TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+22.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

«Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը դադարեցրել է թռիչքները մի քանի ուղղությունով

20:27 15.11.2021

«Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը (Turkish Airlines) կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում դադարեցրել է չվերթները դեպի Բրազիլիա, Հարավային Աֆրիկա, Նեպալ, Շրի Լանկա։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, թռիչքներն անժամկետ դադարեցվել են նոյեմբերի 15-ից սկսած։ Նախորդ տարի ևս ավիաընկերությունը դադարեցրել էր թռիչքները որոշ ուղղություններով, բայց երկրում սահմանափակումներ վերացումից հետո չվերթներն սկսել էին իրականացվել բնականոն ընթացքով։

̰
Ադրբեջանը շարունակում է Լեռնային Ղարաբաղը շրջափակման մեջ գցելու իր փորձերը․ Արարատ Միրզոյանի ելույթը

20:15 15.11.2021

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը․ «Պարո՛ն Բարձր հանձնակատար, Պարո՛ն Պետքարտուղար, Հարգելի գործընկերներ, Ուրախ եմ, որ մենք, ի վերջո, կարողացանք հանդիպել Covid-19 համավարակով պայմանավորված երկար ձգձգվող սահմանափակումներից հետո։ Մենք նաև անհամբեր սպասում ենք գալիք գագաթնաժողովին, որտեղ մեր պետությունների և կառավարությունների ղեկավարները հնարավորություն կունենան քննարկելու Արևելյան գործընկերության (ԱլԳ) ապագան, […]

̰
SHANTNEWS

20:00 15.11.2021

̰
Թուրքիայի նախագահն անդրադարձել է F-35-ների և C-400-ների խնդրին

16:00 15.11.2021

Թուրքիայի Չանաքքալե նահանգում երիտասարդների հետ հանդիպման ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե ԱՄՆ ցանկանում է, որ իրենք վերադարձնեն C-400 հակաօդային պաշտպանության համակարգը, որը Թուրքիան գնել է Ռուսաստանից: Ըստ Էրդողանի՝ Թուրքիան ի պատասխան ԱՄՆ-ի այդ պահանջի՝ հայտարարել է, որ իրենք որևէ պատճառ չունեն հետ կանգնելու Ռուսաստանի հետ գործարքից, քանի որ եթե ԱՄՆ-ն չի […]

̰
Այս տարի 678 սուբվենցիոն ծրագիր է իրականացվում

15:58 15.11.2021

Այս տարի 678 սուբվենցիոն ծրագիր է իրականացվում։ Այս մասին տեղեկացնում է ՏԿԵ նախարարությունը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Թբիլիսիում ցույց է ընթանում. արգելափակվում են մայրաքաղաքի գլխավոր պողոտաները

15:57 15.11.2021

Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կողմից նախաձեռնված բողոքի ցույցի մասնակիցները «Ավլաբարի» մետրոյի հարակից տարածքից երթով շարժվում են Բարաթաշվիլիի փողոցի ուղղությամբ՝ Կուր գետի առափնյա պողոտա։ Երթևեկությունը տեղում արգելափակված է, տեղեկացնում է Aliq.ge-ն։ Ցուցարարները հայտարարում են, որ փակելու են ճանապարհը մայրաքաղաքի երկու կողմերից։ Նրանք իրենց հետ բերել են «Ազատություն Միշային», «Նա չի սպանել» և նմանատիպ գրություններով պաստառներ։ […]

̰
Անդրանիկ Փիլոյանը հանդիպել է Իրակլի Կվանճախաձեի հետ

15:53 15.11.2021

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր՝ նոյեմբերի 15-ին, հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանճախաձեի հետ: Ներկա է եղել նաև դեսպանության առաջին քարտուղար Շալվա Սաբաուրին: Անդրանիկ Փիլոյանը նշել է, որ Հայաստանը և Վրաստանը ոչ միայն դարավոր հարևաններ են, այլև եղբայրական և բարեկամ երկրներ, ուստի երկու կողմերի համար էլ կարևոր նշանակություն ունի […]

̰
Հայ-իտալական համագործակցություն կինոարտադրության ոլորտում

15:50 15.11.2021

Սիցիալիայում ավարտվել են ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի և հայկական կողմի համապրոդյուսեր Անժելա Ֆրանգյանի՝ «Ամրոց» լիամետրաժ խաղարկային նախագծի նկարահանումները։ Ֆիլմը համարտադրություն է Հայաստանի, Բելգիայի, Իտալիայի, Նիդեռլանդների և Բուլղարիայի միջև։ Ֆիլմին Հայաստանն ունի ինչպես ֆինանսական, այնպես էլ ստեղծագործական մասնակցություն, այն ստացել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությունը և գլխավոր դերակատարներից մեկը հայ դերասան Սամվել Թադևոսյանն է:    

̰
Քննարկվել է Կալիֆոռնիայի հետ տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը վերաբերող հարցեր

15:41 15.11.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը գրել է, որ Կալիֆոռնիայի Սենատի 25-րդ դիսթրիքթի սենատոր Էնթընի Պորտանտինոյի հետ խոսել են Կալիֆոռնիայի հետ տնտեսական հնարավորություններն ընդլայնելու մասին։ «Անդրադարձել ենք գյուղատնտեսությանը, արդյունաբերության տարբեր ճյուղերին, առևտրին»,- գրել է նախարարը։

̰
«Յուրաքանչյուր ոք, ով կարծում է, որ Արցախը պետք է մնա հայկական, ունի անելիք». Արտակ Բեգլարյանը՝ Նյու Յորքում և Նյու Ջերսիում

15:36 15.11.2021

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 13-14-ին մի շարք հանդիպումներ է ունեցել Նյու Յորքի և Նյու Ջերսիի հայկական համայնքների հետ՝ և՛ լայն կազմով, և՛ առանձին համայնքային կազմակերպությունների ղեկավար կազմերի: Հանդիպումների ժամանակ պետական նախարարը, շնորհակալություն հայտնելով տարիներ շարունակ Արցախի հանդեպ Սփյուռքի ցուցաբերած սրտացավության համար, ներկայացրել է ընթացիկ իրավիճակն ու ապագայի ծրագրերը: Նա ընդգծել է, որ […]

̰
Դիտարկվել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հանրային տրանսպորտը

15:34 15.11.2021

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ պարեկային ծառայության հետ նոյեմբերի 15-ին համատեղ դիտարկել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հանրային տրանսպորտը։ ՔՏՀԱ տեսչական մարմնի Երևանի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները դիտարկել են Քանաքեռ-Զեյթունով ավտոբուսային, միկրոավտոբուսային, տաքսամոտորային ուղևորափոխադրում կատարող 42 տրանսպորտային միջոց։ Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է 5 խախտում․ դրանք վերաբերել են գերբեռնված ուղևորափոխադրմանը և դիմակ չկրելուն, […]

̰
Վերահսկողություն է իրականացվել հանրապետության իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում

15:32 15.11.2021

Ուրբաթ օրը և հանգստյան օրերին ՀՀ ՍԱՏՄ տեսուչները երեկոյան ՍԱՏՄ տեսուչները covid19-ի դեմ ձեռնարկվող հակահամաճարակային միջոցառումների նկատմամբ վերահսկողություն են հանրապետության իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում: Երևանում ստուգայց է կատարվել 39 տնտեսավարողի մոտ, խախտումներ հայտնաբերվել և արձանագրություններ են կազմվել 3-ում: Շիրակի մարզի Գյումրի քաղաքում 5 տնտեսավարողների մոտ ստուգումներից հետո միայն մեկի մոտ է կազմվել արձանագրություն: […]

̰
Լոռու մարզի Դեբետ համայնքում ազդարարվել է «Անգլախոս գյուղական դպրոցներ» փորձնական ծրագրի մեկնարկը

15:27 15.11.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Մ․ Թրեյսին և «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը նոյեմբերի 13-ին ստորագրել են եռամյա փոխըմբռնման հուշագիր, որով ազդարարվել է «Անգլախոս գյուղական դպրոցներ» փորձնական ծրագրի մեկնարկը։ Նախաձեռնության նպատակը Լոռու մարզի 22 գյուղական համայնքների 24 դպրոցներում անգլերենի […]

̰
Շախմատի Հայաստանի հավաքականների վստահ ելույթները Եվրոպայի թիմային առաջնությունում

15:17 15.11.2021

Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները հաջող ելույթներ են ունենում Սլովենիայում ընթացող Եվրոպայի թիմային առաջնությունում: Երեկ՝ նոյեմբերի 14-ին, կայացել են 3-րդ տուրի պարտիաները: Հայաստանի տղամարդկանց ընտրանին 3-րդ տուրում մրցել է Իսրայելի հետ և 2,5:1,5 հաշվով հաղթանակ տարել: Առաջնությունում իր երրորդ հաղթանակն է տոնել հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը՝ առավելության հասնելով Տամիր Նաբաթի նկատմամբ: Ոչ-ոքիներ են գրանցել […]

̰
Սաակաշվիլիի հերթական դատը՝ առանց իր ներկայության

15:08 15.11.2021

Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթանում է բյուջետային միջոցների խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և Պետական ​​պաշտպանության հատուկ ծառայության նախկին ղեկավար Թեյմուրազ Ջանաշիայի դատավարությունը։ Ինչպես փոխանցում է Aliq.ge-ն՝ նախկին նախագահը, չնայած իր ցանկությանը և պահանջին, չի ներկայացել նիստին, քանի որ քրեակատարողական ծառայությունը կրկին մերժել է նրան դատարան տանել։ Երկրորդ ամբաստանյալը՝ Թեյմուրազ Ջանաշիան […]

̰
Վանում երկարաձգվել է ցույցեր և հանրահավաքներ կազմակերպելու արգելքը

15:02 15.11.2021

Ներկայիս Թուրքիայի Վանի նահանգում ավելի քան երկու տարի տևող հավաքների և ցույցերի կազմակերպման արգելքը կրկին երկարաձգվել է: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել են Վանի նահանգապետարանից: Արգելքը երկարաձգվել է մինչև նոյեմբերի 29: Հիշեցնենք, որ Վանում կա մեծ թվով քուրդ բնակչություն և ոչ վաղ անցյալում այնտեղ տեղի էին ունենում թուրք-քրդական բախումներ: Թե ինչ պատճառով է այժմ երկարաձգվել […]

̰
Նոյեմբերի 14-15-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել

14:56 15.11.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Նոյեմբերի 14-15-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
Ոստիկաններն անչափահասներին հայրենիք են վերադարձրել

14:47 15.11.2021

Վերջերս Ռուսաստանում ՀՀ դեսպանություն էր դիմել Մոսկվայի մի բնակչուհի և հայտնել, որ ՀՀ քաղաքացիներ եղբոր և նրա կնոջ մահից հետո նրանց երեխաները գտնվում են իր խնամքի ներքո։ Եվ որպեսզի կարողանա ստանձնել անչափահասների խնամակալությունը, գործընթացն իրականացնելու համար անհրաժեշտ է, որ երեխաները գտնվեն Հայաստանում, իսկ Հայաստան վերադառնալու համար նրանք չունեն անհրաժեշտ փաստաթղթեր։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից՝ այս […]

̰
Անահիտ Ավանեսյանը երկօրյա այցով Լոռու մարզում է

14:43 15.11.2021

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երկօրյա այցով Լոռու մարզում է: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նախարարը շրջայց է կատարել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի COAF ՍՄԱՐԹ կենտրոնում, ծանոթացել առողջապահության ոլորտում համայնքների բնակիչներին առաջարկվող կրթական ծրագրերի հիմնական ուղղություններին: Վահագնի և Դեբետ համայնքներում Ավանեսյանը եղել է առաջնային օղակի առողջապահական հաստատություններում, ծանոթացել բուժսպասարկման պայմաններին, լսել հուզող հարցերն ու առաջարկները, հետաքրքրվել պատվաստումային […]

̰
ԱԺ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի անդամները մասնակցել են Ուկրաինայի հայերի միության աշխատանքային համաժողովին

14:38 15.11.2021

ՀՀ ԱԺ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանը և խմբի անդամները Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 15-ին մասնակցել են Ուկրաինայի հայերի միության (ՈՒՀՄ) հիմնադրման 20-ամյակին նվիրված աշխատանքային համաժողովին: Հրաչյա Հակոբյանը ողջույնի խոսքում համոզմունք է հայտնել, որ համաժողովը նոր շունչ կհաղորդի հայ-ուկրաինական հարաբերություններին: Պատգամավորը կարևորել է հայ համայնքի դերակատարությունն Ուկրաինայի կյանքում` նշելով, որ այն երկրի […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի փոխնախագահին

14:32 15.11.2021

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ)՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Աննա Բյերդեին: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ՀԲ-ին, մասնավորապես հայաստանյան թիմին մարտահրավերներով լի ժամանակաշրջանում Հայաստանի կողքին լինելու և աջակցելու համար՝ ընդգծելով ՀԲ օժանդակության դերը կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում: Մհեր Գրիգորյանը նշել է, որ ՀԲ հետ համագործակցությունն առանցքային նշանակություն ունի Հայաստանի […]

̰
ԱԻՊԾ-ն բանակցում է շահագրգիռ բոլոր կառույցների հետ Արցախում աճյունների որոնումները վերսկսելու համար

14:26 15.11.2021

ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը։ 2021 թվականի նոյեմբերի 8-14-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 757 զանգ: Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 4 ելք և ժամանակին արձագանքել բոլոր կանչերին՝ մեկուսացրել կրակը: Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի կողմից անցած շաբաթ զոհված և անհետ կորած համարվող […]

̰
ԱԺ-ում կկայանա Բեն Պողոսյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը

14:20 15.11.2021

Նոյեմբերի 16-ին` ժամը 13:30-ին, ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում տեղի կունենա 44-օրյա պատերազմի մասնակից Բեն Պողոսյանի հարթաքանդակների և քանդակների ցուցահանդեսը: Այս մասին տեղեկացրին ԱԺ մամուլի ծառայությունից։

̰
Մահվան ելքով վրաերթ Երևանում

14:14 15.11.2021

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ՝ 2021թ. նոյեմբերի 13-ին Երևան քաղաքի Գ. Նժդեհ փողոցում «BYD» մակնիշի ավտոմեքենայի 59-ամյա վարորդի կողմից քաղաքացուն վրաերթի, ապա մեկ այլ վարորդի կողմից նույն քաղաքացուն վրաերթ-վրաանցման ենթարկելու դեպքի առթիվ: Նշանակվել […]

̰
Կոտայք համայնքի բնակչի տան բակում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ hարուցվել է քրգործ

14:11 15.11.2021

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Կոտայք համայնքի բնակչի տան բակում տեղի ունեցած պայթյունի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2021թ. նոյեմբերի 13-ին՝ ժամը 02.00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, […]

̰
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

14:06 15.11.2021

Ուկրաինայի Գերագույն ռադայի ՀՀ-ի հետ միջխորհրդարանական կապերի խմբի ղեկավար Արտյոմ Դմիտրուկի գլխավորությամբ Գերագույն ռադայի պատգամավորները ՀՀ ԱԺ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանի և խմբի անդամների ուղեկցությամբ նոյեմբերի 15-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը մեր երկրում են` Ուկրաինայի հայերի միության հիմնադրման 20-ամյակին նվիրված աշխատանքային համաժողովին մասնակցելու նպատակով: Նրանք ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը […]

̰
Իսրայելական մամուլը Թուրքիայի դեմ բոյկոտի կոչ է անում

13:54 15.11.2021

Իսրայելական ԶԼՄ-ները Թուրքիայի դեմ բոյկոտի կոչ են արեն այն բանից հետո, երբ Թուրքիայում իսրայելցի ամուսիններին ձերբակալել են Ստամբուլի Չամլըջա աշտարակում լուսանկարվելիս «Էրդողանի տունը լուսանկարելու» պատճառաբանությամբ՝ լրտեսության կասկածանքով։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ «Jerusalem Post» թերթը գրել է. «Եթե միայն բոյկոտը բավարար չէ, որ Թուրքիան ազատ արձակի իսրայելացի զույգին, ապա ավելի կոշտ միջոցների պետք է դիմել»: Կոշտ […]

̰
Զավեն Հովհաննիսյանը՝ Բելառուս-Հորդանան հանդիպման գլխավոր մրցավար

13:48 15.11.2021

Նոյեմբերի 16-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կկայանա ընկերական հանդիպում Բելառուսի և Հորդանանի ազգային հավաքականների միջև։ Հանդիպումը կսպասարկի հայ մրցավարների անձնակազմը՝ Զավեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Մեսրոպ Ղազարյանը և Ատոմ Սևգուլյանը։

̰
«Շնորհակալություն եմ հայտնում բոլորին այս ընտրական փուլի համար»․ Խոակին Կապառոս

13:41 15.11.2021

Նոյեմբերի 14-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, Հայաստան-Գերմանիա հանդիպման ավարտից հետո կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի մամուլի ասուլիսը: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Հայաստանի ԶՈւ 4 մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ․ ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարությունը

13:35 15.11.2021

ՀՀ անվտանգության խորհուրդը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Սույն թվականի նոյեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծի արևելյան տեղամասերից մեկում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք: Ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետևանքով Հայաստանի ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ: ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան և զորքը […]

̰
BACK_TO_TOP