TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+18.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Լուսահովիտ համայնքում շչակներ է գործարկվելու

14:49 07.12.2021

Տավուշի մարզային փրկարարական վարչության կողմից դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ին, Լուսահովիտ համայնքում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու է համայնքի շչակը: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:

̰
Ներկայացումներ արցախցի փոքրիկների համար

14:42 07.12.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը մեկնել է Արցախ՝ հյուրախաղերի։ Նախաձեռնությունն անվանվել է «Տիկնիկների հեքիաթային ճանապարհորդություն», հասցեները՝ Ստեփանակերտ, Մարտունի և Մարտակերտ: Արցախցի փոքրիկների համար բեմադրվել է «Ոսկե Ճուտիկը» մանկական ներկայացումը: Այն դիտել են նաև Շուշիից և Հադրութից տեղահանված փոքրիկներ: Ներկայացումից հետո երեխաները հանդիպել […]

̰
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

14:38 07.12.2021

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության […]

̰
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները

14:32 07.12.2021

Դեկտեմբերի 7-ի ԱԺ նիստում պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են կառավարության հեղինակած ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանի խոսքերով՝ նախաձեռնության ընդունումից հետո այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին գրավոր հավաստման հիման վրա ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ ՀՀ նախագահի հրամանագիրն ուժի մեջ կմտնի […]

̰
Թուրքիան ամեն տարի 642 միլիոն տոննա հող է կորցնում

14:25 07.12.2021

Թուրքիան ամեն տարի 642 միլիոն տոննա հող է կորցնում էրոզիայի պատճառով։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայի էրոզիայի դեմ պայքարի և բնական հարստությունների պահպանման հիմնադրամի (TEMA) ղեկավար Դենիզ Աթաչը ՄԱԿ-ի որոշմամբ ամեն տարի դեկտեմբերի 5-ին նշվող Հողի միջազգային օրվա կապակցությամբ։ «Աշխարհում ամեն տարի մոտ 75 միլիարդ տոննա հող է էրոզիայի ենթարկվում։ Սա նշանակում է, […]

̰
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 30-ամյա տղամարդը

14:17 07.12.2021

Ոստիկանության Չարենցավանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 30-ամյա Վահե Արզումանյանը։ Չարենցավանի ոստիկանների և քննիչների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 6-ին Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի շենքերից մեկում հայտնաբերվել և քննչական բաժին է ներկայացվել որպես անհետ կորած որոնվող Վահե Արզումանյանը։ Նա հայտնել է, որ նոյեմբերի 4-ից եղել է Երևան, Գյումրի, Վանաձոր և Դիլիջան […]

̰
Հաշմանդամություն ունեցող մարզիկները որոշել են սեղմում հենարանից վարժության Հայաստանի չեմպիոններին

14:09 07.12.2021

ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիան ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի հետ համատեղ արդեն չորրորդ անգամ անցկացրել է սեղմում հենարանից վարժության Հայաստանի առաջնությունը։ Առաջնությանը հաշմանդամություն ունեցող 66 մարզիկ է մասնակցել՝ 12 աղջիկ և 54 տղա Արցախից և Հայաստանի տարբեր քաղաքներից՝ Գյումրիից, Վանաձորից, Սպիտակից, Տաշիրից և այլն։ Նրանք պայքարել են 10 քաշային կարգերում։ ՀՀ հաշմանդամային սպորտի […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

14:02 07.12.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը […]

̰
Երևանի Գր․ Լուսավորիչ փողոցում գտնվող հագուստի խանութում հրդեհ է բռնկվել

13:55 07.12.2021

Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 10:56-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Գր․ Լուսավորիչ 12 հասցեում գտնվող հագուստի խանութում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։21-ին, մարվել՝ 12։33-ին։ Մոտ […]

̰
Դեկտեմբերի 6-7-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել

13:49 07.12.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Դեկտեմբերի 6-7-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
Մահացել է «Մի» ուղղաթիռների փորձարկող օդաչու Գուրգեն Կարապետյանը

13:42 07.12.2021

Մոսկվայում 85 տարեկան հասակում մահացել է Մ. Լ․ Միլի անվան ՕԿԲ փորձարկող օդաչու, Խորհրդային միության հերոս Գուրգեն Կարապետյանը: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգում։ Կարապետյանը յուրացրել է 39 տեսակի ուղղաթիռներ և ինքնաթիռներ, իսկ մոդիֆիկացիաները հաշվի առնելով՝ ավելի քան 100-ը։ Օդում անցկացրել է ավելի քան 5,5 հազար ժամ։ Դեկտեմբերի 9-ին Կարապետյանը կնշեր 85-ամյա հոբելյանը։

̰
Քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին 67 դիմում է ստացվել․ ԿԸՀ

13:27 07.12.2021

2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև դեկտեմբերի 7-ը` ժամը 11։00-ն: Սահմանված ժամկետում ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին ընդհանուր թվով 67 դիմումներ են ստացվել թվով 6 տարածքային ընտրական հանձնաժողովներում: Նշված դիմումներով պահանջվում է […]

̰
Ադրբեջանի նախագահի հայտարարությունները հակասում են Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններին. ՀՀ ԱԳՆ

13:20 07.12.2021

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, որը հանդես է եկել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման կոնկրետ ժամկետ հայտարարելու՝ Հայաստանին ուղղված պահանջներով: ՀՀ ԱԳՆ հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, 2021 թվականի դեկտեմբերի 6-ին Ղուբայի շրջանի Ղոնախքենդ գյուղի բնակիչների հետ հանդիպման ընթացքում հանդես է եկել Ադրբեջանի […]

̰
Վերականգնվել է ՀՀ սահմանի անցման կետերում լաբորատոր ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց համար ՊՇՌ հետազոտություն անցնելու հնարավորությունը

13:12 07.12.2021

Վերականգնվել է ՀՀ սահմանի անցման կետերում ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց համար ՊՇՌ լաբորատոր հետազոտություն անցնելու հնարավորությունը: ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի n 1514-ն որոշման մեջ փոփոխություններին կարելի է ծանոթանալ այստեղ։

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

23:57 06.12.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Ստեփանավանի ոլորաններ կոչվող հատվածում, Վանաձոր-Դիլիջան և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ […]

̰
Առաջիկա օրերին որոշ շրջաներում ձյուն է սպասվում

23:48 06.12.2021

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 7-8-ը, 9-ի ցերեկը, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան ժամերին, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով, գիշերը և առավոտյան ժամերին լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով: Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում դեկտեմբերի 7-8-ը, […]

̰
Նոր Արմավիր գյուղում, ըստ նախնական տվյալների, այրվում է բնակելի տուն

23:36 06.12.2021

Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 21:47-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոր Արմավիր գյուղի 28-րդ փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ Ըստ նախնական տվյալների այրվում է բնակելի տուն (200 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։45-ին։

̰
Հաստատվել է 12-րդ դասարանում պետական ավարտական քննությունների ժամանակացույցը

23:28 06.12.2021

Հաստատվել է 12-րդ դասարանում պետական ավարտական քննությունների ժամանակացույցը, տեղեկացնում է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ Այս տարի քննությունները կիրականացվեն հունվարին՝ հնարավորություն ընձեռելով նախապատրաստվել արձակուրդային շրջանում։ Դպրոցներն էլ հնարավորություն կունենան ավելի հանգիստ ռեժիմում իրականացնել կիսամյակների ամփոփման աշխատանքները։ Մանրամասները՝ այստեղ։

̰
̰ ̰
Ճանապարհը հարթ ու սահուն չէ. Էդուարդ Աղաջանյանը՝ փոխվարչապետերի եռակողմ խմբի աշխատանքների մասին

22:50 06.12.2021

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումները պարերական բնույթ ունեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը: «Համանախագահող երկրներն ու դրանց ներկայացուցիչները փորձում են գտնել երկուստեք ընդունելի լուծումներ ու այս ճանապարհը հարթ, սահուն և հեշտ չէ: Այս պահին կարևորագույն արձանագրումն […]

̰
Հրդեհ Նոր Արմավիր գյուղում․ դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ և մեկ ջրատար

22:39 06.12.2021

Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 21:47-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոր Արմավիր գյուղի 28-րդ փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և մեկ ջրատար։

̰
ԼՂ խնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում. Էդուարդ Աղաջանյան

22:25 06.12.2021

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը: «Հայաստանը հետ քայլ չի անելու իր դիրքորոշումից, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում հարցի լուծմանը հավատարիմ մնալու հետ կապված: Այս հանգամանքը պետք է կարևորվի նաև մեր ներքաղաքական դիսկուրսում, որովհետև սա մի դիրքորոշում է, որը կիսում են միջազգային հանրության գրեթե […]

̰
Արարատի մարզում բախվել են ՎԱԶ 21150-ն ու ՎԱԶ 2106-ը. վերջինս գլխիվայր շրջվել է, կա վիրավոր

22:13 06.12.2021

Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 19-ամյա Ստեփան Մ-ն իր վարած ՎԱԶ 21150 մակնիշի ավտոմեքենայով Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել է Արարատի մարզի բնակիչ՝ 38-ամյա Հայրիկ Ք-ի վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով «06»-ը գլխիվայր շրջվել է, իսկ Ստեփան Մ․-ն […]

̰
̰
SHANTNEWS

21:55 06.12.2021

̰
Գարեգին Բ-ն ու Կաթողիկե Հայոց Պատրիարքն անդրադարձել են հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին

21:44 06.12.2021

Դեկտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ամենապատիվ Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկե Հայոց Պատրիարքին։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին։ Երկուստեք կարևորվեց մեր ժողովրդի միասնականության ամրապնդումն առկա դժվարությունների հաղթահարման գործում։

̰
Լուրերը, թե դպրոցում լինելու է երկու տնօրեն՝ սխալ են․ ԿԳՄՍ փոխնախարար

21:31 06.12.2021

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի ֆեյսբուքյան ասուլիս է տվել։ Լուրերը, թե դպրոցում լինելու է երկու տնօրեն՝ սխալ են։ Դպրոցում լինելու է մեկ տնօրեն և նա պատասխանատու է լինելու միայն բովանդակության համար: Վարչատնտեսական ղեկավարումն առաձնացվում է, իսկ տնօրենից պահանջը լինելու է խիստ բովանդակային. պետք է ապահովվի կրթության բարձր որակ։ Մեր դպրոցն այսօր լուծու՞մ է իր առջև […]

̰
ՆԱՏՕ-ն կարմիր գծեր չի ճանաչում. Պեսկով

21:18 06.12.2021

ՆԱՏՕ-ն չափազանց ագրեսիվ դիրքորոշում է ցուցաբերում և չի ճանաչում կարմիր գծերը, Ռուսաստանին դա դուր չի գալիս, Մոսկվան ապահովագրում է սեփական շահերը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք տեսնում ենք, որ ՆԱՏՕ-ն այժմ չափազանց ագրեսիվ դիրքորոշում է ցուցաբերում։ Տեսնում ենք պարոն Ստոլտենբերգի (ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար) հռետորաբանությունը։ Մենք տեսնում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների տարբեր […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

21:05 06.12.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Ստեփանավանի ոլորաններ կոչվող հատվածում, Վանաձոր-Դիլիջան և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ […]

̰
BACK_TO_TOP