14:42 16.11.2021
Ըստ մեդիայում տարածվող լուրերի՝ նոյեմբերի 24-ին Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) թագաժառանգ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանն այց է կատարելու Թուրքիա և հանդիպում է ունենալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ պաշտոնական Աբու Դաբին որևէ հայտարարություն չի կատարել այցի վերաբերյալ։ Reuters գործակալության հետ զրույցում սակայն, թուրք երկու պաշտոնյա նշել են առաջիկայում նաև […]
14:36 16.11.2021
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 16-ին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին: ԱԺ նախագահն ընդգծել է Միացյալ Թագավորության հետ բազմակողմ հարաբերություններն ընդլայնելու անհրաժեշտությունը: Նա շեշտել է Ազգային ժողովի դերը կառուցողական քաղաքական երկխոսության զարգացման գործում: ԱԺ նախագահը բարձր է գնահատել Միացյալ Թագավորության մասնակցությունը և ֆինանսական […]
14:30 16.11.2021
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ նոյեմբերի 16-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկել է մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը դարձյալ ներկայացրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը: Սակայն հանձնաժողովի ընդդիմադիր պատգամավորները չեն ներկայացել նիստին: Հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը գործընկերներին տեղեկացրել է, որ արդեն շրջանառության մեջ է դրվել ««ՀՀ […]
14:22 16.11.2021
14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ շարունակում է լարված մնալ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ «Ինչպես արդեն հաղորդվել էր, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի էին դիմել՝ հարձակում գործելով տվյալ ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ինտենսիվ […]
14:19 16.11.2021
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր) մեկ ամսով հետաձգեց ԵԴ/0253/01/19 գործով քննությունը, տեղեկացնում է ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմը։ Ինչպես տեղեկացրեց նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը դիմում է ներկայացրել դատարանին և տեղեկացրել, որ մեկ այլ նիստին մասնակցելու պատճառով այսօր չի կարող ներկայանալ այս նիստին։ Գևորգյանի մյուս պաշտպան […]
14:10 16.11.2021
Նոյեմբերի 16-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ ՀՀ ԱԳ նախարարն ու ԵՄ հանձնակատարը մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման, այդ թվում՝ Եվրամիության հետ ոլորտային համագործակցության վերաբերյալ։ Զրուցակիցները քննարկել են ԵՄ տնտեսական և ներդրումային […]
14:03 16.11.2021
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ ՀՀ ՊՆ-ից հայտնել էին, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։ «Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ Սյունիքում Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքերի համար այսօր փոխհրաձգություն է սկսվել ադրբեջանական […]
13:55 16.11.2021
Երևանի «Գյոթե» կենտրոնում տեղի է ունեցել Եվրոպական միության աջակցությամբ կազմակերպվող «ԵՄ-ն՝ հանուն մշակույթի» (EU4Culture) ծրագրի շրջանակում համայնքային մշակութային ռազմավարության մշակման համար Հայաստանից ընտրված 3 քաղաքների պաշտոնական ազդարարման և մրցանակների հանձնման արարողությունը: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան Անդրեա Վիկտորինը: EU4Culture-ը քառամյա ծրագիր է, որը […]
13:50 16.11.2021
Հայաստանում ներդրվում է էլեկտրոնային ծառայությունների ԱԱՀ-ի հարկման նոր համակարգ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ Ազգային ժողովի նիստում այս մասին հայտարարեց ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը։ Ռուստամ Բադասյանը նշեց, որ օրինագիծը բազմիցս քննարկվել է տարբեր հարթակներում։ «Ֆիզիկական անձանց կյանքում որևէ բան չի փոխվում։ Որևէ հավելյալ հարկային բեռ […]
13:44 16.11.2021
Գործադիրն առաջարկում է լրացում կատարել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում՝ նպատակ ունենալով սահմանել որոշակի խմբի անձանց համար կատարողական վարույթները կարճվելու դեպքում կատարողական գործողությունների կատարման ծախսեր չգանձելու դեպքերը: Խորհրդարանը նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկել է նոյեմբերի 16-ի նիստում: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցի խոսքով՝ առաջարկվում է կարգավորում առ այն, որ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու […]
13:38 16.11.2021
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։ Իրադրության հետագա զարգացումների վերաբերյալ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով։
13:30 16.11.2021
Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP-ԺԴԿ) պատգամավոր Կարո Փայլանը թուրքական Halk TV-ի եթերում կոշտ քննադատություններ է հնչեցրել Թուրքիայի նախագահի և ընդդիմադիր կուսակցապետերի հասցեին։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ Փայլանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նմանեցրել է նացիստների առաջնորդ Ադոլֆ Հիտլերին։ Նրա խոսքերով՝ Թուրքիայում նախագահի պաշտոնը պետք է անպայման դեմոկրատական արժեքներ դավանող գործիչ զբաղեցնի և […]
13:23 16.11.2021
Նոյեմբերի 16-ի ԱԺ նիստում պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և կից մի շարք այլ օրենքներում առաջարկվող փոփոխությունները և լրացումները: Ըստ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի՝ մասնավորապես առաջակվում է հստակեցնել հանձնաժողովի կողմից ընդունվող որոշումներին վերաբերող կարգավորումները: Նախատեսվում է ամրագրել հանձնաժողովի գործունեության անկախության երաշխիքները և հանձնաժողովի անդամների լիազորությունները հստակ […]
13:09 16.11.2021
Նոյեմբերի 16-ին գումարված ԱԺ հերթական նիստում պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են Կառավարության ներկայացրած ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի տեղեկացմամբ՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Կառավարության ծրագրի «Սփյուռքի հետ կապերը» բաժնի պահանջով: Սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտի ներդրման նպատակն է զարգացնել Հայաստան-Սփյուռք գործակցությունը, բարձրացնել […]
23:38 15.11.2021
Երեք օր է, ինչ հազիվ եմ անկողնուց վեր կենում և համերաշխության այնպիսի ուժեղ հանրահավաք դիտելն ինձ այնպիսի էներգիա է տվել, որ խցում տեղ չեմ գտնում և մի անկյունից մյուսն եմ գնում,- այս մասին գրված է նամակում, որը տարածվել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ֆեյսբուքյան էջում, փոխանցում է 1tv.ge-ն։ «Իմ նվիրյալ հերոս ընկերներ, այնքա՜ն շնորհակալ […]
23:24 15.11.2021
Տաշքենդում ավարտվեց սամբոյի աշխարհի հերթական առաջնությունը: Մեդալների համար պայքարին մասնակցեցին նաև Հայաստանի ներկայացուցիչները: Ավաղ, այս անգամ Հայաստանի սամբիստները ձեռնունայն մնացին խաղարկված պարգևներից: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։
22:58 15.11.2021
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆեր ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Իգոր Հովաևը՝ Ռուսաստանի Դաշնությունից և Բրայս Ռոքֆեյը՝ Ֆրանսիայից այսօր հայտարարություն են հրապարակել, որում խորը մտահոգությամբ են դիտարկում վերջերս տարածաշրջանում տեղի ունեցած միջադեպերը։ Համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ կոնկրետ քայլեր ձեռնարկել իրավիճակի ապաէսկալացման ուղղությամբ։ Համանախագահները նաև կողմերին կոչ են անում ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից և […]
22:47 15.11.2021
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել։ Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իրավիճակը։ Ռուսաստանը, ինչպես նշել է Վլադիմիր Պուտինը, կշարունակի քայլեր կձեռնարկել, որոնք կնպաստեն իրադրության կայունացմանը և ռուսական միջնորդությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացմանը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուշադրություն է հրավիրել Բելառուսի հետ սահմանին […]
22:34 15.11.2021
Հանրապետության տարածքում նոյեմբերի 16-ի գիշերը, 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 16-ի ցերեկը՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 6-8 աստիճանով։ Երևան քաղաքում 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
22:21 15.11.2021
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով խստացված ստուգայցերը շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները նախորդ շաբաթվա ընթացքում` նոյեմբերի 8-14-ը, իրականացրել են ընդհանուր 855 ստուգայցեր, որոնց արդյունքում արձանագրել են 48 խախտում, կայացրել 34 տուգանքի որոշում, այդ թվում՝ Երևանի տարածքային կենտրոն՝ 531 ստուգայց, 27 խախտում, 17 տուգանք, Հարավային տարածքային կենտրոն՝ 47 […]
21:58 15.11.2021
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի 19 կմ հատվածում բախվել են Լոռու մարզի բնակիչներ՝ 26-ամյա Գոռ Ղազարյանի վարած Nissan Tiida և 36-ամյա Գագիկ Յայլոյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Գ. Ղազարյանն ու նրա ուղևոր՝ Լոռու մարզի բնակիչ, 27-ամյա Մարիամ Գևորգյանը և […]
21:37 15.11.2021
ԱՄՆ-ը ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերության անձնակազմին առաջարկել է ամերիկյան վիզաների համար մեկնել Երևան ՝ դա ներկայացնելով որպես «հսկայական քայլ առաջ»։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայում դիվանագիտական աղբյուրը։ «Այստեղ < … > ուղղակի ինչ-որ ծաղր է։ Այն, որ նրանք համաձայնել են Երևանում «Աէրոֆլոտի» անձնակազմերին ընդունել իրենց դեսպանատանը, նրանք ներկայացնում են որպես հսկայական քայլ առաջ։ Այսինքն՝ մարդիկ […]
21:24 15.11.2021
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, Բարձրագույն դատական խորհրդում ավարտվեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալԱրդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության քննությունը: Բարձրագույն դատական խորհուրդը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Այն կհրապարակվի նոյեմբերի 29-ին՝ ժամը 15:00-ին: Ըստ միջնորդության հիմնավորման՝ դատավորի կողմից թույլ են տրվել «ՀՀ դատական օրենսգիրքի» 69-րդ հոդվածի 1-ին մասի […]
21:20 15.11.2021
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Արազափ-Վարդանաշեն ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ՝ 32-ամյա Զավեն Նազարեթյանի վարած MAN մակնիշի բեռնատարն ու 18-ամյա Համլետ Սլոյանի վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով ՎԱԶ 2106-ի վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմավիր բժշկական կենտրոն։ […]
21:10 15.11.2021
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց են ունեցել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարության «Թվիթեր»-իր էջը: Նշվում է, որ երկու երկրների պաշտպանական գերատեսչության ղեկավարները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանում պաշտպանական հարցերի ու անվտանգության խնդիրների, նախ և առաջ՝ Սիրիայում վերջերս ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
20:58 15.11.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող Service Titan, Vineti, Robomart, Krisp, SuperAnnotate, Podcastle ընկերությունների ներկայացուցիչներին: Վարչապետը կարևորել է ՏՏ ոլորտում գործող վերոնշյալ ընկերությունների հաջողություններն ու հույս հայտնել, որ նրանց հաջողությունները մյուս կազմակերպությունների համար կդառնան օրինակելի: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարության նպատակն է, որպեսզի հաջողակ ընկերությունների թիվը մեր երկրում գնալով […]
20:52 15.11.2021
Ռետինե մուրճեր, փայտե ձողիկներ ու երկաթե խողովակներ, որոնց հնչյունները ստեղծում են մարիմբայի երաժշտական առեղծվածը: Ալ. Աճեմյանի անվան երաժշտական դպրոցի սաներն այս գործիքի մասին միայն լսել էին կամ տեսել համացանցում: Հիմա արդեն կրթօջախը ոչ միայն մարիմբա, այլև մի շարք այլ նոր, թանկարժեք գործիքներ ունի: «Հարվածային գործիքների մեծ դասարան ունենք, բայց նման գործիքի մասին նույնիսկ չէինք էլ […]
20:42 15.11.2021
Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։ Նոյեմբերի 7-ից 14-ը իրականացված ծառայության արդյունքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1573 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 261 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 91, առանց վարորդական վկայականի՝ 250 անձ։ 105 տրանսպորտային միջոց շահագործվել […]