20:52 06.12.2021
2021 թվականի նոյեմբերի 22-ին մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ տեղեկություններ են ստացվել Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղում բնակվող, Ռուսաստանի Դաշնության քաղաքացու նկատմամբ Արցախի Հանրապետության ոստիկանության ծառայողների կողմից բռնություն գործադրելու դեպքի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ Սահմանված կարգով բողոքը ուսումնասիրելուց հետո «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` բողոք […]
20:26 06.12.2021
Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Բարձրագույն դատական խորհրդում մեկնարկեց Վարչական դատարանի դատավոր Արշակ Ալավերդյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ՝ Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդության քննությունը: Ըստ միջնորդության հիմնավորման՝ դատավորի կողմից թույլ են տրվել «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 8-րդ կետերով, ինչպես նաև 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին […]
20:12 06.12.2021
Այսօր` դեկտեմբերի 6-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի «Թափեր» կոչվող վայրում՝ անասնագոմի տարածքում, դի կա։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները Ակունք գյուղի բնակիչ՝ 40-ամյա Ռուստամ Սահակյանին պատկանող անասնագոմի մոտ կապված շան բնի դիմաց, գետին ընկած վիճակում հայտնաբերել […]
16:01 06.12.2021
Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված բարձր ակտիվություն։ Ակտիվությունն արձանագրվում է ինչպես ամբուլատոր պոլիկլինիկական, այնպես էլ հիվանդանոցային կազմակերպություններ դիմելիության և շտապօգնության կանչերում։ Դետքային համաճարակաբանական հսկողության շրջանակներում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում շարունակվում են հայտնաբերվել գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակի վիրուսի հարուցիչներ։ Սուր շնչառական վարակներով չհիվանդանալու, ինչպես նաև հիվանդության բարդություններից խուսափելու նպատակով՝ ԱՆ հիվանդությունների […]
16:00 06.12.2021
2022 թվականի հունվարից մինչև 70 տարեկան անձանց կենսաթոշակը կկազմի 260 լարի, 70 և բարձր տարիքի անձանց համար՝ 300 լարի, իսկ վետերանների օգնությունը կավելանա մինչև 100 լարի։ 1tv․ge–ի փոխանցմամբ՝ այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Եկող տարի կենսաթոշակների ծավալը կավելանա։ 2022 թվականի հունվարից մինչև 70 տարեկանների համար կենսաթոշակը սահմանվում է 260 […]
15:59 06.12.2021
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները դիտարկում են իրականացրել ավազի հանքարդյունահանմամբ և վերամշակմամբ զբաղվող «ԳՈԳ-ԱՐՍ» ՍՊԸ-ում: Դիտարկմամբ պարզվել է, որ ընկերությունը քարի վերամշակումն իրականացնում է առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացության առկայության: Քարի վերամշակման գործողությունը կասեցվել է, առկա արտադրական սարքավորումները կապարակնքվել՝ մինչև կասեցման հիմքի վերացումը։
15:58 06.12.2021
Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 13:32-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ կցորդիչով բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է Իջևան քաղաքի լճի մոտակայքում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Դիլիջան հատվածի 4-րդ կմ-ին բախվել են «MAN» մակնիշի բեռնատարը (վարորդ` Ռ. Գ., ծնված 1962 […]
15:54 06.12.2021
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի դեկտեմբերի 6-ի հերթական նիստում ընդգրկված էր ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը: Հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, հաշվի առնելով նախագծում տեղ գտած մի շարք դրույթներ, հեղինակներին առաջարկել է նախագծի քննարկումն անցկացնել փակ ձևաչափով: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը նշել է, որ խմբակցությունը դեմ է […]
15:50 06.12.2021
Պայքարը կսրվի և չի դադարի մինչև ձեր պարտությունը, եթե ուշքի գաք և գաք ազգային հաշտեցման, սա լավագույն լուծումն է բոլորի համար,- 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նամակում, որը հրապարակվել է նրա ֆեյսբուքյան էջում։ «Այս օրերին ՊԱԾ-ն ակտիվորեն լուրեր է տարածում, որ ինձ Գորիից հետ են ուղարկելու բանտ, չնայած նրան, […]
15:48 06.12.2021
ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն Արմեն Գևորգյանի նախագահությամբ դեկտեմբերի 6-ի նիստին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը քննարկման է ներկայացրել ««Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով չկանոնակարգվող արտադրանքի շրջանառության կարգի և տվյալ արտադրանքի անվտանգության ապահովման կանոնների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Համաձայնագիրը ստորագրվել է 2020 թվականին: Փաստաթղթով սահմանվում […]
15:44 06.12.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Ստեփանավանի ոլորաններ կոչվող հատվածում, Վանաձոր-Դիլիջան և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ […]
15:41 06.12.2021
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները պետական վերահսկողություն են իրականացրել «Անամել» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում և հայտնաբերել իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ: Մասնավորապես՝ պարզվել է, որ արտադրական, օժանդակ և կենցաղային սենքերն ունեն վերանորոգման կարիք, արտադրամասում ապահովված չէ պաշտպանությունը խաչաձև աղտոտումից, բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը, որոնք անմիջական շփման մեջ են […]
15:36 06.12.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը։ Սևանա լճի մակարդակը նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել` 1900.46 մ (05.12.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 7սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 6 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ն […]
15:31 06.12.2021
Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ պարեկային ծառայողների հետ համատեղ վերահսկողական աշխատանքներ է իրականացրել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններում։ ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից մշտադիտարկվել են նշված վարչական շրջաններով կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 30 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 4 դեպք, որոնք վերաբերել են վարորդի […]
15:26 06.12.2021
Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 11:47-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բյուրական գյուղի 13-րդ փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:19-ին, մարվել՝ 13։40-ին։ Այրվել են անասնագոմի ծածկի փայտյա […]
15:23 06.12.2021
Երևանի կանաչ գոտիները քաղաքի պատմության մի մասն են: Քչերը գիտեն, որ քաղաքի փողոցներում ու այգիներում են թաքնված Երևանի ավելի քան մեկդարյա կանաչ պահապանները: Թե քանի ծառ կա քաղաքում, քանի տարեկան են դրանք, ինչ վիճակում՝ մինչև օրս տվյալներ չկային: Բայց մասնագետներն արդեն գործի են անցել: «Երևանի տարեց ծառերը ունեն 100 տարի և ավելի պատմություն: Դրանք քաղաքի […]
15:09 06.12.2021
Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում «Nika Art» կազմակերպության տնօրեն Նիկոլ Պարազյանի նախաձեռնությամբ կկայանա ցուցահանդես: Կներկայացվեն սահմանամերձ գյուղերի և արցախահայ երեխաների նկարներն ու ձեռագործ աշխատանքները: Ցուցահանդեսին ներկա կլինեն պատգամավորներ, ԱԺ աշխատակիցներ, հրավիրված անձինք:
15:08 06.12.2021
Անցած շաբաթվա ընթացքում ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում իրավախախտումների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 59 հաղորդում: Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ դրանցից 42-ն արդեն բացահայտվել է: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` անցած շաբաթվա ընթացքում ավելացել է մարմնական վնասվածք հասցնելու դեպքերը: Ստացված 11 հաղորդումից 10-ն արդեն բացահայտվել է: Ոստիկանության քրեական հետախուզության վարչության և շրջանային բաժինների […]
15:02 06.12.2021
Դեկտեմբերի 5-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Կամավորների միջազգային օր։ Այս առիթով «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպությունը ՀՀ Ազգային ժողովի Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի և ՄԵԿ երիտասարդական հարթակի հետ համատեղ անցկացրել է «Հայաստանում կամավորության զարգացման համար բարենպաստ միջավայր ստեղծելու հեռանկարներն ու հնարավորությունները» երիտասարդական ֆորումը: Ֆորումին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ […]
14:49 06.12.2021
Հայաստանում առաջիկայում արդեն շրջանառության մեջ կդրվի երկրում արտադրված «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութը, որը կկիրառվի որպես երրորդ, այսինքն՝ խթանիչ դեղաչափ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 6-ին «Լիկվոր» դեղագործական ընկերությունում շրջայցից հետո հայտնեցին ՀՀ առողջապահության և էկոնոմիկայի նախարարները: «Շատ ուրախալի է, որ ՀՀ-ում դեղագործական արտադրությունը ևս մեկ քայլ, շատ մեծ քայլ առաջ է գնում, իր ներուժն իրացնում է»,- ասաց ՀՀ […]
14:42 06.12.2021
Դեկտեմբերի 6-ին` ժամը 09:50-ին, որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Շամբ գյուղի ջրամբարի մոտակայքում հայտնաբերվել է Ա․ Հ․-ի (ծնված 1937 թ․) դին: Որոնողական աշխատանքներին մասնակցել է գյուղի 25 բնակիչ։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին` ժամը 19:03-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շամբ գյուղի […]
14:22 06.12.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Բացի Անվտանգության խորհրդի անդամներից՝ նիստին մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ […]
14:13 06.12.2021
Մյուս տարի աննախադեպ՝ շուրջ 1 մլրդ դրամ է տրամադրվելու մշակույթի ոլորտի նյութատեխնիկական բազայի արդիականացման համար։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, որը վարել է նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը: Նիստի օրակարգում ներառված էին ՀՀ մշակույթի ոլորտի պահպանության և զարգացման ռազմավարության, միջոցառումների պլանի ներկայացմանը, մշակույթի ոլորտին դրամաշնորհների […]
14:06 06.12.2021
2021 թվականի նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 772 զանգ: Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 3 ելք: Դժբախտ ելքով դեպք է արձանագրվել դեկտեմբերի 2-ին: Այրվել է Ստեփանակերտ քաղաքի 59-ամյա բնակչին պատկանող բնակելի մեկհարկանի տունը՝ մասնակի, որտեղ հայտնաբերվել է վերջինիս դին: Բարեբախտաբար արձանագրված մյուս երկու հրդեհներից […]
13:59 06.12.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ֆրանսահայ հայտնի կինոռեժիսոր Անրի Վեռնոյի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել հոբելյանական համերգ, որին ներկա էր ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Բացման խոսքում Վահրամ Դումանյանը կարևորել է հայ ազգի մեծանուն զավակ Անրի Վեռնոյի նշանակալից վաստակն ու ժառանգությունը ֆրանսիական կինոյի պատմության մեջ, ինչպես նաև Հայոց ցեղասպանության հանրահռչակմանն ու […]
13:54 06.12.2021
Թուրքիայի քրդաբնակ Մարդին նահանգի համանուն քաղաքում իշխանություններն արգելել են բեմադրել քրդերեն լեզվով թատերական ներկայացում: Ինչպես տեղեկացնում է Ermenihaber-ը՝ դեկտեմբերի 5-ին քաղաքի հյուրանոցներից մեկի սրահում նախատեսված ներկայացման բեմադրությունն արգելելու համար նահանգապետարանը որպես հիմք է ներկայացրել զանգվածային միջոցառումների արգելանքի մասին որոշումը: Հաղորդվում է, որ մերժում ստանալուց հետո ներկայացման կազմակերպիչները կրկին դիմել են նահանգապետարան՝ ապագայում ավելի հարմար ամսաթվով […]
13:48 06.12.2021
Չեզոքացուցիչների առկայությունը մեքենաների տեխզննման ժամանակ պարտադիր է լինելու։ Այդ մասին հայտնում է շրջակա միջավայրի նախարարությունը։ Նախարարության կողմից մշակված նախագծով առաջարկվում է մեքենաներից չեզոքացուցիչների՝ կատալիզատորների ապամոնտաժումը կասեցնելու համար վերահսկողական մեխանիզմներ սահմանել: Նախագծի ընդունման դեպքում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության ժամանակ պարտադիր կդառնա նաև կատալիզատորի առկայությունը:
13:40 06.12.2021
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ըստ մարզերի հրապարակել 2021թ. դեկտեմբերի 5-ին հանրապետության մի շարք մարզերում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առերևույթ ընտրական հանցագործության դեպքերի, դրանց տեսակների, իրավապահ մարմինների կողմից դրանց առթիվ ձեռնարկված միջոցների վերաբերյալ հանրության իրազեկման գործընթացը: Մասնավորապես, դեկտեմբերի 5-ին Շիրակի մարզի Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արթիկ համայնքներում ևս կայացել են ՏԻՄ ընտրություններ: Վերջիններիս նախընտրական քարոզարշավի […]
13:33 06.12.2021
ԱՄՆ-ի Կրոնական ազատությունների միջազգային հանձնաժողովը Թուրքիայի վերաբերյալ աղմկահարույց զեկույց է հրապարակել։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ Թուրքիան մեղադրվել է կրոնական փոքրամասնությունների դեմ թշնամանքի միջավայրը թեժացնելու մեջ։ Ընդգծվել է, որ թուրքական կառավարությունը հանդուրժում է ատելության խոսքն ու բռնության ակտերը երկրի և՛ մուսուլման և՛ ոչ մուսուլման կրոնական փոքրամասնությունների նկատմամբ։ Նշվել է, որ հատկապես Թուրքիայի հայ համայնքին ահաբեկելու նոր […]