14:21 11.11.2021
Մի քանի տարի տևած մասնագիտական բանավեճի հարցում վերջապես հստակություն մտցնելու և հանրությանը սպառիչ պատասխան տալու համար, թե ներկայիս Սահմանադրության պարագայում որքանով և ինչպես է հնարավոր իրականացնել դատական համակարգի զտում, Արդարադատության նախարարությունը կազմակերպել էր համաժողով՝ մի քանի տասնյակ իրավաբան-գիտնականների, քաղհասարակության ներկայացուցիչների, հանրային և քաղաքական գործիչների, փաստաբանների, պետական պաշտոնյաների և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ ամփոփելով համաժողովի քննարկումները՝ Արդարադատության նախարարության մասնագետները հանգել են հետևյալ եզրակացության.
«⦁ Դատավորների վեթինգը կարելի է իրականացնել երեք եղանակով՝
⦁ այդ նպատակով հատուկ ձևավորված նոր մարմնի կողմից, որի համար օրենքով կսահմանվեն դատավորների վեթինգի իրականացման կարգը, չափանիշները, փուլերը, ինչպես նաև այդ մարմնի կազմը, իրավասությունները, որոշումների կայացման կարգը, բողոքարկման մեխանիզմներն ու հիմքերը:
⦁ օրենքով սահմանված խախտումների հիմքերով կարգապահական վարույթներ հարուցելով և դատավորներին պատասխանատվության ենթարկելով:
⦁ կարգապահական վարույթներ հարուցելու համար օրենքով նոր չափորոշիչներ սահմանելով:
Խորհրդաժողովին մասնակցած մասնագետների գերակշռող մեծամասնության կարծիքով դատավորների վեթինգն 1-ին եղանակով հնարավոր է իրականացնել միայն Սահմանադրական փոփոխություններից հետո, քանի որ գործող դատավորների նկատմամբ դրանց կիրառումը կհակասի Սահմանադրության 73-րդ հոդվածին, ըստ որի՝ անձի (տվյալ դեպքում դատավորների) իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն: Այս հիմնարար սկզբունքի հաղթահարումը կարող է իրավաչափ դիտարկվել միայն այն պարագայում, երբ Սահմանադրության փոփոխությունների արդյունքում անցումային դրույթներով նախատեսվի հետադարձության սկզբունքի հաղթահարման հնարավորությունը գործող դատավորների նկատմամբ: Հակառակ պարագայում, գործող դատավորների նկատմամբ վեթինգի այնպիսի գործիքների կիրառումը, ինչպիսին է օրինակ՝ արհեստավարժության գնահատումը, մասնագիտական կարողությունների ստուգումը, կգնահատվեն որպես Սահմանադրությանը հակասող գործընթացներ:
Հետադարձության պահպանման կարևորությունը և անհրաժեշտությունը ընդգծվել է նաև Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի կողմից ՀՀ Դատական օրենսգրքի և հարակից օրենքների փոփոխությունների նախագծերի վերաբերյալ 2019թ. հոկտեմբերի 14-ին հրապարակված թիվ CDL-AD(2019)024[1] կարծիքով:
2-րդ եղանակն արդեն գործողության մեջ է: Երեք միմյանցից անկախ կառույցներ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը, Արդարադատության նախարարությունը դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություններով դիմում են Բարձրագույն դատական խորհրդին, որի արդյունքում մի շարք դատավորներ արդեն իսկ ենթարկվել են կարգապահական պատասխանատվության, իսկ որոշների լիազորությունները՝ դադարեցվել են:
3-րդ եղանակով վեթինգի իրականացումը ենթադրում է գործող Սահմանադրության շրջանակներում սահմանել նոր չափորոշիչներ, այդ թվում՝ բոլոր այն դատավորների նկատմամբ, որոնց կայացրած որոշումների դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվել են գործեր, նաև քրեական հեղինակության ներկայացուցիչների հետ կապեր ունեցող և քաղաքական շարժառիթներով որոշումներ կայացրած դատավորների նկատմամբ, ինչպես նաև զարգացնել և կատարելագործել բարեվարքության ստուգման ինստիտուտն ու գործիքակազմը: Այս տեսակետից հարկ ենք համարում ընդգծել, որ անհրաժեշտ են որոշ օրենսդրական հստակեցումներ և եղած օրենսդրության կիրառման նոր փորձարկումներ, որոնց ուղղությամբ Արդարադատության նախարարությունը սկսել է ինտենսիվ աշխատանքներ:
Այսպիսով՝ շնորհակալություն ենք հայտնում խորհրդաժողովի բոլոր մասնակիցներին այս կարևորագույն խնդրի լուծմանն աջակցելու համար, իսկ հանրությանը տեղեկացնում ենք, որ քննարկումների արդյունքում ձևավորված մեր մասնագիտական թիմի համոզմամբ դատավորների վեթինգի երեք եղանակներից երկուսը կարող են իրագործվել ներկայիս Սահմանադրության պայմաններում, իսկ մեկը՝ բացառապես սահմանադրական բարեփոխումներից հետո»,- ասված է հաղորդագրության մեջ:
23:00 08.07.2025
Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...
22:50 08.07.2025
The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյանԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...
22:40 08.07.2025
«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբԿենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...
22:33 08.07.2025
Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...
22:26 08.07.2025
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժածՀուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...
22:22 08.07.2025
Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարըԼոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...