ահմեդ Աբդել Ղանի հետ, որը նաև ընտրվել է Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի՝ ընթացող 9-րդ նստաշրջանի նախագահ: Հանդիպմանը մասնակցել է նաև Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան […]
15:27 16.12.2021
Դեկտեմբերի 16-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրած արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է կառավարության հեղինակած ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է սահմանել, որ ՀՀ-ում վայրի պահանջ չնախատեսող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու համար Եվրասիական տնտեսական միության, Եվրոպական միության անդամ երկրների, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Հարավային Կորեայի, Չինաստանի Ժողովրդական […]
15:25 16.12.2021
Կառավարությունն ընդունել է որոշում, որի նպատակն է ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգ՝ օտարերկրացի աշխատողների ներգրավման միասնական էլեկտրոնային հարթակ։ Ըստ հիմնավորման, օտարերկրացի աշխատողների ներգրավման միասնական էլեկտրոնային հարթակի կիրառմամբ աշխատանքային գործունեության հիմքով օտարերկրացի աշխատողներին կտրամադրվի ժամանակավոր կացության կարգավիճակ և այդ կարգավիճակը հաստատող քարտ: Համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիներին կտրամադրվի օրինական բնակությունը հավաստող տեղեկանք: […]
15:23 16.12.2021
Դեկտեմբերի 16-ի ԱԺ արտահերթ նիստում պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են կառավարության հեղինակած «Լիցենզավորման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանի տեղեկացմամբ` առաջարկվում է ՀՀ-ում վայրի պահանջ չնախատեսող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու համար օտարերկրյա իրավաբանական անձանց այլ պետությունների կողմից տված համապատասխան լիցենզիայի կամ համարժեք թույլտվության առկայության դեպքում, ինչպես այժմ է` առանց կառավարության […]
15:21 16.12.2021
Դեկտեմբերի 14-ին ոստիկանության Մուշի բաժին դիմած 76-ամյա քաղաքացին հայտնել էր, որ առևանգել են Գյումրիի Շչեդրինի փողոցում կայանված իր «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենան: Բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, Գյումրի քաղաքի Տիմիրյազևի փողոցից կասկածանքով բերման ենթարկեցին 19-ամյա մի երիտասարդի: Նա խոստովանեց, որ ընկերոջ պապի մեքենայի սրահից, հետագայում առևանգելու նպատակով, նախապես վերցրել էր պահեստային բանալին, իսկ դեկտեմբերի 14-ին, […]
15:18 16.12.2021
Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, ՀՀ բնակության այլ վայրի հասցեում հաշվառված բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին սոցիալական օգնությունը կտրամադրվի ևս 5 ամիս: Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ հիմնավորման՝ միջոցառման շրջանակում շահառուներին հատկացվում է 300000 դրամ միանվագ և 68000 դրամ ամսական […]
15:09 16.12.2021
Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում, փոփոխություններ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին և երկրորդ միջոցառումների և «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներով սահմանված վարկերի կամ լիզինգի փաստացի տոկոսադրույքների առավելագույն չափ և արտոնյալ պայմաններ սահմանելու մասին» որոշումներով ստանձնած ֆինանսական պարտավորությունների կատարումն ապահովելու համար: Ընդհանուր առմամբ առաջարկվում է վերոնշյալ միջոցառումներին լրացուցիչ հատկացնել 8,015,504.4 հազ. […]
15:04 16.12.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ օրակարգի քննարկումը, վարչապետը ներկայացրել է Բրյուսելում դեկտեմբերի 15-ին տեղի ունեցած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Գործադիրը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներում՝ կենսաթոշակառուների, ծերության, […]
14:58 16.12.2021
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) մշտական ներկայացուցիչ Նատիա Նածվլիշվիլին: Պաշտպանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի հետ համագործակցությունը, մասնավորապես՝ UNDP-ի, UNICEF-ի, UNFPA-ի, UNHCR-ի և մյուս կառույցների հետ, ինչպես նաև ծրագրերի արդյունավետությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու կառույցների համար աշխատանքի առաջնահերթությունները, մի շարք ոլորտներում պետության կողմից իրականացվող աշխատանքները, մասնավորապես, ոստիկանության […]
14:53 16.12.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 17-ին՝ ժամը 09։00-24։00-ն, կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Պարսեղովի, Կարապետյան, Ռուստամյան, Ս. Գևորգյան փողոցների, Ֆուչիկի փողոցի և նրբանցքների, Մարգարյան փողոցի և նրբանցքների, Բաշինջաղյան փող. 172-180 զույգ համարների, Հալաբյան փող. 41-65 կենտ համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված […]
14:48 16.12.2021
Դեկտեմբերի 15-ի երեկոյան ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները covid19-ի դեմ ձեռնարկվող միջոցառումների վերահսկողությանն ուղղված ստուգայցեր են կատարել մայրաքաղաքի 26 հանրային սննդի կետերում և իրացման ցանցում: Սննդի շղթայի 3 կազմակերպությունում հայտնաբերվել են խախտումներ, կազմվել են արձանագրություններ։ Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու […]
14:43 16.12.2021
«ՏաԹևեր» ճոպանուղին ճանաչվել է հաղթող «World Travel Awards»-ի 28-րդ մրցանակաբաշխության «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում, իսկ Հայաստանը՝ «Աշխարհի առաջատար ժառանգության նպատակակետ» անվանակարգում։ Հաշվի առնելով համաշխարհային զբոսաշրջության աստիճանական վերականգնումը Քովիդ-19 համավարակի բռնկումից ի վեր, այս տարի զբոսաշրջության գլխավոր մրցանակին արժանանալը առավել քան երբևէ կարևոր է ու արժեքավոր Հայաստանի համար։ «ՏաԹևերը» լինելով աշխարհի ամենաերկար (5752 մ) հետադարձելի ճոպանուղին […]
14:38 16.12.2021
Արցախի ՔԿ ՀԿԳ քննության վարչությունում վարույթ է ընդունվել 2021 թ. նոյեմբերի 23-ին՝ ժամը 07:30-ի սահմաններում, Արցախի Մարտունու շրջանի Աշան համայնքի 2000 թ. ծնված բնակչի հնարավոր մոլորվելու և Արցախի օկուպացված ու փաստացի Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ կողմից վերահսկվող տարածքում ադրբեջանական զինծառայողների կողմից մինչև ս.թ. նոյեմբերի 26-ը գերության մեջ գտնվելու, Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ անձանց կողմից ազգային […]
14:34 16.12.2021
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Թալին համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելով պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ համայնքի նախկին ղեկավարը, 2012թ. օգոստոսից մինչև 2021թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, առանց լիազոր մարմնի համաձայնության, նախ կազմել […]
14:28 16.12.2021
ՀՀ կառավարության՝ դեկտեմբերի 16-ին կայացած նիստում որոշում է կայացվել լրացուցիչ 45 մլն դրամ հատկացնել «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի պարգևատրման համար: 2021 թ․ ՀՀ պետական բյուջեով վերոնշյալ միջոցառումը հաստատվել էր 51 միլիոն 500 հազար դրամով, սակայն ՀՀ կառավարության 2021 թվականի մարտի 18-ի N 371 – Ն որոշմամբ այն նվազեցվել էր 46 միլիոն 500 հազար դրամով […]