13:37 01.12.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես երկկողմանի փակ է։ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Լոռու մարզի Ստեփանավան և Տաշիր (մառախուղ) քաղաքներում տեղում […]
13:31 01.12.2021
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում նոյեմբերի 30-ին տեղի է ունեցել «Հողի գաղտնիքը. Շահումյանի նորահայտ դամբարանը (մ.թ.ա. 2800-2600 թթ.)» խորագրով ցուցահանդեսի բացումը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, Հնագիտության և ագգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, արվեստի և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, դպրոցականներ։ Նախարար Վահրամ […]
13:24 01.12.2021
Թուրքական լիրայի արժեզրկման վերաբերյալ հեռուստաեթերում նախագահ Ռեջեփ Էրդողանի մեկնաբանություններից հետո լիրայի արժեզրկման հերթական ռեկորդն է գրանցվել, փոխանցում է Ermenihaber-ը։ Նոյեմբերի 30-ին ուղիղ եթերում Էրդողանը, մեկնաբանելով ազգային արժույթի շարունակական արժեզրկումը, կրկին ասել էր, որ իր կառավարությունը վարում է տոկոսադրույքի նվազեցման քաղաքականություն: Ըստ Թուրքիայի նախագահի՝ իրենք տնտեսության նոր մոդել են որդեգրել, որի շրջանակներում նվազեցնում են վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ […]
13:17 01.12.2021
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը դեկտեմբերի 1-ից պաշտոնապես ներկայացնում է Ամերիկայի Միացյալ Նահանգները: ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքում Արոնյանը ներկայացված է որպես ԱՄՆ ներկայացուցիչ: Հիշեցնենք, որ Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը դեռ մարտին ասել էր, որ որոշել է տեղափոխվել ԱՄՆ:
13:12 01.12.2021
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Նորալուսին» ՍՊԸ 3 տնօրենների կողմից կեղծ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲ ընկերության տնօրենին առանձնապես խոշոր չափերի յուրացումներ կատարելուն օժանդակելու և վերջինիս կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու դեպքերի մի շարք հանգամանքներ: Ինչպես […]
13:06 01.12.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Նոյեմբերի 30-դեկտեմբերի 1-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
00:00 01.12.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես երկկողմանի փակ է։ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում առկա է մառախուղ։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
23:59 30.11.2021
Տեսանյութ է հայտնվել, որում երևում է, թե ինչպես է նորագույն F-35 կործանիչն ընկել Բրիտանական HMS Queen Elizabeth նավատորմի ավիակրի վրայից: Այս մասին գրում է BBC-ն: Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 17-ին: Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է ինքնաթիռը մոտենում տախտակամածի եզրին, բայց արագությունը հավաքելու փոխարեն դանդաղում է եւ ընկնում օվկիանոս: Օդաչուն հասցրել է կատապուլտվել […]
23:57 30.11.2021
Նոյեմբերի 30-ին` ժամը 22:08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել Երևանի Նորքի փողոցի թիվ 19/7 շենքի մոտակա շինհրապարակում (կատլավան)․ կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման […]
23:47 30.11.2021
Չինաստանի հարավ-արևմուտքում ՝ Տիբեթի ինքնավար շրջանում, նոյեմբերի 30-ին 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Սեյսմոլոգիական վարչության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Պեկինի ժամանակով 21:53-ին: Էպիկենտրոնը գտնվել է Նագչու քաղաքային օկրուգում՝ Շուանհու գավառի տարածքում։ Մասնագետները նշել են, որ օջախը գտնվել է մոտ 10 կմ խորության վրա: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
23:35 30.11.2021
Ավստրիական Salzburg Schokolade ընկերությունը, որը հանդիսանում է «Մոցարտ» կոնֆետների արտադրողներից մեկը, սնանկության դիմում է ներկայացրել: Այս մասին հայտնում է Die Presse գործակալությունը։ Նշվում է, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով նվազել է հրուշակեղենի պահանջարկը, ինչի հետևանքով Վիեննայում և Զալցբուրգում քաղցրավենիքի խանութները փակվել են մի քանի շաբաթվա ընթացքում: «Ընթացիկ լոքդաունը, աշխատավարձերը և հումքի, էլեկտրաէներգիայի, լոգիստիկ ծախսերի զգալի աճը […]
23:17 30.11.2021
Շառլ Ազնավուրի մեծ երկրպագու, դերասան, երգիչ և երգահան Ժուլիեն Քլերքը «France 5» հեռուստաալիքի «C à vous» հաղորդմանն է հյուրընկալվել։ Ինչպես փոխանցում է Rusarminfo-ն, երաժիշտը պատմել է ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ առաջին անգամ բեմ դուրս գալու մասին։ Քլերքը նաև նշել է, որ Ազնավուրի հետ վերջին զրույցը տեղի է ունեցել ամառային շրջագայության ժամանակ, որի ընթացքում նրանք […]
23:02 30.11.2021
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 1-ի գիշերը, 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 1-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 2-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևելյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-ի ցերեկը հյուսիսային շրջաններում կնվազի […]
22:33 30.11.2021
Ռուսաստանի Սոչի քաղաքում բնակվող Գրիգոր Ասատրյանը Սև ծովի ափին քարերից արտասովոր աշտարակներ է կառուցում, փոխանցում է Rusarminfo-ն։ «АиФ-Юг»-ի հետ զրույցում Ասատրյանը պատմել է, որ 2015-ին կառուցել է առաջին աշտարակը՝ Հայաստան բանակ զորակոչվելուց առաջ։ 3 տարվա դադարից հետո, երբ Սոչի է վերադարձել, նորից սկսել է զբաղվել դրանով։ Այդ ժամանակ նա հավաքել է ամենախոշոր աշտարակներից մեկը՝ ավելի […]
22:15 30.11.2021
Ստամբուլի ափերի մոտ սաստիկ վատ եղանակի պատճառով նավ է խորտակվել։ Այս մասին հայտնում է CNN Türk-ը։ Բացի այդ, Դենիզլի-Ստամբուլ ինքնաթիռը, որը մեկնել էր այսօր առավոտյան ժամը 9: 55-ին, փոթորկի պատճառով չի կարողացել վայրէջք կատարել օդանավակայանի թռիչքուղու վրա: Չվերթը պետք է տևեր 1 ժամ 10 րոպե, բայց ինքնաթիռը վայրէջք է կատարել 3 ժամ 36 րոպե հետո […]
21:57 30.11.2021
ԱՄՆ-ի առաջին տիկին Ջիլ Բայդենը և հարյուր կամավորներ Սպիտակ տունը զարդարել են տարվա ամենահրաշալի՝ Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ: Զարդանախշերի համար օգտագործվել են մոտ երկու կիլոմետր զարդանախշեր, ավելի քան երեք հարյուր մոմ և 10 հազար զարդ: Նստավայրում 41 տոնածառ են տեղադրել։ Սուրբ Ծննդյան գլխավոր եղևնին զարդարել են սպիտակ աղավնիներով և ԱՄՆ-ի բոլոր նահանգների անուններով […]
21:27 30.11.2021
SpaceX տիեզերական ընկերության հիմնադիր և սեփականատեր Իլոն Մասկը, որը դժգոհ է Raptor հրթիռային շարժիչների մշակման թույլ առաջընթացից, իր աշխատակիցներին հայտնել է, որ իրենց արտադրության մեջ ճգնաժամը «սնանկության ռիսկ» է ստեղծում, հաղորդում է CNBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով աշխատակիցներին ուղարկված էլեկտրոնային հաղորդագրությունը: Raptor-ը փակ ցիկլի հեղուկ հրթիռային շարժիչ է, որն աշխատում է հեղուկ մեթանով և թթվածնով, Մասկը հույս […]
21:13 30.11.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 2-3-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա, Եվրասիական 2-րդ համագումարին մասնակցելու նպատակով: Այդ մասին տեղեկացնում ենք կառավարության կայքից: Ըստ վարչապետի 1363 – Ա որոշման՝ էկոնոմիկայի նախարարը գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն պետք է ներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին […]
21:00 30.11.2021
Չինաստանում գաղտնի փաստաթղթերի զանգվածային արտահոսք է տեղի ունեցել, որոնք պետության բարձրագույն ղեկավարներին, մասնավորապես, ՉԺՀ-ի ղեկավար Սի Ցզինպինին կապում են ույղուր մահմեդականների դեմ իշխանության բռնաճնշումների հետ: Այս մասին հայտնել է BBC-ն։ Սինցզյան թղթեր անվանված փաստաթղթերը, ի պատիվ այն տարածաշրջանի, որտեղ բնակվում է Չինաստանի ույղուրների մեծամասնությունը, վկայում են այն մասին, որ Չինաստանի Կոմունիստական կուսակցության (ՉԿԿ) առաջնորդները, ներառյալ […]
20:49 30.11.2021
NASA տիեզերական գործակալությունը վերլուծել է իր իրական առաքելությունները և տեսանյութ ստեղծել այն մասին, թե ինչ է սպասում մարդկանց այլ մոլորակներում: Հոլովակը ստեղծվել է ռեժիսոր Քրիս Սմիթի կողմից Հարավային Կալիֆոռնիայում NASA-ի ռեակտիվ շարժման լաբորատորիայի զբոսաշրջային պաստառների հիման վրա: «Մեր հետազոտող ռոբոտները ճամփորդել են մեր արեգակնային համակարգով, բայց երկրի սահմաններից դուրս միակ տեղը, որտեղ մարդիկ են եղել, […]
20:37 30.11.2021
ԱՄԷ-ում բնակվող գործարար Աբրահամ Մելքոնյանը Դուբայի միջազգային օդանավակայանում 1 մլն դոլար է շահել։ Ինչպես փոխանցում է Rusarminfo-ն, 50-ամյա հայ գործարարը դարձել է առաջին հայը, որ հաղթել է «Հազարամյակի միլիոնատեր» շարքում։ Ինչպես հաղորդում է «Zawya» լրատվական պորտալը, խաղարկությունն անցկացվել է 2021 թվականի նոյեմբերի 30-ին: Շահած տոմսը Մելքոնյանը ձեռք է բերել նոյեմբերի 18-ին։ Մելքոնյանն ապրում է Դուբայում […]
20:26 30.11.2021
Հնդկական Բուրհանփուրից գործարար Անանդ Պրակաշ Չուկսին 27-ամյա կնոջը Թաջ Մահալի փոքրացված կրկնօրինակ է նվիրել։ Այս մասին հայտնում է Oddity Central պարբերականը։ Նշվում է, որ շինարարության համար պահանջվել է 3 տարի և 260 հազար դոլար։ Շքեղ ինտերիերով տունը ունի չորս ննջասենյակ, խոհանոց, գրադարան, ինչպես նաև մեդիտացիայի սենյակ։ 52-ամյա Չուկսին ցանկացել է կնոջը 24 մետր բարձրությամբ տուն […]
20:13 30.11.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես երկկողմանի փակ է։ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում առկա է մառախուղ։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
16:00 30.11.2021
Մարզերում շարունակվում է COVID-19-ի դեմ պատվաստումային ակտիվ գործընթացը: Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ, Նորադուս, Ներքին Գետաշեն և Ձորագյուղ բնակավայրերի բնակիչների շրջանում պատվաստումային շրջիկ կայանների միջոցով մասնագետներն իրականացնում են իրազեկման համապատասխան աշխատանքներ, բժշկական խորհրդատվություն քովիդի` առողջությանը սպառնացող վնասների, բարդությունների և պատվաստման անհրաժեշտության վերաբերյալ: Երկօրյա շրջայցի ընթացքը ցույց է տալիս, որ գյուղերում նույնպես պատվաստվածների ցուցանիշն ավելանում է, և շրջիկ […]
15:58 30.11.2021
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) այսօր հրապարակեց 11 տարի առաջ Չարենցավանի դպրոցներից մեկում ծեծկռտուքի պատճառով մահացած տասնամյա Դերենիկ Գասպարյանի գործով վճիռը, փոխանցում է Ազատություն ռադիոկայանը։ Ստրասբուրգյան դատարան չի համարում, որ խախտվել է դպրոցականի կյանքի իրավունքը։ «Բավարար ապացույցներ չկային՝ եզրակացնելու, որ դպրոցի իշխանությունները չեն կատարել Կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված իրենց պարտավորությունը՝ ապահովելու Դերենիկ Գ.-ի կյանքի համար անհրաժեշտ […]
15:50 30.11.2021
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանեց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները: 2022 թվականի համար սոցիալապես անապահով բաժանորդների համար սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար՝ 200,47 դրամ: Հիշեցնենք, որ 2021 թվականի օգոստոսի 9-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը Հանձնաժողով է ներկայացրել խմելու ջրի մատակարարման և […]
15:43 30.11.2021
Ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է 14 ադրբեջանցի սպա։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Լրատվամիջոցները հրապարակել են մահացած զինծառայողների անունները․ Գնդապետ Ֆիզուլի Ջավադով Գնդապետ-լեյտենանտ Էմիլ Նազիրով Կապիտան Ջավիդ Բայրամլի Մայոր Էլմիր Հասանով Մայոր Էմիլ Մայիլով Մայոր Էլբրուս Ահմեդով Մայոր Մուրադ Մամմադով Կապիտան Խայյամ Ալիև Ավագ լեյտենանտ Աբդուլլահ Սուլեյմանով Մայոր Էմիլ Ալիև Լեյտենանտ Դերյա […]
15:36 30.11.2021
Վրաստանի արտաքին գործերի նախարար, փոխվարչապետ Դավիթ Զալկալիանին կմասնակցի ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների երկօրյա հանդիպմանը, որը մեկնարկում է այսօր՝ նոյեմբերի 30-ին, Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում։ Վրաստանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ Դավիթ Զալկալիանին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլենի հետ կմասնակցի Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին և ելույթ կունենա իր գործընկեր նախարարների համար, փոխանցում է Ermenihaber-ը։ ՆԱՏՕ-ի նախարարական […]