15:45 16.02.2023
ԱՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային հիվանդություներով, վիրահատական միջամտություններ և հետինպլանտացիոն համուղղում պահանջող ախտաբանությամբ 8 անձ այսօր՝ փետրվարի 16-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ 4 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում […]
15:43 16.02.2023
Գործադիրի որոշմամբ փոփոխություն և լրացումներ են կատարվել ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցություն նշանակելու և վճարելու կարգում։ Հիմնավորման համաձայն՝ գործող կարգում հստակեցված չեն բանկը փոխելու, ինչպես նաև դրամական աջակցություն ստանալու իրավունքի վերականգնմանն առնչվող կարգավորումները, կանոնակարգված չէ նաև այն դեպքը, երբ մի ծնողի կողմից դրամական աջակցություն ստանալուց հրաժարվելու արդյունքում աջակցությունը […]
15:42 16.02.2023
Կառավարության որոշմամբ գումար կհատկացվի Արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ փետրվարի 6-ից Թուրքիայում և Սիրիայում գրանցված ուժեղ երկրաշարժի հետևանքով առաջացած ավերածություններով և երկրների կողմից հումանիտար օգնություն խնդրելու փաստով պայմանավորված։ Ըստ այդմ՝ առաջարկվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 157,816.1 հազար դրամ՝ երկրաշարժից տուժած երկրներին սնունդ և անկողնային պարագաներ տրամադրելու նպատակով։ Ինչպես նշել է Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, […]
15:34 16.02.2023
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին և Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքներին: Կառավարությունն ընդունել է որոշում՝ 2022-2023 թթ. հիմնանորոգման ծրագրով նախատեսված […]
15:25 16.02.2023
Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը և քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի քաղաքականության մշակման վարչության պետ Գարիկ Աբելյանն ընդունել են Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցչին: Հանդիպմանը կարևորվել է քրեական, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումների զարգացման հետագա դինամիկան, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել վերոնշյալ ոլորտներում աջակցություն ցուցաբերելու, փորձագետներ ներգրավելու և ուսումնասիրություններ կատարելու վերաբերյալ: Էլեկտրոնային արդարադատության ստեղծման գործընթացում […]
15:24 16.02.2023
ԱՀ սոցիալական հարցերի և միգրացիայի նախարարությունից տեղեկացնում են, որ մեկնարկում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման երրորդ միջոցառումը, որի նպատակն է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով առաջացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած՝ Արցախի Հանրապետությունում փաստացի բնակվող և 2023 թվականի հունվարի 31-ի դրությամբ 18 տարին չլրացած երեխա ունեցող որոշ ընտանիքների տրամադրել […]
15:14 16.02.2023
Երևան-Աշտարակ մայրուղու վրա գտնվող ՊՆ նախկին վարչական համալիրի բնակիչներին տեղափոխելու մտահոգությունների առնչությամբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իր լիազորությունների շրջանակում անհրաժեշտ աշխատանքներ է իրականացնում վերոնշյալ շենքում բնակվող քաղաքացիների ժամանակավոր կեցության ապահովման ուղղությամբ։ «Նախարարությունն այս պահին քննարկում է նաև իրականացնել վարձավճարի փոխհատուցման ծրագիր՝ չափորոշիչներին համապատասխանող քաղաքացիների կեցության […]
15:03 16.02.2023
ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարգրի հիման վրա Տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության մասնագետների կողմից վերստուգում է իրականացվել Երևան քաղաքի Վարդանանց 78 հասցեում գործող «Շինթրեյդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում՝ նախկինում տրված կարգադրերի պահանջների կատարումը պարզելու նպատակով։ Ըստ այդմ՝ վերստուգման արդյունքում պարզվել է, որ 2022թ․ կատարված վերահսկողության արդյունքում տրված՝ հրդեհային անվտանգության նորմատիվ […]
14:57 16.02.2023
Փետրվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին և ՀՀ-ում Ճապոնիայի ռազմական կցորդ Յոշիդա Կենսուկեին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին և ռազմական կցորդին Ճապոնիայի ազգային տոնի կապակցությամբ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային վերջին զարգացումներին։ Քննարկվել են պաշտպանության ոլորտում երկկողմ […]
14:55 16.02.2023
Խորվաթիայում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ։ Այս մասին հայտնել Է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Կրկ քաղաքից 4 կմ դեպի արևելք, որտեղ բնակվում է 3,7 հազար մարդ: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
14:44 16.02.2023
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործըթնացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը Հայաստանի պատվիրակությանն Անկարայի օդանավակայանում դիմավորելու արարողությունից լուսանկարներ է հրապարակել Twitter-ում։ «Աշխարհագրությունը մեր համատեղ ճակատագիրը որոշող կարևորագույն գործոն է։ Երբեմն, ինչպես այժմ, այդ ճակատագիրը ցավերով է ձևավորվում։ Տարածաշրջանային երկրների միջև ցուցաբերվող մարդասիրական համերաշխությունն այդ տեսակ ցավերի թեթևացման լավագուն դեղամիջոցն է։ Տարածաշրջանի բոլոր երկրների նման Հայաստանը […]
14:30 16.02.2023
ՀՀ նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով` Համբարձում Մաթևոսյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»,- ասվում է վարչապետի որոշման մեջ։
14:27 16.02.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նազելի Բաղդասարյանը նշանակվել է վարչապետի օգնական: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով` Նազելի Բաղդասարյանին նշանակել վարչապետի օգնական»,- նշված է որոշման տեքստում:
14:19 16.02.2023
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը փետրվարի 16-ին հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Յուն Ֆանի հետ: Հանդիպմանը մասնակցել է Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի անդամ Բաբկեն Թունյանը: Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ Չինաստանը Հայաստանի կարեւոր գործընկերներից է եւ հավելել՝ երկու ժողովուրդների միջեւ պատմական բարեկամությունը եւ պետությունների միջեւ հարաբերությունները […]
14:10 16.02.2023
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա շատ կարևոր է և խորհրդանշական է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Տեղյակ եք, որ երեկ Արտաքին գործերի նախարարը այց է կատարել Թուրքիա, որը, կարծում եմ, շատ կարևոր և խորհրդանշական իրադարձություն է»,- ասաց Փաշինյանը՝ խնդրելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին մանրամասնել […]
13:57 16.02.2023
Հետախուզում է հայտարարվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ։ Այս մասին հայտնել են Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ Ավելի վաղ, դատախազությունը հայտնել էր, որ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար Հայաստանի նախկին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է հարցուվել։ Դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Վիգեն Սարգսյանը 2018 թվականի հունվարին Նախարարության հաշվեկշռում գտնվող, […]
13:49 16.02.2023
Օրերս ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները գողության դեպքեր են բացահայտել։ Նրանք մայրաքաղաքի Ներքին Շենգավիթի 1-ին փողոցում ձերբակալել են 46-ամյա մի տղամարդու։ Իրավապահների տեղեկություններով՝ նա իր մեքենայով օժանդակել էր 37 և 45 տարեկան երկու տղամարդկանց գողություններին և տեղափոխել էր գողոնը։ Տվյալները ստուգվեցին ու հաստատվեցին։ Տղամարդիկ հայտնաբերվեցին ու ձերբակալվեցին։ Մեկը՝ Շիրակի մարզի Ազատավան գյուղի, մյուսը՝ Երևանի բնակիչ […]
13:40 16.02.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է […]
13:35 16.02.2023
Փետրվարի 15-ին, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ընդունեց Սիրիայից վերադարձած Տավուշի քաղաքային որոնողափրկարարական թիմին, որոնք 2023 թվականի փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքները վերացնելու նպատակով թվով 29 փրկարարներից բաղկացած հայկական ՔՈՓ թիմի կազմում հատուկ չվերթներով մեկնել էին Սիրիա: Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը իր գնահատանքի խոսքն է ուղղել փրկարարներին, այնուհետեւ շնորհակալագրեր եւ հուշանվերներ է հանձնել՝ երկրաշարժի […]
13:27 16.02.2023
Հաստատման փուլում է գտնվում մշակույթի ոլորտի զարգացման ռազմավարությունը, որն ամրագրում է հետագա տարիների անելիքները: Սա հնարավորություն է՝ հասկանալու առաջիկա քայլերը, մասնավորապես՝ քննարկելու մշակութային հաստատությունների գործունեության և ֆինանսավորման սկզբունքների բարելավման հարցը: Այս մասին ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը թատրոնների, թատերահամերգային հաստատությունների տնօրենների հետ աշխատանքային հանդիպման ընթացքում: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա […]
13:22 16.02.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Ձերդ գերազանցություն, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Լիտվայի բարեկամ ժողովրդին՝ Լիտվայի Հանրապետության ազգային տոնի՝ Պետության վերականգնման օրվա կապակցությամբ։ 105 տարի առաջ հռչակված անկախ և ինքնիշխան Լիտվան, պետության կերտման ճանապարհին դիմակայելով բազմաթիվ մարտահրավերների, այսօր իր արժանի տեղն է […]
13:18 16.02.2023
Նախարար Վահան Քերոբյանը Դուբայում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների էկոնոմիկայի նախարար Աբդուլլահ Բին Տուք Ալ Մարրիի հետ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, հանդիպման ընթացքում ամփոփվել են 2022 թվականին փոխադարձ առևտրում արձանագրված հաջողությունները։ Մասնավորապես կարևորվել է, որ 2022 թվականին Հայաստանի և ԱՄԷ-ի միջև առևտրաշրջանառությունը գերազանցել է 1 մլրդ ԱՄՆ դոլարը։ Քննարկվել են երկու երկրների ֆինանսական […]
13:14 16.02.2023
Հայաստանն աշխարհի առաջին երկրներից էր, որը հումանիտար օգնություն է ուղարկել երկրաշարժից տուժած Սիրիայի Արաբական Հանրապետություն։ Պլանավորվում է Արտաքին գործերի նախարարի այցը Սիրիա՝ Հայաստանի զորակցությունը հայտնելու նպատակով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Պետք է ասեմ, որ Սիրիայի ուղղությամբ մեր աշխատանքները նույնպես շատ կարևոր եմ համարում։ Գիտեք, որ […]
13:08 16.02.2023
Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» քրդամետ կուսակցության (HDP-ԺԴԿ) նախկին համանախագահ, այժմ բանտարկված Սելահաթթին Դեմիրթաշը Twitter-ում գրառում է արել երկրաշարժից հետո Թուրքիային օգնության հասած երկրների վերաբերյալ։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նա մեջբերել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ այլ երկրներին բազմիցս հնչեցրած այն հայտնի սպառնալիքը, թե «մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ»։ Դեմիթաշը թուրքական իշխանություններին նկատել է տալիս, […]
13:01 16.02.2023
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 16-ին ընդունել է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Էդիթ Մեդնենին: Շնորհավորելով արտակարգ եւ լիազոր դեսպանին պաշտոնի ստանձնման առթիվ՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Լատվիան մեր երկրի համար Եվրոպայում կարեւոր գործընկեր է: Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից, հանդիպմանն առանձնացվել է միջխորհրդարանական համագործակցության ձեւաչափը՝ կարեւորելով Հայաստանի եւ […]
12:59 16.02.2023
Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է կառավարության տեղեկագիրը 15.02.2023թ. դրությամբ։ 3 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 9 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Արդեն 252 երեխա ծնվել է շրջափակման մեջ: Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 650 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների […]
12:54 16.02.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-19-ն աշխատանքային այցով կմեկնի Մյունխեն: Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ: Նախատեսված է նաև տիկին Հակոբյանի հանդիպումը «Կին քաղաքական առաջնորդներ» կազմակերպության նախագահ և հիմնադիր Սիլվանա Կոխ-Մեհրինի հետ:
12:52 16.02.2023
Թուրքիայում երկրաշարժերի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 36 187-ի, հայտնել է տարերային աղետների հետեւանքների վերացման վարչությունը (AFAD): «Երկրաշարժերի հետեւանքով զոհվել է 36 187 մարդ, իսկ աղետից տուժած 216 347 մարդ տարածաշրջանից տարհանվել է այլ նահանգներ»,- հայտնել է վարչությունը: Գերատեսչության տվյալներով՝ վիրավորների թիվը 108 068 է։ Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ ժամը 04.17-ին, տեղի էր ունեցել 7.4 […]