TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+23.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Վարչապետը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր

15:29 30.11.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետն արդյունավետ է գնահատել ՀՀ-ԵՄ համագործակցությունը և երկկողմ գործընկերության զարգացման համատեքստում կարևորել առաջիկայում Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթաժողովի անցկացումը: ԵՄ հատուկ ներկայացուցիչը ՀՀ վարչապետին է փոխանցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ողջույնները և վերահաստատել ԵՄ […]

̰
Քննարկվել է ՀՀ-ի և ՌԴ-ի ներքին գործերի մարմինների իրավասությանը վերաբերող տեղեկատվական փոխգործակցությանը վերաբերող համաձայնագիրը

15:21 30.11.2021

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ նոյեմբերի 30-ին հրավիրած հերթական նիստում քննարկել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի մարմինների իրավասությանը վերաբերող հարցերի շուրջ տեղեկատվական փոխգործակցության և էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ ոստիկանության պետի […]

̰
Տեղի է ունեցել Արմավիրի քաղաքային մարզադաշտի վերաբացումը

15:14 30.11.2021

Նոյեմբերի 30-ին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ և ԱԺ պատգամավորներ ներկա են գտնվել Արմավիրի քաղաքային մարզադաշտի վերաբացմանը: Համբարձում Մաթևոսյանը և Արայիկ Հարությունյանը շրջել են մարզադաշտում, ծանոթացել կատարված աշխատանքներին, մարզադաշտի ընձեռած տեխնիկական հնարավորություններին և վերականգնված կարողություններին: Արմավիրի մարզադաշտի վերակառուցման շինարարական աշխատանքները սկսվել են 2018թ.՝ տեխնիկական պատճառներով կասեցվելով 2019թ.: […]

̰
Իսպանիայում մի քանի քաղաք է հեղեղվել

15:07 30.11.2021

Իսպանիայում Կանտաբրիայում և Կաստիլիայում ձյան առատ տեղումները հեղեղումների են հանգեցրել այդ շրջաններում: Այս մասին հայտնում է տեղի Deia պարբերականը։ Իսպանիայի հյուսիսում գտնվող Բիլբաո քաղաքում էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներ են սկսվել։ Փողոցներում կայանված ավտոմեքենաները ջրի մեջ են հայտնվել ամբողջությամբ։ «Ես գնացի շան հետ զբոսնելու և տեսա իմ մեքենան ջրի տակ»,- պատմել է տեղի բնակիչներից մեկը: Հաղորդվում […]

̰
Պոլսի Հայոց պատրիարքության Կրոնական ժողովի ատենապետ է ընտրվել Զավեն քահանա Պչաքճյանը

14:59 30.11.2021

Կ. Պոլսի Հայոց պատրիարքության Կրոնական ժողովի ատենապետ Թաթուլ ծայրագույն վարդապետ Անուշյանի մահվանից հետո, ատենապետ է ընտրվել քահանա Զավեն Պճաքչյանը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Կ․ Պոլսի հայոց պատրիարքարանը։ Հաղորդագրությունում նշվել է, որ Կրոնական ժողովի նիստը, որի ընթացքում կատարվել է ընտրությունը, կայացել է սույն թվականի նոյեմբերի 29-ին։

̰
SHANTNEWS

14:55 30.11.2021

̰
Նախարարն անդրադարձավ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում հունվարի 1-ից կիրառվող սահմանափակմանը

14:51 30.11.2021

2022 թվականի հունվարի 1-ից հանրային սննդի կետեր քաղաքացիների մուտքը միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունք կամ պատվաստված լինելու հավաստագիր ներկայացնելու դեպքում թույլատրելու նախաձեռնության մեջ որևէ արտառոց բան չկա` բազմաթիվ երկրներ կիրառում են այն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Համապատասխան կարգով սրճարաններ կամ ռեստորաններ քաղաքացիների մուտքը […]

̰
6 զոհ և տասնյակ տուժածներ․ Ստամբուլի օդանավակայանները փոթորկի պատճառով դադարեցրել են չվերթները

14:44 30.11.2021

Ստամբուլի օդանավակայանները փոթորկի պատճառով դադարեցրել են չվերթները, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Turkish Airlines ավիաընկերության ներկայացուցիչը։ «Ներկայումս ուժեղ քամու պատճառով դադարեցվել է Ստամբուլից մեկնող չվերթների ուղևորների գրանցումը։ Օդում գտնվող ինքնաթիռների վերաբերյալ գնահատվում է նրանց այլ օդանավակայաններ տեղափոխելու հնարավորությունը»,- ասել է ավիաընկերության ներկայացուցիչը։ Ավելի վաղ հաղորդվել էր Ստամբուլում և Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող երկու նահանգներում վեց զոհվածների, ինչպես […]

̰ ̰
Նոյեմբերի 29-30-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել

14:37 30.11.2021

Հիդրոօերևութաբանության ևև մոնիթթորինգի կենտրոնը ներկայացրել է Հանրապետության գետերում ջրի ելքերը Նոյեմբերի 29-30-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի թիմը «Ալ Ֆերգանի» միջազգային օլիմպիադայում արժանացել է 5 մեդալի

14:30 30.11.2021

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի ավագ դպրոցի թիմն «Ալ Ֆերգանի» անվան ֆիզիկայի առաջին միջազգային օլիմպիադայում արժանացել է 5 մեդալի՝ 1 արծաթե և 4 բրոնզե: 15-18 տարեկան սովորողների շրջանում օլիմպիադան նոյեմբերի 8-13-ն առցանց ձևաչափով անցկացրել է Ուզբեկստանի Հանրապետությունը, որին մասնակցել են նաև ՀՀ տարբեր դպրոցների աշակերտներ: Տեսական և փորձարարական փուլերի արդյունքում ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի 12-րդ […]

̰
Ռիհաննան դարձել է Բարբադոսի ազգային հերոս

14:23 30.11.2021

Բարբադոսյան ծագմամբ հայտնի երգչուհի Ռիհաննան ստացել է Կարիբյան Հանրապետության Ազգային հերոս Բարբադոսի տիտղոսը: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի վարչապետ Միա Մոթլիի խոսքը։ Պաշտոնյան այդ լուրը հրապարակել է հանրապետության հռչակման արարողության ժամանակ: «Ազգի և հպարտ ժողովրդի անունից քեզ հռչակում ենք Բարբադոսի ազգային հերոս, մեր դեսպանորդ Ռոբին Ռիհանա Ֆենտին (Ռիհաննայի իսկական անունը): Շարունակիր փայլել որպես […]

̰
Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 11.4 մլն մ³-ով

14:15 30.11.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ջրամբարների լցվածությունը նոյեմբերի 30-ի դրությամբ։ Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 11.4 մլն մ³-ով, Արփի լիճ ջրամբարում` 10.6 մլն մ³-ով, Ազատի ջրամբարում` 0.90 մլն մ³-ով: Ապարանի ջրամբարում ջրի ծավալը նախորդ տարվա նույն օրվա համեմատ 1.00 մլն մ³-ով ավելի է: Մարմարիկի ջրամբարում ջրի ծավալը հավասար […]

̰
Թուրքիայում լրտեսության մեղադրանքով ձերբակալվել է ընդդիմադիր գործիչ

14:10 30.11.2021

Թուրքիայում ընդդիմադիր «Ժողովրդավարություն և առաջընթաց» (DEVA Partisi) կուսակցության հիմնադիր անդամ Մեթին Գյուրջանը դատարանի որոշմամբ ձերբակալվել է «քաղաքական և ռազմական լրտեսության» մեղադրանքով, փոխանցում է Ermenihaber-ը։ «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցության նախագահ, Թուրքիայի արտաքին գործերի նախկին նախարար Ալի Բաբաջանը այդ մասին հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ Մեթին Գյուրջանը վերլուծաբան է, որն աշխատում է բաց աղբյուրների հետ։ Բաբաջանը […]

̰
Մադրիդում տեղի են ունեցել Միջխորհրդարանական միության մշտական հանձնաժողովների բյուրոների անդամների ընտրությունները

14:03 30.11.2021

Նոյեմբերի 29-ին Մադրիդում տեղի են ունեցել Միջխորհրդարանական միության չորս մշտական հանձնաժողովների բյուրոների անդամների թափուր տեղերի ընտրությունները: Խաղաղության և միջազգային անվտանգության մշտական հանձնաժողովի բյուրոյի անդամ, ապա փոխնախագահ է ընտրվել պատգամավոր Հասմիկ Հակոբյանը: Կայուն զարգացման հարցերի մշտական հանձնաժողովի բյուրոյի անդամ է ընտրվել պատգամավոր Ծովինար Վարդանյանը, իսկ Ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի բյուրոյի անդամ է ընտրվել պատգամավոր […]

̰
«Հիացած եմ».  ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն այցելել է Զինվորի տուն

13:45 30.11.2021

Զինվորի տուն էր այցելել Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը: Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ու Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանը ԵՄ դեսպանին ծանոթացրին տղաների բուժման, վերականգնման պայմաններին, ներկայացրին, թե սոցիալական, կրթական ու մշակութային ինչ ծրագրեր են այստեղ իրականացվում: Անդրեա Վիկտորինը պատահաբար ներկա գտնվեց նաև Զինվորի տանն անցկացվող կինոդասընթացներից մեկին: Իսկ երբ տիկին դեսպանին ցուցադրվեցին […]

̰
Կհամագործակցեն Հայաստանի ազգային արխիվն ու Բեյրութի Հայկազյան համալսարանը

13:35 30.11.2021

«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գրիգոր Արշակյանը հանդիպել է Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ, վեր. դոկտոր Փոլ Հայտոսթեանին: Այդ մասին հայտնեցին Հայաստանի ազգային արխիվից: Զրուցակիցները պայմանավորվել են մեկնարկել բազմաբովանդակ համագործակցություն, ըստ որի՝ Մերձավոր Արևելքից Հայաստանի ազգային արխիվ նյութեր փոխանցելու ցանկություն ունեցող անհատներն ու կազմակերպություններն այդ առնչությունները կիրականացնեն Հայկազյան համալսարան խողովակով: Հայաստանի ազգային արխիվի տնօրենի և Բեյրութի […]

̰
Հաշմանդամություն ունեցող բազկամարտիկները 2 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում

13:30 30.11.2021

ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի մարզիկները 2 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում նոյեմբերի 29-ին մեկնարկած հաշմանդամային բազկամարտի աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը։ Պայքարի դուրս եկած Հայաստանի 8 ներկայացուցիչներից 4-ը մեդալների են արժանացել ձախ ձեռքով մրցումներում։ Հայաստանի Հանրապետության հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանը հերթական անգամ նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ ՎՎՖՍՀՄ […]

̰
Հունաստանի խորհրդարանի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին

13:15 30.11.2021

Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Դիմիտրիոս Մարկոպուլոսը և նրա գլխավորած պատվիրակության անդամները ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի ուղեկցությամբ նոյեմբերի 30-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Դիմիտրիոս Մարկոպուլոսն ու պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ և լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը: Այնուհետև հյուրերը ծանոթացել են հուշահամալիրի ստեղծման պատմությանը: […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

00:16 30.11.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակովորապես երկկողմանի փակ է։ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում առկա է մառախուղ։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Սոլակ գյուղում ինքնաշեն տնակ է այրվել

00:00 30.11.2021

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 20։04-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոլակ-Հրազդան ավտոճանապարհին այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:20-ին, մարվել՝ 21:30-ին: Սոլակ գյուղում այրվել են ինքնաշեն տնակ (մոտ 42 քմ), կենցաղային իրեր և օգտագործված ավտոպահեստամասեր:

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա

23:54 29.11.2021

Նոյեմբերի 28-ից 29-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ և Սյունիքի մարզի Կապան քաղաքներում։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻն-ից, դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա և 5 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

̰
Զելենսկին պաշտոնից ազատել է Ուկրաինայի անվտանգության ծառայության հակահետախուզության բաժնի պետին

23:51 29.11.2021

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնից ազատել է Ուկրաինայի անվտանգության ծառայության հակահետախուզության բաժնի պետ Ալեքսանդր Ռուսնակին։ Հրամանագիրը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում: «Ուկրաինայի անվտանգության ծառայության հակահետախուզության վարչության պետի պաշտոնից ազատել Ռուսնակ Ալեքսանդր Վասիլևիչին», – ասված է հրամանագրի տեքստում: Նման որոշման պատճառների մասին չի հաղորդվում։ Ալեքսանդր Ռուսնակը ռուսական հատուկ ծառայության հակահետախուզության վարչության պետ է նշանակվել 2019 թվականի […]

̰
Պուտինը և Լուկաշենկոն քննարկել են լեհ-բելառուսական սահմանին տիրող իրավիճակը

23:47 29.11.2021

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույցներ են ունեցել, որոնց ընթացքում քննարկել են լեհ-բելառուսական սահմանին տիրող իրավիճակը: Այս մասին նոյեմբերի 29-ին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Կայացել է Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հեռախոսազրույցը։ Նախագահները քննարկել են լեհ-բելառուսական սահմանին տիրող իրավիճակը»,- հայտնել է Պեսկովը։ Բացի այդ, նախագահները քննարկել են […]

̰
Մեդվեդևը կոչ է արել թույլ չտալ Ռուսաստանում էթնիկ անկլավների առաջացում

23:44 29.11.2021

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը կարծում է, որ չի կարելի թույլ տալ երկրի տարածքում էթնիկ անկլավների առաջացում: Այս մասին նա հայտարարել Է ՌԴ միգրացիոն քաղաքականության իրականացման խնդիրների և դրա արդյունավետության բարձրացման խնդիրների մասին խորհրդակցության ժամանակ։ «Անհրաժեշտ են լրացուցիչ միջոցներ, որոնք թույլ կտան օտարերկրացիներին ավելի լավ հարմարվել մեր երկրում։ Չի կարելի թույլ տալ նրանց մեկուսացումը, […]

̰
Վերապատրաստման դասընթացներ՝ պատերազմի մասնակից 30 զինծառայողի համար

23:33 29.11.2021

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Գրանթ Թորնթոն Հայաստան կազմակերպության պատվավոր նախագահ, Ֆրանսահայերի խորհրդի նախագահ Դանիել Քյուրքջյանի և նույն խորհրդի անդամ Արման Փինարբասիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերին և հետագա համագործակցության ուղղություններին առնչվող մի շարք հարցեր։ Մասնավորապես՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել վերապատրաստման դասընթացներ […]

̰
Թուրքիան անօդաչու թռչող սարքեր կմատակարարի Ղազախստանին

23:24 29.11.2021

Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերություն ընկերությունը (TUSAŞ) ANKA հետախուզական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) է մատակարարելու Ղազախստանին։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության վարչությունը։ TUSAŞ-ն այդ մասին պայմանագիր է ստորագրել Ղազախստանի արդյունաբերական ենթակառուցվածքների զարգացման նախարարությունը ներկայացնող KAZSPECEXPORT մատակարարող ընկերության հետ։ Առաջին փուլում ղազախական կողմը նախատեսում է գնել 3 միավոր ANKA ԱԹՍ։ Մինչև այժմ 50 միավոր […]

̰
̰
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է պաշտպանական համակարգի ամենամասշտաբային ընդլայնման մասին

23:02 29.11.2021

ՆԱՏՕ-ն հետևողականորեն իրականացնում է ընդհանուր պաշտպանության համակարգի առավել ընդգրկուն ընդլայնումը սառը պատերազմի ժամանակներից ի վեր, Ռիգայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այսօր՝ նոյեմբերի 29-ին, Ռիգայում հանդիպում է ունեցել Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսի հետ։ «Մենք հետևողականորեն իրականացնում ենք Ընդհանուր պաշտպանության համակարգի առավել ընդգրկուն ընդլայնումը սառը պատերազմի ժամանակներից ի […]

̰
Թուրքիայում փոթորիկը հսկայական վնաս է հասցրել․ կան տուժածներ և զոհեր

22:51 29.11.2021

Ստամբուլում փոթորկի պատճառով առնվազն 38 մարդ է տուժել։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, քաղաքային իշխանությունները հայտնել են 4 զոհի մասին։ «Տարերային աղետի հետեւանքով 38 մարդ է վիրավորվել, ևս 4-ը զոհվել են», – ասված է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջիի հայտարարության մեջ: Powerful #hurricane destroys #Istanbul #Turkey#disaster #accident pic.twitter.com/T6FtQ8u7SC — Disaster (@Disastervid) November 29, 2021 Ավելի […]

̰
BACK_TO_TOP