15:28 09.11.2021
COVID-19-ի «Դելտա» շտամը կարող է խույս տալ չեզոքացնող հակամարմիններից, ինչը կարող է հիվանդության ավելի ծանր ընթացք առաջացնել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ՌԴ առողջապահության նախարարության վարակիչ հիվանդությունների գծով գլխավոր արտահաստիքային մասնագետ պրոֆեսոր Վլադիմիր Չուլանովը: Նա նշել է, որ «Դելտա» շտամն իր հատկություններով զգալիորեն տարբերվում է բազային շտամից, որից սկսվել է համավարակը: «Այն […]
15:22 09.11.2021
Կորոնավիրուսի դեմ «Սինոֆարմ» և «Սինովակ» պատվաստանյութերով պատվաստված 60 տարեկանից բարձր քաղաքացիները կարող են 3-րդ չափաբաժին ստանալ ոչ թե 2-րդ չափաբաժին ստանալուց 6 ամիս հետո, այլ 3-ից 6 ամսվա ընթացքում։ «Ալիք մեդիայի» փոխանցմամբ՝ այս մասին իմունականխարգելման խորհրդի նիստից հետո հայտարարել է Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան։ «Կայացվել է նոր որոշում, ըստ որի՝ 60 տարեկանից բարձր անձանց […]
15:17 09.11.2021
Սույն թվականի նոյեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը հավաստագրեր է հանձնել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պահվող 9 կին դատապարտյալների, որոնք մասնակցել էին «Վարսավիրական հմտություններ», «Ընտանեկան բռնության կանխարգելում (հույզերի կառավարում)», «Օտար լեզու (անգլերեն)», «Հայոց լեզու և գրականություն» դասընթացներին։ «Իրավախախտում կատարած անձանց 2021 թվականի գեղագիտական դաստիարակություն և կրթություն» ծրագրի շրջանակներում […]
15:12 09.11.2021
Իսրայելի խորհրդարանի մի խումբ ընդդիմադիր պատգամավորներ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և ապրիլի 24-ը որպես հիշատակի օր նշելու օրինագիծ են ներկայացրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Jerusalem Post-ը: Օրինագծի հեղինակներն են «Շաս» կուսակցությունը ներկայացնող պատգամավորներ Յաակով Մարգին, Հաիմ Բիտոնը, Մոշե Արբելը, ինչպես նաև «Լապիդ» կուսակցության պատգամավորներ Յուլի Էդելշտեյնը, Իսրայել Կացը և Յոավ Կիշը:
15:07 09.11.2021
Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2021 թ. նոյեմբերի 10-ին Երևան քաղաքի Աճառյան փողոց-Ծարավ Աղբյուրի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, տեղեկացնում են Ճանապարհային ոստիկանությունից։ Փոփոխության արդյունքում Աճառյան փողոցից ձախ շրջադարձով դեպի Ծարավ Աղբյուրի փողոց տրանսպորտային միջոցների երթևեկությունը խաչմերուկի լուսացուցային օբյեկտի աշխատանքային ռեժիմի փոփոխության պարագայում կկազմակերպվի առանց սեկցիայի լուսացույցի միջոցով:
15:01 09.11.2021
Վրաստանի իմունականխարգելման խորհրդի որոշմամբ՝ 12-15 տարեկան երեխաներին թույլատրվում է պատվաստվել կորոնավիրուսի դեմ։ Այդ մասին հայտնել է առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան։ Ինչպես փոխանցում է Aliq.ge-ն՝ խորհուրդն ընդունել է նոր հակահամաճարակային կանոններ, ըստ որի՝ 12-15 տարեկան անձանց ևս թույլ կտրվի պատվաստվել Pfizer պատվաստանյութով։ «Այսպիսով, ծնողների որոշմամբ և համաձայնությամբ, որն անհրաժեշտ պայման է անչափահասների պատվաստման համար, 12-15 տարեկան […]
14:50 09.11.2021
Թուրք հայտնի գրող Ահմեթ Ումիթը թուրքական Halk TV-ի եթերում վստահություն է հայտնել, որ Թուրքիայում իշխանափոխություն է լինելու։ Նա նշել է, որ այդ մասին են վկայում իրականացվող սոցհարցումները և մարդկանց սոցիալական ծանր վիճակը, փոխանցում է Ermenihaber-ը։ «Ես վստահ եմ, որ այսօրվա իշխանությունը հեռանալու է։ Եթե նայեք սոցհարցումներին, ապա դուք էլ կհամոզվեք։ Եթե շուկա գնաք, կտեսնեք, որ […]
14:44 09.11.2021
Հրամանատարների հմտությունները կատարելագործելու, ինչպես նաև կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում արագ և նպատակային որոշումներ կայացնելու ունակություններն ստուգելու նպատակով նոյեմբերի 9-ին N զորամիավորման զորավարժադաշտերից մեկում անցկացվել է մարտավարական զորավարժություն՝ տանկային ստորաբաժանումների ներգրավմամբ։ Անձնակազմին առաջադրվել են մի շարք օպերատիվ-մարտավարական պայմանական խնդիրներ, որոնք կատարելիս զինծառայողները դրսևորել են բարձր կամային հատկանիշներ և պատրաստվածություն։
14:37 09.11.2021
2020թ. նոյեմբերի 9-ի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ հայտարարությունը չափազանց կարևոր է, դրա նշանակությունը դժվար է գերագնահատել։ Նման դիրքորոշում է հայտնել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում։ «Մեկամյա վաղեմության փաստաթղթերը գնահատում ենք որպես չափազանց կարևոր, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի համար կարևոր փաստաթղթեր, որոնք թույլ են տվել դադարեցնել պատերազմը և կանգնել տարածաշրջանային […]
14:29 09.11.2021
ՀՀ` անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվել է ևս 8 արժեքով ՀՀ կառավարության 2021 թ. նոյեմբերի 4-ի N 1825-Ն որոշմամբ՝ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացրած որոշման նախագիծը: «Հայաստանի Հանրապետության` անհապաղ պաշտպանության կարիք ունեցող […]
14:28 09.11.2021
Նոյեմբերի 9-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ խորհրդարանում կազմակերպվել է շուշեցի հայազգի ճարտարապետների գործերի ցուցադրությունը: Ցուցահանդեսի բացմանը մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ և ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ: Ներկայացված պատկերները փաստում են, որ հայ ճարտարապետների նախագծած շինությունների շնորհիվ գավառական Բաքուն դարձել է քաղաք և […]
14:21 09.11.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Նոյեմբերի 8-9-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
14:14 09.11.2021
We Are Social միջազգային գործակալությունը հրապարակել է այն երկրների ցանկը, որտեղ աշխարհում ամենաշատն է օգտագործվում VPN (Virtual private network – վիրտուալ մասնավոր ցանց) տեխնոլոգիան։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, ըստ հետազոտության՝ Թուրքիան այդ ցանկում 6-րդ երկիրն է։ We Are Social-ի զեկույցի համաձայն՝ աշխարհում 2021 թվականին երրորդ եռամսյակում ամենաշատ ներբեռնված 10 հավելվածներից 6-ը VPN հավելված է։ Ընդ […]
14:07 09.11.2021
Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների ընդունման 1 տարվա կապակցությամբ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների շփումներ նախատեսված չեն, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Այսօր ոչ մի շփում նախատեսված չէ»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե պլանավորվում են արդյոք երեք երկրների ղեկավարների շփումները պայմանավորվածությունների ընդունման 1 տարվա կապակցությամբ: Նա հստակեցրել է, որ Մոսկվայի շփումը […]
14:00 09.11.2021
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր) հետաձգեց ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։ ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանական կողմը նախապես դիմել է դատարանին և տեղեկացրել, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մոր հուղարկավորության արարողությանը։ Դատարանը բավարարել է պաշտպանների դիմումը։ Դատական նիստը հետաձգվեց մեկ շաբաթով։
13:54 09.11.2021
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 9-ի նիստում քննարկման է ներկայացրել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նախագիծը և կից մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Վախթանգ Աբրահամյանը ներկայացրել է քարտային ենթակառուցվածքների վիճակագրությունը, անդրադարձել քարտային գործարքների քանակական և գումարային ցուցանիշներին: 2018 թ. շուրջ 3 մլն […]
13:48 09.11.2021
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2021 թվականի հուլիսի 6-ից վերսկսել է նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պատճառով 2020 թվականի մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրության, ինչպես նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմական գործողությունների պատճառով 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հայտարարված ռազմական դրության հետևանքով ժամանակավորապես կասեցված ԱՊՊԱ պայմանագիր չկնքելու դեպքերի հետ կապված յուրաքանչյուր տասն օրվա համար` 5․000 դրամի […]
13:42 09.11.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Արցախյան երրորդ պատերազմում նահատակված հերոսների հիշատակին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Նշվում է, որ երկրի ղեկավարը եղել է նաև զինվորական պանթեոնում և ծաղիկներ խոնարհել արցախյան պատերազմներում զոհվածների շիրիմներին:
13:36 09.11.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի՝ նոյեմբերի 5-ի 1687 հրամանով հաստատվել է սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման արդյունքում ատեստավորումն անցած և հավելավճար ստացող ուսուցիչների անվանացանկը: Ըստ այդմ` 60-69 տոկոս դրական միավոր ստացած ուսուցիչները համարվում են ատեստավորումն անցած (169 ուսուցիչ): Ավելի բարձր միավորներ ստացած ուսուցիչներին 2021 թվականի հոկտեմբերի 1-ից 5 տարի ժամկետով կտրամադրվի ուսուցչի աշխատավարձի հավելավճար. 70-79 տոկոս […]
13:30 09.11.2021
Նոյեմբերի 9-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ արտահերթ նիստ, որը վարում էր խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը: Օրակարգում մեկ հարցի քննարկում էր՝ «Արցախի ժողովրդի ազատ ու անկախ ապրելու անօտարելի իրավունքի մասին» ԱՀ ԱԺ հայտարարությունը: Նախքան օրակարգային հարցին անցնելը ՝ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն անդրադարձ կատարեց օրվա տարելիցի առիթով՝ ընդգծելով արցախյան 3 պատերազմներում Ադրբեջանի ցուցաբերած վայրագ ու նենգ […]
13:18 09.11.2021
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ նոյեմբերի 9-ին հրավիրված նիստում քննարկել է նաև մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը դարձյալ ներկայացրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը: Սակայն ընդդիմադիր պատգամավորներից նիստին ներկա է եղել միայն Գեղամ Նազարյանը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները տասնմեկերորդ անգամ դեմ են քվեարկել Արթուր […]
13:13 09.11.2021
Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցների արձակման հետևանքով հրազենային վիրավորում ստացած՝ Արցախի Հանրապետության Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված Գևորգ Մելքումյանի (ծնված 1990թ.) վիրահատությունը երեկ ավարտվել է բարեհաջող և այսօր առավոտյան շնչում է ինքնուրույն՝ առանց արհեստական շնչառական ապարատի, տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։ Վիճակը գնահատվում է կայուն ծանր: Տեղեկացնենք, որ նրա մոտ առկա էր պարանոցի շրջանում […]
23:59 08.11.2021
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հիասթափված է Վրաստանի նախկին նախագահ, այժմ Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիի՝ Գլդանի թիվ 18 քրեակատարողական հիմնարկ տեղափոխելուց և այդ մասին պաշտոնական Կիևի չտեղեկացնելուց: Այս մասին ասված է ԱԳՆ կայքում հրապարակված մեկնաբանության մեջ։ «Վրացական կողմին կոչ ենք անում Միխեիլ Սաակաշվիլիին անհապաղ տեղափոխել քաղաքացիական բժշկական հաստատություն, որն անհրաժեշտ բոլոր հնարավորությունները կունենար պատշաճ բժշկական խնամք […]
23:52 08.11.2021
Նոյեմբերի 8-ին՝ ժամը 19։47-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ելփին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 94-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Ա., ծնված […]
23:50 08.11.2021
Տեղի համայնքապետարանը տեղեկացնում է, որ հոկտեմբերին Խնածախից ադրբեջանական կողմ անցած ձին ինքնուրույն վերադարձել է։ «Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես գիտեք, հոկտեմբեր ամսին Տեղ համայնքի Խնածախ բնակավայրից սահմանը հատած և հակառակորդ կողմ անցած 3 ձիերից 2-ը վերադարձել էր։ Տեղեկացնում ենք, որ հակառակորդ կողմի մոտ մնացած 1 ձին նույնպես ինքնուրույն վերադարձել է»,- նշված է հայտարարությունում։
23:45 08.11.2021
Թուրքիայի Կոնյա քաղաքի շրջանում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Anadolu-ն՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների վարչությունը։ Երկրաշարժի օջախը գտնվել է 10,6 կմ խորության վրա: Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չկան:
23:37 08.11.2021
Հանրապետության տարածքում նոյեմբերի 9-ին, 10-ի գիշերը, 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, 10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 10-11-ն աստիճանաբար կնվազի գիշերը 4-5, ցերեկը՝ 10-12 աստիճանով: Երևան քաղաքում նոյեմբերի […]
23:31 08.11.2021
Լեհաստանի և Բելառուսի սահմանին նոյեմբերի 8-ին իրադրությունը կտրուկ վատացել է. մի քանի հարյուր անօրինական միգրանտների խմբեր փորձում են ուժով ճեղքել արգելապատնեշները: Սահմանին մի քանի հազար մարդ է կուտակվել։ Kolejne próby forsowania granicy przez migrantów w rejonie Kuźnicy. pic.twitter.com/0Qv2K1RVcz — Ministerstwo Obrony Narodowej ?? (@MON_GOV_PL) November 8, 2021 «Լեհաստան ուժային ներխուժման այսօրվա ամենամեծ փորձը սկսվել է», […]