22:51 08.12.2021
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 9-ի գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով, գիշերը և առավոտյան ժամերին լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-13-ը սպասվում է առանց […]
22:13 08.12.2021
Գրիպի դետքային համաճարակաբանական հսկողության շրջանակներում վերցված նմուշների լաբորատոր հետազոտության արդյունքում ներկա պահին հայտնաբերվել է Գրիպի Ա տեսակի H3 ենթատեսակի վիրուսի 12 դեպք, որից 7-ը ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիության արդյունքում՝ 0-18 տարեկանների, իսկ 5-ը՝ հղի կանանց շրջանում, որոնք հոսպիտալացվել են «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ում: Հղիներից 1-ը ծննդալուծվել է, այս պահին վիճակը կայուն […]
21:59 08.12.2021
Թուրքիան խախտում է միջազգային իրավունքն ու խաթարում է կայունությունը միջերկրածովյան տարածաշրջանում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքներով հայտարարությունների ժամանակ ասել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը: «Մենք քննարկել ենք նաև տարածաշրջանային իրադարձություններ, այն, ինչ տեղի է ունենում Արևելյան Միջերկրածովյան շրջանում: Ես շատ անկեղծ եղա զրուցակցիս հետ և տեղեկացրի նրան, […]
21:44 08.12.2021
Ֆրանսիայի Սենատում Սենատի անդամներին ու Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներին երեկ՝ դեկտեմբերի 7-ին ներկայացրել եմ պատերազմից հետո մարդու իրավունքների խախտումներն ու ադրբեջանական շարունակական ցեղասպան քաղաքականությունը, գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Ցույց եմ տվել անվտանգության ապառազմական գոտի ստեղծելու հրատապությունը կոնկրետ օրինակներով ու փաստերով։ Նշել եմ, որ ներկայում առաջնահերթ գերակայություն է՝ ՀՀ սահմանային բնակիչների նորմալ կյանքի, իրավունքների […]
21:33 08.12.2021
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
21:21 08.12.2021
Ալեգրա Ստրատթոնը լքել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի խորհրդականի պաշտոնը Ծննդյան տոների երեկույթի շուրջ սկանդալի պատճառով, որը կարող էր տեղի ունենալ Դաունինգ սթրիթում նախարարների կաբինետի ղեկավարի դիվանատանը, 2020 թվականի դեկտեմբերին, երբ երկրում գործում էին խիստ կորոնավիրուսային սահմանափակումներ: BBC-ի հեռարձակող կորպորացիան ուղիղ եթերում ցույց է տվել, թե ինչպես է նա, դժվարությամբ զսպելով արցունքները, կարդում հրաժարականի […]
21:09 08.12.2021
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանում հյուրընկալել է ՀՀ ժողովրդական արտիստ, պարուսույց Արտյուշա Կարապետյանին, ՀՀ ժողովրդական արտիստ, պարուսույց Նորայր Մեհրաբյանին և ՀՀ ժողովրդական նկարիչ, գեղանկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի որդուն՝ Արեգ Էլիբեկյանին ու նրանց հանձնել Երևանի պատվավոր քաղաքացու հավաստագրերն ու հուշամեդալները: Կարևորելով վաստակաշատ գործիչների ներդրած նշանակալի ավանդը Երևանում արվեստի զարգացման գործում՝ քաղաքապետ Մարությանը քաջառողջություն ու անսպառ եռանդ է […]
20:55 08.12.2021
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 17։08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ բախվել են «Iveco» մակնիշի բեռնատարը և «Mercedes-Benz E-Class» մակնիշի ավտոմեքենան, ինչի […]
20:47 08.12.2021
ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2021թ. հունվարին, ՊՆ տարբեր ստորաբաժանումների համապատասխան պաշտոնատար անձինք, պատասխանատու լինելով մարտական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված կամ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և այլ անձանց տվյալների ճշտման և հավաքագրման հանձնաժողովից ստացված անվանացանկերում ընդգրկված անձանց զինծառայող կամ կամավորագրված […]
20:38 08.12.2021
Ադրբեջանական քարոզչական հարթակները համացանցում տարածում են հայերեն լեզվով հաղորդագրություն, որն ուղղված է գերեվարված և անհետ կորած հայ զինծառայողների հարազատներին։ Քարոզչական տեքստում կոչ է արվում ադրբեջանական որոշ էլեկտրոնային հասցեներով իրենց ուղարկել տեսաուղերձներ, դիմումներ և նամակներ՝ իբրև թե գերեվարված անձանց հետ կապ հաստատելու և նրանց վերադարձնելու համար։ «Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն»-ը զգուշացնում է, որ տվյալ հաղորդագրությունը տարածող […]
20:32 08.12.2021
Դեկտեմբերի 8-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորման նպատակով խաղաղ գործընթացի լիարժեք վերականգնումը։ […]
20:23 08.12.2021
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտնում է, որ ընդունվում են հայտեր Ամերիկյան հաստատությունների հետազոտման (#SUSI) 2022թ․ գիտական ծրագրով։ Սա հետ-մագիստրոսական ինտենսիվ ակադեմիական ծրագիր է, որի շրջանակում օտարերկրյա բուհերի պրոֆեսորադասախոսական կազմին ու գիտաշխատողներին հնարավորություն է տրվում ավելի մանրամասնորեն ուսումնասիրել ԱՄՆ հասարակական կյանքը, մշակույթը, արժեքները և հաստատությունները։ Ծրագրի տևողությունը 6 շաբաթ է, որը կմեկնարկի 2022թ․ հունիսին կամ հունիսից հետո։ […]
20:15 08.12.2021
Դեկտեմբերի 6-ին և 7-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի, ինչպես նաև Արարատի և Կոտայքի մարզային կենտրոնների տեսուչները ստուգայցեր են կատարել մայրաքաղաքի Էրեբունի և Աջափնյակ վարևական շրջանի հանրային սննդի կետերում և իրացման ցանցում: Երևանի սննդի շղթայի 35 օպերատորների մոտ կորոնավարակի դեմ ձեռնարկվող միջոցառումների վերահսկողության արդյունքում միայն մեկ օբյեկտում արձանագրվել է խախտում. չի ներկայացվել չպատվաստված […]
16:57 08.12.2021
Դեկտեմբերի 8-ին կայացավ ՈՒԵՖԱ Մ-17 տարեկանների Եվրոպայի առաջնության 2022/2023 որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի Մ-17 հավաքականն ընդգրկվեց 10-րդ խմբում, որտեղ կմրցի Իռլանդիայի, Նորվեգիայի և Բելառուսի հավաքականների հետ։ Հանդիպումները կկայանան 2022 թվականի ամռանն/աշնանը։ Հանդիպումների անցկացման վայրը կորոշվի հետագայում։
16:54 08.12.2021
Սոչիում սկսվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հունաստանի նոր վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի բանակցությունները. պետությունների ղեկավարները հաստատել են երկկողմ հարաբերությունների բարեկամական բնույթը և համագործակցության զարգացման տրամադրվածությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Սկսելով զրույցը՝ Պուտինը հիշեցրել է, որ Հունաստանի վարչապետի այցը տեղի է ունեցել հունական հեղափոխության 200-ամյակի տարում, ինչպես նաև հիշեցրել է Հունաստանի անկախության ձեռքբերման գործում Ռուսաստանի ներդրման […]
16:50 08.12.2021
Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի առաջին փոխնախագահ տիկին Ստեֆանի Պերնոյի, տնտեսական հարցերով խորհրդական Սոֆի Կրուզի և «Քվեբեկ, Ֆրանսիա և ֆրանկոֆոնիա» գործընկերության ղեկավար Ագնես Հերնյուի ղեկավարած պատվիրակության անդամները դեկտեմբերի 8-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր: «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»-ը տեղեկացնում է, որ հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն […]
16:50 08.12.2021
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին։ Հանդիպման ընթացքում նախարարն առաջին հերթին ներկայացրել է արդարադատության ոլորտի՝ ներառյալ կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները և նոր Սահմանադրության մշակման գործընթացի մանրամասները։ Դեսպան Ջոն Գալագերին բարձր է գնահատել Հայաստանի […]
16:48 08.12.2021
Դեկտեմբերի 8-ի նիստում խորհրդարանը վերսկսել է «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումը: Գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ տեսակետներ են ներկայացրել ԱԺ խմբակցությունների և մշտական հանձնաժողովների ներկայացուցիչները: ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անունից ելույթ է ունեցել Տիգրան Աբրահամյանը: Պատգամավորն ընդգծել է, որ զինված ուժերի բարեփոխումների՝ հետպատերազմյան ժամանակահատվածում նախանշված ծրագիրը մինչ օրս չի […]
16:44 08.12.2021
ԱՀ կառավարությունը հավանություն է տվել ««Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին և այն ուղարկել խորհրդարան՝ քննարկման: Օրենքն Ազգային ժողովի կողմից ընդունվելու դեպքում 2022 թվականից Ամանորն ու Ծննդյան տոները դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ և հունվարի 6-ը նշվելու են որպես ոչ աշխատանքային օրեր: Աշխատանքային շաբաթն էլ սկսվելու է հունվարի […]
16:42 08.12.2021
Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվել է ամենամսյա խորհրդակցություն. ամփոփվել են աշխատակազմի ստորաբաժանումների կողմից նոյեմբեր ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները: ԱԻՆ գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանն իր զեկույցում անդրադարձել է ինչպես քաղաքացիական ստորաբաժանումների, այնպես էլ ՊՈԱԿ-ների աշխատանքներին: Ի թիվս այլ ընթացիկ հարցերի, նշվել է, որ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը կնքել է փորձաքննության իրականացման թվով 229 […]
16:40 08.12.2021
Ազգային ժողովի դեկտեմբերի 8-ի հերթական նիստում քննարկվել է Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը: Այդ պաշտոնում ընտրվելու համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Եղիշե Սողոմոնյանի թեկնածությունը, որի կենսագրությունն ու աշխատանքային ուղին ներկայացրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը: Ելույթ ունենալով՝ Եղիշե Սողոմոնյանն անդրադարձել է իր պատկերացումներին և միջոցառումներին, որոնք, ըստ […]
16:38 08.12.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով դեսպանի այցը նախարարություն և կարևորելով երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները՝ Վահրամ Դումանյանը վստահություն է հայտնել, որ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում անհրաժեշտ […]
16:34 08.12.2021
ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» ահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ դեկտեմբերի 15-ին` ժամը 12:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգը՝ այստեղ:
16:29 08.12.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը […]
16:24 08.12.2021
Դեկտեմբերի 8-ին կայացավ ՈՒԵՖԱ Մ-19 տարեկանների Եվրոպայի 2021/2022 առաջնության էլիտ ռաունդի վիճակահանությունը։ Հայաստանի Մ-19 հավաքականը ընդգրկվել է 3-րդ խմբում, որտեղ կմրցի Պորտուգալիայի, Անգլիայի և Իռլանդիայի հավաքականների հետ։ Հանդիպումները կկայանան 2022 թվականի գարնանը։ Հանդիպումների անցկացման վայրը կորոշվի հետագայում։
16:10 08.12.2021
«Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2021 թ. մրցույթի շրջանակում անցկացվող «Հանդիսատեսի համակրանք» մրցույթի SMS քվեարկության կարգը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի (24.11.2021 թվականի N 1997-Ա) համաձայն՝ Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի շրջանակում ներառված է նաև «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգը: «Հանդիսատեսի համակրանք» մրցույթի SMS քվեարկությունն անցկացվելու է 2021 թվականի դեկտեմբերի 9-ից մինչև դեկտեմբերի […]
16:03 08.12.2021
Դեկտեմբերի 2-ի առավոտյան ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել մի կին, որին կողոպտել էին՝ պատճառելով մի քանի տասնյակ հազար դրամի վնաս։ Ըստ նրա՝ դեպքը տեղի էր ունեցել ժամը 9.30-ի սահմաններում, Երևանի Սեբաստիայի փողոցում։ Ահազանգը, տարածքային կարգով փոխանցվեց ոստիկանության Մալաթիայի բաժին։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ կնոջ պարանոցի ոսկյա շղթան հափշտակած անձը եղել է […]