14:21 15.12.2021
Դեկտեմբերի 14-ի երեկոյան ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի, ինչպես նաև Արարատի և Կոտայքի մարզային կենտրոնների տեսուչները կորոնավարակի դեմ ձեռնարկվող միջոցառումների վերահսկողությանն ուղղված ստուգայցեր են կատարել մայրաքաղաքի 21 հանրային սննդի կետերում և իրացման ցանցում: Միայն 1 օբյեկտում է հայտնաբերվել խախտում և կազմվել արձանագրություն. կազմակերպության աշխատակիցը և այցելուների մի մասը չեն կրել պաշտպանիչ դիմակներ, ախտահանության […]
14:10 15.12.2021
«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի դեկտեմբերի 15-ին հրավիրված հոգաբարձուների խորհրդի նիստում անցկացվեց ռեկտորի մրցութային ընտրություն: Ինչպես տեղեկացրին ԵՊԲՀ-ից, փակ գաղտնի քվեարկությամբ միաձայն ԵՊԲՀ ռեկտոր է վերընտրվել թեկնածու Արմեն Աբգարի Մուրադյանը: Արմեն Մուրադյանը 2016թ. նոյեմբերի 4-ից մինչև դեկտեմբերի 29-ը զբաղեցրել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնը, իսկ 2016թ. դեկտեմբերի 29-ից համալսարանի ռեկտորն է: Պրոֆեսոր […]
14:08 15.12.2021
ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը գրել է, որ հաշվի առնելով առաջիկա մեռելոցը և ժողովրդի մոտ ընդունված սովորույթը՝ ԱՀ կառավարությունն անվճար ավտոբուսներ է ապահովելու զոհվածների հարազատների համար, որպեսզի հունվարի 7-ին և/կամ 2-ին կարողանան Արցախից այցելեն Եռաբլուր ու վերադառնան: «Ուստի, բոլոր ցանկացողները պետք է մինչև դեկտեմբերի 29-ը զանգահարեն ԱՀ նախագահի աշխատակազմի թեժ գծին (119, 047119119)՝ նախօրոք գրանցվելու […]
14:04 15.12.2021
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 01:05-ին, ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Մելիքավան թաղամասում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով թաղամասի հարակից տարածքում գտնվող հանգստի գոտում այրվում է շինություն: Բնակչությանն օգնություն ցուցաբերելու և հրդեհը մեկուսացնելու նպատակով կանչի վայր է մեկնել հրշեջ մեքենան՝ մեկ մարտական հաշվարկով: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:27-ին, մարվել` 01:57-ին: […]
13:59 15.12.2021
Երևան-Մոսկվա-Երևան երթուղով դեկտեմբերի 15-ին ու 16-ին նախատեսված չվերթները չեղարկվել են։ Այս մասին հայտարարություն է տարածել FLYONE ARMENIA ընկերությունը։ «Հարգելի հայրենակիցներ, սիրելի ուղևորներ, FLYONE ARMENIA ընկերությունը հայտնում է, որ ընկերությունից անկախ հանգամանքների ի հայտ գալու (այդ թվում, ռուսական պատկան մարմինների՝ կորոնավիրուսի համաճարակին հակազդելու մտահոգությունների հետ կապված) պատճառներով, ընկերությունը ստիպված է եղել չեղարկելու Երևան-Մոսկվա-Երևան երթուղով նախատեսված դեկտեմբերի […]
13:42 15.12.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ: Այս մասին տեղեկացրին կառավարության մամուլի ծառայությունից։ Վարչապետը կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը և բարձր գնահատել Մոլդովայի հետ քաղաքական երկխոսությունը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է տնտեսական փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը` հավելելով, որ դրա համար կան լավ նախադրյալներ ու անհրաժեշտ ներուժ: […]
13:37 15.12.2021
Երեկ երեկոյան Բրյուսելում կարևոր հանդիպում եմ ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին գրել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը։ «Տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանն ու բարեկեցությանը նպաստելու համար անհրաժեշտ է ուղիղ երկխոսություն»,- գրել է նա։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Բրյուսելում տեղի էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրախորհրդի նախագահ […]
13:13 15.12.2021
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հանդիպել է ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի իրավական կցորդի և հակակոռուպցիոն հարցերով ավագ խորհրդատուի հետ: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետաքննությունների դաշնային բյուրոյի իրավական կցորդ Հիզեր Բերգիին և Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի (ԹՊԻՀ) հակակոռուպցիոն հարցերով ավագ խորհրդատու Յոհաննես Վան Դեն Հուգենին: Հիզեր Բերգին […]
13:11 15.12.2021
Հիդրոօդերևութաբանության և մանիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Դեկտեմբերի 14-15-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
03:43 15.12.2021
Եվրամիությունը փորձագիտական օգնություն կտրամադրի Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցում, հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը: «ԵՄ-ն փորձագիտական խումբ (խորհրդատուների խումբ) կստեղծի սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցերում աջակցություն ցուցաբերելու համար։ Տեխնիկական օգնություն կտրամադրվի երկու երկրներին», – ասվում է Միշելի գրավոր հայտարարության մեջ։ Ավելի վաղ Բրյուսելում տեղի էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրախորհրդի […]
03:23 15.12.2021
ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ եռակողմ հանդիպմանը Ադրբեջանի նախագահի հետ վերահաստատեցինք երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ըստ այդմ՝ երկաթուղին կգործի սահմանային և մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո։ Հայաստանը երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն և […]
00:00 15.12.2021
Սարսափելի կադրեր ԱՄՆ-ից։ Վեց նահանգներում տասնյակ պտտահողմերի թողած ավերածությունները հսկայական են, իսկ զոհերի թիվը շարունակում է աճել: Իշխանություններն ասում են, որ նման տորնադոներ ոչ ոք չի տեսել անգամ կինոյում։ Իսկ տեղի բնակիչները տեղի ունեցածը համեմատում են ատոմային ռումբի պայթյունի հետ։
23:59 14.12.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: Վարորդներին […]
23:40 14.12.2021
«Օմիկրոն» շտամով հիվանդների մոտ նկատվում են «անսովոր ախտանիշներ», դրանք տարբերվում են «դելտա» շտամի ախտանիշներից։ Այս մասին BBC-ի եթերում հայտարարել է ՀԱՀ-ի բժշկական ասոցիացիայի ղեկավար Անժելիկա Քեթզին։ Նա նշել է, որ ախտանիշների փոփոխությունները սկսել է նկատել նոյեմբերի 18-ից։ «Ամեն ինչ սկսվել է 33 տարեկան հիվանդից։ Նա ինձ ասաց, որ վերջին օրերին զգում է սաստիկ հոգնածություն։ Նա […]
23:19 14.12.2021
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 15-16-ը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ: Դեկտեմբերի 17-ին կեսօրից հետո, 18-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում դեկտեմբերի 15-16-ը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ: Դեկտեմբերի 17-ի երեկոյան ժամերին, […]
23:01 14.12.2021
ՆԱՏՕ-ն Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման գործում չեզոք է: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: «Կարևոր է շարունակել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը։ ՆԱՏՕ-ն աջակցում է նրանց միջև երկխոսության ջանքերին: Երկխոսությունը շարունակվում է, այն ընթանում է ճիշտ ուղղությամբ»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ ամփոփելով Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի […]
22:47 14.12.2021
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Գառնի գյուղի սկզբնամասում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ՝ 59-ամյա Անահիտ Ի-ի վարած ՎԱԶ 2121 մակնիշի և 41-ամյա Աղվան Մ-ի վարած ՄԱԶ մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyаn.com-ը, վթարի հետևանքով «Նիվայի» վարորդն ու նրա ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 54-ամյա Վարդան Ս-ն մարմնական վնասվածքներով […]
22:18 14.12.2021
Լաչինի միջանցքը չի կարող լինել Ադրբեջանի որևէ տեսակի վերահսկողության տակ, և այդ հարցը որևէ առնչություն չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման հետ: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը՝ ի պատասխան Իլհամ Ալիևի հայտարարության: «Լաչինի միջանցքը չի կարող լինել Ադրբեջանի որևէ տեսակի վերահսկողության տակ, և այդ հարցը որևէ […]
21:41 14.12.2021
Լեհաստանի նորաձևության դիզայներ Իգա Վենգլիսկան ստեղծել է յուրահատուկ տոպեր, որոնք արձագանքում են մարդու սթրեսի մակարդակին։ Հագուստը փոխում է գույնը և լամպերը թարթում են: Այս մասին գրում է Dezeen-ը։ Հագուստի մեջ հատուկ սենսորներ են տեղադրված, որոնք արձագանքում են սրտի կծկումների հաճախականությանը, մարմնի ջերմաստիճանին և մաշկային-գալվանական արձագանքին: Դիզայները պնդում է, որ հագուստը վարքագծային կենսաբանական հետադարձ թերապիա է, […]
21:30 14.12.2021
չԱրցախի Հանրապետության գլխավոր դատախազություն ներկայացված հաղորդման հիման վրա 30.09.2021թ. դատախազությունում հարուցված քրեական գործով ԱՀ ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության ու առողջապահության նախարարության միջև ցուցաբերված սերտ համագործակցությամբ և ԱՀ քննչական կոմիտեում ստեղծված քննչական խմբի կողմից ձեռնարկված քննչական ու դատավարական գործողությունների արդյունքներով հավաքագրված ապացույցները քրեական հետապնդման մարմնին թույլ են տվել եզրահանգելու, որ ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» […]
21:22 14.12.2021
ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի Շարմ Էլ Շեյխում (Եգիպտոս) դեկտեմբերի 13-ից 17-ն անցկացվող 9-րդ նստաշրջանի ընթացքում Ադրբեջանի պատվիրակությունը սեփական երկրում առկա էնդեմիկ կոռուպցիայի դրսևորումներին անդրադառնալու փոխարեն, որոշել էր չարաշահել համաժողովի հարթակը Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայկական կազմակերպություններին և անհատներին վարկաբեկելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ադրբեջանի պատվիրակության կազմակերպած “Misuse of fund raising activities for […]
21:14 14.12.2021
Այսօր կայացան ՀՀ վոլեյբոլի 2021 թվականի տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնության եզրափակիչ փուլի առաջին օրվա հանդիպումները, տեղեկացնու են ֆեդերացիայից։ Ներկայացնում ենք առաջին խաղային օրվա արդյունքները՝ 1.ԲԿՄԱ – ՃՇՀԱՀ 3:0 2.ՖԻՄԱ – ԽՄՕՄՄ 3:2 Վաղը կկայանան հետևյալ հանդիպումները՝ 1.15:30 Գյումրի – ԲԿՄԱ 2.17:00 ԽՄՕՄՄ -ՃՇՀԱՀ
21:11 14.12.2021
2021թ. դեկտեմբերի 14-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 7.75%: Այս մասին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։ 2021թ. նոյեմբերին արձանագրվել է 1.7% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.3% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ավելացել է՝ ամսվա վերջին կազմելով 9.6%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս՝ նախորդ ամիսների կայուն վարքագծից հետո […]
21:00 14.12.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Հայահավաք» նախագծի շրջանակում Հայաստանում համերգով ելույթ կունենա շվեյցարահայ դիրիժոր Լյուք Բաղդասարյանը։ Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը դիրիժորը հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) հետ։ Ծրագրում կհնչեն Յ. Հայդնի, Վ. Ա. Մոցարտի, […]
20:52 14.12.2021
Ա․ Միկոյան փողոցի 2300 քմ քարքարոտ տարածքը վերածվել է կանաչ գոտու, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ Տարածքում անցկացվել է ոռոգման ջրագիծ, հողի լիցք ու հարթեցում է արվել, այնուհետև՝ ճմապատվել ու սիզամարգեր ստեղծվել։ Աշխատանքներն իրականացվել են Դավթաշեն վարչական շրջանի, մասնավոր սեկտորի աջակցությամբ ու «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի թիմի ջանքերով։
20:44 14.12.2021
COVID-19-ի դեմ պատվաստումը շարունակում է արդյունավետ մնալ ծանր ընթացքով հիվանդության կանխարգելման համար, սակայն վերջին տվյալները ենթադրում են, որ պատվաստման արդյունավետությունը ժամանակի ընթացքում նվազում է և դառնում քիչ արդյունավետ՝ կանխարգելելու հիվանդացությունը (թեթև ախտանիշներով) հատկապես 65 և ավելի բարձր տարիք ունեցող անձանց մոտ: Առողջապահության ազգային Ինստիտուտի փոխանցմամբ՝ կլինիկական փորձարկումները ցույց են տվել, որ խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստումային […]