15:36 10.11.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի կազմը համալրելու նպատակով նախարարությունը հայտարարում է մրցույթ խորհրդի կազմում ընդգրկվելու նպատակով: Խորհրդի անդամների ընդհանուր թվի 1/3 կազմում են կրթության և գիտության, 1/3՝ մշակույթի և 1/3՝ սպորտի և երիտասարդության ոլորտների ներկայացուցիչները: Մրցույթին կարող են մասնակցել և խորհրդի կազմում ընդգրկվել հասարակական կազմակերպություններ, զանգվածային լրատվության միջոցներ, ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպություններ և այլ […]
15:30 10.11.2021
Զվարթնոցում, Լոռի բերդում և Բջնիի ամրոցում կանաչ անկյուններ կստեղծվեն: Նախագծի նպատակն է նոր որակ և նոր մոտեցումներ ներդնել արգելոց-թանգարանների այցելուների համար։ ◻️Երեք արգելոցների տարածքներում կիրականացվի բարեկարգում, կկառուցվեն սպասարկման ենթակառուցվածքներ, կտեղադրվեն աղբի տեսակավորման տարաներ և ցուցանակներ, ապա կստեղծվեն կանաչ անկյուններ՝ լանդշաֆտային լուծումներով։ Նախագիծն իրականացվում է Converse Bank-ի աջակցությամբ։ ◻️Այսօր բանկի ներկայացուցիչները «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի […]
15:25 10.11.2021
Ավստրալիայում տեղատարափ անձրեւները մասշտաբային հեղեղումներ են առաջացրել, երկրում գործում է խիստ եղանակային պայմանների մասին նախազգուշացում: Այս մասին հայտնում է Reuters-ը։ Ոստիկանները փրկել են տղամարդուն, որը 6 ժամից ավելի ծառից բռնված է մնացել, ջրի հոսքը քշել է նրա մեքենան ճանապարհից: Փրկարարներին ավելի քան 6 ժամ է պահանջվել տղամարդուն անվտանգ վայր բերելու համար։ Տղամարդը չի տուժել։ Տեղական […]
15:19 10.11.2021
Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը հրաժարականի դիմում կներկայացնի խորհրդարանի խոսնակին։ Այս մասին ասվում է Թագավորության օրենսդիր մարմնի մամուլի հաղորդագրությունում։ Օգոստոսի 22-ին Շվեդիայի վարչապետ և Սոցիալ-դեմոկրատական աշխատավորական կուսակցության ղեկավար Ստեֆան Լյովենը հայտարարել է իր հրաժարականի մասին: ՍԴՀԿ համագումարը նոյեմբերի 4-ին ֆինանսների նախարար Մագդալենա Անդերսոնին ընտրել է կուսակցության նոր առաջնորդ Լյովենի փոխարեն։ Այն բանից հետո, երբ վարչապետը հրաժարականի […]
15:11 10.11.2021
Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2021 թ. նոյեմբերի 11-ին Երևան քաղաքի Աճառյան փողոց−Մարշալ Բաբաջանյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Ինչպես տեղեկացնում են Ճանապարհային ոստիկանությունից՝ փոփոխության արդյունքում Առինջի կողմից Աճառյան փողոցով նշված խաչմերուկին մոտեցող տրանսպորտային միջոցների տարբեր ուղղություններով երթևեկությունը խաչմերուկում կկարգավորվի միայն մեկ լուսացույցով, իսկ Ֆուտբոլի ակադեմիայի կողմից Բաբաջանյան փողոցով երթևեկող տրանսպորտային միջոցների ձախ շրջադարձը դեպի […]
15:09 10.11.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին, որն ավարտում է առաքելությունը մեր երկրում, տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։ Վարչապետը բարձր է գնահատել պարոն Շարփի կատարած աշխատանքը՝ Հայաստանի և ՄԱԿ-ի կառույցների միջև համագործակցության զարգացման ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՄԱԿ-ի օժանդակությունը մեր երկրին կորոնավիրուսի համավարակի հետևանքների հաղթահարման գործում և ափսոսանք […]
15:02 10.11.2021
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 10-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է կառավարության հեղինակած ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը ներկայացրել է օրինագծում առաջարկվող փոփոխությունները՝ նշելով, որ Հայաստանում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված՝ պարտատերերը, այդ թվում՝ բանկերը և վարկային […]
14:56 10.11.2021
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 10-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը նշել է, որ առկա գլոբալ բնապահպանական խնդիրները` օզոնային շերտի քայքայումը, գլոբալ տաքացման հետևանքով կլիմայի փոփոխությունն արդեն վնասակար ազդեցություն են թողնում շրջակա միջավայրի, ինչպես նաև մարդկանց կյանքի […]
14:50 10.11.2021
Ադրբեջանական երեկվա կրակոցներն Արենի համայնքի Խաչիկ գյուղի ուղղությամբ եղել են թիրախային, փշրել են հողային աշխատանքներ իրականացնող քաղաքացիական բնակչի տրակտորի հետևի ու կողային ապակիները, տեղեկացնում է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Կրակոցների պահին համայնքի բնակիչը գտնվել է տրակտորի մեջ և վարել է հողը։ Ակնհայտ է, որ ադրբեջանական զինծառայողներն էլ գիտակցել են, որ խաղաղ բնակիչը զբաղված […]
14:49 10.11.2021
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի 35-ամյա բնակչուհու կողմից դեղատների աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների և ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները, շարժառիթը: Քրեական գործով կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար […]
14:41 10.11.2021
2021թ. նոյեմբերի 9-ին՝ ժամը 14։50-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ազգային ատելության շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, կրակոց են արձակել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի՝ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի վարչական տարածքում «Դուզ» կոչվող հանդամասում վարուցանք կատարող՝ նույն գյուղի բնակիչ Թ. Ասատրյանի կողմից վարվող «ԴՏ-75» տրակտորի ուղղությամբ: Կրակոցի հետևանքով կոտրվել է տրակտորի ձախակողմյան […]
14:38 10.11.2021
Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղերի շրջանակում մեկնարկել է ֆուտզալի մրցաշարը: Մրցաշարին հայտավորվել են 14 բուհերի թիմեր: Խաղերն անցկացվում են 4 փնջերով. 1-ին և 2-րդ փնջերի խաղերը տեղի են ունենում Երևանի պետական համալսարանի մարզադահլիճում, իսկ 3-րդ և 4-րդ փնջերի խաղերը՝ «Դինամո» մարզապալատում: Ավարտին են մոտենում անցումային խաղերը: Յուրաքանչյուր փնջում 1-ին և 2-րդ տեղեր գրաված թիմերը կանցնեն […]
14:28 10.11.2021
Դեսպան Թրեյսին մասնակցել է կին իրավապահների ուսումնական դասընթացի բացմանը, որը կազմակերպվել էր ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Միջազգային հետաքննությունների հարցերով ուսումնական աջակցության ծրագրի շրջանակում և ԱՄՆ պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի ֆինանսավորմամբ։ Դասընթացին մասնակցում են Հայաստանի քրեական արդարադատության համակարգի կին աշխատակիցներ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից, մասնակիցներին ուղղված իր խոսքում դեսպան Թրեյսին խոսել է […]
14:23 10.11.2021
Սև լճի հատվածում երեկ ադրբեջանցի զինվորականները փորձել են բարելավել իրենց հենակետերը, բայց հանդիպել են հայկական զինուժի դիմադրությանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է Գորիսի փոխհամայնքապետ Կարեն Քոչարյանը` հաստատելով մամուլում տարածված տեղեկությունները, թե Սև լճի հատվածում հայերի և ադրբեջանցիների միջև միջադեպ է եղել։ «Դիրքային անհանգստություն է եղել։ Կրակոցներ չեն եղել։ Ադրբեջանցիները առաջ գալու փորձ են […]
14:10 10.11.2021
Նոյեմբերի 11-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման J խմբի 9-րդ մրցափուլի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը։ Հանդիպումը սպասարկող մրցավարների անձնակազմն Իսպանիայից է։ Գլխավոր մրցավարն է Խոսե Մարիա Սանչես Մարտինեսը: Նրան կօգնեն Ռաուլ Կաբաներո Մարտինեսը և Ռոբերտո Ալոնսո Ֆերնանդեսը։ Չորրորդ պաշտոնյան է Խուան Մունուերա Մարտինեսը։ VAR-ի մրցավարն է Պաոլո Վալերին (Իտալիա), իսկ նրա […]
14:07 10.11.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Նոյեմբերի 9-10-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
14:00 10.11.2021
2021 թվականի նոյեմբերի 9-ին՝ ժամը 17։30 սահմաններում, «Մուրացան» հիվանդանոցային համալիր է դիմել և հոսպիտալացվել 6-12 տարեկան 8 երեխա: Նույն օրը «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» է դիմել 3 երեխա, որից 2-ը հոսպիտալացվել է, 1-ը, ստանալով համապատասխան բժշկական օգնություն, հրաժարվել է հոսպիտալացումից: Ինչպես տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից՝ երեխաների վիճակը գնահատվում է կայուն, միջին […]
13:55 10.11.2021
«Երաժշտական հինգշաբթի՝ Խաչատրյանի տանը». միջոցառումներ՝ նվիրված Էդվարդ Միրզոյանի և Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյա հոբելյաններին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կնշվեն հայ նշանավոր կոմպոզիտորներ Էդվարդ Միրզոյանի և Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյա հոբելյանները: Այդ առիթով տուն-թանգարանի համերգասրահում կբացվի լուսանկարների ցուցահանդես, և «Երաժշտական հինգշաբթի՝ Խաչատրյանի տանը» համերգաշարի առաջիկա երկու համերգները նվիրված կլինեն անվանի կոմպոզիտորներին: Դրանց կմասնակցեն հանրապետության ճանաչված երաժիշտ-կատարողները: Նոյեմբերի […]
13:48 10.11.2021
Ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի նախագծով կառուցվող «Աքքույու» ատոմակայանից հետո Թուրքիան մտադիր է սկսել երկրորդ և երրորդ ատոմային էլեկտրակայանների կառուցման նախագծերի իրականացումը: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Մենք նախատեսում ենք 2023թ. շահագործման հանձնել «Աքքույու» ատոմակայանի առաջին բլոկը։ «Աքքույու»-ից հետո մենք արագ կսկսենք նախապատրաստվել երկրորդ և նույնիսկ երրորդ ատոմակայանի կառուցմանը։ Մենք […]
13:42 10.11.2021
Պալմա կղզում (Կանարյան կղզիների Ինքնավար համայնք) ժայթքվող հրաբխի նոր լավային հոսքը հասել է օվկիանոս: Այդ մասին Twitter-ում հայտնել է Իսպանիայի տրանսպորտի, շարժունակության և քաղաքային օրակարգի նախարարությունը։ «Լավան կրկին Ատլանտյան օվկիանոս է հասել տեղական ժամանակով ժամը 01:45-ին Լոս Նիրես լողափի շրջանում»,- ասված է հրապարակման մեջ: Աղի ջրի հետ շիկացած հրաբխային զանգվածի շփումը կարող է վնասակար գազերի […]
13:36 10.11.2021
Նոյեմբերի 10-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրինագծով առաջարկվում էր ամանորյա ոչ աշխատանքային օրերը կրճատել և հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը սահմանել աշխատանքային օր: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ օրինագծի վերաբերյալ […]
13:25 10.11.2021
Նոյեմբերի 10-ին ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը Արամ Գրիգորյանի նախագահությամբ նիստ է հրավիրել: Օրակարգում «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթի քննարկումն էր: Նիստին […]
13:16 10.11.2021
Հայաստանի Մ-21 հավաքականը պատրաստվում է Ֆրանսիայի հասակակիցների հետ արտագնա հանդիպմանը։ Ֆրանսիա մեկնելուց առաջ ՀՖՖ TV-ն ծավալուն զրույց է ունեցել թիմի գլխավոր մարզիչ, ՀՖՖ տեխնիկական տնօրեն Ռաֆայել Նազարյանի հետ ? ՈՒԵՖԱ ԵՎՐՈ Մ-21 որակավորման H խմբում անցկացրած հանդիպումների և առաջիկա նպատակների, VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում ԲԿՄԱ-ի ելույթների, Ազգային հավաքական ֆուտբոլիստներ մատակարարելու կարևորության և այլ կարևոր թեմաների […]
13:08 10.11.2021
ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանը նոյեմբերի 10-ին հանդիպել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Արմեն Գևորգյանը կարևորել է Հայաստանի և Բելառուսի միջև պատմականորեն ձևավորված ավանդական բարեկամական հարաբերությունները, որոնք պետք է շարունակաբար զարգացնել և ամրապնդել: Պատգամավորն ընդգծել է երկու երկրների միջխորհրդարանական կապերի […]
23:57 09.11.2021
2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո անցած մեկ տարվա ընթացքում ադրբեջանական կողմը դիտավորյալ և նպատակային կերպով շարունակել է Արցախի բնակչության դեմ հանցավոր գործողությունները, որոնց մասին անցած մեկ տարվա ընթացքում բազմիցս հայտարարել ենք և իրազեկել միջազգային կառույցներն և իրավապաշտպան կազմակերպություններին։ Ինչպես գրել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, թեև հայտարարությամբ լայնածավալ ռազմական գործողությունները դադարեցվել են, սակայն […]
23:52 09.11.2021
ՀՀ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում այսօր ադրբեջանական դիրքերից կրակոց է արձակվել գյուղի տարածքում հողագործական աշխատանքներ կատարող գյուղացու ուղղությամբ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանը։ «Տրակտորիստը հրաշքով է փրկվել, նա չի վիրավորվել։ Կրակոցից վնասվել է միայն տրակտորը»,– ասաց գյուղապետը։ Նա նաև հայտնել […]
23:51 09.11.2021
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 17։39-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շահումյան փողոցի տներից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:05-ին, մարվել՝ 21:08-ին: Մասամբ այրվել են շինության […]
23:44 09.11.2021
Հանրապետության տարածքում նոյեմբերի 10-ի գիշերը, 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 10-ի երեկոյան ժամերին, 11-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ, 10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-ի ցերեկը կնվազի 10-12 աստիճանով, 12-13-ի գիշերը՝ 5-6 աստիճանով: Երևան քաղաքում […]