TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Ստեփանակերտի քաղաքապետարանը տեղեկացնում է…

15:55 08.12.2021

Ստեփանակերտի քաղաքապետարանը տեղեկացնում է մայրաքաղաքի բնակիչներին, որ կատարվելու է 2016, 2017, 2018, 2019, 2020 և 2021 թվականներին ծնված երեխաների գրանցում՝ Ամանորյա նվերներ ստանալու համար, բացառությամբ դպրոցների նախադպրոցական խմբերում ընդգրկված և պետական մանկապարտեզ հաճախող երեխաների: Գրանցման համար անհրաժեշտ է ներկայացնել երեխայի ծննդյան վկայականի բնօրինակը և ծնողի անձնագիրը: Գրանցումը կկատարվի Ստեփանակերտի Խ. Աբովյանի անվան հ. 1 դպրոցում […]

̰
Լրացումներ են առաջարկվում «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում

15:47 08.12.2021

ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Վաչե Քալաշյանն ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հարցը քննարկվում է երկրորդ ընթերցմամբ: Նախաձեռնության նպատակն է մինչև պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց […]

̰
Գողացած գառները մեքենայում բռնել էին. Էջմիածնի ոստիկանների բացահայտումը

15:40 08.12.2021

Ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Ապագա գյուղի 31-ամյա մի բնակիչ անասուններ է գողանում։ Սակայն նրան պատասխանատվության ենթարկելու համար իրեղեն ապացույցներ էին հարկավոր, փաստեր, որոնք հետո ի հայտ եկան: Շուտով ոստիկանները տեղեկություններ ստացան, որ դեկտեմբերի 5-ի գիշերը կասկածվողը Այգեկ գյուղում իր «Նիվա» մակնիշի մեքենայով պատրաստվում է գողություն անել: Ստացված տեղեկություններն իրացնելով՝ քրեական հետախույզները ժամը […]

̰
Սոցհարցում․ հարցվածների 56 տոկոսը պնդում է, որ իր քվեն չի տա Էրդողանին

15:33 08.12.2021

«Եվրասիա» հանրային կարծիքի ուսումնասիրության կենտրոնը ներկայացրել է Թուրքիայի ներքաղաքական կյանքի վերաբերյալ վերջին սոցհարցման արդյունքները։ Հարցման 1260 մասնակիցների 56 տոկոսը պատասխանել է, որ քվե չի տա Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, եթե նա առաջադրի իր թեկնածությունն առաջիկա ընտրություններում Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հարցվածների 71 տոկոսը նշել է, որ Թուրքիայում լուրջ տնտեսական ճգնաժամ կա, 72․1 տոկոսը […]

̰
Ղազախստանում չեղարկել են գովազդում ռուսաց լեզվի պարտադիր օգտագործումը

15:25 08.12.2021

Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի (ստորին պալատ) պատգամավորները դեկտեմբերի 8-ին տեղի ունեցած լիագումար նիստում համաձայնել են Սենատի (վերին պալատ) պատգամավորների կողմից կատարված այն փոփոխություններին և լրացումներին, որոնք կատարվել են տեսողական տեղեկատվության հարցերի վերաբերյալ օրենսդրական ուղղումների նախագծում, որոնցով ամրագրվում է գովազդում և ցուցանակներում ղազախերենի օգտագործման անհրաժեշտությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը: Այսպիսով, […]

̰
Քաղաքաշինության կոմիտեն հայտարարել է շինարարության մրցույթներ

15:18 08.12.2021

Քաղաքաշինության կոմիտեն հայտարարել է շինարարության մրցույթներ Աշտարակի, Տաշիրի, Նաիրիի (Եղվարդ) և Վաղարշապատի բժշկական կենտրոնների կառուցման և վերակառուցման համար։ Այդ մասին տեղեկացնում է ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը։ 2-3 տարվա ընթացքում այս 4 համայնքներում ևս մենք կունենանք ժամանակակից բժշկական կենտրոններ, ինչպես այլ բազմաթիվ համայնքներում։ Մանրամասները՝ այստեղ։    

̰
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից հրապարակված որոշումների վերաբերյալ

15:11 08.12.2021

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից հրապարակված որոշումների վերաբերյալ․ «Դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի դատական գործերի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի կողմից ներկայացված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ հրապարակեց որոշումները: Այդ որոշումները, միանշանակ, արտացոլում են […]

̰
Դեկտեմբերի 7-8-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել

15:03 08.12.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Դեկտեմբերի 7-8-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
SHANTNEWS

15:00 08.12.2021

̰
ՊԵԿ նախագահը Մեղրիի մաքսակետում դիմավորել է Իրանի մաքսային ծառայության ղեկավարին

14:57 08.12.2021

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը դեկտեմբերի 8-ին Մեղրիի մաքսային-կետ բաժնում դիմավորել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին տեղեկացրին  ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Ռուստամ Բադասյանը և Մեհդի Միրաշրաֆին շրջայց են կատարել Մեղրիի անցակետի տարածքում, ծանոթացել են արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների և […]

̰
ԱԺ մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է հանձնաժողովի որոշման նախագիծը

14:48 08.12.2021

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 8-ի արտահերթ նիստում քննարկել է մշտական հանձնաժողովի որոշման նախագիծը: Առաջարկվում է դեկտեմբերի 17-ին հրավիրել Ֆինանսավարկային և բյուջետային և Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Քննարկվելու են Հաշվեքննիչ պալատի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում 2021 թվականի պետական բյուջեի վեց ամիսների […]

̰
Դատախազությունը կոչ է անում զերծ մնալ ադրբեջանական գերությունից վերադարձած հայ զինծառայողների ցուցմունքները հրապարակելուց

14:41 08.12.2021

ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ նախնական քննության տվյալները ենթակա են հրապարակման միայն գործի վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ: Այս մասին գրառում է կատարել ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Գրառման մեջ մասնավորապես նշված է. «Վերջին շրջանում նկատելի է դարձել հատկապես 2020թ. արցախյան պատերազմի տարբեր դրվագներին առնչվող քրեական կոնկրետ գործերով իրականացվող նախաքննության […]

̰
Արաբկիրի ոստիկանները թարմ հետքերով բացահայտել են սպանության փորձը

14:33 08.12.2021

Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 21։10-ին, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում ստացվեց. 1-02 ահազանգած կինը, որ Երևանի Ավետիսյան փողոցի բնակիչ է, հայտնել էր, որ որդուն դանակահարել են։ Օպերատիվ խումբը Ավետիսյան փողոց մեկնեց՝ տուժողի տուն։ 36-ամյա տղամարդուն շտապօգնության խումբը տեղափոխել էր «Արմենիա» բժշկական կենտրոն։ Նրա բնակարանում արյան հետքեր կային։ Նախ պարզվեց, որ դեպքը տանը չէր եղել. […]

̰
Աշխատանքային օրենսգրքում առաջարկվող կարգավորումները միտված են աշխատողների առողջության պահպանմանը

14:25 08.12.2021

«ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և ««Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթն ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 8-ի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը: Նոր կարգավորումների անհրաժեշտությունը պայմանավորված է երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ ստեղծված իրավիճակով: Նախաձեռնությունը, ըստ […]

̰
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության ծառայողներին կաշառք տված քաղաքացիներին

14:18 08.12.2021

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործերի նախաքննությամբ բացահայտվել են քաղաքացիների կողմից ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք առաջարկելու և տալու դեպքեր: «Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ 2021թ. նոյեմբերի 12-ին ՀՀ ոստիկանության պարեկը Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում կանգնեցրել է չամրակապված և ոչ սթափ վիճակում երթևեկող Ստյոպա Կիրակոսյանի ավտոմեքենան: Վարչական իրավախախտումների վերաբերյալ […]

̰
ԵՊՀ-ից հայտնել են ռեկտորի պաշտոնի համար առաջադրված երկրորդ թեկնածուի անունը

13:58 08.12.2021

Երևանի պետական համալսարանից հայտնել են ռեկտորի պաշտոնի համար առաջադրված երկրորդ թեկնածուի անունը՝ նշելով, որ նա փաստաթղթերը ներկայացրել է կարգի խախտմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԵՊՀ մամուլի խոսնակ Ազնիվ Գրիգորյանը հայտնեց, որ փաստաթղթերը կարգի խախտմամբ ներկայացրած թեկնածուն Արծրունի Սահակյանն է: Ավելի վաղ ԵՊՀ խոսնակը «Արմենպրես»-ին հայտնել էր, որ ԵՊՀ ռեկտորի ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 17-ին: ԵՊՀ ռեկտորի պաշտոնում […]

̰
Կայացել է ՈՒԵՖԱ Մ-19 տարեկանների Եվրոպայի առաջնության 2022/2023 որակավորման փուլի վիճակահանությունը

13:51 08.12.2021

Դեկտեմբերի 8-ին կայացավ ՈՒԵՖԱ Մ-19 տարեկանների Եվրոպայի առաջնության 2022/2023 որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի Մ-19 հավաքականն ընդգրկվեց 12-րդ խմբում, որտեղ կմրցի Գերմանիայի, Սլովակիայի և Բելառուսի հավաքականների հետ։ Հանդիպումները կկայանան 2022 թվականի ամռանն/աշնանը։ Հանդիպումների անցկացման վայրը կորոշվի հետագայում։

̰
Սպանություն խանդի և վրեժի շարժառիթով. գործը դատարանում է

13:45 08.12.2021

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 34-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի վայրը, շարժառիթը, տուժողի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները: Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 35-ամյա տղամարդը, 34-ամյա ընկերուհու հետ գտնվելով փաստական ամուսնական […]

̰
Կարեն Նալբանդյանը՝ «Զենիթ»-«Չելսի» հանդիպման մրցավարների տեսուչ

13:36 08.12.2021

Դեկտեմբերի 8-ին ՍանկտՊետերբուրգում կկայանա ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վեցերորդ մրցափուլի «Զենիթ» (Ռուսաստան)-«Չելսի» (Անգլիա) պատասխան հանդիպումը։ ՀՖՖ տեսուչ Կարեն Նալբանդյանը նշանակվել է հանդիպման մրցավարների տեսուչ։

̰
Թուրքիայի 10% հարուստները տնօրինում են ամբողջ երկրի եկամուտների 54%-ը

13:28 08.12.2021

Թուրքիայի 10% հարուստները տնօրինում են ամբողջ երկրի եկամուտների 54%-ը Թուրքիայի բնակչության ամենահարուստ 10%-ը տնօրինում է ամբողջ երկրի եկամուտների 54%-ը: Այդ մասին հայտնի է դարձել Փարիզի World Inequality Lab-ի կողմից կազմվող համաշխարհային անհավասարության մասին 2021 թվականի զեկույցից: Զեկույցի` Թուրքիային վերաբերող մասում նշվում է, որ վերջին 15 տարում այդ երկրում շարունակում է աճել անհավասարությունը (եկամուտների անհավասար բաշխումը): […]

̰
Երևանի Շրջանային փողոցում հրդեհ է բռնկվել

13:15 08.12.2021

Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 09։24-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շրջանային փողոցում գտնվող նախկին «Ագաթ» գործարանի 3-րդ հարկից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շրջանային փողոցի թիվ 17/2 հասցեում գտնվող 5 հարկանի շինության 3-րդ […]

̰
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները համատեղ հայտարարություն են տարածել

00:30 08.12.2021

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, իրենց աջակցությունն են հայտնում Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության վերսկսմանը: Համանախագահող երկրները կողմերին կոչ են անում շարունակել Հայաստանի և Ադրբեջանի […]

̰
Սպիտակ տունը բացահայտել է Պուտինի և Բայդենի բանակցությունների մանրամասները

00:14 08.12.2021

Բանակցությունների ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Ուկրաինայի շուրջ ապաէսկալացիային։ Սպիտակ տնից նաև կոչ են արել Ուկրաինայի հարցով վերադառնալ դիվանագիտության, ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։ Ամերիկացի առաջնորդն իր գործընկերոջը բարձրաձայնել է ԱՄՆ-ի և եվրոպացի դաշնակիցների մտահոգությունը՝ կապված ուկրաինական սահմանի մոտ ռուսական ուժերի կենտրոնացման հետ։ «Նախագահ Բայդենը <…> հասկացրել […]

̰
Երևանում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

00:09 08.12.2021

Դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 22։00-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Ավետիսյան փողոցի շենքերից մեկի բնակարանից դանակահարված վիճակում «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում էաբյուրը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը նշված […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

00:01 08.12.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը […]

̰
Դսեղ գյուղում բռնկված հրդեհը մեկուսացվել է

23:55 07.12.2021

Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 21:26-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դսեղ գյուղում այրվում են անասնագոմի տանիք և անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է անասնագոմի տանիքը (մոտ 200 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը՝ 23։41-ին։

̰
Հաագայի դատարանը բավարարել է Հայաստանի գրեթե բոլոր պահանջները և մերժել Ադրբեջանի պահանջների մեծ մասը․ Եղիշե Կիրակոսյան

23:53 07.12.2021

Հաագայի դատարանը բավարարել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով գրեթե բոլոր միջանկյալ միջոցների վերաբերյալ պահանջները և մերժել Ադրբեջանի պահանջած միջոցների մեծ մասը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Կիրակոսյանը նշել է, որ Հայաստանը ողջունում է դատարանի որոշումը և սպասում է դրանց իրականացմանը Ադրբեջանի և այդ երկրի […]

̰
Դսեղ գյուղում հրդեհ է բռնկվել

23:28 07.12.2021

Դեկտեմբերի 7-ին, ժամը 21:26-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դսեղ գյուղում այրվում են անասնագոմի տանիք և անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է անասնագոմի տանիքը (մոտ 200 քմ):

̰
Երկու տասնյակից ավելի գողություններ էր արել ու բռնվել. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը

23:15 07.12.2021

Դեկտեմբերի 3-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները երկու տասնյակից ավելի գողություններ բացահայտեցին։ Քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Հայթաղ գյուղի 24-ամյա մի բնակիչ վարչական տարածքում գողություններ է անում։ Բավարար ապացույցներ ձեռք բերելուց հետո դեկտեմբերի 3-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին: Պարզվել է, որ նա 2019 թվականից մինչև 2021 թվականը տարբեր մակնիշի մեքենաներից 15 մարտկոց է […]

̰

22:57 07.12.2021

Ադրբեջանի Լերիկի շրջանի տարածքում դեկտեմբերի 7-ի երեկոյան 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին ասվում է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի հաղորդագրության մեջ։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 21:09-ին, Լենքորան սեյսմակայանից 14 կմ դեպի արևմուտք: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Նշվում է, որ երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում […]

̰
BACK_TO_TOP