15:37 17.02.2023
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
15:28 17.02.2023
Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշաժից հետո, որի էպիկենտրոնը Քահրամանմարաշ (պատմ. Մարաշ) նահանգն էր, գրանցվել է 2 երկրաշարժ և մոտ 4000 հետցնցում, որոնք զգացվել են նաև հարակից շրջաններում, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) տվյալների համաձայն՝ Հաթայ նահանգում գրանցվել է 5․1 մագնիտուդով մեկ հետցնցում՝ 9․26 կմ խորությամբ, Մալաթիայում գրանցվել է 4 […]
15:14 17.02.2023
ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վարդենիսի բաժնից հաղորդում է ստացվել Վարդենիս քաղաքում գտնվող «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում մի շարք չարաշահումների կատարման մասին։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից՝ մասնավորապես, հիվանդներին ամբողջությամբ չեն տրամադրվում օրվա հասանելիք ծխախոտը և սնունդը, օրվա ճաշացանկից մատուցվում է միայն առանց մսի ապուր և հաց, բաժանմունքի սանիտարների, ճաշարանի աշխատակիցների պարտականությունը հանդիսացող աշխատանքների մի մասը կատարում են […]
14:58 17.02.2023
«Հաղթանակի կամրջի բարեկարգման աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի փետրվարի 20-ից մինչ նոյեմբերի 20-ը կամրջի մայթերը և երթևեկելի առաջին գոտիները փակ են լինելու: Ըստ այդմ՝ 20.02.2023թ-05.07.2023թ. կփակվի Իսակովի պողոտայից դեպի Արգիշտի փողոց ուղղության աջակողմյան հատվածը, իսկ 05.07.2023թ-20.11.2023թ.՝ Իսակովի պողոտայից դեպի Արգիշտի փողոց ուղղության ձախակողմյան հատվածը: Հետիոտների անվտանգ տեղաշարժը ապահովելու համար առաջարկվում է օգտվել Իսակովի պողոտայի սկզբնամասում գոյություն […]
14:54 17.02.2023
Երրորդ և հաջորդ երեխաների ծննդով պայմանավորված 50000 դրամ աջակցության ծրագրի շրջանակում ծնողն այսուհետ կարող է փոխել աջակցությունը վճարող բանկը՝ անձամբ դիմելով Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն (եթե ծնողն աշխատում է, դիմումը կարող է ներկայացնել նաև առցանց եղանակով): Կատարված փոփոխություններով՝ հնարավորություն է տրվում դրամական աջակցությունը մի ծնողին նշանակելուց և վճարելուց հետո աջակցությունը նրա փոխարեն շարունակել […]
14:45 17.02.2023
Հայաստանի փրկարարական ջոկատը Ադըյամանում իր աշխատանքներն ավարտել է ու վերադարձել երկիր։ Այս մասին գրել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը։ «Ջոկատը, զօր ու գիշեր աշխատելով, բազմաթիւ քաղաքացիներ փրկեց փլատակներէն։ Շնորհակալութիւն»,- գրել է Փայլանը։ Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ ժամը 04.17-ին, տեղի էր ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում, […]
14:39 17.02.2023
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Բաքու մշակման փուլում է։ Այս մասին ուրբաթ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ինչ վերաբերում է այցին, ապա այդ այցը մշակվում է»,- ասել է նա՝ պատասխանելով փետրվարի վերջին Լավրովի՝ Բաքու հնարավոր այցի մասին հարցին: Նա նաև հայտնել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց շահագրգռվածությունը՝ […]
14:32 17.02.2023
Երկրաշարժի վայրերում բեկորների հեռացման արդյունքում առաջացած փոշու մեջ կա ինտենսիվ քաղցկեղածին նյութ, ինչպիսին ասբեստն է: Այս մասին գրել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը։ «Բոլոր աշխատողներին և մեր մարդկանց, ովքեր աշխատում են աղբը հեռացնելու ուղղությամբ՝ անպայման դիմակ կրեք»,- գրել է Փայլանը։ Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ ժամը 04.17-ին, տեղի էր ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որի […]
14:06 17.02.2023
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Մոսկվայում մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) «5+1» ձևաչափով հերթական խորհրդակցությանը: Խորհրդակցության ընթացքում Գեղամ Գևորգյանը ԵԱՏՄ գործընկերներին է ներկայացրել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի e-Compete թվային հարթակը՝ անդրադառնալով դրա ֆունկցիոնալ հնարավորություններին: ՄՊՀ նախագահը նշել է, որ հարթակը գործարկվել է […]
14:02 17.02.2023
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 17-ին ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենին եւ Բորիանա Աբերգին: Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է նրանց այցը, որի նպատակն է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով ստեղծված իրավիճակին ծանոթանալը: Նա ընդգծել է համազեկուցողների կողմից նախատեսվող սահմանամերձ […]
13:54 17.02.2023
Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործընթացը գտնվում է ԱՄՆ պետքարտուղարի ուշադրության կենտրոնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում: «Այս վարչակազմը, մենք շարունակում ենք աշխատել Հարավային Կովկասում խաղաղության ուղղությամբ: Դրա վրա բավական կենտրոնացած է նաև անձամբ պետքարտուղարը: Եվ հետևաբար, մենք ողջունում ենք ցանկացած ջանք, որը մեզ կօգնի […]
13:45 17.02.2023
Eurowings ավիաընկերությունը սույն թվականի մայիսի 29-ից մեկնարկելու է Դյուսելդորֆ-Երևան-Դյուսելդորֆ երթուղով չվերթերը: Ինչպես «տեղեկացնում է ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը, չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի:
13:40 17.02.2023
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չունի ուղեղային կամ այլ նյարդաբանական խանգարումներ, այդ թվում ՝ սկլերոզ և Պարկինսոնի հիվանդություն։ Այս մասին ասվում է նրա բժշկի եզրակացության մեջ։ Ընդ որում, ԱՄՆ առաջնորդի մոտ երկու ոտքերում նկատվում է ծայրամասային (պերիֆերիկ) նեյրոպաթիա, ինչպես նաև ողնաշարի և ոտնաթաթի արթրիտ. այս ամենը բացատրում է Բայդենի քայլվածքի թեթև փոփոխությունները: Բացի այդ, ԱՄՆ նախագահն […]
13:30 17.02.2023
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն աջակցություն ցուցաբերելու համար այցելել է Թուրքիա։ Նա Թուրքիայի նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, փոխանցում է Ermenihaber-ը։ Ավելի վաղ նա հանդիպել էր արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, հայտնել իր ցավակցությունն ու զորակցությունը երկրաշարժի կապակցությամբ։ Ստոլտենբերգը նաև նշել էր, որ սա դաշինքի ստեղծումից ի […]
13:17 17.02.2023
Rate.am-ը ներկայացրել է փետրվարի 17-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 389.67 դրամ է, վաճառքը՝ 397.44 դրամ: Եվրոյի առքը միջինը 411.14 դրամ է, վաճառքը՝ 425.69 դրամ։ Ռուբլու առքը միջինը 5.04 դրամ է, վաճառքը՝ 5.43 դրամ:
02:28 17.02.2023
Աշխատանքային այցով Մյունխենում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող հարցերի:
21:56 16.02.2023
Ամերիկացի հայտնի տիեզերագնաց Գարեթ Ռեյզմանը հրաժարվել է մասնակցել Ադրբեջանում անցկացվող Տիեզերագնացության միջազգային կոնգրեսին՝ շեշտելով Հայաստանի դեմ այդ երկրի ռազմական ագրեսիայի մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տիեզերագնացն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: «Ինչո՞ւ է Տիեզերագնացության միջազգային կոնգրեսն (IAC) անցկացվում Ադրբեջանում՝ մի երկրում, որը մեղավոր է իր հարևան Հայաստանի դեմ վերջին ռազմական ագրեսիայի համար: Ադրբեջանը ամենակոռումպացված […]
21:55 16.02.2023
Հանրապետության տարածքում փետրվարի 21-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, լեռնային գոտիներում՝ բուք։ Փետրվարի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևմտյան` 4-6 մ/վ: Փետրվարի 16-21-ը սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-20-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով, գիշերը` 12-14 աստիճանով: Երևան քաղաքում փետրվարի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
21:49 16.02.2023
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը խոստովանել է, որ 2022 թվականի փետրվարի 24-ի գիշերը գնացել է քնելու, թեև իմացել է Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության նախապատրաստվող մեկնարկի մասին։ «Ես գնացի քնելու։ Բայց դա շատ կարճ գիշեր էր, քանի որ ես գիտեի, որ ինչ-որ ժամանակ, մի քանի ժամ անց, ինչ-որ մեկը կարթնացնի ինձ, և հենց այդպես էլ տեղի […]
21:47 16.02.2023
Թուրքիայի հայկական, հունական և ասորական համայնքները երկրաշարժից տուժածների համար նվիրատվության ակցիա են կազմակերպել: Ակցիային մասնակցել են նաև հայ համայնքը: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Կոստանդնուպոլսի հունաց պատրիարք Բարդուղիմեոսը 3 միլիոն լիրա է նվիրաբերել, Թուրքիայի Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը՝ 3 միլիոն լիրա, սիրիական համայնքի հոգևոր առաջնորդ Յուսուֆ Չեթին (Ստամբուլի հին սիրիական համայնքի անունից) 1 միլիոն 250 հազար […]
21:35 16.02.2023
Փետրվարի 17-ին՝ ժամը 11:00-ից 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արտաշատ խոշորացված համայնքի Շահումյան բնակավայրում իրականացվելու է գործնական վարժանք «Օդային տագնապի դեպքում տարահանում և պատսպարում» թեմայով, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
21:30 16.02.2023
Փետրվարի 16-ին՝ ժամը 16։47-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Դաշտ գյուղում այրվում է ջերմոցի սառնարանային հատվածը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:14-ին, մարվել՝ 17:37-ին: Այրվել են վարդի աճեցման ջերմոցի սառնարանային հատվածը (40 քմ) և ջերմոցի պոլիեթիլենային թաղանթը:
21:24 16.02.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Բայրոնի փ. 8, 10, 12 շենքեր, Մոսկովյան փ. 21, 23, 25, 27 շենքեր, Տերյան փ. 71, 83 շենքերի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կիևյան 12, 12Ա, […]
21:15 16.02.2023
Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ էին ստացել, որոնք իրացրին Արմավիրի բաժնի գործընկերների հետ։ Համատեղ աշխատանքի արդյունքում նրանք Արմավիրի Արարատյան փողոցում ձերբակալել են 23-ամյա մի երիտասարդի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են կաթուցիչներ՝ լցված դեղնականաչավուն զանգվածով։ Ըստ արմավիրցու՝ հայտնաբերվածը մարիխուանա է։ Իրավապահների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ երիտասարդը 4 փաթեթ թմրամիջոց էր գնել մի […]
15:58 16.02.2023
Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված քայլերին: «Պիտի դառնության ընդգծեմ, որ անընդհատ տարբեր հրապարակումներ են լինում, որոնք տպավորություն են ստեղծում, թե մենք զուգահեռ իրականություններ ունենք՝ տեսախցիկների առաջ պայքարում ենք կոռուպցիայի դեմ, իսկ տեսախցիկներից այն կողմ զբաղվում ենք այլ գործերով: Ես ուզում եմ այսօր մի հանգամանք քննարկել, որի հետ կապված նախկինում նաև […]
15:52 16.02.2023
Գործադիրը սահմանել է Հանրակրթական ուսումնական հաստատության և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկը, դրանց նկարագիրը: «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությամբ պայմանավորված՝ հատկապես ուսումնական հաստատության տնօրենին ներկայացվող պահանջների ապահովման կարևոր ուղղորդիչ կարգավորում է անհրաժեշտ՝ իր պարտականություններն առավել ամբողջական և համապարփակ պատկերացնելու համար, որը կարող է հանդիսանալ նաև իբրև ուղեցույց՝ դպրոցի զարգացման ծրագիր մշակելու […]
15:48 16.02.2023
Փետրվարի 16-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Վարդանանց տոնը: Այս առիթով, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռի միաբանությունը Սուրբ Գայանե վանքում մասնակցեց Պատարագի սրբազան արարողությանը: Պատարագիչն էր Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը: Սրբազան արարողությանը ներկա էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ և բազմաթիվ […]