23:43 17.02.2023
Փետրվարի 17-ին՝ ժամը 22։54-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի Տերյան փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տերյան փողոց 6-րդ փակուղու երկհարկանի տներից մեկի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։13-ին։
23:35 17.02.2023
Ի պատասխան փետրվարի 16-ին համացանցում հայտնված տեսանյութերի և լուսանկարների, որտեղ երևում է կովկասյան ազնվացեղ եղջերուների զբոսանքը Դիլիջան քաղաքից դեպի թունել տանող ճանապարհին՝ Բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղը (WWF-Հայաստան) տեղեկացնում է, որ առաջիկայում կսկսվեն ազնվացեղ եղջերուի մասին նախազգուշացնող ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքները համապատասխան ճանապարհահատվածներում։ Այս մասին տեղեկացրին WWF-Հայաստանից։ «Դեպքի հետ կապված` WWF-Հայաստանն այսօր Դիլիջանի համայնքապետարանի և […]
23:32 17.02.2023
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ելույթ է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովում։ «Բնականաբար, իմ ելույթի առանցքում կլինի Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծված պատերազմը, բայց ես պետք է նշեմ, որ մենք չենք մոռանում Կովկասում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում շարունակվող պատերազմների, ահաբեկչության դեմ պայքարի, միջուկային անվտանգության և այլ հարցերի մասին։ Այսօր մեր խնդիրն է բացատրել, բացահայտել, որ Ռուսաստանը անկայունություն և […]
23:23 17.02.2023
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ծարավ աղբյուրի փողոցում իրականացվող շինարարական աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 20-ից մարտի 1-ը հ. 99 ավտոբուսային երթուղու վերջնականգառը ժամանակավորապես կտեղափոխվի նույն փողոցի 92 հասցեին հարակից ճանապարհահատված:
23:17 17.02.2023
Մյունխենում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հանդիպումը: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և ընդգծել միջազգային հանրության կողմից շարունակական ու հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը` խնդրի լուծման նպատակով: Կողմերն անդրադարձել են Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության գործունեությանը և […]
23:15 17.02.2023
Փետրվարի 17-ին, ժամը 22։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի բենզալցակայանների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է բենզալցակայանի պատին։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
23:08 17.02.2023
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ԵՄ-ն Հայաստանում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների հիմնական գործընկերն է և շնորհակալություն է հայտնել այդ ուղղությամբ ցուցաբերվող օժանդակության համար: Ուրսուլա Ֆոն դեր Լայենը […]
22:58 17.02.2023
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ի թիվս այլ երկրների, հայերենով շնորհակալություն է հայտնել հայ փրկարարներին։ Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ ժամը 04.17-ին, տեղի էր ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում, կան բազմաթիվ զոհեր և տուժածներ։ Նույն օրը Թուրքիայի կենտրոնական հատվածում 7,7 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել։ Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ 7,7 […]
22:53 17.02.2023
Հանրապետության տարածքում փետրվարի 18-20-ը, 22-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 19-ի երեկոյան, 21-ի և 22-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, 21-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, հովտային գոտիներում՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան` 4-6 մ/վ, փետրվարի 17-22-ը սպասվում է քամու ուժգնացում` 17-22 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-20-ի ցերեկն […]
22:40 17.02.2023
Փետրվարի 17-ին` ժամը 21։33-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշատի խճուղու թիվ 13/1 հասցեի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արտաշատի խճուղու թիվ 37/2 հասցեի մոտակայքում։ Մոտ 500 քմ […]
22:27 17.02.2023
Սկանդալով է ավարտվել «Մազեմբե»- «Մոտեմա Պեմբե» ֆուտբոլի Կոնգոյի առաջնության հանդիպումը: «Մոտեմա Պեմբե»-ի ֆուտբոլիստուհիները ծեծել են հանդիպման գլխավոր մրցավարին։ Ստյուարդների միջամտությունը մրցավարին փրկել է ֆիզիկական հաշվեհարդարից։ «Մազեմբե»-ի օգտին 5:1 հաշվի ժամանակ մրցավարը 11 մետրանոց չի նշանակել պարտվող թիմի օգտին: «Մոտեմա Պեմբե» ֆուտբոլիստուհիները հարձակվել են մրցավարի վրա և կոշտ ձևով ստիպել նրան դիտել տեսանյութը։ Երբ մրցավարը դիտումից […]
22:11 17.02.2023
ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում ս.թ. փետրվարի 14-ին ժամը 16:00-ից մասնակի խցափակվել է Վրաստանը և Հայաստանի Հանրապետությունը սնուցող «Հյուսիսային Կովկաս–Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարը, որի պատճառով զգալիորեն նվազել են ՀՀ ներկրվող բնական գազի օրական ծավալները: Ինչպես տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիա»-ից, հաշվի առնելով ՌԴ-ից ներկրվող բնական գազի ընդհատումները և անբավարար քանակությունները, Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ կայանից գազի առնման (գազամատակարարման […]
21:43 17.02.2023
Բոլիվիայում վտանգավոր մարդասպան Խոսե Լուիս Դիասը փախել է բանտից գառան հագուստով։ Նա գառան մորթին գցել է մեջքի վրա և չորեքթաթ սողացել քնած պահակների կողքով։ Նրան բռնել են բանտից ոչ հեռու գտնվող դաշտում։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:40 17.02.2023
Մարտունու համայնքապետարանը ՀՀ Կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ` Տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող ՍՆՏԶ ծրագրի շրջանակում ձեռք է բերել շուրջ 150 միլիոն ՀՀ դրամի արժողության բազմաֆունկցիոնալ МАЗ մակնիշի երկու միավոր մեքենա, որոնք կբարելավեն համայնքի կոմունալ սպասարկման մակարդակը և մատուցվող ծառայությունների որակը։ Վերոնշյալ տեխնիկան օգտակար աշխատանք կկատարի հատկապես ճանապարհների սպասարկման տեսանկյունից՝ եզրաքարերի անկյուններում կուտակվող աղբի և […]
21:31 17.02.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչի հետ: Վարչապետն ընդգծել է ՀՀ կառավարության և ԿԽՄԿ-ի միջև սերտ համագործակցության կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԿԽՄԿ-ն Լեռնային Ղարաբաղում գործող միջազգային միակ կազմակերպությունն է, որը հատկապես Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով էապես նպաստում է ԼՂ-ում […]
21:27 17.02.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար․ խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և […]
17:01 17.02.2023
Փետրվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան։ Այցի ընթացքում նախարար Պապիկյանը ստուգել է օրվա կարգացուցակով սահմանված միջոցառումների և պարապմունքների ընթացքը, հետևել կուրսանտների դասապրոցեսին։ Նախարարը շրջել է ռազմաուսումնական հաստատության տարածքում, ծանոթացել մասնագիտական լսարանների՝ ուսումնանյութական միջոցներով հագեցվածությանը, զորանոցային և ճաշարանային պայմաններին, ինչպես նաև ընթացող վերանորոգման աշխատանքներին։ Զրուցելով ռազմական համալսարանի […]
17:00 17.02.2023
Տեսագրությունում պատկերված տղամարդիկ որոնվում են: Ոստիկանությունը տեսնողներին խնդրում է ահազանգել։
16:54 17.02.2023
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Արագածոտնի մարզի բժշկական կենտրոնների տնօրենների հետ: Նախարարն արձանագրել է մի շարք խնդիրներ` սեղմ ժամկետներում լուծումներ ակնկալելով: Մասնավորապես` բժշկական կենտրոններին հանձնարարվել է լուծել կառավարման, ֆինանսական բաշխվածության առկա խնդիրները: Անահիտ Ավանեսյանն այցելել է նաև Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ ընթանում է պոլիկլինիկական հատվածի շինարարություն: Նա շեշտադրել է բժշկական կենտրոնների շինարարական […]
16:47 17.02.2023
Փետրվարի 17-ին, Սրբոց Ղևոնդյանց և Վարդանանց տոների առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ քահանայից հավաք, որին իրենց մասնակցությունը բերեցին Հայաստանի տարբեր թեմերից 231 եկեղեցականներ, թեմակալ առաջնորդներ և Մայր Աթոռի միաբաններ։ Այս կապակցությամբ Արմավիրի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում (ք․Էջմիածին), Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ […]
16:39 17.02.2023
ՀՀ գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում արտերկրի գիտնականների «PostDoc» ծրագիր 2023» մրցույթը։ Այն ուղղված է ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ ծրագիր իրականացնող կազմակերպություններում արտերկրի գիտնականների ներգրավվածությամբ նոր, մրցունակ և հեռանկարային գիտական ուղղությունների ստեղծմանը Մրցույթն իրականացվում է […]
16:33 17.02.2023
Փետրվարի 16-ին հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմն ավարտեց Թուրքիայի Հանրապետության Ադիյաման քաղաքում ծավալած որոնողափրկարարական աշխատանքները։ Փետրվարի 17-ին հայ փրկարարները վերադարձան Հայաստան: Նրանց հայ-թուրքական սահմանին՝ Մարգարայի կամրջի մոտ, դիմավորեցին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը։ Վահե Ղազարյանը շնորհակալություն հայտնեց փրկարարներին՝ կատարած աշխատանքի համար: Աղետի գոտում շուրջ 8 օր տևած որոնողափրկարարական գործողությունների […]
16:30 17.02.2023
Թավրիզի Բժշկական համալսարանի պատրաստած օգնությունը ժամանել է Թուրքիա՝ երկրաշարժից տուժած շրջաններ։ Հումանիտար օգնության կազմակերպմանը մասնակցել են նաև Թավրիզում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Չեթին Թաները, համալսարանի ռեկտորն ու ուսանողներ, փոխանցում է Ermenihaber-ը։ «Մենք Թավրիզում գտնվող օգնության համակարգմամբ ենք զբաղված։ Երկրաշարժից անմիջապես հետո մեր բարեկամ իրանական պետությունն ու իրանցի ժողովուրդը օգնություն տրամադրելու հարցում չի զլացել»,- ասել է Թաները։ […]
16:24 17.02.2023
Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը փետրվարի 17-ին ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել՝ պետական մարմինների ղեկավար կազմի, շրջանների վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է պետական նախարարի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է պաշտոնավարման 100 օրվա ընթացքում կատարված և նախանշված աշխատանքները՝ նշելով, որ հանգամանքների բերումով այդ ժամանակահատվածից 67-ը եղել են շրջափակման օրերը: […]
16:20 17.02.2023
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեի գլխավորած պատվիրակությանը: Նախարարը շնորհակալություն է հայտնել Բյորն Բերգեին՝ Եվրոպայի խորհրդի կողմից ցուցաբերած աջակցության համար: Գրիգոր Մինասյանն ընդգծել է իրականացված մեծածավալ բարեփոխումները, մասնավորապես՝ Ներքին գործերի նախարարության ստեղծումը, դատական և իրավական, կոռուպցիայի դեմ պայքարի, քրեական արդարադատության ոլորտներում գրանցած առաջընթացը: Նախարարը կարևորել է նաև արբիտրաժային […]
16:14 17.02.2023
Ազգային ժողովի փոխնախագահ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, պատվիրակության անդամները փետրվարի 17-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեի հետ:, տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ Ողջունելով հյուրին` Ռուբեն Ռուբինյանն արժեւորել է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը եւ կառույցի աջակցությունը Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Եվրոպայի խորհրդի […]
16:05 17.02.2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային կարևորություն ունեցող մի շարք հարցեր:
16:00 17.02.2023
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է: Ոստիկանությունը տեսնողներին խնդրում է ահազանգել։
15:53 17.02.2023
Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է Արցախի կառավարության տեղեկագիր 16.02.2023թ. դրությամբ։ 3 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 8 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Արդեն 261 երեխա ծնվել է շրջափակման մեջ: Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 660 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական […]