22:24 29.11.2021
Հանրապետության տարածքում նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-ի գիշերը, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում, 2-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով: Նոյեմբերի 29-ին և 30-ին Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ, ցածր հորիզոնական տեսանլեիություն: Քամին՝ հարավ-արևելյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի […]
22:11 29.11.2021
Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամն անհանգստության առիթ է, բայց ոչ խուճապի պատճառ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ «Այս շտամն անհանգստության առիթ է, այլ ոչ թե խուճապի պատճառ»,- ասել է նա: «Մենք ունենք աշխարհի լավագույն պատվաստանյութերը, լավագույն բժշկությունը, լավագույն գիտնականները ։ <…> Մենք պայքարելու ենք և հաղթելու ենք»,- հավելել է ԱՄՆ նախագահը: ԱՄՆ-ի իշխանությունները առայժմ […]
21:50 29.11.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում առկա է մառախուղ։ Քարաթափման պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակովորապես երկկողմանի փակ է։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
21:39 29.11.2021
Մահից մեկ ամիս առաջ Ռուսաստանի ժողովրդական արտիստ և կոմպոզիտոր Ալեքսանդր Գրադսկին ամուսնացել է մոդել և դերասանուհի Մարինա Կոտաշենկոյի հետ: Այս մասին հայտնում է MK.ru-ն՝ վկայակոչելով երաժշտի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը։ Հայտնի է դարձել, որ Գրադսկին դեմ է արտահայտվել ամուսնության պաշտոնական գրանցմանը և պնդել է, որ իր մտերիմներին ամեն ինչով ապահովում է։ Այն բանից հետո, երբ […]
21:28 29.11.2021
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 13:15-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի մոտակա լեռնային տարածքում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բազումի լեռնաշղթայի տարածքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։17-ին, մարվել՝ 16։51-ին։ Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ։
21:18 29.11.2021
Այս տունը Ճակատենի բնակիչ Գևորգ Ավագյանի ընտանիքինն է, իսկ վերևում՝ սարի վրա, ադրբեջանական զինծառայողների դիտակետ է: Նա զրկվել է ընտանիքի եկամուտից և շարունակում է մեծ վնասներ կրել ադրբեջանական հանցավոր արարքների պատճառով, գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Մասնավորապես, Սյունիքի մարզի Ճակատեն գյուղ մեր այսօրվա այցի ընթացքում տեղեկացանք, որ 5-6 տարի առաջ 3 ընտանիքով իրենց տներում […]
21:09 29.11.2021
Twitter-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Ջեք Դորսին պաշտոնապես հեռացել է ընկերությունից: Նրան կփոխարինի ընկերության ներկայիս տեխնիկական տնօրեն Պարգագ Ագրավալը, հայտնում է CNBC-ն։ «Որոշել եմ հեռանալ Twitter-ից, քանի որ կարծում եմ, որ ընկերությունը պատրաստ է հրաժարվել իր հիմնադիրներից։ Ես խորապես վստահում եմ Պրահային։ Նրա աշխատանքը վերջին 10 տարիների ընթացքում փոխել է աշխարհը։ Եկել է նրա՝ ընկերությունը […]
21:00 29.11.2021
Ադրբեջանի քիքբոքսինգի չեմպիոնը դատապարտվել է ազատազրկման թմրանյութերի տարածման համար: Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում ավարտվել է Ադրբեջանի քիքբոքսինգի չեմպիոն Ֆիքրեթ Ռագիմովի դատավարությունը։ Նախկին մարզիկին մեղավոր են ճանաչել թմրանյութերի տարածման գործով և դատապարտել են 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Նշենք, որ դատախազը խնդրել էր Ռագիմովին կալանավորել 7 տարի 6 ամիս ժամկետով։ Ռագիմովը ձերբակալության ժամանակ ունեցել է […]
20:50 29.11.2021
Ճապոնիայի ազգային ինստիտուտի կենսաբժշկական նորարարության և առողջության ինստիտուտի մի խումբ ճապոնացի հետազոտողներ հաջողությամբ փորձարկել են իրենց մշակած ՄԻԱՎ պատվաստանյութը։ Դեղամիջոցը հաջողությամբ «սպանել» է կապիկի մոտ առկա վիրուսը, գրում Է NHK-ը: Փորձագետները ներկայացրել են ՄԻԱՎ-ով բուժված կապիկներին, որոնք նախօրեին պատվաստում են ստացել նոր դեղամիջոցով: Սկզբում վիրուսը վարակել է օրգանիզմը, սակայն շուտով սկսել է «մահանալ»։ Այժմ գիտնականները […]
20:39 29.11.2021
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Անն Լույոյին: Այս մասին տեղեկացրին կառավարությունից։ Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և նշել, որ Ֆրանսիայի հետ հարաբերությունները մշտապես ունեցել են առանձնահատուկ նշանակություն Հայաստանի համար: Օգտվելով հանդիպման առիթից՝ Մհեր Գրիգորյանը ևս մեկ անգամ բարձր է գնահատել բոլոր դժվար ժամանակահատվածներում Ֆրանսիայի կողմից […]
20:28 29.11.2021
Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում գտնվող «Դեմեր» դամբարանաշտի պեղումներից հայտնաբերված խեցեղենը, զենքը, պերճանքի առարկաները և այլ նյութեր հանձնվել են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին։ ▫️«Պեղումները իրականացվել են 40-ից ավելի դամբարաններում (1989-91 թթ․), որոնք թվագրվում են միջին բրոնզի վաղ շրջանից (մ․թ․ա․ 23-22 թթ․) մինչև երկաթի լայն տարածման դարաշրջան (մ․թ․ա․ 7-6 դդ․)», – ասել […]
20:20 29.11.2021
Ստամբուլում փոթորկի զոհերի թիվը հասել է 4-ի, տուժել է 19 մարդ, հայտնել է նահանգապետի վարչակազմը: Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները գրել էին, որ երկու բնակիչ զոհվել է, 9-ը՝ վնասվածքներ ստացել տանիքի փլուզումից հետո: Տարերքը ավերել է 33 տան տանիքներ, տապալել 192 ծառ և 52 լուսակիր: Բացի այդ, մի քանի տասնյակ մեքենաներ են վնասվել։ Թուրքիայի առափնյա պահպանության […]
20:11 29.11.2021
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 29-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Տիգրանաշենի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 150-200 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
20:06 29.11.2021
Կարևորելով ուսանողների տեսական գիտելիքի գործնական կիրառումն ու մասնագիտական փորձի միջոցով հմտությունների ձեռքբերումն՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու Հայաստանում ֆրանսիական համալսարանի միջև հուշագիր է ստորագրվել։ Անդրադառնալով աշխատանքի և զբաղվածության ոլորտում նախարարության կողմից սահմանված առաջնահերթություններին՝ նախարար Նարեկ Մկրտչյանն ընդգծել է ուսանողների մասնագիտական աճի ու փորձի փոխանակման հնարավորության ընձեռնման անհրաժեշտությունը։ Նախարարը վստահություն է հայտնել, որ հուշագրի շրջանակում […]
16:00 29.11.2021
Գերձայնային զենքով նոր ինքնաթիռները Օդատիեզերական ուժերի (ՕՏՈւ) ավիացիոն զորամասերին կմատակարարվեն հաջորդ տարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՕՏՈւ-ի գլխավոր հրամանատարի տեղակալ գեներալ-լեյտենանտ Անդրեյ Յուդինը հայտնել է «Կրասնայա զվեզդա» թերթին տված հարցազրույցում: «Հաջորդ տարին ՕՏՈւ-ի ավիացիոն զորամասերում հայտարարվել է թռիչքի նախապատրաստման տարի, իսկ հակաօդային, հակահրթիռային պաշտպանության և տիեզերական զորքերի համար՝ մարտական հերթապահության տարի: Նաև այնտեղ […]
15:59 29.11.2021
Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի հայտնվելը խոսում է այն մասին, թե որքան վտանգավոր է պանդեմիան և որքան բարդ իրավիճակում է գտնվում մարդկությունը։ Այդ մասին հայտարարել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը՝ ելույթ ունենալով Առողջապահության համաշխարհային ասամբլեայի՝ Ժնևում բացված հատուկ նստաշրջանում՝ նոր պանդեմիաների նախապատրաստման թեմայով։ «Մուտացիայի ավելի մեծ կարողություն ունեցող «Օմիկրոն» տարբերակի հայտնվելը խոսում է այն մասին, թե […]
15:57 29.11.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ «Դի-Վի-Վի ինթերնեյշնալ» հայաստանյան գրասենյակն իրականացնում է «Մեծահասակների կրթությունը՝ ի նպաստ Կայուն զարգացման նպատակների» արշավը: Արշավի շրջանակում տեղի է ունեցել «ԿԶՆ կանգառ Սևանում» երիտասարդական ֆորումը, որի ընթացքում երիտասարդները ներկայացրել են ԿԶՆ իրագործմանն ուղղված իրենց ծրագրերը։ Ֆորումին մասնակցել է նաև ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը: Նա […]
15:55 29.11.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունում նոյեմբերի 29-ին նախարար Անդրանիկ Փիլոյանի գլխավորությամբ կայացել է փրկարար ծառայության ամենամսյա գործունեության արդյունքների ամփոփումը: ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանը զեկուցել է ամսվա ընթացքում ձեռնարկված միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Հաշվետու ժամանակահատվածում Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումների կողմից անցկացվել են 2 հրամանատարաշտաբային, 7 շտաբային և 23 հատուկ տակտիկական ուսումնավարժություն։ Շվեյցարիայի Համադաշնության Ժնև […]
15:52 29.11.2021
Նոյեմբերի 29-ին Մոսկվայում առցանց տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և ԽՎ-ի 14-րդ համատեղ լիագումար նիստը: Նիստի օրակարգում է եղել «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի նախագահի ընտրության մասին» հարցը: ՀԱՊԿ-ում նախագահող պետության խորհրդարանի ղեկավար, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, վարելով նիստը, ՀԱՊԿ ԽՎ-ի նախագահի թեկնածու է առաջադրել ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի […]
15:46 29.11.2021
«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ում տեղի է ունեցել ուսումնաշտաբային վարժանք: Սցենարի համաձայն՝ ՀԱԷԿ-ի դիզել-գեներատորային կայանի 2-րդ բաժանմունքում պայմանական առաջացել է հրդեհ, վտանգված են աշխատակիցների կյանքն ու առողջությունը: Պատահարի մասին իրազեկվել են Արտակարգ իրավիճակների նախարարության և միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի վթարային հակազդման կենտրոնները: Հրդեհի վայր է ժամանել Հատուկ հրշեջ ջոկատի թվով 2 հիմնական մարտական հաշվարկ: Վարժանքը վերահսկվել […]
15:41 29.11.2021
Նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարել են Վահրամ Բալայանը և Արթուր Հարությունյանը։ Քննարկվել են «ԱՀ 2022թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված արտաքին քաղաքական գործունեության, զբոսաշրջության և տեղեկատվության ոլորտների ֆինանսավորման հարցերը։ Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, ներկայացնելով գերատեսչության պահպանման ծախսերը, […]
15:37 29.11.2021
Թուրքիան ակնկալում է իր մասնակցությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ճգնաժամի լուծմանը և մտադիր է այդ թեմայի քննարկումը շարունակել Մոսկվայի և Կիևի հետ: Այդ մասին թուրք լրագրողներին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Մենք հանդես ենք գալիս տարածաշրջանում խաղաղության հաստատման օգտին, հատկապես, երբ խոսքը առաջին հերթին վերաբերում է Ղրիմի թուրքերին։ Մենք այդ հարցերը […]
15:20 29.11.2021
Առողջապահության նախարարության Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի (ի դեմս տնօրեն Նարեկ Մանուկյանի) և Գյուստավ Ռուսի ուռուցքաբանական կենտրոնի (ի դեմս տնօրեն, պրոֆեսոր Ֆաբրիս Բարլեզիի) միջև Փարիզում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել, որն ամուր հիմք է ապահովում ուռուցքաբանական հաստատությունների սերտ համագործակցության համար` որպես քույր կառույցների: Գյուստավ Ռուսի ուռուցքաբանական կենտրոնը, որը միաժամանակ համալսարանական հիվանդանոց է, քաղցկեղի հետազոտման […]
15:14 29.11.2021
Թուրքիայում դեկտեմբերի 1-ին գումարվելու է նվազագույն աշխատավարձի սահմանման հանձնաժողովի նիստը։ Հնգական աշխատողից, գործատուից և կառավարության ներկայացուցչից բաղկացած հանձնաժողովի նիստի ընթացքում կորոշվի 2022 թվականի հունվարի 1-ից աշխատողներին վճարվելիք նվազագույն աշխատավարձի չափը, փոխանցում է ermenihaber-ը։ Թուրք փորձագետները, հաշվի առնելով թուրքական լիրայի ռեկորդային արժեզրկմամբ պայմանավորված գնաճը, կանխատեսում են, որ նվազագույն աշխատավարձը կբարձրացվի 30-35 տոկոսով՝ հասցվելով 3․500-4․000 լիրայի (280-320 […]
15:08 29.11.2021
Կորոնավիրուսի նոր շտամի տարածման բարձր ցուցանիշ գրանցած երկրներից Վրաստան մուտք գործող անձինք պարտավոր են 14 օր մեկուսանալ կարանտինային հատուկ տարածքում։ Ինչպես տեղեկացնում է «Ալիք մեդիա»-ն՝ նոյեմբերի 28-ից սկսած ցանկացած անձ, անկախ քաղաքացիությունից, որը վերջին 14 օրվա ընթացքում մեկնել է հետևյալ երկրներ, Վրաստան մուտք գործելիս պետք է 14 օր մեկուսանա կարանտինային հատուկ տարածքում․ Հարավային Աֆրիկա Բոտսվանա […]
14:59 29.11.2021
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Դավիթ Համբարյանը Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Սաշա Կատվալյանին: Մինչ այդ նա զբաղեցնում էր վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը: Երևանի քաղաքապետի անունից շնորհավորելով Դավթաշենի նոր ղեկավարին և ընդգծելով նախկին ղեկավար Միքայել Թումասյանի՝ երեք տարիների արդյունավետ պաշտոնավարումը, Դավիթ Համբարյանը նկատել է, որ մի շարք ոլորտներում Դավթաշենը եղել […]
14:50 29.11.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Նոյեմբերի 28-29-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։