15:52 09.12.2021
Դեկտեմբերի 8-ի երեկոյան ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի, ինչպես նաև Արարատի և Կոտայքի մարզային կենտրոնների տեսուչները ստուգայցեր են կատարել մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հանրային սննդի կետերում և իրացման ցանցում: Երևանի սննդի շղթայի 14 օպերատորների մոտ կորոնավարակի դեմ ձեռնարկվող միջոցառումների վերահսկողության արդյունքում միայն 1 օբյեկտում է հայտնաբերվել խախտում և կազմվել արձանագրություն: Հիշեցում․ Խախտումների արձանագրման […]
15:49 09.12.2021
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են․ «Եթե մինչև հիմա չեք փոխարինել մեքենայի անվադողերը, խնդրում ենք անհապաղ փոխել և տեղադրել ձմեռային դողեր։ Ձմռան ամիսներին ամառային կամ մաշված անվադողերով երթևեկելը վտանգավոր է ձեր և երթևեկության այլ մասնակիցների կյանքի ու առողջության համար։ Մեկ վարորդի անպատասխանատու վարքը նաև բազմաթիվ վթարների, գույքային վնասի ու քաղաքային երթևեկության խոչընդոտների պատճառ է դառնում։ Հուսով ենք՝ […]
15:45 09.12.2021
««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ի նիստում: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշել է, որ 2014 թվականին կատարված օրենսդրական փոփոխություններով կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման պահանջը հանվել է, իսկ տարեկան պետական […]
15:40 09.12.2021
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 9-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է կառավարության հեղինակած ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի հունվարի 22-ի ՀՕ-6-Ն օրենքը չեղյալ ճանաչելու մասին» և ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի դեկտեմբերի 9-ի ՀՕ-495-Ն օրենքում […]
15:38 09.12.2021
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ՝ Երևանի Շիրակի փողոցում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ 2021թ. դեկտեմբերի 8-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, 34-ամյա տղամարդն իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով բախվել է 54-ամյա տղամարդու կողմից վարած «Իվեկո» մակնիշի […]
15:33 09.12.2021
Ազգային ժողովը դեկտեմբերի 9-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին», ««ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող ՀՀ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը, ներկայացնելով օրենքների նախագծերի փաթեթում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը, նշել է, որ նախորդ գումարման ԱԺ-ում ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-ին հոդվածը, հակասություններ […]
15:27 09.12.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ: Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են Թուրքիա-Իրան հարաբերություններին և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր։
15:23 09.12.2021
Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա առթիվ դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը, ԱԳՆ գլխավոր քարտուղար Բորիս Սահակյանը և այլ պաշտոնատար անձինք հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության, Հոլոքոստի, ասորի և եզդի ժողովուրդների ցեղասպանությունների անմեղ զոհերի հիշատակին: Այդ մասին հայտնում են արտաքին գործերի նախարարությունից:
15:17 09.12.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ջագանաթ Չափագայինին: Վարչապետը կարևորել է Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիայի հետ շարունակական ակտիվ համագործակցությունը՝ մարդասիրական և հումանիտար մի շարք խնդիրների լուծման գործում: Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ընդգծել է Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով այնտեղ ստեղծված մարդասիրական մի շարք խնդիրների փաստը և դրանց կարգավորման ուղղությամբ Կարմիր […]
15:15 09.12.2021
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը դեկտեմբերի 9-ի նիստում առաջին ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Գործադիրն առաջարկում է մինչև 2024 թվականի հունվարի 1-ը երկարաձգել բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների` մեծ, միջին և փոքր ավտոբուսների, մարդատար տրանսպորտային միջոցների, մոտոցիկլետների և մոպեդների ներմուծման և օտարման […]
15:13 09.12.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Սերբիայի Հանրապետության մշակույթի ոլորտի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու համագործակցության հնարավորությունները: Պատվիրակության կազմում էին Սերբիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը, Բելգրադի Ազգագրության թանգարանի տնօրեն Տիյանա Կոլակ-Անտիչ Պոպովիչը, թանգարանի խորհրդական և համակարգող Սաշա Սրեչկովիչը: Պատվիրակությանն ընդունել է ՀՀ ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը: […]
15:10 09.12.2021
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Հունաստանի վարչապետ Կիրիյակոս Միցոտակիսի հանդիպումից հետո խոսել է 2 երկրների հարաբերությունների մասին: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ Պեսկովը Հունաստանին առաջարկել է Ռուսաստանի հետ համագործակցության առումով որպես օրինակ ունենալ Թուրքիային, որը նույնպես լինելով ՆԱՏՕ-ի անդամ, կարողանում է փոխշահավետ համագործակցություն ունենալ Մոսկվայի հետ: «Մենք փորձում ենք զարգացնել […]
15:04 09.12.2021
Օրերս անդրադարձել էինք ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների բացահայտած մեքենաների համարանիշերի գողության դեպքերին։ Հիշեցնենք, որ համարանիշեր գողանալու և դրանք վերադարձնելու դիմաց վարորդներից փող պահանջելու կասկածանքով Վաղարշապատի բաժին բերման էր ենթարկվել Էջմիածնի Պուշկինի փողոցում բնակվող 25-ամյա մի երիտասարդ։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էին մեքենաներից գողացված համարանիշեր։ Պարզվել էր, որ բերման ենթարկվածը պարբերաբար մեքենաներից համարանիշեր […]
14:57 09.12.2021
Կառավարությունը հավանություն է տվել 2020 թ. մայիսի 29-ին ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի կապի համատեղ (միավորված) համակարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Համաձայնագրով նախատեսվում է ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի միջև համագործակցության զարգացման նպատակներով կողմերի կողմից ստեղծել ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի կապի համատեղ (միացյալ) համակարգ: Համաձայնագրի դրույթներով սահմանվում է […]
14:50 09.12.2021
Գործադիրն ընդունել է «Հայ-Ալմաստ» ՓԲԸ հիմնադրելու մասին որոշում՝ ՀՀ-ի համար ռազմավարական ոլորտ հանդիսացող ադամանդագործության զարգացման, ադամանդագործական ընկերություններին արդյունավետ հումքով ապահովելու, ադամանդագործական ընկերությունների արտադրանքը ԵԱՏՄ և երրորդ երկրներում առաջ մղելու, ոլորտի հետագա զարգացման նպատակով հավելյալ ֆինանսական միջոցներ ներգրավելու, ՌԴ «Ալռոսա» ընկերության հետ աշխատանքի նոր ձևաչափեր ներդնելու, ոլորտում ներդրողներ ներգրավելու, ինչպես նաև նոր ստեղծվող հայկական ընկերություններին աջակցելու […]
14:41 09.12.2021
Դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ջագան Չապագայի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը բարձր է գնահատել ֆեդերացիայի դերը Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ազգային ընկերությունների կարողությունների զարգացման և բնական աղետների դիմակայման գործում: Ալեն Սիմոնյանը նշել է, որ պատվիրակությունը շատ բարդ ժամանակաշրջանում […]
14:36 09.12.2021
Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ Սյունիքի մարզի 14 դպրոցների համար ստեղծել ինժեներական լաբորատորիաներ և 1 ԱԹՍ կրթական աշխատանոց՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքում: Հիմնավորման համաձայն՝ ներկայում բարձր տեխնոլոգիական ոլորտում կադրային պահանջարկի և առաջարկի զգալի անհամաչափությունը լրջագույն խնդիր է, և ՀՀ-ում հանրակրթական տարիքից տեխնոլոգիական կրթության ապահովման, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշման տեսանկյունից «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներն […]
14:31 09.12.2021
Կառավարությունը հաստատել է ՀՀ-ում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման լիցենզավորման կարգը: Ըստ հիմնավորման՝ ներկայումս գազաբալոնների տեղադրումը և պարբերական վկայագրումը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ չէ և գործընթացը կանոնակարգվում է կառավարության համապատասխան որոշումներով: Ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում իրականացվող քաղաքականության շրջանակում տրանսպորտային միջոցների գազաբալոնային […]
14:30 09.12.2021
Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ և լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող «Գյումրու քաղաքային ճանապարհների ծրագրի» շրջանակում կապալառու և մատակարար կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերով 2021 թ. ստանձնած պարտավորությունների ամբողջ ծավալով կատարմամբ՝ թվով երեք պայմանագրերի աշխատանքների կատարման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների նախատեսման նպատակով: Ծրագրի […]
14:20 09.12.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը: Փաթեթով առաջարկվում է բացառել օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցված ինքնակամ կառույցների հետագա օրինականացման հնարավորությունը: Մասնավորապես, նախագծերով առաջարկվում է սահմանել երկու ռեժիմ մինչև […]
13:44 09.12.2021
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 12։28-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արենի գյուղում՝ գինու գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են բեռնատարներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
13:36 09.12.2021
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ հայտարարություն է տարածել: Ինչպես տեղեկացնում են ԱԳՆ-ից, հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է. «1948 թվականի դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվեց մարդու իրավունքների առաջին պայմանագիրը՝ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան: Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան հստակ արձանագրում է, որ «պատմության բոլոր […]
13:15 09.12.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Շիրակի մարզի Գյումրի-Ազատան ավտոճանապարհին մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման […]
13:07 09.12.2021
Ազգային ժողովը դեկտեմբերի 9-ին առաջին ընթերցումով քննարկել է ««Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը: Գլխավոր քարտուղարի կամ վարչության պետի ու բաժնի պետի պաշտոններ զբաղեցնելու համար նախատեսված է հանրային ծառայության առնվազն 4 կամ 3 տարվա ստաժ: Պետական ծառայության համակարգում գլխավոր քարտուղարի, […]
00:00 09.12.2021
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 22։49-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիք գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes-Benz E320» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Վ. Հ., ծնված 1971 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել […]
23:51 08.12.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Շիրակի մարզում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից […]
23:27 08.12.2021
Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 18։00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 60 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Շենավան գյուղի բնակիչ՝ 38-ամյա Էդգար Ստեփանյանի վարած ռուսական համարանիշներով ՎԱԶ 2121 մակնիշի և Մուղնի գյուղի բնակիչ՝ 53-ամյա Սիրակ Մինասյանի վարած Toyota Corolla մակնիշի ոստիկանական համարանիշներով ավտոմեքենաները։ Վթարի […]
23:03 08.12.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի ճանաչում անազատության մեջ գտնվող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի և գործարար, իրավապաշտպան Օսման Քավալայի ազատ արձակման վերաբերյալ ԵՄ որոշումները, փոխանցում է Ermenihaber-ը։ Լրագրողի այն հարցին, թե ինչպես կմեկնաբանեք Եվրամիությունից հնչող հայտարարությունները Քավալայի գործով Թուրքիայի դեմ տույժ սահմանելու վերաբերյալ Էրդողանը մասնավորապես պատասխանել է․ […]