13:28 06.12.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով վերահսկողությունը։ ԱԱՏՄ մասնագետները նախորդ շաբաթվա ընթացքում (29.11-05.12) իրականացրել են ընդհանուր 852 ստուգայցեր, որոնց արդյունքում արձանագրել են 31 խախտում։ Ըստ Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների, պատկերը հետևյալն է․ ✅Երևանի տարածքային կենտրոն՝ 579 ստուգայց, 13 խախտում, 8 իրավախախտում, 5 նախազգուշացում, 12 տուգանք, ✅Հարավային տարածքային […]
13:24 06.12.2021
Հանգստյան օրերին՝ դեկտեմբերի 4-ին և 5-ին, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները ստուգայցեր են անցկացրել հանրապետության սննդի շղթայի 41 օպերատորների մոտ: Երևանի (15), Վայոց ձորի (11), Գեղարքունիքի (և Արարատի (7) մարզերի հանրային սննդի օբյեկտներում և իրացման ցանցում ՍԱՏՄ տեսուչները, հակահամաճարակային միջոցառումների պահպանումը ստուգելու նպատակով իրականացվող վերահսկողության ընթացքում, խախտումներ չեն հայտնաբերել: Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը […]
13:15 06.12.2021
Դեկտեմբերի 6-ին` ժամը 11:47-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բյուրական գյուղի 13-րդ փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:19-ին:
13:07 06.12.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Դեկտեմբերի 5-6-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
00:29 06.12.2021
Դեկտեմբերի 5-ի՝ ժամը 21:20-ի սահմաններում, ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող 2002 թ. ծնված Գոռ Էդուարդի Մարտիրոսյանը : Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊԲ-ից։ Դեպքի մանրամանսերը պարզելու համար կատարվում է քննություն: ԱՀ Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի […]
23:58 04.12.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Ստեփանավանի ոլորաններ կոչվող հատվածում, Վանաձոր-Դիլիջան, Տաթև-Կապան և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում […]
23:57 04.12.2021
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 21։09-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Հովիկ Հայրապետյան»-ի անվան ձիասպորտի կենտրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Շիրակի փողոցի թիվ 74/10 հասցեի մոտակայքում բախվել են «BMW» (վարորդ՝ Ռ․ Գ․, […]
23:31 04.12.2021
ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, Արցախի Հանրապետության ուսումնական հաստատություններում հակահամաճարակային պայմանների խստիվ պահպանմամբ, ս.թ. դեկտեմբերի 6-ից ուսումնական գործընթացը կազմակերպվելու է հետևյալ կերպ. Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացն իրականացվելու է առկա՝ հնգօրյա ռեժիմով։ 25 հոգուց ավել խմբերի առկայության դեպքում ձևավորվելու է 2 խումբ, և դասագործընթացները կազմակերպվելու են հերթափոխով։ Այն աշակերտները, ովքեր […]
23:23 04.12.2021
Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 18:30-ի սահմաններում, Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 45-ամյա Կարապետ Ղ.-ի վարած Ford Transit մակնիշի և 30-ամյա Զհար Բ.-ի վարած Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենաները: Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել […]
23:05 04.12.2021
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերը և առավոտյան ժամերին լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով: Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Երևան քաղաքում դեկտեմբերի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
22:13 04.12.2021
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 18։31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են երկու ավտոմեքենա, ծուխ է նկատվում, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Քասախ գյուղի մոտակայքում, բախվել են «Opel» և «Mercedes» […]
21:37 04.12.2021
ԱՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ 1956թ. ծնված Սեյրան Սմբատի Սարգսյանի դիակը փոխանցվել է հայկական կողմին: Դիակի արտաքին զննության ժամանակ հայտնաբերվել է գնդակային մահացու վնասվածքներ: Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ադրբեջանցի զինվորականները մուտք են գործել Մարտունու շրջանի վարչական տարածքի հարևանությամբ տեղակայված չեզոք գոտի և բռնություն գործադրել անասնապահությամբ զբաղվող 65-ամյա Սեյրան Սարգսյանին, այնուհետև […]
21:25 04.12.2021
10 հայ գերիներին Ադրբեջանից Հայաստան տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարեց «Էրեբունի» օդանավակայանում։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիա-ն։ Ժամեր առաջ հայտնի դարձավ, որ Ադրբեջանն այսօր Հայաստանին է փոխանցել նոյեմբերի 16-ին սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ գերեվարված 10 հայ զինվորականի։ Ավելի ուշ հայտնի դարձան նաև Հայաստան վերադարձող գերիների անունները` Երիմյան Նարեկ Վոլոդյայի, Առաքելյան Արայիկ Արշալույսի, Ամիրխանյան Սերժիկ […]
21:18 04.12.2021
Կարճատև դադարից հետո այսօր վերսկսվել են զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների (մասունք) որոնողական աշխատանքները:Այս մասին տեղեկացրին ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։ Փրկարարական մեկ ջոկատով այսօր որոնումներ են իրականացվել Արցախի Հանրապետության հյուսիսարևելյան գոտում՝ Մատաղիսի ուղղությամբ: Որոնումներն արդյունք չեն տվել: Աշխատանքներն այս հատվածում արդյունք չեն տվել: Սակայն, ՊԲ ստորաբաժանման կողմից Մարտունու շրջանում իրականացված որոնողական աշխախատանքների արդյունքում հայտնաբերվել է […]
21:07 04.12.2021
Ադրբեջանական կողմը ԱՀ ՆԳ նախարարությանն է փոխանցել Ճարտար քաղաքի բնակիչ Սեյրան Սարգսյանի դին: Այս մասին տեղեկացրին ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։ Երեկ կեսօրին ադրբեջանցի զինվորականների կողմից բռնության ենթարկված և դիտավորությամբ կյանքից զրկված Ճարտար քաղաքային համայնքի 65-ամյա Սեյրան Սարգսյանի դին՝ ադրբեջանական կողմն այսօր Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում փոխանցել է ԱԻ պետական ծառայությանը: Փրկարարները՝ ծառայության տնօրեն Մեխակ […]
20:58 04.12.2021
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Էնդրյու Շոֆերը ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Իգոր Կովալյովը ՝ Ռուսաստանի Դաշնությունից և Բրիս Ռոքֆեյը ՝ Ֆրանսիայից) այսօր հրապարակել են հետևյալ հայտարարությունը․ «Համանախագահները դեկտեմբերի 1-ին հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեհուն Բայրամովի հետ՝ դեկտեմբերի 2-ին Ստոկհոլմում կայանալիք ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում: Համանախագահները նաև հանդիպել են ԵԱՀԿ գործող նոր […]
20:49 04.12.2021
Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես փոխանցում է shamshyan.com-ըԺամը 19:10-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ավտոճանապարհի՝ Քաղսի գյուղի վարչական տարածքում, բախվել են Mercedes ու Opel մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Արմենիա» […]
20:32 04.12.2021
Ռուսական կողմի միջնորդությամբ դեկտեմբերի 4-ին Հայաստան է վերադարձել 10 հայ գերի, ովքեր գերեվարվել էին Ադրբեջանի կողմից՝ նոյեմբերի 16-ին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստան վերադարձած անձինք են․ Երիմյան Նարեկ Վոլոդյայի, Առաքելյան Արայիկ Արշալույսի, Ամիրխանյան Սերժիկ Սամսոնի, Հակոբյան Գեվորգ Արայիկի, Նալբանդյան Ռոբերտ Մամիկոնի, Սարգսյան Հարութ Արամայիսի, Մանասյան Արտյոմ Սուրենի, Ավետիսյան Էրիկ Հունանի, Թևոսյան Արման Արթուրի, Հակոբյան Տիգրան Արմենի։
20:28 04.12.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Ստեփանավանի ոլորաններ կոչվող հատվածում, Վանաձոր-Դիլիջան և Տաթև-Կապան ավտոճանապարհներին, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Արթիկ-Ալագյազ […]
20:14 04.12.2021
Դեկտեմբերի 3-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն ընդունել է Հայաստանի Հանրապետության «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանին և կուսակցության անդամներին։ Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԳՆ-ից։պ Հանդիպման ընթացքում քննարկվել են արտաքին քաղաքական օրակարգում առկա ուղղություններին, արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, Արցախի առջև ծառացած ներկա իրողություններին և դրանց հաղթահարման եղանակներին վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային […]
23:59 03.12.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես երկկողմանի փակ է։ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար: Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին և Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Ստեփանավանի ոլորաններ կոչվող […]
23:40 03.12.2021
Դեկտեմբերի 3-ին, ժամը 20:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Hyundai Sonata» (վարորդ՝ Խ. Շ.) և «Opel Vectra» (վարորդ՝ Գ. Ա., ծնված 1989 թ.) մակնիշների ավտոմեքենաները: […]
23:15 03.12.2021
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերը և առավոտյան ժամերին լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Երևան քաղաքում դեկտեմբերի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
23:07 03.12.2021
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել գրող, հրապարակախոս Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը, որին մասնակցել են ՀՀ վարչապետը, պետական, քաղաքական, մշակութային գործիչներ, հարազատները: Հիշեցնենք՝ նա մահացել էր արտերկրում հոկտեմբերի 15-ին, 75 տարեկանում: Վանո Սիրադեղյանի աճյունը Հայաստան տեղափոխելու և հուղարկավորելու համար նոյեմբերի 2-ին վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի […]
22:59 03.12.2021
Ոստիկանությունը շարունակում է ապօրինի միգրացիայի դեմ պայքարը։ Պարբերաբար իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ։ Օրերս Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հերթական կանխարգելիչ միջոցառումն իրականացվեց։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, քրեական ոստիկանության գլխավոր վարչության անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնի և ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները վարչական շրջանի հյուրանոցներում հայտնաբերեցին առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի կամ անվավեր փաստաթղթերով բնակվող օտարերկրյա 8 քաղաքացու։ Նրանք […]
22:31 03.12.2021
Ամերիկյան «Fitch Ratings» վարկանիշային գործակալությունը նվազեցրել է Թուրքիայի վարկանիշը։ Նախկին «BB» մակարդակի փոխարեն այժմ Թուրքիայի վարկունակությունը գնահատվել է «BB-» կատեգորիայում, իսկ վարկունակության գնահատականի կանխատեսումը վերանայելուց հետո բացասական է արձանագրվել։ Նշենք, որ գործակալության փետրվարի 19-ի զեկույցում կանխատեսվել էր, որ վարկունակության գնահատականը բացասականից անցում կկատարի կայուն կատեգորիայի։ Կանխատեսումների փոփոխության համար որպես պատճառ նշվում է «վստահության կորուստը, որը […]
22:18 03.12.2021
Բրիտանական Engineered Arts ընկերությունը ստեղծել է հումանոիդ ռոբոտ, որն ունակ է առավելագույնս իրատեսորեն ցուցադրել մարդկային դիմախաղերը: Կայքում հայտնվել է աշխատանքի նվաճումների տեսանյութ-հաստատում: Ameca ռոբոտը շարժում է ձեռքերը և ակնթարթորեն ցույց է տալիս դեմքի արտահայտությունները։ Մասնավորապես, նա զարմանում է իր ձեռքերի եւ մատների շարժումների սահունությունից, բայց նա դեռ չի կարող քայլել։ Ստորին կեսը գրեթե չի գործում, […]