TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+26.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Կասկած չկա, որ բջջային կապի և համացանցի հասանելիությունն Արցախում միտումնավոր խլացվում է ադրբեջանցիների կողմից․ ԱՀ ՄԻՊ

16:27 01.12.2021

Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում հեռահաղորդակցության միջոցների, մասնավորապես՝ բջջային կապի ու համացանցի խլացման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ահազանգել էր դեռևս սույն տարվա օգոստոսին, գրել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Նույն հարցով ԱՀ իրավասու մարմինների և ոլորտում ծառայություններ մատուցող ընկերությունների հետ քննարկումների արդյունքում հարցը ներկայացվել է նաև Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավարությանը, և վերջիններիս […]

̰
Ապօրինի հատված ծառեր տեղափոխելու և իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով ձերբակալվել է երեք անձ

16:24 01.12.2021

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում ձերբակալվել է 3 անձ. նրանցից մեկը՝ ապօրինի հատված ծառերից ստացված փայտանյութի տեղափոխման, իսկ երկուսը՝ իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող ոստիկանության ծառայողների և անտառտնտեսության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով: Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ 2021թ. նոյեմբերի 30-ին՝ ժամը […]

̰
Մշտադիտարկվել է Կենտրոն վարչական շրջանի և դրան հարակից տարածքների հանրային տրանսպորտը

16:23 01.12.2021

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը դեկտեմբերի 1-ին ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ մշտադիտարկել են մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի և դրան հարակից տարածքների հանրային տրանսպորտը։ Հանրային տրանսպորտի կանգառի կետերում ուսումնասիրվել է Կենտրոնով և դրան հարակից տարածքներով ուղևորափոխադրում կատարող 50 տրանսպորտային միջոց։  

̰
«Շիրակ» – ԲԿՄԱ-2 հանդիպումը հետաձգվել է

16:18 01.12.2021

Դեկտեմբերի 1-ին՝ Գյումրիում, պետք է կայանար ՀՀ Առաջին խմբի առաջնության 15-րդ մրցափուլի «Շիրակ» – ԲԿՄԱ-2 հանդիպումը։ Հանդիպման մեկնարկից անմիջապես առաջ, ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի, ՄԿԱ բաժնի, պատվիրակի, մրցավարական անձնակազմի և երկու թիմերի ներկայացուցիչների խորհրդակցության արդյունքում, որոշվել է խաղը հետաձգել անորոշ ժամանակով՝ հաշվի առնելով բարդ եղանակային պայմանները և այն փաստը, որ ներկա պահին չկա որևէ երաշխիք, որ […]

̰
Դավութօղլուն՝ Էրդողանին. «Ի սեր Աստծո, էլ մի՛ խոսիր»

16:13 01.12.2021

Թուրքիայի նախկին վարչապետ, ընդդիմադիր «Ապագա» կուսակցության հիմնադիր Ահմեթ Դավութօղլուն սոցցանցում կատարած գրառմամբ նախագահ Էրդողանին խնդրել է այլևս չխոսել լիրայի կուրսի վերաբերյալ, քանի որ դրանից հետո ավելի է արժեզրկվում թուրքական արժույթը, փոխանցում է Ermenihaber-ը։ Բանն այն է, որ Էրդողանը նոյեմբերի 30-ին թուրքական TRT-ի կազմակերպած եթերի ժամանակ մեկնաբանելով ազգային արժույթի շարունակական արժեզրկումը, կրկին ասել էր, որ իր […]

̰
Հայաստան-ԵՄ համաձայնագրի կատարումը շոշափելի օգուտներ կընձեռի ՀՀ քաղաքացիներին. Ռուբեն Ռուբինյան

16:08 01.12.2021

Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ CEPA-ի ուժի մեջ մտնելը նշանավորել է Հայաստանի և Եվրոպական միության միջև երկկողմ համագործակցության նոր՝ դարակազմիկ փուլի սկիզբը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին ասել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» Թվինինգ ծրագրի […]

̰
Վահրամ Դումանյանն այցելել է կինեմատոգրաֆիայի լեգենդ Արտավազդ Փելեշյանին

16:04 01.12.2021

Ամստերդամում անցկացվող Փաստավավերագրական կինոյի միջազգային թիվ մեկ փառատոնում՝ IDFA-ում (The International Documentary Film Festival Amsterdam), կազմակերպվել է համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական Արտավազդ Փելեշյանի մեծարման երեկոն: Ի մեծարումն արվեստագետի՝ տեղի է ունեցել նրա «Բնություն» ֆիլմի պրեմիերան: Փառատոնի շրջանակում Փելեշյանն արժանացել է «Life achievement award» («Ստեղծագործական նվաճումների համար») հատուկ, ոչ ամենամյա բացառիկ մրցանակին՝ կինոյի ոլորտում ունեցած անգնահատելի ավանդի […]

̰
Ջաջուռի ոլորաններում ձնաբուք է. իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

15:59 01.12.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես երկկողմանի փակ է։ Շիրակի և Լոռու մարզերում, Արագածոտնի մարզի Ապարանի, Թալինի և Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Շիրակի մարզի […]

̰
Գործադիրն առաջարկում է չեղյալ ճանաչել նույնանուն երկու օրենքներում լրացումներն ու փոփոխությունները

15:55 01.12.2021

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 1-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է կառավարության հեղինակած ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի հունվարի 22-ի ՀՕ-6-Ն օրենքը չեղյալ ճանաչելու մասին» և ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի դեկտեմբերի 9-ի ՀՕ-495-Ն օրենքում փոփոխություններ […]

̰
Մոսկվայում դեկտեմբերի 1-ին կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը

15:53 01.12.2021

Մոսկվայում դեկտեմբերի 1-ին կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը: «Արմենպրես»-ն այդ մասին տեղեկացավ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից: Եռակողմ աշխատանքային խումբը ստեղծվել էր տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով:

̰
Այրվել է «VAZ-21112» մակնիշի ավտոմեքենան

15:51 01.12.2021

Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 13։24-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամասիա գյուղի 7-րդ փողոցի 1-ին փակուղու տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:42-ին, մարվել՝ 13:55-ին: Այրվել է «VAZ-21112» մակնիշի ավտոմեքենան:

̰
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է առաջարկում Հարկային օրենսգրքում

15:49 01.12.2021

Դեկտեմբերի 1-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Նշվել է, որ 2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտել օրենսգրքով սահմանված տրանսֆերային գնագոյացման կարգավորումները, սակայն բացակայում են անհրաժեշտ հարկային վարչարարություն իրականացնելու համար համապատասխան օրենսդրական հիմքերը: Նախագծի […]

̰
Վարդաբլուր գյուղում հրդեհ է բռնկվել

15:48 01.12.2021

Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 08։17-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդաբլուր գյուղի «Սարի թաղ» կոչվող տարածքում գտնվող տներից մեկի տանիքում և մոտակա անասնագոմում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։20-ին, մարվել՝ 12։35-ին։ Այրվել են անասնագոմի (մոտ 40 […]

̰
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից գործելու է ՓՄՁ ոլորտի հարցերով աշխատանքային խումբ

15:45 01.12.2021

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 1-ի նիստում հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանի առաջարկությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կզբաղվի ՓՄՁ ոլորտի խնդիրներով, անհրաժեշտության դեպքում մշտական հանձնաժողովին կառաջարկի օրենսդրական նախաձեռնություններ: Բաբկեն Թունյանի հավաստմամբ՝ աշխատանքային խումբը նախագահելու է ՓՄՁ ներկայացուցիչը: Խմբի կազմում կլինեն ԱԺ պատգամավորներ և ՓՄՁ ոլորտի աշխատակիցներ: Հանձնաժողովի անդամները միաձայն կողմ են քվեարկել աշխատանքային […]

̰
Կրթահամալիրի 10 սաների մոտ նկատվել են աղիքային վարակին բնորոշ ախտանշաններ․ Ստաֆիլակոկ է հայտնաբերվել հավի մսով և գազարով խճողակում

15:41 01.12.2021

Նոյեմբերի 23-ի երեկոյան ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին ահազանգ էր ստացվել այն մասին, որ «Տաթև» կրթահամալիրի 10 սաների մոտ նկատվել են աղիքային վարակին բնորոշ ախտանշաններ՝ սրտխառնոց, փսխումներ։ Արդյունքում հոսպիտալացվել էր 4 երեխա: Կրթահամալիրում ՍԱՏՄ տեսուչների իրականացրած վերահսկողական միջոցառումների ընթացքում, լաբորատոր հետազոտության նպատակով, նմուշներ էին վերցվել ինչպես առկա սննդամթերքից, այնպես էլ ուտեստների համար օգտագործված […]

̰
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը բարձր է գնահատել ՀՀ-ում անցկացված «ԳՌՈՄ-2021» համատեղ հատուկ հակաթմրանյութային գործողությունը

15:37 01.12.2021

Նոյեմբերի 30-ին առցանց եղանակով տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ-պետությունների թմրանյութերի անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 23-րդ նիստը: Նիստին մասնակցում էին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը, քրեական ոստիկանության գլխավոր վարչության և շտաբի ծառայողներ, ինչպես և ՀԱՊԿ անդամ-պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարներ: Արա Ֆիդանյանն իր խոսքում կարևորեց միջազգային համագործակցությունը՝ մասնավորապես […]

̰
Աշխատողները յուրաքանչյուր 7 օրը մեկ պետք է ներկայացնեն ՊՇՌ թեստի բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ

15:32 01.12.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է՝ ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի N 84-Ն հրամանով փոփոխություններ են կատարվել նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-ն և 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-ն հրամաններում, ըստ որի`  չպատվաստված աշխատողները յուրաքանչյուր 7 օրը մեկ պետք է ներկայացնեն կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության (ՊՇՌ հետազոտություն) […]

̰
ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է

15:19 01.12.2021

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն ամեն տարի նշվում է դեկտեմբերի 1-ին: Օրվա նպատակն է բարձրացնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին գլոբալ իրազեկությունը և միջազգային համերաշխություն ցուցաբերել համաճարակի դեմ պայքարում: Ամբողջ աշխարհում մարդիկ միավորվում են՝ աջակցություն ցուցաբերելու ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և հիշելու ՁԻԱՀ-ի հետ կապակցված հիվանդություններից մահացածներին: Այս տարվա ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա թեման է` «Վե՛րջ դնենք անհավասարությանը», […]

̰
ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում ԵԱՀԿ-ի դերը

15:15 01.12.2021

Մոսկվան օգտակար է գնահատում ԵԱՀԿ-ի դերը Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ասված է ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին ընդառաջ ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ: «ԵԱՀԿ-ն օգտակար դեր է խաղում Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում: Մենք կարծում ենք, որ ցանկացած հակամարտությունների կարգավորումը պետք է իրականացվի քաղաքական և դիվանագիտական խաղաղ […]

̰
ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովը հայտարարություն է տարածել

15:09 01.12.2021

Ի գիտություն բնակարանային հաշվառման ընդգրկված երկարամյա ծառայության զինթոշակառուների` ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված և զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային ապահովության իրավունք ունեցող հաշվառված նախկին զինծառայողներին ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 10-ի N 540-Ն որոշմամբ սահմանված կարգով շարունակվում է բնակարան կամ բնակելի տուն գնելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացը: Ինչպես […]

̰
Ողբերգական դեպք Արարատի մարզում. Հովտաշեն գյուղի ջրանցքից փրկարարները դուրս են բերել տղամարդու դի

15:06 01.12.2021

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում ոստիկանության Արարատի մարզային վարչություն և ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Հովտաշեն գյուղի «Հրազդան» գլխամասային ջրանցքի հանգույցի մեջ դի կա։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ նշված տեղեկությունը ոստիկանությունից փոխանցվել է արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն։ Փրկարարները ճոպանների միջոցով […]

̰
SHANTNEWS

14:58 01.12.2021

̰
Տավուշի մարզում անտառների պահպանության համար պատասխանատու 17 պաշտոնատար անձինք՝ մեղադրյալի կարգավիճակում

14:55 01.12.2021

Տավուշի մարզում անցնող տարվա ընթացքում շարունակվել է հետևողական պայքարը ապօրինի անտառահատումների, դրանց կանխարգելման համար պատասխանատու պաշտոնատար անձանց հանցավոր գործողությունների դեմ: Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, 2021թ առաջին 10 ամիսների ընթացքում մարզի տարածքում գրանցվել է ապօրինի ծառահատման, ինչպես նաև փայտանյութի ապօրինի տեղափոխման 210 հանցագործության դեպք։ Դրանցից 113-ով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ հիմնականում […]

̰
Ապօրինի հատված ծառեր տեղափոխելու և իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ հարուցվել է քրգործ

14:46 01.12.2021

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով  հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ ապօրինի հատված ծառերից ստացված փայտանյութի տեղափոխման, ինչպես նաև իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող ոստիկանության ծառայողների և անտառտնտեսության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու […]

̰
Հանրային քննարկման է ներկայացվել դասագրքերի ստեղծման և հրատարակման նոր կարգի նախագիծը

14:44 01.12.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման, հրատարակման և Հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգի» նախագիծը։ Նախագծում սահմանվում են դասագրքի հանդեպ պետության ընդհանրական պահանջները. դասագիրքը պետք է համապատասխանի Հանրակրթության պետական չափորոշչի, տվյալ առարկայի չափորոշչի և ծրագրի պահանջներին ու ներկայացնի տվյալ առարկայի կամ դրա […]

̰ ̰
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

14:23 01.12.2021

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]

̰
Թուրքիայում ուժայինները նոր ռազմական գործողություն են սկսել քուրդ զինյալների դեմ

13:57 01.12.2021

Թուրքիայի Աղրը և Իգդիր նահանգներում թուրք ուժայինները ռազմական գործողություն են սկսել Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ) զինյալների դեմ, փոխանցում է Ermenihaber-ը։ Գործողությունն իրականացնող անձնակազմի մեջ ներառված են հատուկջոկատայիններ, ժանդարմերիայի և ոստիկանության աշխատակիցներ: Ընդհանուր գործողություններին մասնակցում է 987 ուժային: Ռազմական գործողությունները կազմակերպողը և նախաձեռնողը Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն է:

̰
Վերացվել է կաթնամթերքի արտադրության կասեցումը

13:50 01.12.2021

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Կարեն Մխիթարյանին (Արմավիրի մարզ, գյուղ Մյասնիկյան) պատկանող կաթնամթերքի արտադրամասի գործունեության կասեցումը: Որոշման համար հիմք են ծառայել ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչների կողմից այդ արտադրամասում իրականացված վերստուգման արդյունքները, որոնք փաստել են նախորդիվ արձանագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների վերացման մասին:

̰
Կայացել է Առողջապահության համաշխարհային ասամբլեայի երկրորդ հատուկ նստաշրջանը

13:43 01.12.2021

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը մեկնել է Ժնև` մասնակցելու Առողջապահության համաշխարհային ասամբլեայի երկրորդ հատուկ նստաշրջանին: Վեհաժողովին մասնակցում են ԱՀԿ անդամ-պետությունների քաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ, ինչպես նաև ոլորտային փորձագետներ: Նստաշրջանի հիմնական նպատակն է դիտարկել համավարակներին պատրաստվածության և արձագանքման շուրջ ԱՀԿ կոնվենցիայի, համաձայնագրի կամ այլ միջազգային փաստաթղթի մշակման նպատակահարմարությունը։ Մասնակիցները քննարկելու են COVID-19 համավարակի հաղթահարմանն ուղղված հարցեր` […]

̰
BACK_TO_TOP