Արարատ Միրզոյանն ու Օլիվեր Վարհեին քննարկել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+32.09 oC

Արարատ Միրզոյանն ու Օլիվեր Վարհեին քննարկել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցեր

14:10 16.11.2021

Նոյեմբերի 16-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։

ՀՀ ԱԳ նախարարն ու ԵՄ հանձնակատարը մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման, այդ թվում՝ Եվրամիության հետ ոլորտային համագործակցության վերաբերյալ։

Զրուցակիցները քննարկել են ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո աջակցության փաթեթին ու Արևելյան գործընկերության ուղենիշային նախաձեռնությունների շրջանակներում հետագա արդյունավետ փոխգործակցությանը վերաբերող հարցեր։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցեր:

Նախարար Միրզոյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորումը հնարավոր է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո:

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրներին։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց անվերապահ ու շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ներկայացվել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում տեղի ունեցած վերջին բարեփոխումները

20:52 29.07.2025

Ներկայացվել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում տեղի ունեցած վերջին բարեփոխումները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի փոխնախագահ Ֆիլիպ Ժաֆեի հետ․ քննարկվել է նախորդ տարի Ժնևում տեղի ունեցած ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի իրականացման վերաբերյալ ՀՀ պարբերական գործառնական եզրակացություններից բխող աշխատանքների ընթացքը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՍՀ նախարարությունից: «Հանդիպման ընթացքում գործընկերոջը ներկայացվել են երեխաների իրավունքների պաշտպանության […] ...

Լեհաստանը ԵՄ ռազմականացման հիմնադրամից 45 միլիարդ եվրոյի վարկ է խնդրել

20:42 29.07.2025

Լեհաստանը ԵՄ ռազմականացման հիմնադրամից 45 միլիարդ եվրոյի վարկ է խնդրել

Լեհաստանը Բրյուսել է ներկայացրել ԵՄ ռազմականացման SAFE հիմնադրամից 45 միլիարդ եվրոյի չափով վարկերի հայտ, որը կազմում է 150 միլիարդ եվրո ընդհանուր ֆոնդի 30%-ը: Այս մասին հայտարարել է հանրապետության պաշտպանության նախարարության ղեկավար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը: «Լեհաստանը նախնական հայտ է ներկայացրել Եվրահանձնաժողովին՝ ԵՄ SAFE ծրագրի շրջանակներում վարկ ստանալու համար: Մենք ցանկանում ենք այս հիմնադրամից գումար ստանալ՝ լեհական բանակի […] ...

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

20:30 29.07.2025

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Զաքյան փ. 10 շենք և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նալբանդյան փ. 50 շենք, Վարդանանց փ. 5 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարի Թաղ 5-10 շարքեր մասնակի և հարակից ոչ […] ...

Խաչանովը բացատրել է, թե որքան կարևոր է բարձր վարկանիշ ունենալը

20:25 29.07.2025

Խաչանովը բացատրել է, թե որքան կարևոր է բարձր վարկանիշ ունենալը

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը, որը 16-րդն է ATP դասակարգման աղյուսակում, բացատրել է վարկանիշային աղյուսակի կարևորությունը: Խաչանովին հարցրել են, թե գրեթե վերադարձել ես թոփ-15, դա որքա՞ն կարևոր է քեզ համար այս պահին. «100 տոկոսով կարևոր է: Իհարկե, ցանկություն կա հնարավորինս բարձր դիրք զբաղեցնելու: Վարկանիշն արտացոլում է, թե ինչպես ես խաղում մրցաշրջանում և այս պահին: […] ...

Թրամփը պարծեցել է, որ իրեն հաջողվել է կանգնեցրել հինգ պատերազմ

20:20 29.07.2025

Թրամփը պարծեցել է, որ իրեն հաջողվել է կանգնեցրել հինգ պատերազմ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարծեցել է, որ ինքը դադարեցրել է աշխարհում հինգ զինված հակամարտություն, այս մասին նա հայտնել է Շոտլանդիայի Աբերդին քաղաքում գտնվող իր Trump International Golf Links-ի բացման ժամանակ։ «Մենք, ինչպես գիտեք, երեկ կանգնեցրինք Թաիլանդի և Կամբոջայի միջև հակամարտությունը: Բայց մենք այժմ կանգնեցրել ենք մոտ հինգ պատերազմ: Դա շատ ավելի կարևոր է, քան գոլֆ […] ...

Վահագն Խաչատուրյանը այցելել է Կապանի օդանավակայան

20:15 29.07.2025

Վահագն Խաչատուրյանը այցելել է Կապանի օդանավակայան

Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում նախագահ Վահագն Խաչատուրյանը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի ուղեկցությամբ այցելել է Կապանի օդանավակայան, ծանոթացել նրա աշխատանքին, տեխնիկական զինվածությանն ու կահավորմանը։ Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից: ...

BACK_TO_TOP