20:39 15.12.2021
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Չեչնիայում անջատողական շարժման առաջնորդ Ջոհար Դուդաեւի հուշարձանի տեղադրումը Թուրքիայում, ընդգծել է ահաբեկիչների հուշարձանների նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշման սկզբունքայնությունը: «Դուք գիտեք մեր սկզբունքային դիրքորոշումը ծայրահեղականներին, ահաբեկիչներին, գրոհայիններին ցանկացած տեսակի հուշարձանների հաստատման հարցում։ Այդ դիրքորոշումн անփոփոխ է, սկզբունքային և վերաբերում է ցանկացած երկրի, կետի», – ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ։ Ավելի […]
20:30 15.12.2021
Կլիմայի փոփոխությունը արտացոլվել է եղանակա-կլիմայական էքստրեմալ երևույթների արժեքներով: Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ) ընդունել է Արկտիկայում ջերմաստիճանի նոր ռեկորդի փաստը, փոխանցում է Հիդրոօդերևութաբնության և մոնիթորինգի կենտրոնը։ 2020 թվականի հունիսի 20-ին Ռուսաստանի Վերխոյանսկ քաղաքում դիտված 38°C (100.4°F) ջերմաստիճանը Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կողմից ճանաչվել է որպես Արկտիկայի ջերմաստիճանի նոր ռեկորդ։ Ջերմաստիճանը, որն ավելի մոտ է Միջերկրածովյան տարածաշրջանին, քան […]
20:22 15.12.2021
Բեռլինը Ռուսաստանի դեսպանատան երկու աշխատակիցներին պերսոնա նոն գրատա է հայտարարել Վրաստանի քաղաքացի Զելիմհան Խանգոշվիլիի սպանության գործի պատճառով, հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոկը: «Պետական պատվերով այս սպանությունը, ինչպես այսօր հաստատվել է դատարանի կողմից, գերմանական իրավունքի և Գերմանիայի ինքնիշխանության ծանր խախտում է։ Մենք այդ պատճառով զրույցի հրավիրեցինք Ռուսաստանի դեսպանին», – ասել է նա լրագրողներին։ Բերբոկը […]
17:00 15.12.2021
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը վկայի կարգավիճակով հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն հարցաքննության: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը: «Գործն անձամբ իրեն չի վերաբերվում: Գործի մանրամասների մասին իրավունք չունեմ որևէ տեղեկություն հայտնելու, միայն ԱԱԾ-ն կարող է բացահայտել կամ չբացահայտել, թե ինչին է վերաբերվում»,- նշեց […]
16:58 15.12.2021
Դեկտեմբերի 14-ին տեղի ունեցավ ԵՊԿ կառավարման խորհրդի նոր կազմի անդրանիկ նիստը, որին մասնակցում էին խորհրդի անդամ դասախոսներ, ուսանողներ և ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ։ Նիստի շրջանակներում ԵՊԿ-ի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնում վերընտրվեց Լիլիթ Երնջակյանը, իսկ քարտուղարի պաշտոնում՝ Նոնա Ոսկանյանը։
16:57 15.12.2021
Դեկտեմբերի 14-ին տեղի է ունեցել «Համայնքային մակարդակում բազմաչափ աղքատությունը Հայաստանում» և «Ծրագրի թիրախ համայնքներում սոցիալական կարիքները և ծառայությունների արձագանքը» հետազոտությունների արդյունքների ներկայացումը, որին մասնակցել է նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը: Հետազոտություններն իրականացվել են Լոռու, Շիրակի, Տավուշի, Սյունիքի, Արմավիրի մարզերում. հետազոտվել են մարզերի գյուղական և քաղաքային համայնքների տնային տնտեսությունների կենսապայմանները, հանրային ծառայությունների՝ […]
16:52 15.12.2021
Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպայի խորհրդի «ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նորընտիր նախագահ Կլեր Բազի Մալորիին, որն այս պաշտոնում ընտրվել էր դեկտեմբերի 10-ի՝ Վենետիկի հանձնաժողովի 129-րդ լիագումար նիստի ընթացքում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Սահմանադրական դատարանը: «Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ […]
16:52 15.12.2021
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժինը 2021թ․ վերստուգում է իրականացրել Աշտարակ-Էջմիածնի խճուղի հասցեում գտնվող «Սլոբեր» ՍՊ ընկերությանը նկատմամբ։ Արդյունքում հայտնաբերվել է, որ ընկերությունը չի կատարել Տեսչական մարմնի կողմից 25․09․2020թ․ տրված էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտին առնչվող կարգադրագրի պահանջները։ Ուստի, հիմք ընդունելով և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 105-րդ հոդվածով, […]
16:45 15.12.2021
Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի 9-րդ նստաշրջանին մասնակցության շրջանակներում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շարունակում է հանդիպումներ ունենալ այլ երկրների պատվիրակությունների ղեկավարների, ներկայացուցիչների հետ: Դեկտեմբերի 15-ին Շարմ Էլ Շեյխում կայացել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմի հանդիպումը, որին մասնակցել է նաև Եգիպտոսում ՀՀ արտակարգ […]
16:37 15.12.2021
Պետական եկամուտների կոմիտեն ազդարարում է հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման՝ էլեկտրոնային հարթակի գործարկման մասին: 2022 թվականից վարկառուն բացառապես էլեկտրոնային եղանակով է ներկայացնելու եկամտային հարկի գումարի վերադարձման դիմումը, որի ձևը սահմանված է ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանով: Էլեկտրոնային հարթակում վարկառուն դիմումը կլրացնի հաշված րոպեների ընթացքում․ դիմումի հիմնական մասը կլրացվի ինքնաշխատ` հենց համակարգի կողմից։ […]
16:33 15.12.2021
Գեղարքունիքի մարզի Վանևան գյուղում բնակարանային գողություն էր եղել: Տուժողը ոստիկանություն չէր դիմել: Իրավապահներն էին պարզել եղելությունը և կասկածվողին բերման ենթարկել: Ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Վանևան գյուղի 59-ամյա մի բնակիչ համագյուղացու տնից գողություն է արել: Բավարար ապացույցներ ձեռք բերելուց հետո կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Վարդենիսի բաժին: Պարզվեց, որ նա դեկտեմբերի 8-ի […]
16:27 15.12.2021
Կարիերայի զարգացմանն աջակցող համակարգի գնահատման վերաբերյալ աշխատաժողովն այսօր համախմբել էր բոլոր շահառու կողմերին՝ ներկայացնելու համակարգի ներկա վիճակը, քննարկելու հնարավոր զարգացումները և առաջարկելու համապատասխան լուծումներ: Միջոցառմանը ներկա է գտնվել և մասնակիցներին ողջունել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նա նշել է, որ մասնագիտական կողմնորոշման և կարիերայի զարգացման համակարգերը մեր երկրում մարդկային կապիտալի և հանրային զարգացման ուղիղ գործիքներ […]
16:19 15.12.2021
Նախագահական նստավայրում տեղի է ունեցել «Աշակերտության զարգացումը Հայաստանում՝ շվեյցարական փորձի հիման վրա» ծրագրի շրջանակում կազմակերպված «Լավագույն աշկերտ» մրցանակաբաշխությունը: Ծրագիրը Ժնևի քաղաքապետարանի աջակցությամբ իրականացնում են «Միասին» հիմնադրամը և շվեյցարական «GAN» կազմակերպությունը: Նպատակը մարզերի միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների՝ ուսումնական հաստատությունից աշխատաշուկա սահուն անցումը ապահովելն է: Ծրագրում ընդգրկվել են Շիրակի, Լոռիի, Սյունիքի, Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի մարզերի 16 […]
16:13 15.12.2021
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել ԵՄ Հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիի հետ: Զրուցակիցները քննարկել են ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո մշակված ծրագրերը և երկուստեք կարևորել համատեղ ջանքերի կենտրոնացումը հնարավորինս սեղմ ժամկետում դրանց մեկնարկն ապահովելու ուղղությամբ: Փոխվարչապետը ԵՄ հանձնակատարին ներկայացրել է առանձին ուղենիշերի ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից կատարված […]
16:10 15.12.2021
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ Այս մասին տեղեկացնում է «Ալիք մեդիա»-ն։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունների օրակարգը և ինտեգրմանն ուղղված քայլերը։ Վրաստանի վարչապետն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցությունը, որին աջակցում է բնակչության ճնշող մեծամասնությունը, Վրաստանի արտաքին և անվտանգության քաղաքականության առաջնահերթ խնդիրն է։ Նշվել է, որ Վրաստանն ունի […]
16:00 15.12.2021
Հայ-ռուսական համալսարանը նախորդ տարվա համեմատ 3 կետով բարելավել է Հայաստանում լավագույն բուհի իր դիրքը QS EECA University Rankings Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բուհերի ամենամյա վարկանիշում և այժմ զբաղեցնում է 128-րդ տեղը։ Այդ մասին տեղեկացրին ՀՌՀ մամուլի ծառայությունից։ Այդ ցուցանիշով նա կրկին առաջ է անցել վարկանիշում ընդգրկված հայկական բոլոր բուհերից՝ ԵՊՀ-ից (173 տեղ), ՀՊՏՀ-ից (241-250) […]
15:52 15.12.2021
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի հետ։ Հանդիպման ընթացքում Կարեն Անդրեասյանը ներկայացրել է դատական ակտերի հարկադիր կատարման, հանրային ծառայությունների մատուցման ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքը՝ մատնանշելով Վրաստանում գործող «Արդարադատության տներ»-ի փորձառությունը տեղայնացնելու Հայաստանի հետաքրքրությունը: Վենետիկում՝ երկկողմ հանդիպման ժամանակ, Վրաստանի նախարարն ընդունել է նախարար Կարեն Անդրեասյանի հրավերը՝ այցելել […]
15:37 15.12.2021
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հիմնադրման 100-ամյա հոբելյանի միջոցառումների շրջանակում նկարահանվել է «Ձայն մեծաց» վավերագրական կարճամետրաժ ֆիլմը: 26 րոպե տևողությամբ ֆիլմում ներկայացվում են հայ մշակույթի հենասյուներից մեկի՝ Գրականության և արվեստի թանգարանի ամենագրավիչ անկյունները: Ֆիլմում մշակույթի գործիչների կողքին նկարահանվել են նաև թանգարանի այցելուները: Ֆիլմի գաղափարի հեղինակն ու ռեժիսորը Ռազմիկ Գրիգորյանն է, պրոդյուսերը Անի Երեմյանն […]
15:35 15.12.2021
Թուրքական ազգայնական ուղղվածության «Milligazete» թերթի կայքում հրապարակված հոդվածում խոսվել է Անկարայի՝ տարածաշրջանի մի քանի երկրների հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորությունների մասին: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հոդվածի սկզբում նախ հիշեցվում է, որ Թուրքիան կարգավորման գործընթաց է սկսել ԱՄԷ-ի, Հայաստանի և Սաուդյան Արաբիայի հետ, ապա նշվում է, որ դրանից հետո հարց է առաջանում, թե արդյոք հաջորդը լինելու են Եգիպտոսն ու […]
15:28 15.12.2021
ԱԺ նախագահի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 16-ին` ժամը 12:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով:
15:20 15.12.2021
Դեկտեմբերի 14-ին ԳԴՀ նախագահ դր. Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ընդունել է ՀՀ նորանշանակ դեսպան Վիկտոր Ենգիբարյանին՝ հավատարմագրերի հանձնման առիթով: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` դաշնային նախագահը նրան մաղթեց արդյունավետ աշխատանք և հաջողություն իր առաքելության ընթացքում: Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Ենգիբարյանը նշեց, որ առավելագույն ջանքերը կներդնի երկու երկրների միջև բարեկամական կապերի հետագա ամրապնդման նպատակով: Առանձնազրույցի ընթացքում […]
15:09 15.12.2021
Դեկտեմբերի 15-ի դրությամբ թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է արժեզրկված մնալ օտարերկրյա դրամական միավորների նկատմամբ։ Մեկ ամերիկյան դոլարի դիմաց լիրայի փոխարժեքն այս պահին 14․65 է, փոխանցում է Ermenihaber-ը։ Արտարժույթի շուկայում գործարքները կատարվում են 1 եվրո/16․38 լիրա, 1 ֆունտ ստերլինգ/19․23 լիրա փոխարժեքով, իսկ 1 գրամ ոսկին գնահատվում է 823 լիրա։ Հիշեցնենք, որ ընթացիկ ամսի 13-ին թուրքական […]
15:05 15.12.2021
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ պարեկային ծառայողների հետ դեկտեմբերի 15-ին համատեղ վերահսկողական աշխատանքներ է իրականացրել Երևանի Կենտրոն վարչական շրջանում և դրան հարակից տարածքներում։ ՔՏՀԱ տեսչական մարմինը COVID-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակը դիտարկելու նպատակով ուսումնասիրել է կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 35 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 3 դեպք, […]
14:58 15.12.2021
Մոլդովայի հատուկ ծառայությունների աշխատակիցները ձերբակալել են և խուզարկության են ենթարկել ռուս ռազմական լրագրող Սեմյոն Պեգովին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին «Տելեգրամ»-ի իր էջում գրել է ՌԴ պետդդումայի պատգամավոր Արտյոմ Տուրովը: Նա նշել է, որ Պեգովը տեսանյութեր է պատրաստել Մերձդնեստրի մասին, ինչպես նաև այս հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի խաղաղարար դերի մասին: «Բացի հեռախոսների, նոութբուքերի և […]
14:57 15.12.2021
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների զարգացման և ԵԱՏՄ-ի ընդլայնման արդիականությունը առավել քան ակնհայտ է բոլոր նրանց համար, ովքեր ծանոթ են անդամ երկրների փոխհարաբերություններին և տարածաշրջանային իրողություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այդ մասին Եվրասիական փորձագիտական ակումբի 7-րդ ամենամյա համաժողովի ընթացքում ասել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ խոսելով Եվրասիական տնտեսական […]
14:43 15.12.2021
Արցախի Թաղավարդ գյուղի բնակիչները զրկված են հարազատների շիրիմներին այցելելու հնարավորությունից։ Այս մասին ահազանգում է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Թաղավարդ համայնքի բնակիչների կողմից անցած մեկ տարվա ընթացքում անընդհատ բարձրաձայնվել է համայնքի գերեզմանատան հասանելիության հարցը, որը 2020 թվականի պատերազմի հետևանքով անցել է ադրբեջանական վերահսկողության տակ։ Գերեզմանատունը գտնվում է համայնքի օկուպացված հատվածում, որը ընդամենը մի քանի կիլոմետր է […]
14:37 15.12.2021
Դեկտեմբերի 15-ին Իրանի արևմտյան մասում 5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այդ մասին հայտնել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Մեսջեդե Սոլեյման քաղաքից 58 կիլոմետր հյուսիս-արևելք: Օջախն ընկած է եղել 10 կիլոմետր խորության վրա: Ավերածությունների և տուժածների մասին տեղեկատվություն չի հաղորդվում։
14:34 15.12.2021
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանի ջանքերով և Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ ձեռք է բերվել գերմանական հայտնի «Emmanuel Wilfer» ընկերության ութ նոր կոնտրաբաս: Արման Պադարյանի նշմամբ՝ տարիներ առաջ, երբ Ֆիլհարմոնիկում սկսվել է նոր գործիքների՝ գալարափողերի, հոբոյների, ֆագոտների ձեռքբերման գործընթաց, այդ ցանկում ավելացել են նաև կոնտրաբասները: […]
14:30 15.12.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության […]